ՀԲ-ն հաստատել է «Սոցիալական ներդրումներ և տեղական զարգացում» ծրագրի 17.9 մլն եվրո ֆինանսավորումը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+17.09 oC

ՀԲ-ն հաստատել է «Սոցիալական ներդրումներ և տեղական զարգացում» ծրագրի 17.9 մլն եվրո ֆինանսավորումը

15:15 21.03.2020

Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդն այսօր հաստատել է 17.9 միլիոն եվրո (20 միլիոն ԱՄՆ դոլարի համարժեք) արժողությամբ վարկ՝ «Սոցիալական ներդրումներ և տեղական զարգացում» (ՍՆՏԶ) ծրագրի լրացուցիչ ֆինանսավորման համար։ Ծրագիրը կօգնի ՀՀ կառավարությանը՝ համայնքային և միջհամայնքային ենթակառուցվածքների ու ծառայությունների որակը, հասանելիությունը և կիրառելիությունը բարելավելու գործում։

Լրացուցիչ ֆինանսավորման ենթածրագրերի միջոցով ֆինանսավորելու են հանրային սեփականություն հանդիսացող ենթակառուցվածքները և ծառայությունները՝ մարզերի կամ համայնքների խմբերի սոցիալ-տնտեսական և մարդկային կապիտալի զարգացումը բարելավելու նպատակով։

Ծրագիրը թույլ է տալու Հայաստանի համայնքների բնակչությանը միկրո ծրագրերի միջոցով օգտվել վերանորոգված ու վերականգնված սոցիալական ենթակառուցվածքներից՝ մանկապարտեզներում, դպրոցներում, ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերում, համայնքային կենտրոններում, բուժհաստատություններում, փոքր ոռոգման համակարգերում և տեղական այլ ենթակառուցվածքներում։ Դրանք ընտրվելու են համայնքի խոցելիության աստիճանի և ներկայացված ենթածրագրային հայտերի պոտենցիալ սոցիալ-տնտեսական ազդեցության գնահատականի հիման վրա։

Ծրագիրն ունի երեք բաղադրիչ։ Առաջին բաղադրիչով աջակցություն է տրամադրվում համայնքների սոցիալ-տնտեսական զարգացմանն ու կարողությունների ձևավորմանը։ Լրացուցիչ ֆինանսավորմամբ շարունակվելու է այն միկրո ծրագրերի ֆինանսավորումը, որոնք հասցեագրված են 20 խոցելի համայնքներին՝ համայնքի բազային ենթակառուցվածքների առաջնահերթ կարիքները հասցեագրելու նպատակով։

Երկրորդ՝ սոցիալական և տնտեսական զարգացման միջհամայնքային նախաձեռնություններ բաղադրիչով ֆինանսավորվելու է 35 նախաձեռնություն, որոնք կունենան ավելի երկարաժամկետ զարգացման ազդեցություն՝ համախմբելով երկու կամ ավելի համայնքներ։ Համագործակցային զարգացման այս նոր մոտեցմամբ լրացուցիչ խթաններ են տրամադրվելու համայնքներին՝ տարածքային բարեփոխումների հայեցակարգին համապատասխան զարգացման կապերն ու հնարավորությունները լիարժեք օգտագործելու նպատակով։

Երրորդ բաղադրիչով աջակցություն է տրամադրվելու Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի (ՀՏԶՀ) ինստիտուցիոնալ հզորացմանը։ Տարածքային բարեփոխումներին համապատասխան՝ ՀՏԶՀ-ն աստիճանաբար անցում է կատարում հիմնականում սոցիալական ենթակառուցվածքին վերաբերող միկրո ծրագրերից դեպի կայուն տարածքային զարգացման ծրագրերի իրականացման խոշորացված համայնքների կողմից։

17.9 միլիոն եվրոն (20 միլիոն ԱՄՆ դոլարի համարժեք) ՎԶՄԲ վարկ է, որն ունի փոփոխական սպրեդ, 14.5 տարի անտոկոս ժամանակահատված և 25.5 տարի ընդհանուր մարման ժամկետ։ ՀՀ կառավարությունը և շահառու համայնքները տրամադրելու են ընդհանուր 7.52 միլիոն եվրո գումարի համաֆինանսավորում։

1992թ. Համաշխարհային բանկին և 1993թ. Միջազգային զարգացման ընկերակցությանը միանալուց ի վեր՝ Հայաստանի ընդհանուր պարտավորության չափը կազմել է մոտավորապես 2,434,734 միլիոն ԱՄՆ դոլար։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 27.06.2025

SHANTNEWS

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

21:55 27.06.2025

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Թումանյան փ. 30, 32, 34 շենքեր, Թումանյան փ. 21 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Տերյան փ. 42 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աբովյան փ. 5, 7 շենքեր, Սայաթ-Նովայի պող. […] ...

Վահե Գևորգյանը՝ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ

21:50 27.06.2025

Վահե Գևորգյանը՝ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ

Վահե Գևորգյանը նշանակվել է «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ, հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը: ««Ալաշկերտն» իր նոր էջը սկսում է Վահե Գևորգյանի գլխավորությամբ»,- նշված է հայտարարության մեջ: 37-ամյա մասնագետը մինչև այս գլխավորել է Վայքի «Նորավանքը», Չարենցավանի «Վանը»: «Ալաշկերտի» գլխավոր մարզչի պաշտոնում նա եղել է նաև 2023 թվականի դեկտեմբերից մինչև 2024 թվականի հունիսը։ 2021/22 մրցաշրջանում «Նորավանքը» նրա […] ...

Պուտինը ավարտել է իր այցը Բելառուս

21:43 27.06.2025

Պուտինը ավարտել է իր այցը Բելառուս

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավարտել է իր այցը Բելառուս, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Ռուսաստանի նախագահի այցը Բելառուս ավարտվեց», – ասվում է Կրեմլի Telegram ալիքում։ Պուտինը երկօրյա այցով գտնվում էր Մինսկում։ Պետության ղեկավարը հինգշաբթի օրը ելույթ ունեցավ Եվրասիական տնտեսական ֆորումի լիագումար նիստում։ ...

Շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը․ ՀՀ ԱՆ

21:37 27.06.2025

Շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը․ ՀՀ ԱՆ

ՀՀ արդարադատության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ ասվում է․ «Տեղեկացնում ենք, որ սոցիալական ցանցերում և զանգվածային լրատվամիջոցներում շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը։ Նման հարցադրում Նախարարությունը չի ստացել, և այն հանդիսանում է ակնհայտ կեղծիք։ Հորդորում ենք զերծ մնալ կեղծ և չհաստատված տեղեկություններ տարածելուց»: ...

Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրա

21:30 27.06.2025

Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրա

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրա, եթե հետախուզական տեղեկությունները ցույց տան, որ այն ուրան է հարստացնում։ «Իհարկե, առանց որևէ հարցի», – Սպիտակ տանը լրագրողներին ասել է Թրամփը՝ ի պատասխան հարցի։ ...

BACK_TO_TOP