Կառավարությունն ընդլայնել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 8-րդ միջոցառման շահառուների շրջանակը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 07 2025
  • $
    383.96
  • RUBLE
    4.90
  • 446.01
WEATHER
+24.09 oC

Կառավարությունն ընդլայնել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 8-րդ միջոցառման շահառուների շրջանակը

14:10 04.06.2020

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետն անդրադարձել է Հայաստանում կորոնավիրուսային վարակի հետ կապված իրավիճակին:

Կառավարությունը լրացում է կատարել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման ութերորդ միջոցառման մեջ: Միջոցառման շրջանակում միանվագ աջակցություն է ցուցաբերվում տուժած ոլորտների վարձու աշխատողներին և անհատ ձեռնարկատերերին: Ըստ այդմ՝ ցանկում ներառվել են նաև հետևյալ ոլորտները՝ մանածագործական արտադրատեսակների արտադրություն, փայտանյութի մշակում, փայտից, խցանակեղևից, ծղոտից և հյուսկեն նյութերից արտադրատեսակների արտադրություն, բացի կահույքից, թղթի և թղթե արտադրատեսակների արտադրություն, ռետինե և պլաստմասսայե արտադրատեսակների արտադրություն, համակարգիչների, էլեկտրոնային և օպտիկական սարքավորանքի, էլեկտրական սարքավորանքի արտադրություն, ձեռնարկատիրական գործունեությանն օժանդակող վարչարարական և լրացուցիչ այլ գործունեություն, համակարգիչների, անձնական օգտագործման և կենցաղային արտադրատեսակների նորոգում, ֆիզիկական առողջության պահպանման հետ կապված գործունեություն:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արման Ուդումյանը նշել է, այս 9 ոլորտներով շահառուների թիվը կավելանա 9171-ով, որոնք աշխատում են 1875 կազմակերպություններում, աջակցության ընդհանուր բյուջեն կկազմի 623 մլն 628 հազար դրամ: «Այս պահին 8-րդ միջոցառման շրջանակում աջակցություն է տրամադրվել 124 հազար 609 շահառուի, ընդհանուր գումարը կազմում է շուրջ 8,5 մլրդ դրամ»,- ասել է փոխնախարարը:

Վարչապետը նշել է, որ կառավարության ձեռնարկած հակաճգնաժամային միջոցառումների շրջանակում այս պահին շահառուներին հասանելի է ընդհանուր առմամբ օժանդակության 100 միլիարդ 400 միլիոն դրամ: «Միջոցառումների շահառու տնտեսվարողների թիվը կազմում է 51 800, ֆիզիկական անձանց թիվը գերազանցում է 1.1 միլիոնը: Ութերորդ միջոցառման շրջանակում մենք արդեն օգնել ենք 124 հազար 609 մարդու՝ 8.4 միլիարդ դրամ, 9-րդ միջոցառումով՝ 186 հազար 233 մարդու՝ 4.9 միլիարդ դրամ: Ընդհանուր առմամբ կառավարությունն ընդունել է 19 հակաճգնաժամային միջոցառում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Հաստատվել է հանրային ծառայողների համար բազմաբնակարան շենքային համալիրի բնակարանների վաճառքի կարգը

Կառավարությունը հաստատել է հանրային ծառայողներին բնակարանով ապահովման նպատակով Երևան քաղաքի Ադոնցի փողոցի N19/8 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրի բնակարանների և ավտոկայանատեղերի վաճառքի կարգը: Որոշման նպատակն է շուրջ 345 հանրային ծառայողի համար ապահովել բնակարանի ձեռքբերման հասանելիություն: «ՄԼ-Մայնինգ» ՍՊԸ-ն վարչապետի աշխատակազմ է ներկայացվել առաջարկ՝ Երևան քաղաքի Ադոնցի 19/8 հասցեում ընդհանուր առմամբ 619 բնակարանով շենքի կառուցապատման քաղաքաշինական ներդրումային ծրագիր իրականացնելու վերաբերյալ: Առաջարկը քննարկվել է շահագրգիռ մարմինների հետ և քննարկման արդյունքում, հաշվի առնելով բնակարանային շինարարության խթանման մասով պետության հանձնառությունը, հանրապետության բնակչության թիվը 5 միլիոնի հասցնելու վերաբերյալ ՀՀ կառավարության տեսլականը, ինչպես նաև եկամտային հարկի վերադարձման արտոնության պարագայում բնակչության բավական լայն շրջանակի կողմից առաջնային շուկայից բնակարան ձեռք բերելու հետաքրքրության աճման միտումներն, ինչպես նաև նախորդ տարվա ընթացքում հանրային ծառայողների շրջանակում կատարված հարցումները՝ ծրագիրը դիտարկվել է նպատակահարմար և իրագործելի:

