14:45 11.06.2020
Կառավարությունն այսօր հավանություն է տվել «ՀՀ ընդերքի մասին» օրենսգրքում և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու նախագծի փաթեթին: Նախագիծը ներկայացրել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, նշելով բավականին լայն և կարևոր հարցեր են ընդգրկված: Այն նպատակ ունի ընդերքի ռացիոնալ և արդյունավետ օգտագործելու նպատակներ են և հարցեր, որոնք մեկ տարվա ընթացքում գրավել են ուշադրությունը: Հիմա փորձում են սրանց համար ինստիտուցիոնալ լուծումներ գտնել:
«Առաջարկվում է ընդերքի ռացիոնալ օգտագործման նպատակով հնարավորինս բացառել հանքավայրերի մասնատումը և պաշարները տրամադրել ողջ հաշվեկշռային ծավալով: Նախկինում եղել են դեպքեր, երբ հաստատված պաշարը բաժանվել է մի քանի մասերի, ինչը հնարավորություն է տալիս բարձր արդյունավետություն ունեցող հատվածներն օգտագործել, իսկ ավելի ցածր տոկոսայնություն ունեցողները թողնել, այսպիսի բաները այս նախագծով կբացառվեն»,- ասաց նախարարը:
Նախարարը նշեց, որ արդյունահանման թույլտվություններ կտրամադրվեն միայն այն հանքավայրերի դեպքում, որտեղ մետաղականի համար վերջին 5 տարիներին գնահատվել և հաստատվել են պաշարներ, իսկ ոչ մետաղականի դեպքում` վերջին 10 տարվա ընթացքում:
«Սա արվում է այն նպատակով, որ յուրաքանչյուր գործարար, ով իսկապես ցանկանում է ներդրում կատարել և արդյունավետ շահագործում իրականացնել, նախ իրականացնի համապատասխան ուսումնասիրություն, քանի որ ՀՀ-ում վերջին ուսումնասիրությունները կատարվել են 1950-ական թվականներին: Մենք ամենևին չենք ասում, որ ուսումնասիրությունները սխալ են, բայց արդի աշխարհում դրանք թարմացման կարիք ունեն»,- ընդգծեց Պապիկյանը:
Մեկ այլ փոփոխությամբ՝ գործող իրավունքի տրամադրման 50 տարի առավելագույն ժամկետը փոխել 25 տարվա, իսկ ոչ մետաղականների համար՝ 15 տարվա ժամկետով:
«Մշտապես գերատեսչության ղեկավարի, այսինքն՝ իմ կողմից հաստատվում են 50 տարով թույլտվություններ, որ համարում ենք ճիշտ չէ, և անհրաժեշտության դեպքում ժամկետը կարելի է երկարացնել և սահմանել ավելի ցածր ժամկետ: Առաջարկում ենք նաև ընդերքօգտագործման գրավադրումն իրականացնել ոչ թե տեղեկացմամբ, այլ նախապես համաձայնության ստացման ընթացակարգով, իսկ համաձայնություն կտրվի այն դեպքում, եթե գրավի հիմքով ձեռք բերված փոխառությունն օգտագործվի տվյալ հանքավայրերի շահագործման և ընդերքօգտագործողի պարտավորությունների իրականացման նպատակով»,- նշեց նախարարը:
Նա ընդգծեց նաև, որ սահմանվում է, որ եթե տեսչական մարմնի եզրակացության հիման վրա որոշում է կայացվում կասեցնել հանքի գործունեությունը, իսկ սեփականատերը դիմում է դատարան, հանքը մնում է կասեցված, մինչև դատարանի որոշումը:
15:57 18.07.2025
Ռոմանոս Պետրոսյանը նշանակվել է ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ15:51 18.07.2025
«Երևանի ավտոբուս» ընկերությունն անդրադարձել է հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպինԵրեկ համացանցում տարածվել է հանրային տրանսպորտում նկարահանված մի տեսանյութ, որտեղ տղամարդ ուղևորը ենթադրյալ անպարկեշտ գործողություններ է կատարել կին ուղևորների նկատմամբ։ Թեմայի վերաբերյալ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ խոսնակ Գեղամ Ասատրյանը պարզաբանում է ներկայացրել․ «Նշված դեպքի վերաբերյալ ցանկանում եմ հայտնել հետևյալը՝ դեպքը տեղի է ունեցել հուլիսի 15-ին՝ ժամը 19։30-ի սահմաններում, թիվ 5 երթուղին սպասարկող տրանսպորտային միջոցում Մաշտոցի պողոտա-Պուշկինի […] ...
15:35 18.07.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 17-18-ըԲացահայտվել է 175 հանցագործություն, որոնցից 21-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 57 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 15 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 11-ական դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ, խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու, 10-ական դեպք՝ հոգեկան […] ...
15:32 18.07.2025
Իսրայելը կարծում է, որ Իրանի միջուկային ծրագիրը 2-3 տարով հետ է մղվելԻսրայելը գնահատում է, որ վերջին հարվածների արդյունքում Իրանի միջուկային ծրագիրը հետ է մղվել առնվազն երկու-երեք տարով, հայտարարել է Մոսկվայում Իսրայելի դեսպան Սիմոնա Գալպերինը։ «Մեր փորձագետների գնահատականը, ոչ միայն ռազմական, ցույց է տվել, որ միջուկային ծրագրին հասցված հարվածը շատ լուրջ է։ Մենք կարծում ենք, որ նրանց ծրագիրը հետ է շպրտվել առնվազն երկու կամ երեք տարով», – […] ...
15:20 18.07.2025
Խուզարկությամբ հայտնաբերվել են սուբուտեքսի հաբեր․ Աշտարակի համայնքային ոստիկանների բացահայտումըՀամայնքային ոստիկանության Աշտարակի բաժնում ստացվել էր օպերատիվ տվյալ, որ Ոսկեվազ գյուղի բնակիչ 47-ամյա տղամարդը Արմավիրի մարզի Դողս գյուղի 50-ամյա բնակչից ձեռք է բերում, օգտագործում և իրացնում է «սուբուտեքս» տեսակի թմրամիջոց: Տվյալը ստուգելու ընթացքում նաև ստացվեց տեղեկություն, որ այս գործընթացին օժանդակում են 50-ամյա տղամարդու քույրն ու նրա որդին: Դողս գյուղում դարանակալման ժամանակ Աշտարակի ոստիկանները նկատել են, […] ...
15:11 18.07.2025
ԵՄ-ն սկսել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 19-րդ փաթեթի մշակումը․ Էստոնիայի ԱԳ նախարարԵվրամիությունը (ԵՄ) չի պլանավորում բավարարվել Ռուսաստանի դեմ «կիսատ քայլերով»։ Պատժամիջոցների 19-րդ փաթեթի ուղղությամբ աշխատանքներն արդեն սկսվել են։ Այս մասին հաղորդում է РБК-Ուկրաինան ՝ հղում անելով Էստոնիայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Մարգուս Ցախնային։ Ցախնայի խոսքով՝ սահմանափակումների 18-րդ փաթեթը ցույց է տալիս, որ Եվրոպան մնում է վճռական։ «Ռուսաստանի կողմից նավթի վաճառքից վաստակած յուրաքանչյուր եվրո օգնում է ֆինանսավորել […] ...