Վարչապետը հանձնարարել է խստագույնս վերահսկել պարետատան սահմանած կանոնների պահպանումը և զանգվածային միջոցառումների կազմակերպումը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 07 2025
  • $
    383.96
  • RUBLE
    4.90
  • 446.01
WEATHER
+34.09 oC

Վարչապետը հանձնարարել է խստագույնս վերահսկել պարետատան սահմանած կանոնների պահպանումը և զանգվածային միջոցառումների կազմակերպումը

15:10 02.06.2020

Այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի հերթական նիստը, որը հեռավար ռեժիմով վարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Բացելով նիստը՝ վարչապետը նշել է.

«Հարգելի գործընկերներ, չնայած կառավարության կողմից ձեռնարկվող կանխարգելիչ միջոցառումներին և պարետատան սահմանած կանոններին՝ երկրում կորոնավիրուսային հիվանդությամբ դեպքերի ամենօրյա աճ է արձանագրվում: Առաջարկում եմ այսօրվա նիստում քննարկել հանրապետությունում կորոնավիրուսի համաճարակի հետ կապված իրավիճակը, ձեռնարկվող միջոցառումների արդյունավետությունը և վարակի տարածման կանխարգելման ուղղությամբ մեր հետագա գործողությունները»:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեղեկատվություն է ներկայացրել կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքերի վիճակագրության, ապաքինման և մահացության ցուցանիշների, պացիենտների առողջական վիճակի, անախտանիշ դեպքերի մեկուսացման նկատմամբ առողջության առաջնային պահպանման օղակի կողմից իրականացվող վերահսկողական աշխատանքների վերաբերյալ: Նախարարն անդրադարձել է վարակի տարածման դինամիկային և դրան համահունչ՝ առողջապահական համակարգի կարողությունների ավելացման ուղղությամբ իրականացվող քայլերին:

Ապա վարչապետին զեկուցվել է պարետատան սահմանած կանոնների պահպանման ուղղությամբ ձեռնարկվող վերահսկողական միջոցառումների և դրանց արդյունքում՝ հանրության վարքագծի փոփոխությունների, պաշտպանիչ միջոցների կիրառման հետ կապված իրավիճակի մասին: Անդրադարձ է եղել առանձին վարչական շրջաններում իրականացվող «ռեյդերի» արդյունավետությանը, տեսչական մարմինների և ոստիկանության կանխարգելիչ գործողություններին: Քննարկվել են առավել ռիսկային ոլորտներում կանխարգելիչ կանոնների պահպանման հետ կապված իրավիճակը, արձանագրված խախտումների դեպքում կիրառվող պատասխանատվության միջոցները: Նշվել է, որ չնայած սահմանափակումներին՝ երկրում արձանագրվում են զանգվածային միջոցառումների կազմակերպման դեպքեր, որոնք ևս բացասական ազդեցություն են ունենում ընդհանուր համաճարակաբանական իրավիճակի վրա:

Հետագա անելիքների շուրջ ծավալված մտքերի փոխանակության ընթացքում ներկայացվել են մի շարք դիտարկումներ, որոնցում գերակշիռ է եղել վերահսկողության միջոցառումների առավելագույնս խստացման առաջարկը:

Վարչապետը, ամփոփելով քննարկումը, նշել է. 

«Մենք առաջ ենք գնում կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողության խստացման տրամաբանությամբ: Լրջագույն աշխատանք պետք է իրականացվի՝ պարետատան սահմանած կանոնների պահպանման կարգապահության բարձրացման և զանգվածային ցանկացած տեսակի միջոցառման կազմակերպման կանխարգելման ուղղություններով»: Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է վերահսկողություն իրականացնող պետական մարմինների ղեկավարներին՝ ամենօրյա համատեղ գործողություններով խստագույնս վերահսկել կանխարգելիչ կանոնների պահպանումը, զանգվածային տարատեսակ միջոցառումների կազմակերպումը և դրանց ընթացքի ու արդյունքների մասին պարբերաբար զեկուցել իրեն:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ծառուկյանն ասել է, թե երբ կլինի իր հաջորդ մենամարտը

20:28 16.07.2025

Ծառուկյանն ասել է, թե երբ կլինի իր հաջորդ մենամարտը

UFC-ի թեթև քաշային կարգի վարկանիշային աղյուսակի առաջին համար Արման Ծառուկյանն ասել է, որ իր հաջորդ մենամարտը կլինի այս տարվա օգոստոսին կամ սեպտեմբերին, հաղորդում է Чемпионат-ը՝ հղում կատարելով Global Reality-ն: «Ինձ ասացին, որ որոշում կկայացնեն մինչև հաջորդ շաբաթ։ Կա՛մ ես տիտղոսի համար մենամարտելու եմ Տոպուրիայի հետ, կա՛մ տիտղոսի համար մենամարտից առաջ ևս մեկ մենամարտ էլ կանցկացնեմ։ […] ...

