15:33 04.05.2020
Ավարտվել է 2020թ. հունվարի 23-ին՝ ժամը 14:38-ի շրջանում, մեկ անձի կողմից հրացանով «Էրեբունի Պլազա» կենտրոն մտնելու, անձանց կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով մի քանի անձանց պատանդ վերցնելու և կրակոցներ արձակելու դեպքի առթիվ հունվարի 23-ին ՀՀ Քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ և 7-րդ կետերով, 235-րդ հոդվածի 1-ին մասով և 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով հարուցված քրեական գործի նախաքննությունը:
ՀՀ ՔԿ ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժնում իրականացված նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ հիմնավորվել է, որ «Ա. Թ.-ն, հանդիսանալով «Հայաստանի որսորդների և ձկնորսների միավորում» ՀԿ անդամ, 2020թ. հունվարի 8-ին իր հանցավոր մտադրությունն իրականացնելու նպատակով ձեռք է բերել «Սայգա» տեսակի հրազեն և փամփուշտներ: 2020թ. հունվարի 23-ին՝ ժամը 14:30-ի սահմաններում, նա մուտք է գործել Երևան քաղաքի Վազգեն Սարգսյան փողոցի 26/1 հասցեում գտնվող «Էրեբունի Պլազա» բազմաֆունկցիոնալ բիզնես կենտրոն, որտեղ իր մոտ պահվող նշված հրազենով առաստաղին կրակ է արձակել, ապա անձանց կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով՝ վերոնշյալ զենքի փողն ուղղել է դեպի ընդունարանի աշխատակցուհին և պահանջել իրեն ուղեկցել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակ: Ստանալով տվյալ գրասենյակը փակ լինելու մասին պատասխան՝ բոլորին կրակելու սպառնալիքներով, շարժվել է բիզնես կենտրոնի մարզասրահի ուղղությամբ՝ զենքի փողն ուղղել դեպի անվտանգության աշխատակիցներից մեկը՝ նույնաբովանդակ պահանջ ներկայացնելով նաև վերջինիս: Սակայն տեղեկանալով, որ այդ ուղղությամբ միայն մարզասրահն ու վարսավիրանոցն է, վերադարձել է ընդունարան, ևս մեկ կրակոց արձակել այդտեղ գտնվող բազմոցի և սյան ուղղությամբ՝ վնասելով գույքը: Ապա զենքի փողն ուղղել է մեկ անձի կրծքավանդակին՝ հայտնել, որ վերջինս պատանդի կարգավիճակում է և պահանջել իր մոտ կանչել ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանին: Բացի դրանից՝ նա հայտնել է, որ պատանդին կազատի միայն իր պահանջը կատարելուց հետո՝ նպատակ ունենալով Վ. Սողոմոնյանին հանդիպելուց և վերջինիս ևս պատանդ վերցնելուց հետո ներկայացնել նոր՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդուն՝ Սեդրակ Քոչարյանին իր հետ հանդիպման կանչելու պահանջ:
2020թ. հունվարի 25-ին Ա.Թ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ, 7-րդ կետերով և 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Նույն օրը դատարանի որոշմամբ նրա նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
Նախաքննության ընթացքում մեղադրյալի նկատմամբ նշանակվել է ստացիոնար դատահոգեբուժական և դատահոգեբանական համալիր փորձաքննություն: Ստացված եզրակացության համաձայն՝ Ա. Թ.-ն տառապել և տառապում է «Շիզոֆրենիա, պարանոիդ ձև» հոգեկան հիվանդությամբ, հանցավոր արարքը կատարելիս գտնվել է հիվանդագին խանգարված վիճակում: Ըստ փորձաքննության եզրակացության՝ իրեն մեղսագրվող արարքի նկատմամբ Ա. Թ.-ին հարկ է ճանաչել անմեղսունակ, իսկ ներկա հոգեկան վիճակով նա սոցիալապես վտանգ է ներկայացնում ինչպես իր, այնպես էլ շրջապատի համար և ունի մեկուսացման, հատուկ հսկողության հոգեբուժական բաժանմունքի պայմաններում հարկադիր բուժման կարիք:
Նույն օրը վարույթն իրականացնող մարմինը բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու վարույթ հարուցելու մասին որոշում է կայացրել, միաժամանակ, դատարանի 2020թ. մարտի 21-ի որոշմամբ Ա. Թ.-ն, որպես անվտանգության միջոց, տեղավորվել է հոգեբուժական հիվանդանոցում, ինչից ելնելով նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացվել է:
Քրեական գործով նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից հաստատվել է մեղադրյալի նկատմամբ բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու նախաքննական մարմնի որոշումը և քրեական գործն ուղարկել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան:
09:29 14.05.2025
2024 թվականին դրական լուծում ստացած գործերի քանակը կազմել է 1620. ՄԻՊՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն Ազգային ժողովում ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին 2024թ. տարեկան հաղորդումն ու Պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2024թ տարեկան զեկույցը, հայտնում են Պաշտպանի աշխատակազմից։ «Անահիտ Մանասյանը նշել է, որ երկու փաստաթղթերն ընդգրկում են Հանրապետությունում գրեթե բոլոր ոլորտներին առնչվող մարդու իրավունքներին վերաբերելի տարատեսակ […] ...
