13:08 18.06.2020
Գյումրիի «Ընտանիք» կենտրոնի երգարվեստի խմբակի սաներ Նորայր Հակոբյանը և Կարինե Տիգրանյանը ճանաչվել են Կատարողական արվեստի համաշխարհային ասոցիացիայի կազմակերպած World Vision 2020 երգի հեռավար միջազգային մրցույթի մրցանակակիրներ։
Առաջին անգամ անցկացվող միջազգային մրցույթին մասնակցել են աշխարհի 45 պետությունների 725 մասնակիցներ։
«Մրցույթը մեկնարկեց մայիսի 5-ին, մինչ այդ արդեն Կատարողական արվեստի միջազգային ասոցիացիայի նախագահ Արման Ղուկասյանը, համավարակի սահմանափակումներն ու անվտանգությունը հաշվի առնելով, որոշում էր կայացրել մրցույթը հեռավար անցկացնելու մասին։
Գյումրիի «Ընտանիք» կենտրոնից մասնակցության հայտ ներկայացրեցին 7 սաներ, նրանց խմբավարն է օպերային երգչուհի Արևիկ Թանաշյանը։ Յոթ մասնակիցներից երկրորդ փուլ անցան միայն երկուսը, իսկ հունիսի 14-ին կայացավ եզրափակիչ փուլը: Մրցույթի արդյունքներն ամփոփվել են երեկ՝ հունիսի 17-ին»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է Կատարողական արվեստի համաշխարհային ասոցիացիայի փոխնախագահ Վիգեն Թանաշյանը։
Մրցույթը ժանրային սահմանափակում չի ունեցել, դրան մասնակցել են 5-75 տարեկան երգիչ-երգչուհիներ, իսկ կատարումները գնահատել են 40 երկրից ընտրված ժյուրիի հեղինակավոր անդամները։
«Գյումրեցի Կարինե Տիգրանյանը հաղթող ճանաչվեց 10-13 տարեկան խմբում և զբաղեցրեց առաջին հորիզոնականը, իսկ Նորայր Հակոբյանը մասնակցում էր 10-15 տարեկան խմբում և օպերային ժանրում դարձավ «Գրան պրի» մրցանակակիր։ Մրցույթի ձևաչափը հեռավար էր, բայց ուղիղ միացմամբ չէր անցկացվում, այլ մասնակիցներն իրենց կատարումներն ուղարկում էին ասոցիացիայի էլեկտրոնային հասցեին, որն էլ տրամադրվում էր ժյուրիի անդամներին»,- ասաց Վիգեն Թանաշյանը։
Ըստ «Ընտանիք» կենտրոնի գեղարվեստական մասի վարիչ Աննման Մինասյանի՝ գյումրեցի մրցանակակիրները մրցույթից հետո հրավեր են ստացել ու Հայաստանը կներկայացնենցհունիսի 28-ին Մալթայում կայանալիք GOLDEN VOICE պատանի երաժիշտ-կատարողների մրցույթին, որը տեղի կունենա կրկին օնլայն հարթակում:
Հեղինակավոր մրցույթին մասնակցում են երաժիշտ-կատարողներ աշխարհի շուրջ երեք տասնյակ երկրներից:
Իսկ Կարինե Տիգրանյանը կներկայացնի Հայաստանը 2020 թվականի նոյեմբերին Իտալիայում կայանալիք San Remo Junior երգի հեղինակավոր մրցույթ-փառատոնում:
Հայաստանից 15 հայտ ներկայացրած պատանի երաժիշտ-կատարողներից մեր երկիրը ներկայացնելու հնարավորություն է ստացել «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի երգարվեստի խմբակի սանը: Լսումները տեղի են ունեցել օնլայն հարթակում։ Կարինեն Հայաստանը իտալական բեմում կներկայացնի Էդիտ Պիաֆի Non je ne regrette երգը՝ 40 հոգուց բաղկացած սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ։
Նշենք, որ ամենամյա San Remo Junior երաժշտական փառատոնը ամենահայտնի իտալական երաժշտական մրցույթ-մրցանակաբաշխությունն է, որտեղ լավագույնը ճանաչվելու համար մրցում են պատանի երաժիշտ-կատարողներ աշխարհի տարբեր երկրներից։
22:29 05.07.2025
Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին. ՊապիկյանՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին: Բանակային խաղերն անցկացվում են երրորդ տարին անընդմեջ։ Այս տարի մեկնարկել են հունիսի 29-ին և կավարտվեն հուլիսի 6-ին»: ...
