Ովքեր և ինչ դեղորայք կարող են անվճար ստանալ պետությունից․ ՄԻՊ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 07 2025
  • $
    384.12
  • RUBLE
    4.88
  • 445.00
WEATHER
+36.09 oC

Ովքեր և ինչ դեղորայք կարող են անվճար ստանալ պետությունից․ ՄԻՊ

11:22 11.06.2020

Մարդու իրավունքների պաշտպանին 2019 թվականի բողոքների ուսումնասիրությունը վկայում է, որ անվճար դեղորայք ստանալու ընթացակարգի վերաբերյալ իրազեկման աշխատանքներ քաղաքացիների համար չեն իրականացվում։

Մասնավորապես, քաղաքացիները բողոքով նշել են, որ սոցիալական վիճակից ելնելով, հնարավորություն չունեն այս կամ այն դեղորայքը ձեռք բերել:

?Ուսումնասիրությունը վկայում է, որ դիմողների մեծ մասը պատկանում է անվճար կամ արտոնյալ պայմաններով ամբուլատոր պոլիկլինիկական բժշկական հաստատությունների միջոցով դեղեր ձեռք բերելու իրավունք ունեցող բնակչության սոցիալական խմբերին:

??Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությամբ քաղաքացիները ստացել այն դեղերը, որոնք տեղ են գտել ՀՀ հիմնական դեղերի ցանկում, ինչպես նաև իրազեկվել են իրենց իրավունքների, միջազգային կամ տեղական կազմակերպությունների կողմից տրամադրվող դեղեր ձեռք բերելու ընթացակարգերի մասին:

Իրազեկում ենք, որ բնակչությանն անվճար և արտոնյալ պայմաններով դեղերը տրամադրվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղեր ստանալու իրավունք ունեցող` բնակչության սոցիալապես անապահով կամ առանձին (հատուկ) խմբերի ցանկում ընդգրկված անձանց և առանձին հիվանդություններով տառապող անձանց։

ՀՀ կառավարության 2019 թվականի մայիսի 30-ի թիվ 642-Ն որոշման համաձայն` անվճար կամ արտոնյալ պայմաններով բնակչության սոցիալապես անապահով խմբերին դեղերով ապահովում է սպասարկող պոլիկլինիկան` մասնագետի նշանակմամբ (Հայաստանի Հանրապետության հիմնական դեղերի ցանկին համապատասխան):

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 17-18-ը

15:35 18.07.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 17-18-ը

Բացահայտվել է 175 հանցագործություն, որոնցից 21-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 57 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 15 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 11-ական դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ, խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու, 10-ական դեպք՝ հոգեկան […] ...

Իսրայելը կարծում է, որ Իրանի միջուկային ծրագիրը 2-3 տարով հետ է մղվել

15:32 18.07.2025

Իսրայելը կարծում է, որ Իրանի միջուկային ծրագիրը 2-3 տարով հետ է մղվել

Իսրայելը գնահատում է, որ վերջին հարվածների արդյունքում Իրանի միջուկային ծրագիրը հետ է մղվել առնվազն երկու-երեք տարով, հայտարարել է Մոսկվայում Իսրայելի դեսպան Սիմոնա Գալպերինը։ «Մեր փորձագետների գնահատականը, ոչ միայն ռազմական, ցույց է տվել, որ միջուկային ծրագրին հասցված հարվածը շատ լուրջ է։ Մենք կարծում ենք, որ նրանց ծրագիրը հետ է շպրտվել առնվազն երկու կամ երեք տարով», – […] ...

Խուզարկությամբ հայտնաբերվել են սուբուտեքսի հաբեր․ Աշտարակի համայնքային ոստիկանների բացահայտումը

15:20 18.07.2025

Խուզարկությամբ հայտնաբերվել են սուբուտեքսի հաբեր․ Աշտարակի համայնքային ոստիկանների բացահայտումը

Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնում ստացվել էր օպերատիվ տվյալ, որ Ոսկեվազ գյուղի բնակիչ 47-ամյա տղամարդը Արմավիրի մարզի Դողս գյուղի 50-ամյա բնակչից ձեռք է բերում, օգտագործում և իրացնում է «սուբուտեքս» տեսակի թմրամիջոց: Տվյալը ստուգելու ընթացքում նաև ստացվեց տեղեկություն, որ այս գործընթացին օժանդակում են 50-ամյա տղամարդու քույրն ու նրա որդին: Դողս գյուղում դարանակալման ժամանակ Աշտարակի ոստիկանները նկատել են, […] ...

ԵՄ-ն սկսել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 19-րդ փաթեթի մշակումը․ Էստոնիայի ԱԳ նախարար

15:11 18.07.2025

ԵՄ-ն սկսել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 19-րդ փաթեթի մշակումը․ Էստոնիայի ԱԳ նախարար

Եվրամիությունը (ԵՄ) չի պլանավորում բավարարվել Ռուսաստանի դեմ «կիսատ քայլերով»։ Պատժամիջոցների 19-րդ փաթեթի ուղղությամբ աշխատանքներն արդեն սկսվել են։ Այս մասին հաղորդում է РБК-Ուկրաինան ՝ հղում անելով Էստոնիայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Մարգուս Ցախնային։ Ցախնայի խոսքով՝ սահմանափակումների 18-րդ փաթեթը ցույց է տալիս, որ Եվրոպան մնում է վճռական։ «Ռուսաստանի կողմից նավթի վաճառքից վաստակած յուրաքանչյուր եվրո օգնում է ֆինանսավորել […] ...

SHANTNEWS

15:00 18.07.2025

SHANTNEWS

Փարիզը կարևոր դեր է խաղացել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ընդունման գործում․ Ժան-Նոել Բարո

14:57 18.07.2025

Փարիզը կարևոր դեր է խաղացել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ընդունման գործում․ Ժան-Նոել Բարո

Ֆրանսիան կարևոր դեր է խաղացել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 18-րդ փաթեթի մշակման և ընդունման գործում։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Ժան-Նոել Բարոն։ «Այսօր առավոտյան մենք՝ եվրոպացիներս, աննախադեպ պատժամիջոցներ ընդունեցինք Ռուսաստանի և նրան աջակցող երկրների դեմ։ Ֆրանսիան կարևոր դեր խաղաց այս գործում», – գրել է նախարարը X-ում։ Ինչպես հաղորդում է Les Echos տնտեսական […] ...

BACK_TO_TOP