19:02 21.03.2020
Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Վալերի Բուայեի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել: Ֆեյսբուքյան իր էջում քաղաքական գործիչը գրել է, որ մարտի 16-ին ինքը Covid-19-ին բնորոշ ախտանշաններ է նկատել իր մոտ՝ հոգնածություն, թուլություն, բայց ոչ ջերմություն: Բուայեն դիմել է բուժհաստատություն, թեսթի պատասխանը դրական է եղել: «Ես նախազգուշացրի իմ մտերիմ շրջապատին: Միաժամանակ, համաձայնել եմ փորձարարական բուժում անցնել պրոֆեսոր Դիդյե Ռաոյի […]
18:45 21.03.2020
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 21-ի ժամը 18:10-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն: Կոտայքի մարզի Չարենցավան և Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքներում ձյուն է տեղում: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից […]
18:38 21.03.2020
ՀՀ գլխավոր պարետ Տիգրան Ավինյանն իր ֆեյբուքյան էջում գրառում է կատարել, որում մասնավորապես ասվում է․ «Սիրելի՛ հայրենակիցներ, Կորոնավիրուսի հիվանդության դեմ պայքարի շրջանակներում մարտի 22-ից մինչև արտակարգ դրության ռեժիմի ավարտը Հայաստանի Հանրապետության տարածքում արգելվելու են տնտեսական գործունեության հետևյալ տեսակները. 1. Առևտրի կենտրոն՝ բացառությամբ սննդի, խմիչքների, ալկոհոլային խմիչքների, ծխախոտային արտադրության ապրանքների մանրածախ առևտրի գործունեության 2. Բարերի, գիշերային […]
18:32 21.03.2020
Պարետի 2020թ. մարտի 20-ի թիվ 7 որոշման մեջ փոփոխություն է կատարվել: ՀՀ մուտք գործելու առանձնահատուկ և անհետաձգելի համարվող դեպքերի սահմանման մեջ կատարված փոփոխություններով, քաղաքացիները կարող են ՀՀ մուտք գործել նաև հոգեհանգստի կամ թաղման արարողությանը մասնակցելու նպատակով: Այս մասին ասվում է պարետի՝ մարտի 21-ի որոշման մեջ: «Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020թ․ […]
18:20 21.03.2020
Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունն անցնում է աշխատանքի արտակարգ ռեժիմի: Այս մասին տեղեկանում ենք Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ֆեյսբուքյան էջից: «Հարգելի քաղաքացիներ, Կորոնավիրուսի (COVID-19) վարակի տարածումը կանխելու նպատակով հայտարարված արտակարգ դրությամբ պայմանավորված` Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունն անցնում է աշխատանքի արտակարգ ռեժիմի, ըստ այդմ էլ կասեցնում է այնպիսի կատարողական գործողությունների իրականացումը, որոնց կատարումը ենթադրում է շփում կատարողական […]
18:04 21.03.2020
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել, որը ներկայացնում ենք ստորև. «Համացանցում տեղեկություններ են հայտնվել, որ նոր կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված՝ Հայաստանի Հանրապետությունում սահմանված արտակարգ դրության պայմաններում որոշ գործատուներ աշխատակիցներին ստիպում են իրենց հաշվին արձակուրդ վերցնելու դիմում գրել՝ այդպիսով խուսափելով հարկադիր պարապուրդի ժամանակահատվածի համար աշխատավարձ վճարելուց։ Թեև մենք մշակել ենք Աշխատանքային օրենսգրքի […]
17:50 21.03.2020
Տիկնիկային արվեստի գործիչների դերն արժևորելու նպատակով մարտի 21-ը նշվում է որպես Տիկնիկավարների միջազգային օր: Երևանի պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Ռուբեն Բաբայանը Տիկնիկավարների միջազգային օրվա առիթով ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել: https://www.facebook.com/ruben.babayan.3/posts/3081785475185528
17:13 21.03.2020
