Ֆրանսիայում շուրջ 3 տասնյակ քաղաքական գործիչներ երկրի կառավարությանը կոչ են անում բոյկոտել Բաքվում կայանալիք COP-29 գագաթնաժողովը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 05 2025
  • $
    384.92
  • RUBLE
    4.77
  • 432.84
WEATHER
+19.51 oC

Ֆրանսիայում շուրջ 3 տասնյակ քաղաքական գործիչներ երկրի կառավարությանը կոչ են անում բոյկոտել Բաքվում կայանալիք COP-29 գագաթնաժողովը

12:50 08.11.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Շուրջ երեք տասնյակ ֆրանսիացի գործիչներ հավաքական ուղերձ են հրապարակել՝ Ֆրանսիայի կառավարությանը կոչ անելով բոյկոտել Բաքվում կայանալիք COP-29 համաժողովը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գործիչների ուղերձը հրապարակել է Le Figaro պարբերականը։

«Ֆրանսիայի Հանրապետության հարգելի ընտրված ներկայացուցիչներ, մենք՝ այս խնդրագիրը ստորագրողներս, կոչ ենք անում կառավարությանը վճռական և խորհրդանշական գործողություններ ձեռնարկել՝ բոյկոտելու COP29-ը, որը տեղի կունենա Բաքվում նոյեմբերի 11-ից։

Խորհրդարանական բոլոր խմբակցությունների ներկայացուցիչների կողմից արդեն դատապարտված այս համաժողովի անցկացումը չպետք է նպաստի Ադրբեջանի ավտոկրատ և կոռումպացված ռեժիմի օրինականացմանը կամ խրախուսի նրա ծավալապաշտական ​​ու ապակայունացնող հավակնությունները։ Միջազգային այս կարևոր իրադարձության մոտենալով՝ Ադրբեջանի իշխանությունները միայն ուժեղացնում են ռեպրեսիաները ներքին ընդդիմության նկատմամբ և նոր սպառնալիքներ հնչեցնում Հայաստանի դեմ։ Այդ մասին են վկայում Human Rights Watch-ի և Freedom Now-ի զեկույցները, որոնք հոկտեմբերի 8-ին հրապարակել են հայտարարություններ ադրբեջանական վարչակարգի՝ «քաղաքացիական հասարակությանը ոչնչացնելու» փորձերի մասին։

Պակաս ցուցիչ չէ Իլհամ Ալիևի դիրքորոշումն, ով, խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի համաձայնագրի բոլոր կետերը, 2023 թվականի սեպտեմբերին էթնիկ զտումներ է իրականացրել Ղարաբաղում, անընդհատ բարձրացնում է խաղադրույքները խաղաղ բանակցություններում», – նշել են ուղերձի հեղինակները՝ հավելելով, որ COP29-ի անցկացումը, հակառակ սպասելիքների, միայն ամրացնելու է Ադրբեջանի իշխանություններին։

Ուղերձում նրանք հարց են հնչեցնում, թե կարելի՞ է արդյոք խոսել բնապահպանական խնդիրների մասին՝ անտեսելով տասնյակ քաղբանտարկյալների, այդ թվում՝ հայ բարերար Ռուբեն Վարդանյանի և ևս 22 հայ պատանդների ազատ արձակման կոչերը, որոնք խոշտանգումների են ենթարկվում համաժողովի անցկացման վայրից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա։«Այս կոչը ստորագրողները կարծում են, որ ո՛չ», – ընդգծվում է ուղերձում։

Նրանք իրենց վրդովմունքն են արտահայտում Ֆրանսիայի կառավարության որոշման կապակցությամբ, որի համաձայն՝ համաժողովին Ֆրանսիան ներկայացնելու է բնապահպանության նախարար Անյես Պանիե-Ռունաշեին, հատկապես հաշվի առնելով, որ Ֆրանսիան արձանագրել է Ադրբեջանում իր քաղաքացիների անհիմն ձերբակալության երկու դեպք, և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունն արդեն իսկ սեպտեմբերի 4-ին նախազգուշացրել է իր քաղաքացիներին հրաժարվել Ադրբեջան մեկնելուց։

Գործիչները Ֆրանսիայի կառավարությանը կոչ են անում հստակ ուղերձ հղել Ալիևի ռեժիմին՝ բոյկոտելով COP29-ը և ղեկավարելով հայ պատանդների անհապաղ և անվերապահ ազատման միջազգային արշավը, ապահովելով Լեռնային Ղարաբաղից 120,000 փախստականների անվտանգ վերադարձի իրավունքը և պաշտպանելով Հայաստանի տարածքային ամբողջականությունը, որի տարածքների մի մասը մինչ օրս օկուպացված են Ադրբեջանի կողմից։ Կոչը ստորագրել են՝ Անն Իդալգոն՝ Փարիզի քաղաքապետ (Սոցիալիստական կուսակցություն), Այդա Հադիզադեն՝ Վալ դ’Ուազից ընտրված պատգամավոր (Սոցիալիստական կուսակցություն), Շառլ դը Կուրսոնը՝ Մառնից ընտրված պատգամավոր (Ցենտրիստներ՝ նոր կենտրոն), Քրիստին Պիրես Բոնը՝ Պույ-դը-Դոմից ընտրված պատգամավոր (Սոցիալիստական կուսակցություն), Կլոդ Կերնը՝ Բա-Ռենի սենատոր (Դեմոկրատների և Անկախների միություն), Էլիզա Մարտենը՝ Իզերից ընտրված պատգամավոր (Չհանձնվող Ֆրանսիա), Էմանուել Գրեգուարը՝ Փարիզի 7-րդ ընտրատարածքի պատգամավոր (Սոցիալիստական կուսակցություն), Ֆրանսուա-Գզավյե Բելամին՝ Եվրախորհրդարանի պատգամավոր (Հանրապետականներ), Իզաբել Սանտյագոն՝ Վալ-դը-Մարնից ընտրված պատգամավոր (Սոցիալիստական կուսակցություն), Լորան Պանիֆուսը՝ Արիեժից ընտրված պատգամավոր, Լորան Վոքիեն՝ Օտ-Լուարից ընտրված պատգամավոր (Հանրապետականներ) և այլ գործիչներ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Քննարկվել են Գյումրի, Վաղարշապատ և Վարդենիս համայնքների ավագանիների ՔՊ խմբակցությունների աշխատանքին առնչվող հարցեր