Ինչպես նշել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Արմեն Ղուլարյանը, շենքի կառուցումը նախատեսվում է ավարտել 2023 թվականի ընթացքում: Բնակարանները շահառուներին նախատեսվում է հանձնել երկու փուլով. մինչև 2023 թ. ապրիլ կհանձնվեն 200, մինչև 2023թ. օգոստոս՝ 145 բնակարան: Բնակարանների ընդհանուր մակերեսի 1 քառ. մետրի արժեքը ներքին հարդարմամբ՝ 345 000 դրամ է, իսկ առանց ներքին հարդարման՝ 310 000 դրամ, ավտոկայանատեղի արժեքը 2,5 մլն դրամ է: Կանխավճարը 10 տոկոս է, վարկի մարման ժամկետը մինչև վարկառուի կենսաթոշակի տարիքի լրանալը, բայց ոչ ավելի քան 20 տարի: «Բնակարանները և ավտոկայանատեղերը բաշխվելու են վիճակահանությամբ: Ընդ որում՝ շահառուներն ազատ են ավտոկայանատեղ ձեռք բերելու հարցում»,– նշել է Արմեն Ղուլարյանը:

Հավանության է արժանացել ՀՀ-ի և ԱՄՀ-ի միջև նամակ-համաձայնագիրը վավերացնելու մասին օրենսդրական նախաձեռնությունը

Գործադիրը հավանություն է տվել տալ «Հայաստանի Հանրապետության և Արժույթի միջազգային հիմնադրամի միջև 2020 թվականի մայիսի 23-ին և հունիսի 1-ին ստորագրված «Պահուստային ծրագրի միջոցների օգտագործման և լրացուցիչ փոխառու միջոցների ներգրավման մասին» նամակ-համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մասին կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Հիմնավորման համաձայն՝ Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից դեռևս 2019թ. մայիսին Հայաստանի Հանրապետության համար հաստատվել է 180 մլն ՀՓԻ (248.2 մլն ԱՄՆ դոլար) արժողությամբ եռամյա Պահուստային ծրագիրը (Stand-by Arrangement)` ուղղված տնտեսական հիմնարար և կառուցվածքային բարեփոխումների իրականացմանը:

Հիմնադրամի գործադիր տնօրենների խորհրդի՝ սույն թվականի մայիսի 18-ին տեղի ունեցած նիստում հաստատվել է ծրագրի երկրորդ վերանայումը, որով ծրագրի շրջանակում ՀՀ-ի համար հասանելի են դարձել ընդհանուր 77․142 մլն ՀՓԻ (105 մլն ԱՄՆ դոլար) ծավալով փոխառու միջոցներ։ Հիմնադրամի գործադիր տնօրենների խորհուրդը հաստատել է նաև հիմնադրամի արագ ֆինանսավորման գործիքի (Rapid Financing Instrument) շրջանակում հավելյալ 128.8 մլն ՀՓԻ (175 մլն ԱՄՆ դոլար) ներգրավելու հայտը։

Բացի դրանից՝ հիմնադրամի ներկայացուցիչների հետ բանակցությունների արդյունքում համաձայնություն է ձեռք բերվել Պահուստային ծրագրի շրջանակում հասանելի միջոցները որպես ուղղակի բյուջետային աջակցություն օգտագործելու ուղղությամբ՝ նպատակ ունենալով ապահովել նոր կորոնավիրուսային համավարակի տարածմամբ առաջ եկող հետևանքների մեղմմանն ուղղված սոցիալ-տնտեսական միջոցառումների ֆինանսավորումը: Արդյունքում, ներկա պահին Հայաստանի համար հասանելի են ընդհանուր առմամբ շուրջ 206 մլն ՀՓԻ (280 մլն ԱՄՆ դոլար) ծավալով բյուջետային միջոցներ, և ևս 25․714 մլն ՀՓԻ (35 մլն ԱՄՆ դոլար) հասանելի կդառնա ծրագրի երրորդ վերանայման արդյունքում։

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է բանկերի և վարկային կազմակերպությունների տրամադրած վարկային արձակուրդներին: «Այս պահի դրությամբ հակաճգնաժամային նպատակներով բանկերն ու վարկային կազմակերպությունները վերանայել են մոտ 550 հազար ֆիզիկական անձանց 682 մլրդ դրամի վարկի գծով պարտավորությունները՝ 45 մլրդ դրամի չափով վարկային արձակուրդ են տրամադրել, և 17 400 իրավաբանական անձանց 640 մլրդ դրամի վարկի գծով` 57 մլրդ դրամի ընթացիկ պարտավորությունների հետ կապված վարկային արձակուրդ են տրամադրել»,- ասել է վարչապետը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կառլո Անչելոտիի որդին մեկ ամսում պորտուգալերեն է սովորել

