12:16 08.02.2020
Ի՞նչ տեսակետներ ունեն արտախորհրդարանական քաղաքական ուժերը Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի ու առաջ քաշվող լուծումների վերաբերյալ: SHANTNEWS.am-ը զրուցել է նրանց հետ:
ՀՀ արդարադատության նախկին նախարար, ՀՀԿ անդամ Դավիթ Հարությունյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ կան բովանդակային խնդիրներ:
«Այս ձևով օրենքն ընդունելու պարագայում մենք փոփոխություն ենք կատարում մի նորմում, որն իրեն արդեն սպառել է»,- նշեց նա:
Նա նաև ավելացրեց՝ ՍԴ-ն քաղաքականացվում է տասնամյակների համար.
«Մի պահ պատկերացնենք, որ հանրաքվեով անցավ, անտեսվեց, որ Սահմանադրություն է խախտվել, 7 դատավորները գնացին տուն և 7 նոր դատավոր ընտրեց Ազգային ժողովը: Պարզ է, որ նրանք քաղաքականացված են, բայց նրանք ընտրվում են 12 տարի ժամկետով: 12 տարի հետո նրանց լիազորությունները կդադարեն, և այդ ժամանակ գործող ԱԺ մեծամասնությունը դարձյալ կնշանակի քաղաքականացված դատավորներ, և այդ ցիկլը կունենանք 12 տարվա պարբերականությամբ, այսինքն՝ այն, ինչ հիմա անում ենք, երկարաժամկետ վնասներ է հասցնելու մեզ»:
Դ. Հարությունյանն ընդգծեց նաև, որ ցանկացած ոլորտում միշտ խնդիրներ առկա են, որոնք պետք է լուծելով գնալ առաջ.
«Բայց սա ո´չ այն խնդիրն է, որ պետք է լուծել, ո´չ էլ լուծման ճանապարհն է լուծման ճանապարհ»:
ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանն էլ նկատեց, որ ՍԴ հարցը հեղափոխությունից բավական ժամանակ անց այդպես էլ չի լուծվել: Ասում է՝ դա սպառնալիք է դառնում ժողովրդավարության ու հեղափոխության ճակատագրի համար:
«Հիմա ընդունվել են կարևոր որոշումներ: Դրանց գնահատականը կապված է բավականին լուրջ մի քանի գործոնների վերլուծության հետ: Դրանք և՛ քաղաքական, և՛ իրավական խնդիրներ են: Մենք պետք է ամբողջը քննարկենք: Քննարկումներն այսօր սկսել ենք՝ վարչության նիստ ենք հրավիրել: Քննարկումների ավարտից հետո կհայտնենք մեր դիրքորոշումը»,- նշեց Զուրաբյանը:
Իսկ դիրքորոշումը հստակեցնելուց հետո ասաց, որ հնարավոր է՝ նաև քայլեր ձեռնարկեն:
«Այն փոփոխությունը, որով հանդես է գալիս քաղաքական մեծամասնությունը, վերաբերում է սահմանադրական գործող կազմի 9 անդամներից 7-ի լիազորությունների դադարեցմանը: Այս փոփոխությունը միանշանակ տրամաբանական չէ, որովհետև այն նորմը, որը փոփոխության է ենթարկվում, արդեն իրացված է: Բայց անգամ այդ պարագայում ենթակա էր ՍԴ կողմից Սահմանադրության համապատասխանության գնահատման»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը:
Նրա խոսքերով՝ փորձ է արվում հանրաքվեն վերածել նորից «սևի ու սպիտակի»: Մինչդեռ, ասում է, դա պետք է գնա ատելության և համերաշխության, սահմանադրականության և իրավական կամայականության, ամբոխավարության և ժողովրդի գիտակցված գործողության միջև:
Մինասյանը համոզված է, որ եթե առկա տրամաբանությամբ շարժվեն առաջ, հասարակությունը «ոչ» է ասելու փոփոխությանը՝ իշխանությանը կարմիր քարտ ցույց տալով:
Այսպես, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Նարինե Դիլբարյանն ասաց, որ «Ժառանգությունը» համաձայն է խորհրդարանական մեծամասնության և վարչապետի գնահատականի հետ: Նա ընդգծեց, որ դա եղել է նաև «Ժառանգության» գնահատականը: Բայց նաև նշեց, որ հանրաքվեի պարագայում ինքը որոշակի վտանգ է տեսնում:
«Քաղաքացիների մեծ մասն անգամ տեղյակ էլ չէ, թե Սահմանադրական դատարանն ինչ արդարադատություն է իրականացնում, ինչ գործառույթներ ունի և չի էլ ճանաչում Հրայր Թովմասյանին: Ուստի, հանրաքվեի դնելու համար բավական մեծ ջանքեր կպահանջվեն»,- նշեց նա՝ ավելացնելով, որ հանրաքվեն կարող է փոխարինվել վստահության քվեի հանրաքվեով: Դիլբարյանի խոսքերով՝ Հայաստանի ապագայի տեսանկյունից դրական քայլ կլիներ, եթե Հրայր Թովմասյանն իր կազմով ինքնակամ հրաժարական տար:
Մանրամասները` տեսանյութում:
10:10 20.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է10:00 20.08.2025
Կդադարեցվի որոշ հասցեների ջրամատակարարումը«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 20-ին ժամը 10:00- 19:00-ը կդադարեցվի ք.Ջերմուկ Ձախափնյակ 15, 16-22, 23, 24-28 Շենքերի ջրամատակարարումը: ...