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ավագանու նիստին անդրադարձել է նաև այն չգրված կանոններին, որ պետք է պահպանել. «Ինչո՞ւ հանրային վայրերում (տրանսպորտ, խանութ և այլն) բոլորը պետք է կրեն դիմակներ։ Դրանով մենք պաշտպանում ենք վարակվելուց ոչ թե մեզ, այլ մեր դիմացինին։ Հաճախ հիվանդությունն անցնում է առանց նախանշանների, և մենք կարող ենք չիմանալ, որ վարակակիր ենք։ Կրելով դիմակ՝ […]
16:51 21.03.2020
Շիրակի մարզպետարանի ֆեյսբուքյան պաշտոնական էջից տեղեկացնում են, որ ներմարզային և համայնքային կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների երթուղիներում շահագործվող տրանսպորտային միջոցներում ախտահանիչ միջոցառումներն իրականացվում են ամենօրյա ռեժիմով https://www.facebook.com/SHIRAKREGIONALADMINISTRATIONRA/posts/2545461269046409?__xts__[0]=68.ARBA1vmAG0ABpuGWyMhXBuo5Q76sDS3YAJoQOPSwut-j9F0Mxk_fAaUgUU6JS9yi_7m3B6aJR9dnz3f3fqB2mlzlSC1OM8mEMK5fAdfj7VLeLUFtsDaFbmBjaBDMdKgfP5IOfGkxQqMuadZCK2WnkhlxytgVx1qpJtzSy_4z9HH1gNHRVKa7pmO7j9nRB6c4jlvoWjrugJL6wrgOBTqWg2K_RVzvCT08uL6tlBj648-nXJXaTCjYFvdGl8a8w5qIzaywDyHlDpvg82wE-ntMMu86f5n4r6YFhqq-MxMlDkPEGCupSYGKlOtzltpB_iuLRmopIKhnbkPN3wvtAAyCb18giO45&__tn__=-R
16:40 21.03.2020
Կորոնավիրուսի հետևանքով ստեղծված իրավիճակը Սփյուռքի կրթական համակարգի վրա էլ է ազդել: Ինչպես են Սփյուռքի հայկական համայնքները փորձում դիմագրավել այս խնդրին և ի՞նչ միջոցներ են կիրառվում: Մանրամասները՝ տեսանյութում:
16:32 21.03.2020
Լոռու մարզի դատախազությունը 2019թ. ընթացքում աննախադեպ ցուցանիշներ է ապահովել պետության գույքային շահերի պաշտպանության ոլորտում: Մասնավորապես՝ մարզի դատախազության կողմից հանրապետական և մարզային ընդգրկման բազմաթիվ ոլորտներում կատարվել է պետական շահերի պաշտպանության հարցադրումներով ընդհանուր առմամբ 146 ուսումնասիրություն, որոնց ընթացքում հայտնաբերվել է 230 իրավախախտում, ինչը գրեթե կրկնակի անգամ գերազանցում է 2018թ. արդյունքը: Դրանց շրջանակներում պետության շահերին հասցված վնասը վերականգնելու […]
16:30 21.03.2020
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ֆեյսբուքյան գրառմաբ հայտնել է, որում ասվում է՝ Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն համայնքի տարածքում գործող կիրակնօրյա բացօթյա շուկան վաղը փակ է լինելու։ Նշենք, որ այս շուկայի մեկ այլ հատվածում է գործում հանրապետության ամենամեծ անասնաշուկան, որտեղ անասուններ վաճառելու են գալիս Հայաստանի տարբեր վայրերից ու Արցախից։ https://www.facebook.com/sanosyangnel/photos/a.1930574070578169/2258888074413432/?type=3&theater
16:22 21.03.2020
Երեկ ուշ երեկոյան ախտահանվել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի գլխամասային շենքը, մասնավորապես՝ քաղաքացիների սպասարկման սրահը, միջանցքները, պատերը, դռները: Այդ մասին տեղեկացնում են ՍԱՏՄ-ից: Ախտահանման աշխատանքներ կարվեն նաև տեսչական մարմնի մարզային կենտրոններում:
16:04 21.03.2020
Սարալանջում կաթիլային ոռոգման համակարգ է անցկացվում։ Այդ մասին «Ֆեյսբուքի» ուղիղ եթերում տեղեկացրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:
15:50 21.03.2020
Ս.թ. փետրվարի 26-ից Արցախի առողջապահության նախարարության կողմից Հայաստան-Արցախ անցակետերում ջերմաչափման գործընթացը սկսվել է «Աղավնո» անցակետից (Սյունիքի կողմից): Մարտի 14-ի՝ ժամը 22։00-ից «Աղավնո», «Խարխափուտ», «Խնձորեսկ» ու «Կովսական» անցակետերում ջերմաչափում է իրականացվել Արցախի Հանրապետություն մուտք գործող բոլոր անձանց շրջանում, որտեղ հետագայում տեղադրվել են բժշկասանիտարական հսկիչ կետեր՝ նախապես սահմանված հերթապահությամբ: Բոլոր շրջանային բուժմիավորումներում նախատեսված են համապատասխան սենյակներ, անհրաժեշտության […]
15:41 21.03.2020
