«ԱԱԾ-ն պետք է ավելի էֆեկտիվ կարողանա արձագանքել անվտանգության ոլորտի մարտահրավերներին». վարչապետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 07 2025
  • $
    384.12
  • RUBLE
    4.88
  • 445.00
WEATHER
+21.09 oC

«ԱԱԾ-ն պետք է ավելի էֆեկտիվ կարողանա արձագանքել անվտանգության ոլորտի մարտահրավերներին». վարչապետ

11:29 09.06.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային անվտանգության ծառայության ղեկավար կազմին է ներկայացրել ԱԱԾ նորանշանակ տնօրեն Արգիշտի Քյարամյանին:

Վարչապետը նախ շնորհակալություն է հայտնել Էդուարդ Մարտիրոսյանին ԱԱԾ տնօրենի պաշտոնում և դրանից առաջ էլ տնօրենի տեղակալի պաշտոնում կատարած աշխատանքի համար: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ նա ԱԱԾ տնօրեն է աշխատել բավական բարդ ժամանակաշրջանում, և առաջիկայում առիթ կլինի քննարկել այս ընթացքում կատարած համատեղ աշխատանքը, հետագա անելիքները:

Ներկայացնելով ԱԱԾ նորանշանակ տնօրեն Արգիշտի Քյարամյանին՝ կառավարության ղեկավարը նրան հաջողություն է մաղթել այս կարևորագույն պաշտոնում գործունեության համար:

«Ուզում եմ ընդգծել, որ, իհարկե, ԱԱԾ-ն ուժեղ, կայացած, դինամիկ կառույց է, բայց պետք է արձանագրենք նաև, որ մարտահրավերները և դրանց արձագանքելու տեմպը, արագությունը, որակն անընդհատ բարելավվելու և բարեփոխվելու, լավարկվելու կարիք ունեն: Պարոն Քյարամյանի առաջ ես հենց այդ խնդիրն եմ դրել, որպեսզի ԱԱԾ-ն ավելի էֆեկտիվ կարողանա արձագանքել այն մարտահրավերներին, որոնք մենք ունենում ենք անվտանգության ոլորտում: Ընդ որում՝ անվտանգություն ասելով – և այդ հասկացության նշանակությունը ժամանակի ընթացքում փոխվում է – ի հայտ են գալիս նոր մարտահրավերներ, որոնք նախկինում գուցե ընդհանրապես կանխատեսված չէին՝ սկսած ընթացիկ ամենամեծ խնդրից՝ կորոնավիրուսի համավարակից, շարունակած տեղեկատվության անվտանգության, քաղաքական անվտանգության և մնացած բոլոր խնդիրներով՝ կոռուպցիայի դեմ պայքարի, կոռուպցիոն գործերի քննության որակի և դինամիկայի հետ կապված: Այդ հարցերը պետք է լուծենք»:

Վարչապետը նկատել է՝ երկու տարին բավարար ժամանակ էր, որպեսզի ԱԱԾ բոլոր աշխատակիցները դիրքավորվեն ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության, այսինքն՝ ժողովրդի իշխանության և նրա արժեքների նկատմամբ: Հիմա պետք է ամփոփել, թե տրված հնարավորությունն ով ինչպես է օգտագործել, և այս առումով պետք է հնչեն շատ կոնկրետ պատասխաններ. 

«2018 թվականին ՀՀ վարչապետի պաշտոնն ստանձնելով՝ ինձ համար կարևորագույն խնդիր է եղել հատկապես այնպիսի կառույցներում, ինչպիսին ԱԱԾ-ն է, ուժային մարմիններն են, ապահովել համակարգերի կայունությունը, չանել անկանոն գործողություններ և շարժումներ և ստեղծել հնարավորություններ, որպեսզի բոլորը, ովքեր ունեն դրա մղումը և ձգտումը, ադապտացվեն և դիրքավորվեն նոր իրողությունների նկատմամբ: Եվ հիմա, ինչպես ասում են, եկել է արդյունքներն ամփոփելու ժամանակը»:

Կառավարության ղեկավարը մեկ այլ կարևոր խնդիր է համարել պաշտոնեական առաջխաղացման հնարավորությունը.