09:49 20.08.2025
Մեկնարկել է ՄԻՊ-ի ներկայացուցիչների աշխատանքային այցը Սյունիքի մարզի զինվորական հաստատություններՕգոստոսի 19-ից մեկնարկել է Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչների աշխատանքային այցը Սյունիքի մարզի զինվորական հաստատություններ, հայտնում են Պաշտպանի աշխատակազմից։ «Այցի շրջանակում նախատեսվում են այցելություններ ՊՆ N զորամիավորում, մի շարք զորամասեր, զինկոմիսարիատ, ինչպես նաև Ռազմական ոստիկանության ստորաբաժանումներ։ Պաշտպանի ներկայացուցիչները տեղում կուսումնասիրեն զինծառայողների իրավունքների ապահովման հետ կապված հարցերը, կծանոթանան նրանց սոցիալ-կենցաղային պայմաններին և կքննարկեն առկա խնդիրներն ու դրանց […] ...
09:38 20.08.2025
Մենք զզվելի տեսք ունեինք, մենք արժանի ենք երկրպագուների վիրավորանքներին․ Նեյմար«Սանթոսի» ավագ Նեյմարը խոսել է Բրազիլիայի Ա Սերիայի 20-րդ տուրում «Վասկո դա Գամայից» կրած 0-6 հաշվով պարտության մասին, հայտնում է The Touchline-ը։ «Մենք զզվելի տեսք ունեինք։ Խայտառակություն էր։ Մենք արժանի ենք երկրպագուների վիրավորանքներին։ Շատ եմ ամաչում։ Կյանքում երբեք նման զգացողություն չեմ ունեցել»,- ասել է Բրազիլիայի ազգային հավաքականի գլխավոր ռմբարկուն։ «Սանթոսը» կրել էր ակումբի պատմության մեջ […] ...
09:30 20.08.2025
Թրամփը վստահեցրել է, որ ձգտում է վերջ դնել պատերազմներինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է դադարեցնել պատերազմները և հասնել Ուկրաինայի հակամարտության կարգավորմանը։ «Ես սիրում եմ դա անել։ Ես սիրում եմ պատերազմները դադարեցնել», – ասել է նա ամերիկացի լրագրող Մարկ Լևինի հետ հարցազրույցում։ Խոսելով Ուկրաինայի հակամարտության մասին՝ Թրամփը շեշտել է. «Մեր միջև օվկիանոս կա։ Մենք պարտավոր չէինք այդքան ներգրավվել դրանում։ Եթե մենք […] ...
09:20 20.08.2025
Bloomberg. Մոտ 10 երկիր պատրաստ է զորքեր ուղարկել Ուկրաինա՝ համաձայնագրի համաձայնՄոտ տասը երկիր պատրաստակամություն է հայտնել իրենց զորքերը ուղարկել Ուկրաինա՝ հնարավոր ապագա խաղաղության համաձայնագրի շրջանակներում, հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Աղբյուրների համաձայն, օգոստոսի 19-ին տեղի է ունեցել եվրոպացի պաշտոնյաների հանդիպում՝ Ուկրաինա բրիտանական և ֆրանսիական զորքեր ուղարկելու կոնկրետ ծրագրի քննարկման համար։ Մասնակիցները քննարկել են զորքերի քանակը և տեղակայման վայրերը։ Ավելի վաղ, Fox News-ին տված […] ...
09:10 20.08.2025
Անգլիան մնում է Անգլիա, և թող Սպերցյանը որոշի, թե որտեղ է ուզում գնալ․ ԱրշավինՌուսական ֆուտբոլի ամենահայտնի դեմքերից մեկը՝ Անդրեյ Արշավինը նշել է, որ Էդուարդ Սպերցյանն ինքը պետք է որոշի, թե եվրոպական ո՛ր առաջնությունում է ցանկանում խաղալ, հայտնում է Матч ТВ-ն: «Ես հասկանում եմ նրանց, ովքեր ասում են, որ Սպերցյանը չպետք է գնա Չեմպիոնշիփ։ Այո՛, ֆուտբոլն այնտեղ ավելի պարզ է, իսկ Սպերցյանն առանձնանում է իր հմտություններով: Այնուամենայնիվ, Անգլիան մնում […] ...