Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի ծանրաբեռնվածությունը խախտում է քննության ողջամիտ ժամկետները. փաստաբաններ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 07 2025
  • $
    383.84
  • RUBLE
    4.72
  • 444.26
WEATHER
+27.09 oC

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի ծանրաբեռնվածությունը խախտում է քննության ողջամիտ ժամկետները. փաստաբաններ

19:00 03.03.2020

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը ծանրաբեռնված է, քաղաքացիական ու քրեական գործերի քննությունը տարիներ է տևում, վճիռները կողմերն ուշացումով են ստանում: Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսում խոսել են գյումրեցի փաստաբանները:

Ձգձգումների հետևանքով եղել են հայցվորներ, որոնք հրաժարվել են գործի հետագա քննությունից կամ շարունակելն այլև անիմաստ է դարձել: Ըստ փաստաբանների` ձգձգումները հեղինակազրկում են ողջ արդարադատության համակարգը և նվազեցնում փաստաբանների հանդեպ վստահությունը: Փաստաբանները նշել են խնդիրներն ու առաջարկել լուծումները:

Գյումրեցի փաստաբանները հաճախ դատական նիստերի դահլիճում հակառակ կողմերի շահերն են ներկայացնում: Իսկ այսօր մամուլի ասուլիսի սրահում նրանց ասելիքն ու դժգոհությունը ընդհանուր էր: Վստահորդների գործերն ընդունում են, հայցը կազմում, ուղարկում դատարան, որտեղ ամիսներով, երբեմն էլ տարիներով գործին ընթացք չի տրվում: Ըստ փաստաբանների` դատարանները խախտում են գործերի քննության ողջամտության ժամկետները, իսկ վստահորդներն իրենց հայցի քննության պահանջով ոչ թե դատարաններին, այլ փաստաբաններին են դիմում: Դատարանը փաստաբանների հարցմանը մեկ պատասխան է ներկայացնում` ծանրաբեռնվածությունը մեծ է: Հատկապես քաղաքացիական գործերը շատացել են, ժամանակը դատավորներին չի բավականացնում:

«Յուրաքանչյուր դատավորի մոտ 2500-ից 3000 գործ կա: Բնականաբար, նշված պայմանները ինչ-որ տեղ օբյեկտիվ պատճառներ են, որպեսզի ձգձգվեն քաղաքացիական գործերի ընթացակարգերը, բայց ինչ-որ լուծում պետք է գտնել: Գուցե բարձրաձայնենք, որ դատավորների թիվն ավելացնեն, որպեսզի կիսվի այդ բեռը: Մենք էլ ենք հասկանում, որ ինչ-որ տեղ օբյեկտիվ է այդ պատճառաբանությունը, որ չեն կարողանում տեղավորվել ժամանակի մեջ»,- ասել է փաստաբան Աննա Դավթյանը:

Ըստ փաստաբանների` դատարաններում գործերի ձգձգումների պատճառը միայն ծանրաբեռնվածությունը չէ, այլ նաև դատավորների սուբյեկտիվ վերաբերմունքը:

«Ամուսնալուծության կամ ալիմենտ նշանակելու գործերը 5 րոպեանոց նիստեր են, բայց դատավորներն ասում են` ժամանակ չունեմ: 6 ամիս հետո նոր նիստ են նշանակում: Բայց եթե գնանք, նայենք, մեր դատարանում օրական 1 կամ 2 դահլիճ է զբաղված: Այնպես չէ, որ ծանրաբեռնված են աշխատում, չեն հասցնում: Ունենք լավ դատավորներ, որոնք արագ, արդյունավետ են աշխատում: Նույն գործը քննում են 3 ամսում, մինչդեռ մյուս դատավորները նույն  գործը 2 տարում են քննում: Նույնը քրեական գործերի մասով է: Ես ունեմ գործ, որը շարունակվում է 2009 թվականից: Էլի օբյեկտիվ պատճառներ կան՝ դատավորներն են փոխվում, վկաները չեն ներկայանում: Այս ամենը կարելի է լուծել օրենսդրական կարգավորումներով»,- ասել է փաստաբան Հայկ Հարությունյանը:

Օրենսդրական կարգավորումների ցանկում փաստաբանները նշում են շատ հարցերի լուծման արտադատարանական համակարգի նկատմամբ վերահսկողությունը: Եթե տարածքային ու ՏԻՄ մարմինների, նոտարների, քաղաքացիական կացության ակտերի գրանցման կենտրոնների նկատմամբ վերահսկողությունը խիստ լինի, ըստ փաստաբանների, շատ գործեր դատարան չեն հասնի ու դատարանների ծանրաբեռնվածությունը կթեթևանա:

Հիմա Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում 11 դատավոր է աշխատում, որից 7-ը` քաղաքացիական գործերով, 4-ը՝ քրեական:

Դատավորների թվի ավելացման մասին օրենսդրական նախաձեռնություն կա, որը քննարկումներ պետք է անցնի: Այս ընթացքում փաստաբաններն իրենց դիմողներին միայն զգուշացնում են, որ անկախ գործի հրատապությունից ու ծավալից, քննությունը ամենաքիչը 1 տարի կտևի:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ամռան շոգին պաշտպանություն՝ ընտանիքի բոլոր անդամների համար. մասնագետ