08:20 17.07.2025

Կառլո Անչելոտիի որդին մեկ ամսում պորտուգալերեն է սովորել

Բրազիլական «Բոտաֆոգոյի» գլխավոր մարզիչ Դավիդե Անչելոտին մամուլի ասուլիսի ժամանակ ազատ խոսել է պորտուգալերեն։ Այս մասին հաղորդում է Globo-ն: Լեգենդար Կառլո Անչելոտիի որդին ասել է, որ պորտուգալերեն սովորել է Բրազիլիայի հավաքականին միանալուց հետո: Կառլո Անչելոտին Բրազիլիայի հավաքականի ղեկը ստանձնել է հունիսի 6-ին, Դավիդեն հավաքականում զբաղեցրել է գլխավոր մարզչի օգնականի պաշտոնը, իսկ «Բոտաֆոգոն» գլխավորել է հուլիսի 8-ին: […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:15 17.07.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...

ԱՄՆ-ում կայծակի հարվածից կան տուժածներ և զոհ

08:10 17.07.2025

ԱՄՆ-ում կայծակի հարվածից կան տուժածներ և զոհ

ԱՄՆ Նյու Ջերսի նահանգում նետաձգության հրապարակում կայծակի հարվածից մեկ մարդ զոհվել է, 13-ը՝ վիրավորվել, հաղորդում է New York Times-ը՝ հղում անելով ոստիկանությանը։ «Ոստիկանությունը հայտնել է, որ չորեքշաբթի երեկոյան Նյու Ջերսի նահանգի Ջեքսոն քաղաքում բացօթյա նետաձգարանի վրա կայծակի հարվածից մեկ մարդ զոհվել է, իսկ 13-ը՝ վիրավորվել», – գրում է թերթը։ ...

Խաչանովը կփորձի պաշտպանել տիտղոսը․ Almaty Open 2025

08:00 17.07.2025

Խաչանովը կփորձի պաշտպանել տիտղոսը․ Almaty Open 2025

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը կմասնակցի Ալմաթիում (Ղազախստան) կայանալիք ATP-250 կարգի մրցաշարին, հայտնում է Almaty Open-ի մամուլի ծառայությունը: Almaty Open-ը կանցկացվի հոկտեմբերի 13-19-ը: Հիշեցնենք, որ Խաչանովը մրցաշարի գործող հաղթողն է։ 2024թ. Կարենը տիտղոսի համար խաղում երեք սեթում 6-2, 5-7, 6-3 հաշվով հաղթել էր կանադացի Գաբրիել Դիալոյին: ...

Համայնքային հողերն ազատվել են ինքնակամ կառուցված շինություններից

23:59 16.07.2025

Համայնքային հողերն ազատվել են ինքնակամ կառուցված շինություններից

Համայնքային զավթված հողերը քաղաքին վերադարձնելու գործընթացը Երևանում շարունակվում է: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Կենտրոն վարչական շրջանում ապամոնտաժվել է Սբ. Գրիգոր Լուսավորիչ 12 հասցեին կից ինքնակամ շինությունը, Նոր Նորք վարչական շրջանում՝ Նորքի 9-րդ զանգվածի 43 շենքին կից ինքնակամ շինությունը, Աջափնյակ վարչական շրջանում՝ Նազարբեկյան 11/2 հասցեին կից ինքնակամ շինությունը, Շենգավիթ վարչական շրջանում՝ Արշակունյաց պողոտա 127 […] ...

Թակարդ տեսախցիկն արձանագրել է արջի բնական վարքագիծը՝ խաղալու և շրջելու պահերը

23:58 16.07.2025

Թակարդ տեսախցիկն արձանագրել է արջի բնական վարքագիծը՝ խաղալու և շրջելու պահերը

Հայաստանի վայրի բնությունը կրկին խոսում է իր լեզվով։ Թակարդ տեսախցիկն արձանագրել է արջի բնական վարքագիծը՝ խաղալու և շրջելու պահերը։ Այս մասին հայտնել են ՀՀ ՇՄՆ էկոպարեկային ծառայությունից: Այս յուրօրինակ կադրերը ոչ միայն ուրախ պահ են բնական միջավայրից, այլև կարևոր տեղեկատվություն՝ վայրի կենդանիների սովորությունների, տարածքների և կենսակերպի վերաբերյալ։ Էկոպարեկային ծառայությունը մշտապես հետևում է վայրի բնության կյանքի […] ...

BACK_TO_TOP