«Ինչպես ամբողջ պետական համակարգում, այնպես էլ ԱԱԾ-ում պետք է անշրջելիորեն գործեն աշխատանքային, պաշտոնեական առաջխաղացման շատ հստակ սկզբունքներ: Առաջխաղացման հիմքում պետք է դրվի աշխատանքը, պրոֆեսիոնալիզմը, նվիրվածությունը ԱԱԾ կանոնադրական և օրենսդրական խնդիրների լուծմանը և ՀՀ ազգային անվտանգության ապահովմանը՝ բոլոր ոլորտներում: Ցավոք, մենք տեսնում ենք, որ պետական կառավարման շատ մարմիններում դեռևս կան մարդիկ, ովքեր գործում են այս շահերին և տրամաբանությանը հակառակ և երբեմն չարաշահում են գերատեսչական համերաշխությունը, որը շատ կարևոր է ցանկացած կառույցի գործունեության համար»:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ պետք է ապահովել, որպեսզի գերատեսչական համերաշխությունը որևէ մեկի համար չարաշահելու և ծառայության կանոններին ու շահերին հակառակ գործելու առիթ չդառնա:

Վարչապետը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել Է. Մարտիրոսյանին և արդյունավետ գնահատել նրա հետ համատեղ աշխատանքը, որի շրջանակում հաստատվել են շատ լավ մարդկային հարաբերություններ: Կրկին շնորհավորելով Ա.Քյարամյանին նշանակման առիթով՝ Նիկոլ Փաշինյանը նշել է.

«Պարոն Քյարամյան, մենք խոսել ենք և գիտենք, թե ինչ բարդ առաքելություն է դրվում Ձեր ուսերին: Համոզված եմ, որ կկարողանաք ԱԱԾ պրոֆեսիոնալ, կարող, ազնիվ ներուժը համախմբել Ձեր շուրջ և ԱԱԾ-ն նոր հաջողությունների, նոր փառքի և նոր իմիջի հասցնել, որն ընդունելի կլինի ՀՀ քաղաքացիների, մեր ժողովրդի համար և կլինի ավելի համապատասխան: Ժամանակակից աշխարհը, կյանքը դինամիկ է, և մենք պետք է կարողանանք մեր մատը պահել փոփոխությունների զարկերակի վրա, որպեսզի Հայաստանի շահերից բխող փոփոխությունները խթանենք և Հայաստանի շահերին հակասող փոփոխությունները կասեցնենք վճռականորեն և առանց սասանվելու»:

ԱԱԾ նախկին տնօրեն Է. Մարտիրոսյանը շնորհակալություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին վստահության համար և մեծ պատիվ համարել ԱԱԾ-ն ղեկավարելը, որտեղ ծառայել է ավելի քան 20 տարի:

ԱԱԾ նորանշանակ տնօրեն Արգիշտի Քյարամյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին՝ բարձր վստահության համար և ընդգծել, որ կներդնի առավելագույն ջանքերը՝ կառույցի առաջ դրված խնդիրները լավագույնս իրականացնելու համար:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեկական վորքաութ մարզահրապարակի բացման միջոցառումներ՝ Կապան, Ջերմուկ, Ճամբարակ և Բերդ համայնքներում

23:59 17.07.2025

Մեկական վորքաութ մարզահրապարակի բացման միջոցառումներ՝ Կապան, Ջերմուկ, Ճամբարակ և Բերդ համայնքներում

Գործադիրն ընդունել է որոշում, որը կնպաստի հանրության շրջանում վորքաութ մարզահրապարակների քանակի ավելացմանը: Այն հնարավորություն կտա վորքաութով զբաղվելու մշակույթը ինտեգրել համայնքների սոցիալական միջավայրին, որպեսզի մարզումները և սպորտով զբաղվելն ընկալվի որպես առօրյա կյանքի բաղկացուցիչ մաս: Ըստ այդմ՝ նախատեսվում է կազմակերպել մեկական մարզահրապարակի բացման միջոցառումներ Կապան, Ջերմուկ, Ճամբարակ և Բերդ համայնքներում։ Ծրագրի մեկնարկին զուգահեռ կիրականացվի իրազեկող տեսանյութերի նկարահանում […] ...

