Ծերացած ու չոր ծառերը վտանգ են ներկայացնում Գյումրիի տնակներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 07 2025
  • $
    383.84
  • RUBLE
    4.72
  • 444.26
WEATHER
+27.09 oC

Ծերացած ու չոր ծառերը վտանգ են ներկայացնում Գյումրիի տնակներին

19:57 02.03.2020

Գյումրիում տների ու տնակների համար վտանգ են ներկայացնում ծերացած ու չորացած ծառերը: Օրինակ` Ավտոկայանի բանավանի և նախկին բուսաբանական այգու տարածքի տնակային թաղամասերը: Բարդիները տարիներով չեն էտվել, չոր ճյուղերը չեն կտրվել: Ամեն անգամ քամիների հետևանքով դրանք ընկնում են ու վնասներ հասցնում հարակից տներին: Դեպքերը շատ են, որոնց արձագանքելու համար  քաղաքապետարանի միջոցներն ու ունեցած տեխնիկան սահմանափակ են:

Քաղաքապետարանի ու փրկարարական ծառայության աշխատակիցները համատեղ էտում են ավտոկայանի բանավանի տնակային թաղամասի ծերացած ծառերից մեկը: Նույն տնակի հարևանությամբ երկու բարդի է եղել: Մեկն անցած տարվա դեկտեմբերին է ուժեղ քամու հետևանքով կոտրվել ու ընկել տնակի վրա, որից վնասել էր տանիքն ու ավտոտնակը: Բնակիչն ահազանգել է քաղաքապետարան երկրորդ բարդին էտելու խնդրանքով:

Բարդին ոչ թե կտրում են, այլ խորը էտում: Առաջին անգամ կոմունալ ծառայության աշխատակիցները ծառ են էտում փրկարարների օգնությամբ: Ունեցած համայնքային տեխնիկայով հնարավոր չէ բարձր ծառերն էտել: Մարզի փրկարարական վարչությունն էլ անցած տարեվերջին է նոր ավտովերելակ ստացել արտակարգ իրավիճակների նախարարությունից: Դրա օգնությամբ էլ բարձրացել են մինչև բարդու կատարը:

«Բազմիցս ահազանգեր լինում  են՝ կապված փտած, կոտրված ծառերի հետ, արձագանքում ենք: Կոնկրետ Ավտոկայանի բանավանի այս հասցեում երկրորդ անգամ ենք աշխատանքներ իրականացնում: Առաջին անգամ 2 ծառերից մեկը կոտրվել էր, տանիքի վրայից ծառը իջեցրել ենք ներքև: Մեր նոր տեխնիկան 2019-ին ենք ստացել: Ճապոնական նոր տեխնիկա, բացվում է 26 մետր բարձրությամբ: Հնարավորության սահմաններում ցանկացած ահազանգի ներկայանում ենք, օգնում ենք բնակչությանը»,- SHANTNEWS-ին ասել է Գյումրու թիվ 48 ՀՓՋ հրամանատար Էդվարդ Սարոյանը:

Սա արդեն Չերքեզի ձորի տարածքն է, որտեղ բարդիները մոտ 30 մետր բարձրության են: Նախկին հանգստյան գոտու տարածքում տասնյակ ծեր ու չորացած ծառեր կան: Դրանք երբևէ չեն էտվել: Բազմաթիվ բանավոր ու գրավոր դիմումներից հետո քաղաքապետարանից պատասխան բնակիչները ստացել են 2018-ի ապրիլին, որտեղ հստակ նշված է, թե տարածքի ծառերը երբ են էտելու: Բայց գրավոր պատասխանը գործնականում չի կատարվել:

Հիմնանորոգված փողոցներին հարակից ծառերը էտել են գեղեցիկ տեսքն ապահովելու համար: Իսկ Չերքեզի ձորում, կոմունալ ծառայության աշխատակիցն էլ է նշում, ծառերը խիստ վտանգավոր են: Դրանցից մի քանիսն այնպիսի դիրքում են, որ տեխնիկա չի կարող մոտենալ: Բնակելի հատվածին ամենամոտը գտնվող ծառերն էտելու համար նորից փրկարարների օգնությունը կպահանջվի:

«200-ից ավելի դիմումներ կան քաղաքապետարանում: Այդ դիմումները մնացին այն պատճառով, որ Գյումրիում փողոցաշինություն իրականացվեց, մենք կարողացանք էտել  այդ փողոցների բոլոր ծառերը: 1․5 տարի է` մենակ այդտեղ ենք աշխատել: Հիմա էլ դիմումները կուտակվել են, ընթացք պետք է տանք: Իսկ էտի համար շատ քիչ ժամանակ է մնացել՝ ընդամենը մեկ ամիս »,- SHANTNEWS-ի հետ զրույցում ասել է Գյումրիի քաղաքապետարանի կոմունալ ծառայության աշխատակից Ազատ Խաչատրյանը:

Հստակ հաշվառում չունեն, թե քաղաքում փտած ու չորացած քանի ծառ կա: Ու խոսքը հիմնականում բարդիների մասին է: Տարիներ առաջ դրանք տնկել են փլվածքների, ձորակների, ավազուտների ամրացման և դաշտապաշտպան անտառաշերտեր ստեղծելու նպատակով։

Ծառերն ամբողջովին կտրել չեն կարող, որովհետև դրանց անմիջապես հարևանությամբ տներ են ու տնակներ: Խոստանում են էտել, եթե փրկարարները նորից համաձայնեն տեխնիկա տրամադրել: Մեկ բարդու խորը էտի արդյունքում բավական մեծ քանակության փայտանյութ է ստացվում, որը քաղաքապետարանը պահեստավորում է` տնակներում ապրողներին որպես վառելափայտ տրամադրելու համար:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ամռան շոգին պաշտպանություն՝ ընտանիքի բոլոր անդամների համար. մասնագետ

