15:58 09.03.2020
SHANTNEWS.am-ի թղթակիցն այսօր ՀՀ շրջակա միջավայրի նախարարից հետաքրքրվել է, թե ինչու անտառային հատումների հարցում շոշափելի փոփոխություններ ունեցանք, իսկ Սևանի սիգի դեպքում՝ ոչ. սիգի անարգել վաճառքը մինչ օրս շարունակվում է:
«Խնդիրները, սիգի հետ կապված, քրոնիկ են: Մի շարք մարդիկ քրեական գործերով են անցնում` տեսուչներ, որոնք տարբեր հարաբերությունների մեջ էին մտել ձկնագողերի հետ, բայց ես խոսեմ ավելի ռազմավարական լուծման մասին. օրենսդրական փաթեթը մշակվել է, որով կանոնակարգվել է՝ ինչպե՞ս պետք է լինի ձկնորսությունը:
Հիմա հրամանը կմշակվի, և մենք օրինական ձկան որս ենք թույլ տալու, դրան զուգահեռ, Հարկային օրենսգրքում փոփոխություններ են կատարվում, որպեսզի ձուկ վաճառելու սանկցիան կիրառվի: Խոսքն այն մասին է, որ բնօգտագործման վճարի օբյեկտ հանդիսացող ամեն ինչը պետք է ունենա թուղթ, պետք է փաստաթղթավորված լինի` դա կվերաբերի սիգին, ծառին, ավազին, ամեն ինչին: Այդ փաթեթը կատարում ենք, հույս ունենք՝ ամբողջն ավարտելուց հետո այս տարվա մեջ սիգի հարցը նույնպես կլուծվի: Այսինքն` սիգ, եթե կտեսնեք, որ վաճառվում է, դա կլինի օրինական, թույլտվություն ստացած բնօգտագործման վճարը վճարած, ձկնորսի կողմից որսված ձուկ, որը կլինի ավելի թանկ և դա բնական է, որովհետև էկոհամակարգում բնական կերով հարուստ ձուկը չի կարող լինել բուծված ձկից էժան»:
Էրիկ Գրիգորյանի խոսքերով` սիգի որսն ու վաճառքը պետք է լինեն միայն օրինական ճանապարհով և ինչպես անտառային հատումների դեպքում ակնհայտ փոփոխություններ եղան, փոփոխություններ կլինեն նաև սիգի դեպքում:
Մանրամասները` տեսանյութում:
21:55 27.06.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Թումանյան փ. 30, 32, 34 շենքեր, Թումանյան փ. 21 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Տերյան փ. 42 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աբովյան փ. 5, 7 շենքեր, Սայաթ-Նովայի պող. […] ...
21:50 27.06.2025
Վահե Գևորգյանը՝ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչՎահե Գևորգյանը նշանակվել է «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ, հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը: ««Ալաշկերտն» իր նոր էջը սկսում է Վահե Գևորգյանի գլխավորությամբ»,- նշված է հայտարարության մեջ: 37-ամյա մասնագետը մինչև այս գլխավորել է Վայքի «Նորավանքը», Չարենցավանի «Վանը»: «Ալաշկերտի» գլխավոր մարզչի պաշտոնում նա եղել է նաև 2023 թվականի դեկտեմբերից մինչև 2024 թվականի հունիսը։ 2021/22 մրցաշրջանում «Նորավանքը» նրա […] ...
21:43 27.06.2025
Պուտինը ավարտել է իր այցը ԲելառուսՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավարտել է իր այցը Բելառուս, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Ռուսաստանի նախագահի այցը Բելառուս ավարտվեց», – ասվում է Կրեմլի Telegram ալիքում։ Պուտինը երկօրյա այցով գտնվում էր Մինսկում։ Պետության ղեկավարը հինգշաբթի օրը ելույթ ունեցավ Եվրասիական տնտեսական ֆորումի լիագումար նիստում։ ...
21:37 27.06.2025
Շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը․ ՀՀ ԱՆՀՀ արդարադատության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ ասվում է․ «Տեղեկացնում ենք, որ սոցիալական ցանցերում և զանգվածային լրատվամիջոցներում շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը։ Նման հարցադրում Նախարարությունը չի ստացել, և այն հանդիսանում է ակնհայտ կեղծիք։ Հորդորում ենք զերծ մնալ կեղծ և չհաստատված տեղեկություններ տարածելուց»: ...
21:30 27.06.2025
Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրաԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրա, եթե հետախուզական տեղեկությունները ցույց տան, որ այն ուրան է հարստացնում։ «Իհարկե, առանց որևէ հարցի», – Սպիտակ տանը լրագրողներին ասել է Թրամփը՝ ի պատասխան հարցի։ ...