20:58 29.02.2020
ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է Սամվել Կարապետյանի հուղարկավորության կազմակերպման կառավարական հանձնաժողով: Սամվել Կարապետյանի հոգեհանգստի արարողությունը տեղի ունեցավ այսօր՝ «Էրեբունի» սգո սրահում:
Հուշարձանագետ, պատմաբան, բանահավաք Սամվել Կարապետյանի հոգեհանգստի արարողությանը մասնակցեցին գիտնականներ, արվեստագետներ, քաղաքական ու հասարակական գործիչներ:
«Կարծում եմ, որ ապագայում դեռ մենք շատ փաստեր կիմանանք, ինչի մասին դեռ չգիտենք և նա դրանով զբաղվել է, այդ աշխատանքը կատարել է: Այն ծավալը, որ ինքն իրականացնում էր, իրականում, վեր էր մարդկային կարողություններից, դա դեռ երկար ժամանակ ամփոփելու ենք, դրա մասին շատ գրվելու է: Վերջին իմ գրառման մեջ հույս հայտնեցի, որ այնպիսի մի դպրոց է մնացել, որ կկարողանա այդ դպրոցը շարունակել և իրականացնել»,- ասաց նախարար Արայիկ Հարությունյանը:
«Սամվելը նաև ասում էր՝ սերը հայրենիքի նկատմամբ սկսվում է ճանաչողությունից: Այսինքն՝ եթե մենք ճանաչում ենք մեր հայրենիքը, անկարելի է, որ այն չսիրենք: Եվ իր ամբողջ գործը, իր կյանքը, իր օրինակը՝ հայրենիքը ճանաչելու և հայրենիքը ճանաչել տալու ճանապարհ էր»,- իր խոսքում նշեց ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Նարինե Խաչատուրյանը:
Նրա կենդանության օրոք ենք զարմացել իրենով, իր գործունեությամբ.Սամվել Կարապետյանին ուղղված այս գնահատականն էլ տվեց Ժիրայր Սեֆիլյանը.
«Ըստ էության, նա մենակ, մի մեծ հաստատության գործ էր անում, պետական հաստատության գործ էր անում: Սակայն ես վստահ եմ, որ առաջիկայում եթե իր թողած ժառանգությունը ի մի բերվի, միաժամանակ ցույց տրվի, կարծում եմ բոլորս կզարմանանք և այդ ժամանակ կիմանանք թե ինչպիսի մեծ կորուստ ենք ունեցել: Նաև համոզված եմ, որ Սամվելը, ինչպես շատ-շատ մեծեր, կմնան հավերժ մեր ազգի, ժողովրդի մեջ»,- ասաց հիմնադիր խորհրդարանի անդամ Ժիրայր Սեֆիլյանը:
Ըստ երգիչ, երգահան Ռուբեն Հախվերդյանի՝ մեզանից հեռացավ հայ ազգի ամենապայծառ ներկայացուցիչը՝ ոչ թե ներկայացուցիչներից մեկը.
«Նա ոչ միայն շատ մեծ գիտնական էր, այլև որպես բարոյականության դրոշ էր երիտասարդության համար և մեզ համար նույնպես»,- ասաց Ռուբեն Հախվերդյանը:
Նրա վերջին հրաժեշտը տեղի կունենա վաղը՝ մարտի 1-ին՝ ժամը 12-14-ին, նույն վայրից: Հուղարկավորությունը կկայանա Երևանի քաղաքային պանթեոնում:
14:15 15.08.2025
Մհեր Գրիգորյանը Չոլպոն-Աթա քաղաքում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ և ընդլայնված կազմով նիստերինՂրղզստան կատարած աշխատանքային այցի շրջանակներում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Չոլպոն-Աթա քաղաքում ս.թ. օգոստոսի 14-15-ը մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ և ընդլայնված կազմով նիստերին: Նիստերի ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ շրջանակներում առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանն առնչվող շուրջ երկու տասնյակ հարցեր, այդ թվում՝ անդրադարձ է կատարվել մաքսային և տեխնիկական կանոնակարգերին և ներքին շուկայի խոչընդոտների վերացմանը: Այցի շրջանակներում Եվրասիական միջկառավարական […] ...
13:55 15.08.2025
«Հեզբոլլահի» առաջնորդը հայտարարել է, որ շարժումը զինաթափվելու մտադրություն չունի«Հեզբոլլահի» առաջնորդ Նաիմ Քասեմը հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարվել իր ռազմական զինանոցից, ուրբաթ օրը հաղորդել է «Շաֆաք» գործակալությունը։ Խոսելով մերժման պատճառների մասին՝ Քասեմը հեռուստատեսային ուղերձում բացատրել է, որ «Լիբանանի ինքնիշխանությունը չի կարող գոյություն ունենալ առանց դիմադրության»։ Նա դատապարտել է Լիբանանի կառավարության՝ «Հեզբոլլահը» զինաթափելու ծրագրերը, որոնք, նրա խոսքով, «կխաթարեն զինված դիմադրությունը»։ Քասեմը նաև մեղադրել է […] ...
13:43 15.08.2025
Ջրափրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենանՕգոստոսի 15-ին, ժամը 10։49-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ցամաքաբերդ թաղամասում ավտոմեքենան արգելափակվել է ջրատարի մեջ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Ջրափրկարարներն արգելափակումից դուրս են բերել «UAZ» մակնիշի ավտոմեքենան։ ...
13:42 15.08.2025
Ավազակություն արած տղամարդը հայտնաբերվել է․ Երևանի քրեական ոստիկանների բացահայտումըՕգոստոսի 8-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ավազակության վերաբերյալ ահազանգ ստացվեց։ Տուժողը տաքսու վարորդ էր և նշում էր, որ «Օպել» մակնիշի ավտոմեքենան նստած ուղևորը հետնամասից ինչ-որ առարկա է պահել իր գլխին՝ պահանջելով գումար: 69-ամյա վարորդը նրան է տվել 32 հազար դրամ: Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողների ձեռնարկած […] ...
13:30 15.08.2025
Ապօրինի հատված ծառերից պատրաստել էր շինափայտ․ Տավուշի համայնքային ոստիկանների բացահայտումըՀամայնքային ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Նավուր գյուղի բնակիչ 41-ամյա տղամարդը զբաղվում է ապօրինի ծառահատումներով, իսկ հատած ծառերից պատրաստում շինափայտ։ Ստուգման ընթացքում իրավապահները տղամարդու արհեստանոցին կից շինությունում հայտնաբերեցին տարբեր չափերի շուրջ 10 խորանարդ մետր կողահատ տախտակ: Պարզվել է, որ տախտակն իրենն է, ձեռք է բերել մոտ մեկ տարվա ընթացքում` իրենց գյուղին […] ...
13:17 15.08.2025
Օվերչուկը նախատեսում է շփումներ ունենալ Ադրբեջանի հետ հաջորդ շաբաթվա վերջինՌուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը նախատեսում է շփումներ ունենալ ադրբեջանական կողմի հետ հաջորդ շաբաթվա վերջին։ Ուրբաթ օրը Օվերչուկը լրագրողներին հայտնեց, որ հաջորդ շաբաթ կայցելի Երևան, որտեղ, ի թիվս այլ հարցերի, կքննարկվեն Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերը։ «Հաջորդ շաբաթվա վերջում ես նաև հանդիպում եմ նախատեսել ադրբեջանական կողմի հետ։ Մենք այնտեղ նույնպես կքննարկենք այս հարցերը։ Այսպիսով, առաջընթաց […] ...