21:27 20.05.2025

Քննարկվել են Գյումրի, Վաղարշապատ և Վարդենիս համայնքների ավագանիների ՔՊ խմբակցությունների աշխատանքին առնչվող հարցեր

Մայիսի 20-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Քննարկվել են Գյումրի, Վաղարշապատ և Վարդենիս համայնքների ավագանիների «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունների աշխատանքին առնչվող, ինչպես նաև այլ կուսակցական հարցեր։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Յամալի ծննդյան  օրը նրան կհանձնվի  «10» համարի մարզաշապիկը

21:12 20.05.2025

Յամալի ծննդյան օրը նրան կհանձնվի «10» համարի մարզաշապիկը

«Բարսելոնայի» 17-ամյա եզրային հարձակվող Լամին Յամալի ծննդյան օրը նրան կհանձնվի լեգենդար «10» համարի մարզաշապիկը, հաղորդում է Memorabilia-ն։ Եվրոպայի չեմպիոնը հուլիսի 13-ին կնշի իր ծննդյան 18-ամյակը: Յամալն ավարտվող մրցաշրջանում «Բարսելոնայի» հետ դարձել է Լա լիգայի հաղթող, նվաճել Իսպանիայի Սուպերգավաթն ու գավաթը: Այժմ «10» համարով հանդես է գալիս հարձակվող Անսու Ֆատին: «10» համարի մարզաշապիկով խաղացել է նաև […] ...

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի և մարզերի մի շարք հասցեներում

21:00 20.05.2025

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի և մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 21-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Աբովյան փ. 62, 66 շենքեր և որ բնակիչ-բաժանորդներ, Նալբանդյան փ. 108 հասցե և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Իսահակյան փ. 16, 16ա շենքեր, Կորյունի նրբ․ 10, 11 շենքեր և հարակից ոչ […] ...

ԵՄ ԱԳ նախարարները որոշել են չեղարկել Սիրիայի նկատմամբ տնտեսական պատժամիջոցները

20:48 20.05.2025

ԵՄ ԱԳ նախարարները որոշել են չեղարկել Սիրիայի նկատմամբ տնտեսական պատժամիջոցները

ԵՄ անդամ երկրները որոշել են չեղարկել Սիրիայի դեմ սահմանված տնտեսական պատժամիջոցները։ Այս մասին Բրյուսելում ԵՄ խորհրդի նիստի արդյունքներով հայտարարել է համայնքի դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը։ «Այսօր մենք որոշել ենք չեղարկել Սիրիայի նկատմամբ մեր տնտեսական պատժամիջոցները։ Մենք ցանկանում ենք օգնել սիրիացի ժողովրդին վերականգնել նոր, ներառական և խաղաղ Սիրիան»,-գրել է նա։ ...

Հավանաբար, Ձյուբայի նպատակը պոպ-MMA-ն է․ Սերգեյ Թորոսյան

20:38 20.05.2025

Հավանաբար, Ձյուբայի նպատակը պոպ-MMA-ն է․ Սերգեյ Թորոսյան

Արման Ծառուկյանի նախկին մարզիչ Սերգեյ Թորոսյանը կարծիք է հայտնել ֆուտբոլիստ Արտյոմ Ձյուբայի մասին, որը ցանկություն է հայտնել դառնալ MMA-ի մարտիկ, հաղորդում է mma.metaratings.ru-ն. «Կարծում եմ՝ Ձյուբան կարիերայի ավարտից հետո գումար վաստակելու միջոցներ է դիտարկում: Հավանաբար, նրա նպատակը պոպ-MMA-ն է, որտեղ մեծ փողեր են վճարում: Եթե ավելի հստակ պատասխան եք ուզում, ապա Ձյուբայի՝ MMA-ում նորամուտը կարող […] ...

Սուրեն Պապիկյանն առանձնազրույց է ունեցել ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար Ազիզ Նասիրզադեի հետ

20:31 20.05.2025

Սուրեն Պապիկյանն առանձնազրույց է ունեցել ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար Ազիզ Նասիրզադեի հետ

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն առանձնազրույց է ունեցել ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ «Առանձնազրույցին հաջորդել է պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը։ Նախարարները բարձր են գնահատել պաշտպանության բնագավառում երկու երկրների միջև համագործակցության մակարդակը։ Քննարկվել են Հայաստանի Հանրապետության ու Իրանի Իսլամական Հանրապետության միջև համագործակցության ընթացքին […] ...

BACK_TO_TOP