14:30 13.03.2020
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսել է վարկերի մասին՝ նշելով, որ դրանց տոկոսների մարումը երկրում կորոնավիրուսի տարածման դեմ կանխարգելիչ միջոցառումներով պայմանավորված՝ պետք է սառեցվի առնվազն 3 ամիս ժամանակով:
«Ինձ քաղաքացի է դիմել Վանաձորից, ով վարկ ունի վերցրած: Նա լուսանկարիչ է. աշակերտներին «վինետկա» է նկարում, բայց քանի որ դպրոցները փակվել են, չի կարող նկարել, եկամուտ ստանալ և վարկը վճարել: Նույն դեպքը շատ մարդկանց մոտ է. մարդիկ վարկով մեքենա են գնել, տուրիստներ են տարել տեսարժան վայրեր ու վարկ են վճարել այդ մեքենայի համար, իսկ այժմ չեն կարող, նույնը փոքրիկ հյուրատներ, փոքր սննդի կետեր, ռեստորաններ և այլ բիզնեսներ ունեցողների դեպքում է»,- ասաց Մարուքյանը՝ նշելով, որ չէր ցանկանա, որ այդ մարդիկ բանկերում սև ցուցակներում հայտնվեն:
Նա նշել է, որ անկախ մեր կամքից՝ երկիրը կարանտինային ռեժիմի մեջ գտնվելուն զուգընթաց տնտեսությունը, բնականաբար, պետք է համապատասխան վերափոխումների ենթարկվի:
«Ես գրություն եմ պատրաստել ԿԲ նախագահի անունով: Գրությունը քիչ անց կհրապարակեմ նաև «Ֆեյսբուքում»: Նպատակս այն է, որ ԿԲ նախագահը ԿԲ խորհրդի հետ քննարկի այս հարցը և Հայաստանում գործող բոլոր բանկերին, վարկային ունիվերսալ կազմակերպություններին հորդորեն, որ առնվազն երեք ամսով այն բոլոր վարկերի տոկոսները, որոնք բիզնես բնույթ են կրում և ինչ-որ եկամտի գեներացվելու արդյունքում պետք է վճարվեն, առնվազն երեք ամսով սառեցվեն, մինչև կյանքը հունի մեջ կընկնի, տնտեսությունը սկսի գործել, մարդկանց եկամուտները կվերադառնան, և նրանք կսկսեն մարել իրենց վարկերը»,- նշեց պատգամավորը:
Մարուքյանը հիշեցրեց, որ վրացական բանկերը երկրում ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ երեք ամսով հետաձգել են վարկերի մարումը: Թրամփը ևս իր ուղերձում խոսել է ՓՄՁ-ների պաշտպանության հետ կապված նախաձեռնության մասին:
«Մենք այլընտրանք չունենք, սա անխոս պետք է արվի: Ակնկալում եմ, որ այս հարցը արագ կքննարկվի, կունենանք լուծումներ, որ վարկ վերցրած ՓՄՁ ներկայացուցիչներն ավելորդ պանիկայի մեջ չընկնեն»,- եզրափակեց Էդմոն Մարուքյանը:
23:59 28.07.2025
Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հուլիսի 21-27-ըՍևանա լճի մակարդակը 2025 թվականի հուլիսի 21-27-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1 սմ-ով և կազմել՝ 1900.63 մ (27.07.25թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 3 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 24 սմ-ով։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Արփա-Սևան ջրատարով 2025 թվականիհուլիսի 21-27-ն ընկած ժամանակահատվածում Սևանա […] ...
23:55 28.07.2025
Հայ շախմատիստների արդյունքները «18th Paleochora Open Cbess Tournament» միջազգային մրցաշարումԳրոսմայստեր Լևոն Բաբուջյանը կիսեց 1-3-րդ հորիզոնականները «18th Paleochora Open Cbess Tournament» շախմատի միջազգային մրցաշարում: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: Լևոնը 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր և լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը: Հայ շախմատիստներից մրցանակակիրների շարքում է նաև միջազգային վարպետ Վահե Դանիելյանը՝ 7 միավորով: ...
23:50 28.07.2025
Կոտայքի մարզում «Mercedes»-ը Ջրվեժի կամրջի մոտ բախվել է քարերին և հողաթմբերին ու մի քանի պտույտ շրջվել․ կա վիրավորՀուլիսի 28-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան Ջրվեժ բնակավայրի վարչական տարածքում՝ Ձորաղբյուրից դեպի Ջրվեժ տանող ճանապարհին գտնվող Ջրվեժի կամրջի մոտ, դուրս է եկել երթևեկելի ուղուց և մոտ 40 մետր առաջ ընթանալով՝ բախվել է պատին, ապա հողաթմբերին ու քարերին և հայտնվել կամրջի մոտ գտնվող ճանապարհին՝ երթևեկելի գոտուց դուրս։ […] ...
23:44 28.07.2025
Սննդի որակի վերահսկողություն՝ Երևանի մանկապարտեզներումԴեռևս նախորդ տարվանից՝ մայրաքաղաքի համայնքային մանկապարտեզներում, Երևանի քաղաքապետարանի կողմից անցկացվում են սննդի որակի ամենօրյա մշտադիտարկումներ: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Այժմ երևանյան նախակրթարաններում գործում է «միասնական ճաշացանկ» ծրագիրը: Ուշադրության կենտրոնում են սանիտարահիգիենիկ պայմանները: Վերահսկիչ այցեր են կազմակերպվում նաև մատակարար ընկերություններ՝ ստուգելով արտադրանքի որակը: Դրանք էականորեն նպաստում են մանկապարտեզներում սննդի որակի և երեխաների առողջապահական մակարդակի […] ...
23:40 28.07.2025
Բայանդուրում բախվել են «Volkswagen Golf»-ը և «Toyota Alphard»-ը․ վերջինը հայտնվել է դաշտում․ կա 3 վիրավորՀուլիսի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 12։45-ի սահմաններում Բայանդուր գյուղում բախվել են Շիրակի մարզի բնակիչներ 41-ամյա Խաչատուր Ա․-ի վարած «Toyota Alphard» 65-ամյա Հովհաննես Հ․-ի վարած «Volkswagen Golf» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Toyota Alphard»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել է դաշտամիջյան հատվածում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի […] ...
23:37 28.07.2025
Արարատի պարեկները հայտնաբերել են «Նիվա»-ի օրինազանց վարորդինՀամացանցում տեսանյութ է տարածվել, որ «Նիվա»-ի վարորդը Երևան-Երասխ մայրուղում մեքենան վարում է անկանոն՝ վտանգելով երթևեկության այլ մասնակիցների կյանքն ու առողջությունը։ Արարատի մարզի պարեկները պարզել են վարորդի ինքնությունը։ Նա հայտնաբերվել ու տուգանվել է։ Մեքենան տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Արտաշատի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Կրկին հորդորում ենք խստորեն պահպանել երթևեկության բոլոր կանոնները՝ չդրսևորելով ավելորդ ինքնավստահություն։ Ծանուցում. Ենթադրյալ […] ...