17:44 17.02.2020
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից տեղեկացնում են, որ օրերս իրենց թեժ գծին ահազանգած քաղաքացին հայտնել էր, որ Գյումրի քաղաքի Մուշ 2 թաղամասում գտնվող «Գլենդել» խանութից գնել է հավի կրծքամիս: Եփելուց հետո սպառողը նկատել էր, որ կրծքամիսը փշրվում է և ունի դոնդողանման սորուն արտադրություն:
Արագ արձագանքելով ահազանգին՝ Գյումրիի երկու՝ «Գլենդել» և «Կինգ», սուպերմարկետներում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի մասնագետ-տեսուչներն անցկացրել են իրացվող թռչնամսի դիտարկում և հսկիչ գնում:
Երկու վաճառակետերում էլ հայտնաբերվել են թռչնամսի իրացմանը ներկայացվող պահանջների խախտումներ, մասնավորապես՝ բացակայել են իրացվող թռչնամսի համար օրենսդրությամբ անհրաժեշտ ինչպես արտադրանքի ուղեկցող, այնպես էլ որակն ու անվտանգությունը հավաստող փաստաթղթերը: Իրացման կետի պատասխանատուները չեն ներկայացրել իրացվող խմբաքանակի նույնականացման որևէ փաստաթուղթ, հավի կրծքամսի, ազդրամսի ու ամբողջական հավի առկա խմբաքանակները չեն ունեցել հայերեն մակնշում: Առանց հայերեն մակնշման են եղել նաև խանութների պահեստային մասում հայտնաբերված արկղերը:
Բոլոր խմբաքանակները կապարակնքվել են, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից տրվել են կարգադրագրեր իրացումը կասեցնելու, ոչնչացնելու կամ օգտահանելու վերաբերյալ:
Վերահսկողության ընթացքում վերը նշված սուպերմարկետների սեփականատերերը՝ Ա/Ձ Դավիթ Հակոբյանը «Գլենդել» և Ա/Ձ Արմեն Քրդոյանը («Կինգ») հայտնել են, թռչնամսի մատակարարը Արտակ Սողոմոնյանն է: Վերջինս ներկայացրել իր կողմից մատակարարվող թռչնամսի արկղերի վրայի մակնշման օրինակները (ՌԴ, Ստավրապոլի տարածաշրջան «Птицекомбинат» ՍՊԸ («Գլենդել») և ՌԴ, Տամբովի շրջան, «Токаревская птицефабрика» ՍՊԸ («Կինգ»)) և վստահեցրել, որ խանութներին մատակարարել է հենց այդ ապրանքատեսակը` հավաստիացնելով, որ խանութներում առկա հավի կրծքամիսն ինքը ձեռք է բերել «Սիլիկոն Թրեյդ» ներմուծող ՍՊ ընկերությունից:
Ներկայացված արկղերի վրայի մակնշման ուսումնասիրությունից պարզ է դարձել, որ որպես սառեցված հավի կրծքամիս իրացման կետերում վաճառվել է «բրոյլեր հավի ֆիլե տապակայի համար» և մակնշվածքում հստակ նշված է, որ արտադրանքը հանդիսանում է մարինացված կիսաֆաբրիկատ: Սակայն այն, խանութում մակնշման բացակայության պատճառով, վաճառվել է որպես սառեցված հավի կրծքամիս:
17:53 19.07.2025
Ավստրալիան Ուկրաինային է փոխանցել խոստացված Abrams տանկերի մեծ մասըՈւկրաինան Ավստրալիայից ստացել է M1A1 Abrams տանկերի առաջին խմբաքանակը։ Այս մասին իր Telegram ալիքում հայտնել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Դենիս Շմիգալը։ «Ավստրալիան Ուկրաինային է փոխանցել M1A1 Abrams տանկերի առաջին խմբաքանակը։ Փոխանցված 49 տանկերի մեծ մասն արդեն իսկ ծառայության մեջ է Ուկրաինայի զինված ուժերում», – գրել է նա։ Շմիհալի խոսքով՝ մնացած մեքենաները կժամանեն «առաջիկա ամիսներին»։ «Այս […] ...
17:45 19.07.2025
Լոնդոնում բողոքի ցույց է տեղի ունենում պաղեստինամետ շարժման արգելքի դեմԼոնդոնի ոստիկանությունը սկսել է ձերբակալել ահաբեկչական կազմակերպությունների ցանկում ընդգրկված պաղեստինամետ «Պաղեստինի գործողություն» շարժման աջակցության ցույցի մասնակիցներին։ «Ոստիկանության աշխատակիցները միջամտել են, և ձերբակալություններ են տեղի ունենում», – ասվում է Սքոթլանդ Յարդի հայտարարության մեջ: Մարդկանց տեղափոխում են ոստիկանական մեքենաներ Խորհրդարանի հրապարակի տարածքում: Այնտեղից ցուցարարները մտադիր են անցնել Վեստմինստերյան կամուրջը և, շրջան կազմելուց հետո, անցնել Թեմզան Վաթեռլոո կամրջով […] ...
17:36 19.07.2025
ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այցելել է Վայոց ձորի մարզՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր այցելել է Վայոց ձորի մարզի Մ-2 Ելփին – Չիվա 6.4 կմ երկարությամբ հիմնանորոգվող ճանապարհի շինհրապարակ։ Մանրամասները՝ նախարարության տեսանյութում։ ...
17:30 19.07.2025
Գիզայի բուրգերի ներքին լուսավորության համակարգը թարմացրել ենԵգիպտոսի զբոսաշրջության և հնությունների նախարարությունը հայտնել է, որ Գիզայի բուրգերի ներքին լուսավորության համակարգը թարմացվել է։ «Զբոսաշրջության և հնությունների նախարարությունը, որը ներկայացված է Հնությունների Գերագույն խորհրդի կողմից, Իսպանիայի կառավարության հետ համագործակցությամբ ավարտել է Գիզայի երեք բուրգերի (Քեոփսի, Խաֆրեի և Միկերինոսի) ներքին լուսավորության թարմացման նախագիծը», – ասվում է հայտարարության մեջ։ Նշվում է, որ արդիականացման համար օգտագործվել են […] ...
17:18 19.07.2025
Օրբանը հայտարարել է, որ Հունգարիան չի ընդունի Ուկրաինայի համար նախատեսված ԵՄ բյուջենՀունգարիան չի ընդունի Եվրահանձնաժողովի կողմից առաջարկված ԵՄ 2028-2034 թվականների բյուջեի առաջարկը, քանի որ այն նախատեսում է հունգարական գումարի հատկացում Ուկրաինային։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը՝ առաջարկելով Բրյուսելին լուրջ ընդունել Բուդապեշտի նախազգուշացումը։ «Ես երբեք չեմ ընդունի ԵՄ բյուջե, որը հունգարական գումար է ուղարկում Ուկրաինային։ Ես երբեք չեմ ընդունի ԵՄ բյուջե, որը կործանում է […] ...