14:00 23.06.2020
Բժշկասոցիալական փորձագիտական մարզային նախկին հանձնաժողովները լուծարվել են, դրանց փոխարեն քաղաքացիներին փորձաքննում ու հաշմանդամության կարգ են տալիս աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության շրջիկ հանձնաժողովները: Այս ընթացքում փոփոխվել է նաև քաղաքացիների դիմելիության կարգը, այն պարզեցվել է։
Չի փոխվել բժշկափորձագիտական հանձնաժողովի որոշման հետ ունեցած անհամաձայնությունների բողոքարկման կարգը՝ նախկինի պես կլուծվեն նախարարությանը կից գործող վերափորձաքննական հանձնաժողովի վերջնական եզրակացության հիման վրա:
Բժշկափորձագիտական մարզային հանձնաժողովները չեն գործում ապրիլի 8-ից: Մարզային 24 հանձնաժողովները լուծարվեցին, որին հաջորդեց վերակազմավորման գործընթաց, իսկ այդ ընթացքում համավարակն ու կարանտինային ռեժիմն էլ ազդեցին, որ քաղաքացիների փորձաքննությունը դադարեցվի։
Փոփոխությունների պատճառով ժամկետային ու նոր փորձաքննություններ են կուտակվել: Մարզային նախկին մշտական հանձնաժողովի փոխարեն շրջիկ հանձնաժողով է աշխատում:
Հաշմանդամության կարգ ստանալու համար քաղաքացիները բժիշկ մասնագետների մոտ գալիս են միայն հատուկ դեպքերում։
«Փորձաքննում ենք հիմնականում առաջին անգամ բժշկասոցիալական փորձաքննության ենթարկվող հիվանդներին, մինչև 18 տարեկան երեխաներին և 18 տարեկանից բարձր, երբ հաշմանդամության խումբ ենք սահմանում կենսաթոշակային տարիքի մարդկանց համար»,- նշում է Շիրակի և Լոռու մարզերի թիվ 4 ԲՍՓ բաժնի ղեկավար Լուսինե Հաջյանը։
Իսկ այն քաղաքացիները, որոնք գոնե մեկ անգամ անցել են փորձաքննություն և ստացել հաշմանդամության կարգ կամ հաշմանդամ երեխայի կարգավիճակ, փորձաքննության այլևս չեն ներկայանալու:
Քաղաքացիներն իրենց հիվանդության նկարագիրն ու փաստաթղթերը կարող են հանձնաժողովին ուղարկել առցանց համակարգով, ինչը բավարար է հաշմանդամության կարգավիճակը մեկ տարով երկարաձգելու համար:
«Քաղաքացին հիմա անհրաժեշտություն չունի այցելելու բժշկասոցիալական փորձաքննական տարածքային բաժին․ կարող են էլեկտրոնային եղանակով ներկայացնել պատշաճ ձևով սահմանված դիմումը, որից հետո սահմանված ժամկետում փորձաքննության տվյալ բաժինը փաստաթղթերի փորձաքննություն կանի»,- նոր կարգի մանրամասներն է ներկայացրել ԲՍՓ գրասենյակի կառուցվածքային ստորաբաժանումների գործառույթները համակարգող խորհրդական Իզաբելլա Մուրադյանը։
Իսկ կարգը փոխելու համար քաղաքացին հանձնաժողովին կարող է դիմել վիրահատական ու տևական՝ երեք ամիս անընդմեջ բուժում ստանալուց հետո միայն: Նոր կարգով հանձնաժողովին հեռահար դիմելու, հաշմանդամության կարգը երկարաձգելու հնարավորություն ունեն նաև այն քաղաքացիները, որոնք այդ պահին գտնվում են հանրապետությունից դուրս:
«Եթե քաղաքացին մեկ անգամ փորձաքննվել է իր տարածքային բաժանմունքի կողմից, այդ դեպքում հաջորդ տարի, եթե քաղաքացին նույնիսկ երկրում չի գտնվում, կարող է հեռակա փորձաքննության ներկայանալ՝ ներկայացնելով այն բուժհաստատության փաստաթղթերը, որտեղ գտնվում է բուժման մեջ»,- նշում է Իզաբելլա Մուրադյանը։
Պարզեցված եղանակով ու առցանց դիմումներով հանրապետությունում արդեն փորձաքննվել է մոտ 1000 քաղաքացի: Հանձնաժողովների մասնագիտական խմբի հետ քաղաքացու առնչությունը բացառելով բացառում են այն ռիսկերը, որոնք կային հաշմանդամության կարգի դիմաց գումար պահանջելու, անհիմն կարգից զրկելու դեպքերի ժամանակ:
«Հանձնաժողովականները տվյալ տարածքների բնակիչներ չեն, և հանձնաժողովները երկարաժամկետ մի տարածքում չեն աշխատելու։ Այդ փոփոխություններն ու պարզեցված ընթացակարգը նույնպես ուղղված են համակարգում կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը»,- ասում է Իզաբելլա Մուրադյանը:
Շրջիկ հանձնաժողովներն առանձնացրել են այն հիվանդությունների ցանկը, որոնցով վերջին տարիներին քաղաքացիների դիմելիությունն ավելացել է:
«Վերջին տարիներին դիմում են հատկապես օնկոլոգիական հիվանդություն ունեցող քաղաքացիները, իսկ վերջերս ավելացել են ինսուլտներով ու հիպերտոնիայով դիմելիության դեպքերը»,- նշում է Լուսինե Հաջյանը:
9-ը աշխատանքային խմբերը, որոնք մարզերում են շրջում, պարբերաբար փոփոխվում են, այդ խմբերում տեղի բժիշկ մասնագետների ներգրվվածությունը հասցված է նվազագույնի, իսկ երեք նեղ մասնագիտական խմբերը, որոնք աշխատում են առանձին, փորձաքննության իրավունք ունեն հոգեբուժական, մանկական և ակնաբանական ախտաբանական վիճակներ ունենալու դեպքերում։
21:50 04.07.2025
Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆՄեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...
21:45 04.07.2025
Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներինԲաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...
21:40 04.07.2025
Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...
21:30 04.07.2025
Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմաններըՎրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...
21:18 04.07.2025
Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակներիՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։ ...