23:59 29.07.2025

Ամռան շոգին պաշտպանություն՝ ընտանիքի բոլոր անդամների համար. մասնագետ

Ընտանեկան բժշկության գծով ԱՆ խորհրդատու Սամվել Հայրումյանը ներկայացրել է՝ ինչպես կարելի է ամռան շոգին պաշտպանել ընտանիքի բոլոր անդամներին: Ջրի կարևորություն. Խմե՛ք օրական առնվազն 2 լիտր ջուր, շոգ օրերին՝ ավելի շատ։ Երեխաներին, տարեցներին հիշեցրե՛ք` հաճախակի ջուր խմեն, նույնիսկ եթե ծարավ չեն։ Խուսափե՛ք քաղցր, գազավորված ու ալկոհոլային խմիչքներից. դրանք ավելացնում են ջրազրկման ռիսկը։ Արևից պաշտպանություն. 11:00-ից 17:00-ն […] ...

Արդյունաբերական խեցգետնաբուծության ծրագրով պետությունը փոխհատուցում է ներդրումների մինչև 50 տոկոսը

23:57 29.07.2025

Արդյունաբերական խեցգետնաբուծության ծրագրով պետությունը փոխհատուցում է ներդրումների մինչև 50 տոկոսը

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը տեղեկացնում է, որ արդյունաբերական խեցգետնաբուծության ծրագրով պետությունը փոխհատուցում է ձեր ներդրումների մինչև 50 տոկոսը։ «Կարող եք հիմնել՝ փոքր բուծարան՝ 6 տոննա հզորությամբ միջին՝ 12 տոննա խոշոր՝ 18 տոննա հզորությամբ։ Կարող եք բուծել միայն ավստրալական կարմրաչանչ խեցգետին։ Դիմելու վերջնաժամկետը մոտենում է ավարտին։ Մի՛ կորցրեք պետական աջակցությունից օգտվելու ձեր հնարավորությունը։ Հարցերի դեպքում զանգահարեք ԹԵԺ […] ...

Նորք-Մարաշ վարչական շրջանի տարբեր հասցեներում ընթանում են բակային տարածքների բարեկարգման աշխատանքներ

23:55 29.07.2025

Նորք-Մարաշ վարչական շրջանի տարբեր հասցեներում ընթանում են բակային տարածքների բարեկարգման աշխատանքներ

Շարունակում ենք վերականգնել, բարեկարգել ու ստեղծել նոր հնարավորություններ երևանցիների համար։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: Նորք-Մարաշ վարչական շրջանի տարբեր հասցեներում ընթանում են բակային տարածքների բարեկարգման աշխատանքներ՝ ավելի հարմարավետ միջավայր ստեղծելու նպատակով։ Շուտով կավարտվի նաև շների համար նախատեսված զբոսայգու կառուցումը: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Երևանի երիտասարդական նվագախումբը մեր ամենակարևոր նախաձեռնություններից է․ Ավինյան

23:48 29.07.2025

Երևանի երիտասարդական նվագախումբը մեր ամենակարևոր նախաձեռնություններից է․ Ավինյան

Երևանի երիտասարդական նվագախումբը մեր ամենակարևոր նախաձեռնություններից է։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Այս երիտասարդներն արդեն իսկ նվագում են Հայաստանի լավագույն բեմերում։ Օգոստոսի 2-ին նրանք պատրաստվում են ներկայացնել մեր քաղաքն ու երկիրը միջազգային ամենահեղինակավոր երաժշտական հարթակներից մեկում՝ «Երիտասարդ եվրոպական դասականներ» փառատոնում, Բեռլինում։ Բեռլին մեկնելուց առաջ, նվագախումբը ներկայացավ նույն ծրագրով՝ երևանյան […] ...

Մեսսի, ժամանակն է, որ դու մեծանաս․ Ալեքսի Լալաս

23:43 29.07.2025

Մեսսի, ժամանակն է, որ դու մեծանաս․ Ալեքսի Լալաս

ԱՄՆ հավաքականի նախկին խաղացող, MLS-ի «Սան Խոսե Էրթքվեյքս», «Նյու Յորք Ռեդ Բուլզ» և «Լոս Անջելես Գելաքսի» ակումբների նախկին գլխավոր մենեջեր Ալեքսի Լալասը քննադատել է «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսիին Բոլոր աստղերի խաղին մասնակցելուց հրաժարվելու համար, հայտնում է Goal-ը: «Դա արդեն շատ է ու մի փոքր զվարճալի։ Նա պայմանագիր է ստորագրել։ Նա գիտեր, որ Բոլոր աստղերի […] ...

Երևանում «Honda» մակնիշի ավտոմեքենան և մոտոցիկլը բախվել են․ մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց

23:36 29.07.2025

Երևանում «Honda» մակնիշի ավտոմեքենան և մոտոցիկլը բախվել են․ մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց

Հուլիսի 29-ին, մոտոցիկլի և ավտոմեքենայի հերթական բախումն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։30-ի սահմաններում Ռուբինյանց փողոցում՝ «Ալմաստ» գործարանի դիմաց, բախվել են «Honda» մակնիշի ավտոմեքենան և մոտոցիկլը։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է։ Մոտոցիկլավարը, ում առաջին օգնության են հասել «Honda»-ի վարորդն ու քաղաքացիները, և, ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների հայտնածի, օպերատիվորեն ժամանած Երևանի […] ...

BACK_TO_TOP