22:15 05.07.2025
Ցուկերբերգը արծվի կոստյում է հագել Անկախության օրվա առթիվԱմերիկացի միլիարդատեր Մարկ Ցուկերբերգը ԱՄՆ Անկախության օրվա պատվին արծվի հագուստով սյորֆինգ է արել։ Նա միջոցառման տեսանյութը հրապարակել է Instagram-ում։ «Սա՞ է իմ արած ամենահիմար բանը», – գրել է նա։ Մեկ օր առաջ Ցուկերբերգին ցույց էին տվել Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակի դուռը։ Պատճառը նրա հանկարծակի հայտնվելն էր նոր F-47 կործանիչի մշակմանը նվիրված փակ հանդիպմանը։ Ըստ NYP-ի՝ […] ...
21:50 05.07.2025
ՀԱՄԱՍ-ը կոչ է արել ԱՄՆ-ին վերանայել Իսրայելի հետ կնքված հրադադարի համաձայնագիրըՊաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը խնդրել է փոփոխություններ կատարել ԱՄՆ-ի և Իսրայելի միջև կնքված հրադադարի առաջարկում՝ կարգավորման երեք ասպեկտների վերաբերյալ, հաղորդում է New York Times-ը՝ հղում անելով ՀԱՄԱՍ-ի պաշտոնյայի և բանակցություններին ծանոթ մեկ այլ անձի։ Ավելի վաղ ՀԱՄԱՍ-ը հաստատել էր, որ դրական է արձագանքել Գազայի հատվածում հրադադարի առաջարկին և պատրաստ է բանակցություններ սկսել։ «ՀԱՄԱՍ-ը խնդրել է փոփոխություններ […] ...
21:37 05.07.2025
Ֆրանսիայում միաշարժիչ ինքնաթիռ է կործանվելԿենտրոնական Ֆրանսիայի Ինդր դեպարտամենտում միաշարժիչ ինքնաթիռ է կործանվել, զոհվել է միայն օդաչուն, շաբաթ օրը հայտնել է դեպարտամենտի հրշեջ-փրկարարական գործողությունների կենտրոնը։ «Շատորու-Վիլյե օդանավակայանի թռիչքուղու վերջում ինքնաթիռի վթար է տեղի ունեցել։ Օդաչուն, որը ինքնաթիռում միակ մարդն էր, մահացել է։ Խոսքը 60-70 տարեկան տղամարդու մասին է», – գերատեսչության հայտարարությունը մեջբերում է Parisien թերթը։ ICI ռադիոն հաղորդել է, որ […] ...
21:27 05.07.2025
BRICS գագաթնաժողովում կքննարկվի ամպային ծառայության ստեղծումըBRICS ամպային ծառայության ստեղծման հարցը կքննարկվի Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք ասոցիացիայի գագաթնաժողովում, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Բրազիլիայի արտաքին գործերի նախարարության գիտության, տեխնոլոգիաների, նորարարության և մտավոր սեփականության դեպարտամենտի տնօրեն Էուջենիո Վարգաս Գարսիան։ «Կա առաջարկ, որը պետք է քննարկվի նաև BRICS-ի մյուս ամբիոնների միջոցով. սա BRICS Cloud ասոցիացիայի ամպային ծառայությունն է», – ասել է Վարգաս Գարսիան՝ պատասխանելով […] ...