«Հարգելի՛ քաղաքացիներ, տնից դուրս մի՛ եկեք, եթե դրա խիստ անհրաժեշտությունը չկա, մի՛ հավաքվեք ընկերների կամ հարազատների տանը, ռեստորաններում կամ այլ կենտրոններում, մի՛ այցելեք ժամանցի վայրեր»,- կոչ է արել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը «Ֆեյսբուքի» իր էջում: Նա խնդրել է մի փոքր համբերատար լինել, ինքնամեկուսանալ և պահպանել տարածություն միմյանց հետ շփվելիս, հաճախակի լվացվել […]
15:30 21.03.2020
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Ստեփանակերտում հանդիպում է ունեցել Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ: Հայկական երկու հանրապետությունների նախագահները մտքեր են փոխանակել այս օրերի ամենահրատապ խնդրի՝ նոր կորոնավիրուսի վարակի տարածման հետևանքով ստեղծված իրավիճակի, վարակի կանխարգելման և հաղթահարման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումների վերաբերյալ։ Կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու առումով շատ էական է համարվել խնդրի լրջության հասարակական և անհատական գիտակցումը, յուրաքանչյուրի […]
15:21 21.03.2020
Ախտահանման և այս օրերի համար պահանջվող կանխարգելիչ աշխատանքներ տանելու ուղղությամբ բացատրական աշխատանքներ են տարվում առևտրի կետերի ներկայացուցիչների հետ: Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ այդ մասին տեղեկացրեց Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանը՝ ավելացնելով, որ ջրի, էլեկտրաէներգիայի պլանային անջատումները հետաձգելու նպատակով համապատասխան կառույցներին են դիմել: Իսկ սակավաթիվ տրանսպորտը խնդիրներ չի առաջացնում, քանի որ ուղևորների քանակն էլ բավական […]
15:15 21.03.2020
Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդն այսօր հաստատել է 17.9 միլիոն եվրո (20 միլիոն ԱՄՆ դոլարի համարժեք) արժողությամբ վարկ՝ «Սոցիալական ներդրումներ և տեղական զարգացում» (ՍՆՏԶ) ծրագրի լրացուցիչ ֆինանսավորման համար։ Ծրագիրը կօգնի ՀՀ կառավարությանը՝ համայնքային և միջհամայնքային ենթակառուցվածքների ու ծառայությունների որակը, հասանելիությունը և կիրառելիությունը բարելավելու գործում։ Լրացուցիչ ֆինանսավորման ենթածրագրերի միջոցով ֆինանսավորելու են հանրային սեփականություն հանդիսացող ենթակառուցվածքները և […]
15:04 21.03.2020
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր աշխատանքային այցով ժամանել է Արցախի Հանրապետություն։ «Արցախ հաճախ եմ այցելում, այցելում եմ ինչ-որ իմաստով որպես տուն։ Սա իմ հերթական այցելություններից մեկն է,– Ստեփանակերտում լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանի Հանրապետության նախագահն, ավելացնելով, որ, Արցախ այցելելու համար ինքը հատուկ պատճառի կարիք չունի։– Խոսելու շատ բան ունենք նախագահ Բակո Սահակյանի հետ՝ […]
14:47 21.03.2020
ՀՀ վարչապետի 2018 թ․ հունիսի 11-ի որոշմամբ հաստատվել է տեսչական մարմնի կանոնադրությունը, համաձայն որի` տեսչական մարմինն օրենքով սահմանված դեպքերում և կարգով վերահսկողություն է իրականացնում աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման նորմերի կիրառման նկատմամբ։ Իսկ աշխատանքի իրավունքի այլ նորմեր պարունակող իրավական ակտերի նկատմամբ վերահսկողությունը՝ այդ թվում աշխատավարձերի հաշվարկման և վճարման նկատմամբ վերահսկողությունը ներկայումս դուրս է տեսչական […]
14:42 21.03.2020
Երևանում կորոնավիրուսի տարածման կանխարգելման ուղղությամբ կատարվում են բազմաթիվ աշխատանքներ: Այդ մասին այսօր կառավարությունում հրավիրված ասուլիսի ժամանակ հավատացրեց Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանը. «Քաղաքային իշխանությունը օր ու գիշեր աշխատանքներ է տանում բոլոր ուղղություններով»: Նա տեղեկացրեց, որ քաղաքապետարանի ենթակայությամբ գործող պոլիկլինիկաներում գործում են ռենտգեն կաբինետներ, որտեղ անգամ շաբաթ և կիրակի օրերին անվճար հետազոտություն կարող են անցնել բժշկի […]