23:59 29.07.2025

Ամռան շոգին պաշտպանություն՝ ընտանիքի բոլոր անդամների համար. մասնագետ

Ընտանեկան բժշկության գծով ԱՆ խորհրդատու Սամվել Հայրումյանը ներկայացրել է՝ ինչպես կարելի է ամռան շոգին պաշտպանել ընտանիքի բոլոր անդամներին: Ջրի կարևորություն. Խմե՛ք օրական առնվազն 2 լիտր ջուր, շոգ օրերին՝ ավելի շատ։ Երեխաներին, տարեցներին հիշեցրե՛ք` հաճախակի ջուր խմեն, նույնիսկ եթե ծարավ չեն։ Խուսափե՛ք քաղցր, գազավորված ու ալկոհոլային խմիչքներից. դրանք ավելացնում են ջրազրկման ռիսկը։ Արևից պաշտպանություն. 11:00-ից 17:00-ն […] ...

Արդյունաբերական խեցգետնաբուծության ծրագրով պետությունը փոխհատուցում է ներդրումների մինչև 50 տոկոսը

23:57 29.07.2025

Արդյունաբերական խեցգետնաբուծության ծրագրով պետությունը փոխհատուցում է ներդրումների մինչև 50 տոկոսը

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը տեղեկացնում է, որ արդյունաբերական խեցգետնաբուծության ծրագրով պետությունը փոխհատուցում է ձեր ներդրումների մինչև 50 տոկոսը։ «Կարող եք հիմնել՝ փոքր բուծարան՝ 6 տոննա հզորությամբ միջին՝ 12 տոննա խոշոր՝ 18 տոննա հզորությամբ։ Կարող եք բուծել միայն ավստրալական կարմրաչանչ խեցգետին։ Դիմելու վերջնաժամկետը մոտենում է ավարտին։ Մի՛ կորցրեք պետական աջակցությունից օգտվելու ձեր հնարավորությունը։ Հարցերի դեպքում զանգահարեք ԹԵԺ […] ...

Նորք-Մարաշ վարչական շրջանի տարբեր հասցեներում ընթանում են բակային տարածքների բարեկարգման աշխատանքներ

23:55 29.07.2025

Նորք-Մարաշ վարչական շրջանի տարբեր հասցեներում ընթանում են բակային տարածքների բարեկարգման աշխատանքներ

Շարունակում ենք վերականգնել, բարեկարգել ու ստեղծել նոր հնարավորություններ երևանցիների համար։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: Նորք-Մարաշ վարչական շրջանի տարբեր հասցեներում ընթանում են բակային տարածքների բարեկարգման աշխատանքներ՝ ավելի հարմարավետ միջավայր ստեղծելու նպատակով։ Շուտով կավարտվի նաև շների համար նախատեսված զբոսայգու կառուցումը: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Երևանի երիտասարդական նվագախումբը մեր ամենակարևոր նախաձեռնություններից է․ Ավինյան

23:48 29.07.2025

Երևանի երիտասարդական նվագախումբը մեր ամենակարևոր նախաձեռնություններից է․ Ավինյան

Երևանի երիտասարդական նվագախումբը մեր ամենակարևոր նախաձեռնություններից է։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Այս երիտասարդներն արդեն իսկ նվագում են Հայաստանի լավագույն բեմերում։ Օգոստոսի 2-ին նրանք պատրաստվում են ներկայացնել մեր քաղաքն ու երկիրը միջազգային ամենահեղինակավոր երաժշտական հարթակներից մեկում՝ «Երիտասարդ եվրոպական դասականներ» փառատոնում, Բեռլինում։ Բեռլին մեկնելուց առաջ, նվագախումբը ներկայացավ նույն ծրագրով՝ երևանյան […] ...

Մեսսի, ժամանակն է, որ դու մեծանաս․ Ալեքսի Լալաս

23:43 29.07.2025

Մեսսի, ժամանակն է, որ դու մեծանաս․ Ալեքսի Լալաս

ԱՄՆ հավաքականի նախկին խաղացող, MLS-ի «Սան Խոսե Էրթքվեյքս», «Նյու Յորք Ռեդ Բուլզ» և «Լոս Անջելես Գելաքսի» ակումբների նախկին գլխավոր մենեջեր Ալեքսի Լալասը քննադատել է «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսիին Բոլոր աստղերի խաղին մասնակցելուց հրաժարվելու համար, հայտնում է Goal-ը: «Դա արդեն շատ է ու մի փոքր զվարճալի։ Նա պայմանագիր է ստորագրել։ Նա գիտեր, որ Բոլոր աստղերի […] ...

Երևանում «Honda» մակնիշի ավտոմեքենան և մոտոցիկլը բախվել են․ մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց

23:36 29.07.2025

Երևանում «Honda» մակնիշի ավտոմեքենան և մոտոցիկլը բախվել են․ մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց

Հուլիսի 29-ին, մոտոցիկլի և ավտոմեքենայի հերթական բախումն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։30-ի սահմաններում Ռուբինյանց փողոցում՝ «Ալմաստ» գործարանի դիմաց, բախվել են «Honda» մակնիշի ավտոմեքենան և մոտոցիկլը։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է։ Մոտոցիկլավարը, ում առաջին օգնության են հասել «Honda»-ի վարորդն ու քաղաքացիները, և, ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների հայտնածի, օպերատիվորեն ժամանած Երևանի […] ...

BACK_TO_TOP