Ո՞ր ապրանքների արտահանումն է արգելվում, և ո՞ր ապրանքները կներմուծվեն զրոյական մաքսատուրքով. էկոնոմիկայի փոխնախարար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+19.09 oC

Ո՞ր ապրանքների արտահանումն է արգելվում, և ո՞ր ապրանքները կներմուծվեն զրոյական մաքսատուրքով. էկոնոմիկայի փոխնախարար

13:56 06.04.2020

ԵԱՏՄ կոլեգիայի կողմից ընդունված որոշման համաձայն՝ արգելվում է առաջին անհրաժեշտության ապրանքների արտահանումը ԵԱՏՄ տարածքից: Սահմանափակումը գործում է երեք ամիս ժամկետով, փոխարենը ընդլայնվում է զրոյական մաքսատուրքով ներմուծվող ապրանքների շրջանակը: Եթե նախկինում միայն բժշկական սարքավորումներն էին ԵԱՏՄ տարածքից ներմուծվում Հայաստան առանց մաքսատուրքի, ապա այժմ նաև դեղորայքի արտադրությունում գործող նյութերը: Այս փոփոխություններն ու պարետի որոշումներն այսօր պարետատանը հրավիրված ասուլիսի ժամանակ ներկայացրել է էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը:

«Մարտի 16-ին ԵԱՏՄ հանձնաժողովի կողմից որոշում է կայացվել, որ բժշկական նշանակության ապրանքների վերաբերյալ ներմուծման մաքսատուրքերը զրոյացվել են: Ապրիլի 3-ին նույնպես որոշման մեջ փոփոխություն կատարվեց, ցանկը ընդլայնվեց, այն վերաբերում է բժշկական նշանակության ապրանքների ու դեղորայքի մեջ կիրառվող նյութերին»,- ասել է Սիմոնյանը:

Նա նշել է, որ ներմուծման ժամանակ այդ ապրանքների հետ կապված տնտեսվարողը դիմում հայտ է ներկայացնում ՀՀ առողջապահության նախարարություն, դրական եզրակացություն ստանալուց հետո այդ ապրանքները ներմուծվում են:

«Ցանկում առկա են գրեթե բոլոր այն բժշկական սարքավորումներն ու հումատեսակները այս շրջանակում կարող են ներմուծվել ՀՀ տարածք զրոյական մաքսատուրքով: Ժամկետը գործում է մինչև սեպտեմբերի 30-ը, 6 ամսով և տարածվում է մարտի 16-ից ծագած իրավահարաբերությունների վրա: Կարող են տնտեսավարողները դիմել առողջապահության նախարարություն, և համապատասխան մեխանիզմների միջոցով ունենալ զրոյական մաքսատուրք»,- ասել է նա:

Մյուսը ԵԱՏՄ կոլեգիայի կողմից ընդունված որոշումն է, որով արգելվում էր ապրանքատեսակների արտահանումը ԵԱՏՄ-ից, առաջին անհրաժեշտության պարենային ապրանքատեսակների մասին է խոսքը:

«Այս սահմանափակումը 3 ամիս ժամանակով է, գործում է ԵԱՏՄ տարածքից դուրս, ԵԱՏՄ-ի տարածքում արգելքը չի տարածվում։ Մյուսը հումանիտար նշանակության բեռների փոխադրման մասին է: Հումանիտար ձևով կարող ենք արտահանել երրորդ երկիր և օգնել գործընկերներին: Երրորդ որոշումը ապրիլի 3-ին ԵԱՏՄ խորհրդի կողմից ընդունված որոշումն է, այն զգայուն ապրանքների վերաբերյալ է, որոնց ներմուծման մաքսատուրքերը կզրոյացվեն, որոշումը դեռ չի հրապարակվել, ուժի մեջ է մտնում ապրիլի 1-ից հունիսի 30-ը, խոսքը կարտոֆիլ, սոխ, սխտոր, գազար և այլ մի շարք ապրանքատեսակների մասով, որոնց ներմուծումը ԵԱՏՄ տարածք կիրականացվի զրոյական մաքսատուրքով»,- ասել է էկոնոմիկայի փոխնախարարը:

3 միջոցառումներից բացի, նա պարետի որոշումն է ներկայացրել:

«Դուք գիտեք, որ կա համար 6 որոշում, որով բժշկական նշանակության սարքավորումները և դեղամիջոցների արտահանումը սահմանափակված էր, ԱՆ գրավոր համաձայնությամբ էր արտահանվում, և գործում էր մեկ այլ որոշում, համաձայն որի՝ Իրանից ապրանքների փոխադրումն իրականացվում էր համաձայն գործող ցանկի, այս պահին գործում է միայն ապրանքների սահմանափակում բժշկական սարքավորումների և դեղամիջոցների, մոտ 64 տող ունի ցանկը»,- ասել է բանախոսը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 04.07.2025

SHANTNEWS

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

21:50 04.07.2025

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։   ...

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

21:45 04.07.2025

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

Բաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

21:40 04.07.2025

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

21:30 04.07.2025

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

21:18 04.07.2025

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

ՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։   ...

BACK_TO_TOP