14:31 21.03.2020
ՀՀ ԿԳՄՍ նախարարը ֆեյսբուքյան գրառում է կատարել և ծնողներին կոչ արել կիրակի՝ ժամը 17։00-ին. միանալ համազգային ծնողական ժողովի՝ իր էջի լայվի ընթացքում։ Նախարարը հայտնել է, որ կրթության վերաբերյալ ասելիքներ ունի։ https://www.facebook.com/arayik.harutyunyan/posts/10158125334653501
14:23 21.03.2020
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ այն քաղաքացիները, որոնք 2019թ. ձեռք են բերել տրանսպորտային միջոցներ, սակայն տարբեր պատճառներով չեն կարողացել ներմուծել կամ ներմուծելուց հետո չեն կարողացել մաքսազերծել դրանք 2019-ին գործող դրույքաչափերով, կարող են դիմել Իսակովի պողոտա 10/16 հասցեում գտնվող ՀՀ ՊԵԿ մաքսային մարմին։ Ընդ որում, խնդիրների վերաբերյալ պարզաբանումներ կարող են ստանալ նաև այն քաղաքացիները, […]
14:09 21.03.2020
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը տեղեկացնում է, որ ընդլայնվել է Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև բեռնաշրջանառության բացառությունների ցանկը: Մարդասիրական օգնության շրջանակներում փոխադրվող լրացուցիչ ապրանքների և դրանց փոխադրման ընթացակարգի սահմանման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ Կառավարության 2020 թվականի փետրվարի 24-ի որոշման մեջ հերթական փոփոխություններն են արվել, որոնցով թույլատրվում է երկու երկրների միջև տնտեսական նշանակություն ունեցող ապրանքների փոխադրումը: Ընդ որում, […]
14:07 21.03.2020
Մարտի 19-ին, ժամը 23.30-ին, ոստիկանության Էրեբունու բաժնի և ՊՊԳՎ Էրեբունու պահպանության բաժնի ծառայողները, կողոպուտ կատարելու կասկածանքով, Գաջեգործների փողոցից բերման են ենթարկել 41-ամյա մի տղամարդու։ Նա ժամը 23.00-ին, օգտվելով Գաջեգործների փողոցում կայանված «Օպել Աստրա» ավտոմեքենայի դռները բաց լինելու և վարորդի բացակայության հանգամանքից, բացահայտ հափշտակել էր ավտոմեքենան, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չէր հասցրել և […]
13:56 21.03.2020
Մարտի 20-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Երևան-Սևան մայրուղում՝ Արծվի արձանի հարևանությամբ, դեպի Երևան տանող հարվածում ավտոմեքենա է գահավիժել հարակից ձորը: Կապույտ գույնի ավտոմեքենան Renault Logan մակնիշի է: Ավելի վաղ հայտնել էինք՝ 30-ամյա վարորդը «Արծվի թևեր»-ի մոտ Renault-ով 200 մետր գահավիժել է անդունդը: Մանրամասները՝ տեսանյությում:
13:28 21.03.2020
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում հայտնել է, որ իր ընտանիքի անդամների համար էլ է դժվար այս օրերին փակված մնալ տանը։ «Շատերիդ պես, մեր ընտանիքի համար էլ է դժվար այս օրերին փակված մնալ տանը։ Հասկանում ու գիտակցում ենք, որ շատերդ կարոտել եք դասերին, ընկերներին, աշխատանքին, գարնանային Երևանում զբոսնելուն։ Մենք […]
13:25 21.03.2020
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում հումորային տեսանյութ է հրապարակել՝ այն վերնագրելով՝ «Կարանտինային հումոր. տանը սպորտով զբաղվելը խրախուսվում է»:
13:18 21.03.2020
ՀՀ Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը նոր գրառում է կատարել․ «Ինչպես նշել էի նախորդ գրառման մեջ, հանրագումարով հաստատված 160 դեպքից 133-ը փոխկապակցված է երկու առաջնակի դեպքերի օջախների հետ: 27 պացիենտների հետ սերտ շփում ունեցած կոնտակտավորները գտնվում են կարանտինում, իսկ շփումների մյուս շրջանակը գտնվում է ինքնամեկուսացման մեջ: Գործընթացը կրում է շարունակական բնույթ»,- գրել է մամուլի […]