Պատգամավորներն առաջարկում են ուսումնարաններում բացել նաև վճարովի տեղեր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 07 2025
  • $
    384.47
  • RUBLE
    4.90
  • 450.83
WEATHER
+29.09 oC

Պատգամավորներն առաջարկում են ուսումնարաններում բացել նաև վճարովի տեղեր

15:40 12.02.2020

Ազգային ժողով է ներկայացվել օրենքների փոփոխությունների փաթեթ, որի հեղինակներն են միանգամից երեք խմբակցությունների մեկական պատգամավորներ՝ Մխիթար Հայրապետյանը («Իմ քայլը»), Նաիրա Զոհրաբյանը (ԲՀԿ), Հարություն Բաբայանը (ԼՀԿ)։

Նախագիծը վերաբերում է նախնական և միջին մասնագիտական կրթական հաստատություններին։ Հեղինակներից Մխիթար Հայրապետյանն ասաց, որ այդպիսի ուսումնարաններում ներկայումս ուսուցումը միայն անվճար է, և պետությունը չի հասցնում ապահովել տեղեր բոլոր ցանկացողների համար։ Արդյունքում` հիմա հեղինակները ցանկանում են հնարավորություն ստեղծել, որ լինեն նաև վճարովի տեղեր, որ բոլոր ցանկացողները կարողանան սովորել այդպիսի ուսումնարաններում։

Հայրապետյանը նաև նշեց, որ նախագծի ուղերձներից մեկն այն է, որ ուսումնարաններում սովորած մասնագետները ոչ պակաս բարեկեցիկ կարող են ապրել, քան բազմաթիվ թերուս իրավաբանները, միջազգայնագետները և արևելագետները։

Հայրապետյանը, ի դեպ, կրթությամբ արևելագետ է՝ թուրքագետ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վերջին տարիիներին Եվրոպական միության դերը Հայաստանի անվտանգային համակարգում զգալիորեն աճել է․ Միրզոյան

15:14 01.07.2025

Վերջին տարիիներին Եվրոպական միության դերը Հայաստանի անվտանգային համակարգում զգալիորեն աճել է․ Միրզոյան

Հունիսի 30-ին Երևանում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի կողմից համատեղ տրվել է ՀՀ-ԵՄ անվտանգության և պաշտպանության վերաբերյալ խորհրդակցությունների մեկնարկը: Նախարար Միրզոյանի բացման խոսքը ներկայացված է ստորև․ «Բարձր ներկայացուցիչ տիկին Կալաս, Հարգելի՛ գործընկերներ, Շատ ուրախ եմ Ձեզ հետ համատեղ ազդարարել Հայաստանի և Եվրոպական միության միջև Անվտանգության և պաշտպանական ոլորտներում խորհրդակցությունների […] ...

Երևանի պարեկները հայտնաբերել են հետախուզվողի․ խափանման միջոցը՝ կալանք

15:07 01.07.2025

Երևանի պարեկները հայտնաբերել են հետախուզվողի․ խափանման միջոցը՝ կալանք

Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի ծառայողները հունիսի 29-ին մայրաքաղաքի Լեռ Կամսարի փողոցում հայտնաբերել, ձերբակալել և Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն են տեղափոխել Երևանի բնակիչ 25-ամյա մի երիտասարդի, որը մարտի 20-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ և 255-րդ հոդվածների մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։ Երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին: ...

SHANTNEWS

15:00 01.07.2025

SHANTNEWS

Կայացել է Հայաստանի և ԵՄ-ի միջև անվտանգային և պաշտպանական խորհրդակցությունների անդրանիկ նիստը

14:55 01.07.2025

Կայացել է Հայաստանի և ԵՄ-ի միջև անվտանգային և պաշտպանական խորհրդակցությունների անդրանիկ նիստը

Հունիսի 30-ին կայացել է Հայաստանի և Եվրոպական Միության միջև անվտանգային և պաշտպանական խորհրդակցությունների անդրանիկ նիստը: Հանդիպման օրակարգը ներառել է հարցերի լայն շրջանակ: Խորհրդակցությունների ընթացքում անդրադարձ է կատարվել անվտանգության և պաշտպանության ոլորտում Հայաստանի և Եվրոպական միության միջև համագործակցության խորացմանն առնչվող հարցերին, ինչպես նաև մտքեր են փոխանակվել տարածաշրջանային արդի թեմաների շուրջ: Կողմերը քննարկել են Եվրոպական Միության ճգնաժամային […] ...

Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը

14:48 01.07.2025

Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ պետական տարեկան բյուջեներով նախատեսված սուբվենցիաներից բացի Հայաստանի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2025 թվականին կատարվելիք սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը: Նիստի ընթացքում քննարկվել է համայնքներից ստացված սուբվենցիայի ծրագրային 52 հայտ: ...

Մհեր Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչին

14:42 01.07.2025

Մհեր Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը: Հանդիպման սկզբում փոխվարչապետը ներկայացրել է ՀՀ-ԵՄ համագործակցության հիմնական օրակարգային ուղղությունները՝ ընդգծելով հարաբերությունների ակտիվացումը: Զրուցակիցները նաև մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ: ...

BACK_TO_TOP