Համագործակցությունը կշարունակվի՝ համատեղ քննարկումների ձևաչափով. Գեղարքունիքի մարզպետը՝ ՄԱԿ-ի ՓԳՀ ներկայացուցիչներին

20:19 16.07.2025

Համագործակցությունը կշարունակվի՝ համատեղ քննարկումների ձևաչափով. Գեղարքունիքի մարզպետը՝ ՄԱԿ-ի ՓԳՀ ներկայացուցիչներին

Հուլիսի 16-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց ՄԱԿ-ի Փախստականների գործակալության (ՓԳՀ) ներկայացուցիչներին։ Այս մասին հայտնել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից: Հանդիպմանը ներկա էին ՓԳՀ հանձնակատարի ներկայացուցչի տեղակալ Լիվ Ֆեյիենը, Գորիսի գրասենյակի ղեկավար Սահականուշ Եղիազարյանը, ինչպես նաև մարզպետի աշխատակազմից՝ առողջապահության և սոցիալական հարցերի վարչության պետ Լուսինե Վարդանյանն ու տարածքային կառավարման վարչության պետ Վանիկ Հարությունյանը։ Կողմերը քննարկեցին մարզում […] ...

Լյուքսեմբուրգում ստորագրվել է «Հայաստան – Դիմակայուն Սյունիք ծրագիր» ֆինանսական համաձայնագիրը

20:07 16.07.2025

Լյուքսեմբուրգում ստորագրվել է «Հայաստան – Դիմակայուն Սյունիք ծրագիր» ֆինանսական համաձայնագիրը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Եվրոպական ներդրումային բանկի նախագահ Նադիա Կալվինյոի մասնակցությամբ Լյուքսեմբուրգում՝ Եվրոպական ներդրումային բանկի գլխամասային գրասենյակում տեղի է ունեցել «Հայաստան – Դիմակայուն Սյունիք ծրագիր» ֆինանսական համաձայնագրի ստորագրման արարողությունը: Այս մասին հայտնել են ՀՀ կառավարությունից: Համաձայնագիրը ստորագրել են Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը և ԵՆԲ փոխնախագահ Թերեզա Չերվինսկան: 50 մլն եվրո ծավալի վարկային համաձայնագրով նախատեսված ծրագիրը […] ...

SHANTNEWS

20:00 16.07.2025

SHANTNEWS

Յամալը մարզման ժամանակ իր խաբքերով «նյարդայնացրել» է թիմակիցներին

19:57 16.07.2025

Յամալը մարզման ժամանակ իր խաբքերով «նյարդայնացրել» է թիմակիցներին

«Բարսելոնայի» 18-ամյա հարձակվող Լամին Յամալը մարզման ժամանակ իր խաբքերով «նյարդայնացրել է» թիմակիցներ Գավիին ու Ռոբերտ Լևանդովսկիին: Նրանք ի վերջո բռնել են Յամալի խաղաշապիկից ու խլել գնդակը: 😅 O Lamine Yamal descontrolado, driblando geral no treino. 🔥 pic.twitter.com/AimLKdp5cD — FC Barcelona (@fcbarcelona_br) July 15, 2025 ...

Նախագահն ընդունել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության փոխնախագահ Ներսես Կարամանուկյանին

19:53 16.07.2025

Նախագահն ընդունել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության փոխնախագահ Ներսես Կարամանուկյանին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության (ՀԱԳՄ) փոխնախագահ Ներսես Կարամանուկյանին: ՀԱԳՄ փոխնախագահը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և տեղեկացրել, որ վերջերս անցկացված միության նախագահության նիստում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել են երկրի տնտեսության առջև ծառացած հրատապ և մտահոգություն առաջացնող խնդիրներ, որոնց լուծման գործընթացում միությունը պատրաստ է մասնակցել իր փորձագիտական ներուժով: […] ...

BACK_TO_TOP