17:44 12.02.2020
ՊՊԾ գնդի գրավման գործով դատաքննության այսօրվա նիստին լրացուցիչ հարցաքննության համար հրավիրվել էր քրեական գործից անջատված մասով մեղադրյալ, առաջինը համաներմամբ ազատության մեջ հայտնված Էդգար Սողոմոնյանը, որը քրեական գործի նախաքննական փուլում, ըստ ամբաստանյալների, սուտ ցուցմունք է տվել իրենց դեմ:
Պաշտպանների, ամբաստանյալների, մեղադրողների և դատավոր Մեսրոպ Մակյանի բոլոր հարցերին Էդգար Սողոմոնյանը հրաժարվեց պատասխանել:
Ահա մեկ հատված այդ հարցուպատասխաններից:
Պավել Մանուկյան – Էդգա´ր ջան, արդարությունը վերականգնելու կարիք կա, պատասխանի´ր, շարունակո՞ւմ ես պնդել նախաքննության ժամանակ տված քո ցուցմունքները: Արդարությունը քո խոսքն է պահանջում: Խեղում եք ճակատագիր, ունես հնարավորություն` ճշմարտությունը ասելու:
Էդգար Սողոմոնյան – Հրաժարվում եմ պատասխանել Ձեր հարցին:
Արմեն Բիլյան – Երբ ինձ բերեցին ՀՔԾ, դու այդ սենյակում էիր քո պաշտպանի հետ, քեզ հարց ուղղեց՝ ճանաչո՞ւմ եք Արմեն Բիլյանին, ի՞նչ պատասխանեցիր: 10 հազար դրամ փող ես վերցրել ու գրել ես այն, ինչ ասել են. Դու տեսե՞լ ես, որ ես կրակեմ։ Քո կողմից դա ճի՞շտ է։ Պարզ տղա ես, կանգնի´ր, ասա՝ դու ես կրակել։ Էսքանը դու ես գրել։ Բերել են առերեսման, Էդիկ Հակոբյանը հարցրեց՝ ճանաչո՞ւմ ես Արմեն Բիլյանին, ասացիր՝ հա, ճանաչում եմ։ Եթե տղամարդ ես, ապա պնդիր՝ այլ հարցեր եղե՞լ են։ Պարո´ն Մակյան, ես ունեմ բարոյական այդ իրավունքը այդպես խոսելու։ Էդգա´ր, իմ վրա կեղծ ցուցմունք ես գրել, և հիմա կարևոր է, ես էն ուժեղ տղամարդն եմ, որ կարամ իմ արածների համար պատասխան տամ։ Դու պիտի բարոյականություն ունենաս ու Գագիկ Մկրտչյանի կնոջը պատասխանես։ Եթե դատարանը հիմա քո ցուցմունքները տա` կարդաս, դու չես կարող կարդալ։ Դու հիմա պիտի քո սխալը ուղղես։ Էդգա´ր, քեզ գումար տվե՞լ են, որ դու կեղծ ցուցմունք տաս:
Էդգար Սողոմոնյան – Հրաժարվում եմ պատասխանել:
Ոստիկան Գագիկ Մկրտչյանը հրազենային վիրավորում է ստացել 2016 թականի հունիսի 17-ին՝ ՊՊԾ գնդի գրավման առաջին օրը: Մոտ մեկ ամիս բժիշկները պայքարել են նրա կյանքը փրկելու համար, ոստիկանը բազմաթիվ վիրահատություններ է տարել, մի քանի անգամ սրտի կանգ է արձանագրվել, ի վերջո, նա մահացել է արյան վարակումից:
Ամբաստանյալ Արմեն Բիլյանը կալանքի տակ է:
21:09 19.08.2025
Ըմբիշ Արման Մուսիկյանը բրոնզե մեդալ է նվաճել Մ20 տարեկանների աշխարհի առաջնությունումԱզատ ոճի ըմբիշ, 65 կգ քաշային Արման Մուսիկյանը բրոնզե մեդալ է նվաճել Բուլղարիայի Սամոկով քաղաքում ընթացող Մ20 տարեկանների աշխարհի առաջնությունում: Այս մասին հայտնել են ԿԳՄՍՆ-ից: Մուսիկյանը բրոնզե մեդալի համար պայքարում 4:0 հաշվով առավելության է հասել Ուկրաինայի ներկայացուցչի նկատմամբ: 61 կգ քաշային Սարգիս Բեգոյանն ու 86 կգ քաշային Ռազմիկ Եփրեմյանը կպայքարեն բրոնզե մեդալների համար: Հայաստանի մյուս […] ...
20:48 19.08.2025
Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են 2 «BMW»-ները․ կան վիրավորներOգոստոսի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 01։40-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 36 կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչ 47-ամյա Ռոբերտ Մ․-ի վարած «BMW X5» մանիշի և Արագածոտնի մարզի բնակիչ 60-ամյա Սլավիկ Ս․-ի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով ավտոմեքենաները այնուհետև բախվել են բետոնե արգելապատնեշներին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տարբեր […] ...
20:28 19.08.2025
Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 20-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Տիգրան Մեծի պող. 1-15 շենքեր, Հանրապետության փ. 32, 49 շենքեր, Խանջյան նրբ․ 5-10 առանձնատներ, Ֆիրդուսի փ. 1-32 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Մաշտոցի պող. 48 շենք, Մոսկովյան փ. 8 […] ...
20:16 19.08.2025
Շվյոնտեկի 24-րդ տիտղոսը 24 տարեկանումՑինցինատիում ավարտվել է WTA 1000 կարգի մրցաշարը, որի հաղթող է դարձել Իգա Շվյոնտեկը: Եզրափակչում լեհ թենիսիստուհին 7-5, 6-4 հաշվով հաղթել է աշխարհի 9-րդ ռակետ Ժասմին Պաոլինիին: Շվյոնտեկը 24 տարեկանում նվաճել է կարիերայի 24-րդ տիտղոսը: Հուլիսին նա դարձել էր նաև «Ուիմբլդոնի» հաղթող: 24 տիտղոսներից 6-ն Իգան նվաճել է «Մեծ սաղավարտի», 8-ը՝ WTA 1000 կարգի մրցաշարերում: Ցինցինատիում […] ...
19:55 19.08.2025
Հայ-իրանական հարաբերությունները կխորանան՝ հասնելով ստրատեգիական մակարդակիՀայաստանն ու Իրանը համագործակցության 10 հուշագիր են ստորագրել այսօր: Դա տեղի է ունեցել Հայաստանի վարչապետի և Իրանի նախագահի հանդիպման շրջանակում: Երկու ղեկավարները նախ հանդիպեցին առանձնազրույցի ձևաչափում, ապա նաև ընդլայնված կազմերով, որից հետո Հայաստանի վարչապետն ու Իրանի նախագահը հանդես եկան մամուլի համար հայտարարություններով։ Նիկոլ Փաշինյան-Մասուդ Փեզեշքիան հանդիպման կարևոր շեշտադրումները՝ ռեպորտաժում: ...