Սոֆիայում անցկացվել է Հայաստան-Բուլղարիա միջկառավարական հանձնաժողովի 9-րդ նիստը

23:56 17.07.2025

Սոֆիայում անցկացվել է Հայաստան-Բուլղարիա միջկառավարական հանձնաժողովի 9-րդ նիստը

ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ այսօր Սոֆիայում` որպես նիստի համանախագահ, մասնակցել է Հայաստանի Հանրապետության և Բուլղարիայի Հանրապետության միջև տնտեսական և գիտատեխնիկական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի իններորդ նիստին։ «Նիստի բացման իմ խոսքում կարևորել եմ երկու երկրների միջև համագործակցության ուղիների ամրապնդումը` ընդգծելով ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության պատրաստակամությունը` նախաձեռնություններն իրական ծրագրերի […] ...

Շառլ Ազնավուրի արձանի բացման արարողության շրջանակում փակ փողոցներ կլինեն

23:50 17.07.2025

Շառլ Ազնավուրի արձանի բացման արարողության շրջանակում փակ փողոցներ կլինեն

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ հուլիսի 18-ին Շառլ Ազնավուրի հրապարակում՝ Մոսկվա կինոթատրոնի դիմաց, մեծանուն արվեստագետ, շանսոնյե, Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի արձանի պաշտոնական բացման արարողության շրջանակում ժամը 10։00-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկից մինչև Աբովյան-Պուշկինի փողոցների խաչմերուկի երթևեկությունը փակ կլինի։ ...

Պարոնյան փողոցում ծառի հսկայական ճյուղը կոտրվել և ընկել է կայանված «Hyundai Elantra»-ի վրա

23:47 17.07.2025

Պարոնյան փողոցում ծառի հսկայական ճյուղը կոտրվել և ընկել է կայանված «Hyundai Elantra»-ի վրա

Հուլիսի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:00-ի սահմաններում Պարոնյան փողոցի թիվ 22 շենքի մոտ ծառի հսկայական ճյուղը կոտրվել ու ընկել է բակում կայանված «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենայի վրա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։ Փրկարարները քաղաքացիների օգնությամբ ծառը հեռացրել են ավտոմեքենայի վրայից։ Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ […] ...

Անհետ կորած 13-ամյա աղջիկը հայտնաբերվել է

23:42 17.07.2025

Անհետ կորած 13-ամյա աղջիկը հայտնաբերվել է

Հուլիսի 17-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն քաղաքացուց հաղորդում է ստացվել, որ նույն օրը իր 13-ամյա աղջիկը դուրս է եկել տնից և չի վերադարձել։ Համայնքային ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում մի քանի ժամ անց երեխան հայտնաբերվել է և փոխանցվել է ծնողներին։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ […] ...

Սալոմե Զուրաբիշվիլին մեղադրում է իր երկրի իշխանություններին հայ բեռնափոխադրողների նկատմամբ խտրականնության ու Հայաստանը մեկուսացնելու փորձի մեջ

23:33 17.07.2025

Սալոմե Զուրաբիշվիլին մեղադրում է իր երկրի իշխանություններին հայ բեռնափոխադրողների նկատմամբ խտրականնության ու Հայաստանը մեկուսացնելու փորձի մեջ

Հայ-վրացական սահմանային անցակետում հայ բեռնափոխադրողների նկատմամբ խտրական վերաբերմունքը Վրաստանի ներքաղաքական դիսկուրսի թեմա է դարձել: Ընդիմությունը մեղադրում է իշխանությանը Հայաստանի հետ հարաբերությունները վնասելու մեջ: Կոնկրետ ովքե՞ր են այս գնահատականը հնչեցնողները և կա՞ արդյոք ինչ-որ դրական դինամիկա Վրաստանում հայ բեռնափոխադրողների խնդիրների լուծման հարցում: Այս հարցերին «Հորիզոնում» անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում: ...

BACK_TO_TOP