Հայկական դիվանագիտությունը իր շոշափելի ներդրումն է բերում ՀՀ զարգացման օրակարգին. Զոհրաբ Մնացականյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 08 2025
  • $
    383.50
  • RUBLE
    4.81
  • 448.43
WEATHER
+21.09 oC

Հայկական դիվանագիտությունը իր շոշափելի ներդրումն է բերում ՀՀ զարգացման օրակարգին. Զոհրաբ Մնացականյան

19:07 02.03.2020

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ուղերձով է հանդես եկել դիվանագետի օրվա առթիվ: Դրանում մասնավորապես ասված է.

«Մեծարգո պարոն վարչապետ
սիրելի հայրենակիցներ
սիրելի գործընկերներ

առաջին հերթին, մեծարգո պարոն վարչապետ, ցանկանում եմ իմ շնորհակալությունը հայտնել Ձեզ, որ մասնակցում եք այսօր դիվանագետի օրվա առիթով կազմակերպված միջոցառմանը՝ արտահայտելով այն կարևորությունը, որ կառավարությունը տալիս է Հայաստանի դիվանագիտական ծառայությանը:

Տարեց տարի ընդլայնվող մեր դիվանագիտական ընտանիքն այսօր նշում է իր մասնագիտական տոնը՝ Դիվանագետի օրը: 28 տարի առաջ այս օրը Հայաստանի նորանկախ Հանրապետությունը անդամակցեց ՄԱԿ-ին և դարձավ միջազգային այդ կարևորագույն կառույցի լիիրավ անդամ:

Հայացք նետելով անցյալի հայ դիվանագիտության անցած ուղու վրա, կարող ենք արձանագրել, որ հայ դիվանագետների նվիրյալ ու քրտնաջան աշխատանքի շնորհիվ է, որ այսօր մենք ունենք կուռ և արդյունավետ գործող համակարգ, որն ի վիճակի է հետևողականորեն պաշտպանել պետական և ազգային շահերը, լուծել իր առջև դրված ցանկացած արտաքին քաղաքական խնդիր:

Հայկական դիվանագիտության երեք կարևորագույն սկզբունքները՝ ինքնիշխանությունը, համահայկականությունն ու փոխգործակցությունը հանդիսանում են մեր գործունեության այն հենասյուները, որոնց վրա հիմնվելով մենք կայացնում ենք հիմնարար որոշումներ ու առաջնորդվում ենք տարբեր երկրների հետ մեր հարաբերություններում:

Մեր դիվանագիտության սկզբունքայնությունն ու դրանից բխող դիրքորոշումների հետևողական պաշտպանությունը նպաստում է Հայաստանի Հանրապետության միջազգային հեղինակության բարձրացմանն ու վստահելի գործընկերոջ համբավի ամրապնդմանը:

Հայկական դիվանագիտությունը իր շոշափելի ներդրումն է բերում Հայաստանի Հանրապետության զարգացման օրակարգին՝ բացահայտելով միջազգային նոր հարթակներ, ընդլայնելով համագործակցության շրջանակները:

Հարգելի գործընկերներ

Դիվանագիտությունը առնչվում է նաև մարդկային հարաբերություններին, մարդկային հարաբերությունների բարձրագույն արվեստ է, քանի որ հիմնվում է բազմաբովանդակ գիտելիքների, հմտությունների, մասնագիտական փորձի ու մարդկային առաքինի հատկությունների վրա: Դիվանագետների շարունակական վերապատրաստման ու նրանց գիտելիքների հարստացման գործում անգնահատելի ներդրում ունի նաև ԱԳՆ Դիվանագիտական դպրոցը: Մենք վճռականորեն շարունակելու ենք համակարգում մարդկային ու մասնագիտական ներուժի առավել նպատակասլաց օգտագործմանը միտված կադրային քաղաքականությունը:

Մեր նպատակն է շարունակել, մեր բոլոր ջանքերը ներդնել, որպեսզի Արտաքին գործերի նախարարությունը արդարացիորեն և մշտապես վայելի մեր պետության ամենակայացած ու պրոֆեսիոնալ կառույցներից մեկը լինելու համբավը:

Հայտնի է, որ ոչ բոլոր դիվանագետների աշխատանքն է տեսանելի, սակայն մենք գիտակցում ու բարձր ենք գնահատում ձեր անձնական և ընտանեկան նվիրումը, մտքի և ուժերի ներդրումը, որը պահանջում է այս ծառայությունը, և հայտնում եմ իմ անկեղծ շնորհակալությունը ձեզ բոլորիդ:

Ցանկանում եմ նաև առանձնահատուկ երախտագիտությունս հայտնել մեր այն դիվանագետներին, ովքեր պատվով կրում են դիվանագետի կոչումը և կարևոր առաքելություններ են իրականացնում աշխարհի տարբեր կետերում, առավել ևս և առաջին հերթին պատերազմի գոտիներում՝ Հալեպում, Դամասկոսում և Բաղդադում՝ անձնուրաց կերպով պաշտպանելով մեր ազգային ու պետական շահերը:

Մասնագիտական տոնի առթիվ, սիրելի գործընկերներ, թույլ տվեք սրտանց շնորհավորել ԱԳՆ համակարգում և արտերկրում աշխատող այս միասնական դիվանագիտական ընտանիքի բոլոր անդամների տոնը և մաղթել նորանոր ձեռքբերումներ ու դիվանագիտական հաղթանակներ, անձնական և ընտանեկան երջանկություն՝ ի շահ մեր պետության անվտանգության ամրապնդման, մեր քաղաքացիների բարեկեցության բարձրացման ու Հայաստանի Հանրապետության հարատևության ապահովման»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մոդի. Հնդկաստանը պետք է դառնա ինքնաբավ էներգետիկայի ոլորտում

09:30 15.08.2025

Մոդի. Հնդկաստանը պետք է դառնա ինքնաբավ էներգետիկայի ոլորտում

Հնդկաստանը չափազանց կախված է էներգամատակարարումներից, և հանրապետությունը պետք է դառնա ինքնաբավ էներգետիկ ոլորտում։ Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Նարենդրա Մոդին՝ ելույթ ունենալով Հնդկաստանի անկախության օրվա առթիվ։ «Ինչ վերաբերում է էներգիային, մենք բոլորս գիտենք, որ մեր էներգետիկ կարիքների համար, լինի դա բենզին, դիզելային վառելիք, թե գազ, մեծապես կախված ենք բազմաթիվ երկրներից: Մենք ստիպված ենք միլիարդավոր […] ...

Կդադարեցվի մի քանի հասցեների ջրամատակարարումը

09:18 15.08.2025

Կդադարեցվի մի քանի հասցեների ջրամատակարարումը

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 15-ին ժամը 07:00-ից մինչև օգոստոսի 16-ի ժամը 07:00-ն կդադարեցվի ք.Կապան Նորաշենիկի մայրուղի ,գ.Սյունիք Գաղթականներ թաղամասի , Աճանան գյուղի ջրամատակարարումը: ...

Իրականացվում են Հ-22, /Մ-6/-Դսեղ-/Հ-70/ ավտոճանապարհի մի հատվածի հիմնանորոգման աշխատանքներ

09:10 15.08.2025

Իրականացվում են Հ-22, /Մ-6/-Դսեղ-/Հ-70/ ավտոճանապարհի մի հատվածի հիմնանորոգման աշխատանքներ

Իրականացվում են Հ-22, /Մ-6/-Դսեղ-/Հ-70/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ8+000-կմ13+900 հատվածի հիմնանորոգման աշխատանքներ։ Մոտ 6կմ երկարությամբ նորոգվող ճանապարհը սկսվում է Դսեղից և հասնում մինչև Աթան։ Աշխատանքները սկսվել են ընթացիկ տարվա ապրիլից։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։   ...

Bloomberg. Գագաթնաժողովի համար Ալյասկայի ընտրությունը մարտահրավեր է ԱՄՆ գաղտնի ծառայության համար

09:00 15.08.2025

Bloomberg. Գագաթնաժողովի համար Ալյասկայի ընտրությունը մարտահրավեր է ԱՄՆ գաղտնի ծառայության համար

Ռուսաստանի և ԱՄՆ առաջնորդների հանդիպումը Ալյասկայում անցկացնելու որոշումը դժվարին մարտահրավեր է դարձել ԱՄՆ գաղտնի ծառայության համար, հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Եվ չնայած հանդիպումը ԱՄՆ տարածքում անցկացնելը թույլ է տալիս Գաղտնի ծառայությանը առանց սահմանափակումների տեղափոխել բոլոր անհրաժեշտ ռեսուրսները, Ալյասկայի աշխարհագրական դիրքը «ինքնին մարտահրավեր էր»։ Անքորիջը պետք է տեղավորեր հարյուրավոր գաղտնի ծառայության գործակալների, ապահովեր նրանց […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

08:50 15.08.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

F-35 կործանիչները տեղակայվել են Ալյասկայում. Alaska Landmine

08:41 15.08.2025

F-35 կործանիչները տեղակայվել են Ալյասկայում. Alaska Landmine

F-35 կործանիչներ են նկատվել Ալյասկայի Էլմենդորֆ-Ռիչարդսոն ռազմաօդային բազայում, որտեղ տեղի է ունենալու ռուս-ամերիկյան գագաթնաժողովը, հաղորդում է Alaska Landmine պորտալը։ «Էլմենդորֆ-Ռիչարդսոնի ռազմաօդային բազայում կա զգալի ռազմական ակտիվություն, այդ թվում՝ մի քանի F-35 կործանիչներ», – ասվում է պորտալի սոցիալական ցանցերում հրապարակված գրառման մեջ։ Կրեմլն ու Սպիտակ տունը նախկինում հայտարարել էին, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ […] ...

BACK_TO_TOP