09:25 14.05.2025
Մակրոն. ուկրաինացիները խոստովանում են, որ չեն կարողանա վերադարձնել կորցրած տարածքներըՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ուկրաինայի իշխանությունները հասկանում են, որ չեն կարողանա վերադարձնել Ռուսաստանի հետ հակամարտության ընթացքում կորցրած տարածքները։ «Նույնիսկ իրենք՝ ուկրաինացիները, կարող են ազնվորեն խոստովանել, որ չեն կարողանա վերադարձնել այն ամենը, ինչ կորցրել են 2014 թվականից ի վեր»,- ասել է Մակրոնը։ Միաժամանակ, նա պնդել է, որ Ռուսաստանի հետ ապագա խաղաղ բանակցություններում տարածքային […] ...
09:20 14.05.2025
ՀՀ ԶՈՒ-ն կրակ չի բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՊՆԱդրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մայիսի 13-ին՝ ժամը 20:45-21։30-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան և հարավարևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը: Այս մասին հայտնում ըն ՀՀ ՊՆ-ից: ...
09:00 14.05.2025
Կանադայի վարչապետը կմասնակցի Հռոմի պապ Լեո XIV-ի գահակալությանըԿանադայի վարչապետ Մարկ Քարնին մայիսի 18-ին Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում կմասնակցի Հռոմի պապ Լեո 14-րդի գահակալության արարողությանը, այս մասին ասված է Կանադայի կառավարության ղեկավարի մամուլի ծառայության հայտարարության մեջ։ Նշվում է, որ Քարնին Հռոմում կլինի մայիսի 16-18-ը։ Իտալիա կատարած այցի ընթացքում վարչապետը մտադիր է նաև հանդիպումներ ունենալ օտարերկրյա առաջնորդների հետ, ովքեր կմասնակցեն գահակալության պատարագին։ Ինչպես ավելի […] ...
08:50 14.05.2025
Լիբանանն ասել է, որ Սիրիայի դեմ պատժամիջոցների վերացումը կարող է օգուտ բերել ԲեյրութինԼիբանանը ողջունում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Դամասկոսի դեմ սահմանափակող միջոցները չեղարկելու մտադրությունը, որի մասին նա հայտարարել էր Սաուդյան Արաբիա այցի ժամանակ։ Այս մասին ասվում է հանրապետության ղեկավար, գեներալ Ջոզեֆ Աունի հայտարարության մեջ, որը տեղադրված է X-ում։ «Նախագահ Դոնալդ Թրամփի՝ Դամասկոսի դեմ պատժամիջոցները չեղարկելու համարձակ որոշումը ևս մեկ քայլ կլինի Սիրիայում իրավիճակի բարելավման ուղղությամբ։ Մենք […] ...
08:40 14.05.2025
Մակրոնը դեռ չի մտածում երրորդ ժամկետով ընտրվելու հնարավորության մասինՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հիշեցրել է, որ ինքը երկրի պատմության մեջ առաջին պետության ղեկավարն է, ով չի կարող երրորդ անգամ ընտրվել սահմանադրական սահմանափակումների պատճառով, սակայն վստահեցրել է, որ չի մտածում այդ մասին և կենտրոնացած է իր ներկայիս մանդատի վրա։ «Ես մեր պատմության առաջին նախագահն եմ, և դա հրապարակավ կասեմ, որը սահմանադրական իրավունք չունի վերընտրվելու։ Նման […] ...