Մի օրվա մեջ աշխարհից ունենալ մի քանի հազար այցելու. նախագահը՝ STARMUS փառատոնի մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 08 2025
  • $
    383.50
  • RUBLE
    4.81
  • 448.43
WEATHER
+28.09 oC

Մի օրվա մեջ աշխարհից ունենալ մի քանի հազար այցելու. նախագահը՝ STARMUS փառատոնի մասին

14:23 08.02.2020

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը «Շանթ» հեռուստաընկերությանը, «Առավոտ» օրաթերթին և «Մեդիամաքս» գործակալությանը տված հարցազրույցում խոսել է նաև STARMUS միջազգային փառատոնի մասին:

«Եթե մտածում ենք նոր տեխնոլոգիաների, գիտության զարգացման մասին, ապա խոսքը նաև աշխարհին տեղյակ պահելու մասին է, որ մենք այդպիսի երկիր ենք: Շատ էական եմ համարում նաև նախաձեռնությունները, որոնք նախագահական ինստիտուտներից են գալիս: Օրինակ՝ Summit of Minds-ն անցյալ տարի շատ հաջող անցավ: Այս տարի կրկնելու ենք: Ֆրանսիական հայտնի Summit of Minds-ը, և մենք դարձանք գործընկերներ: Մտածում ենք այս գաղափարը միասին դուրս հանենք, օրինակ` Աֆրիկա և այլ:

Բայց այս տարի թեման լինելու է արհեստական բանականությունը և գեոպոլիտիկան: Նաև հայտնի Horasis կազմակերպության հետ հոկտեմբերի վերջին կազմակերպելու ենք չինական առաջատար ընկերությունների հետ կապված կոնֆերանս: Իրականում «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ծրագիրը կարծես ինչ-որ իմաստով մեր վրայով է անցնում, մեր միջով չի անցնում: Ճանապարհները գնում են Ղազախստանով, Ուզբեկստանով, Ադրբեջանով դեպի Վրաստան և դեպի Եվրոպա, բայց մենք ինչ-որ տեղ ենք մնացել: Խոսքը մի քանի տասնյակ չինական մեծ ընկերությունների՝ այստեղ կոնֆերանսի բերելու մասին է: STARMUS-ը դրանցից մեկն է»,- ասել է նախագահը:

Նախագահի համոզմամբ` մեր դեպքում սա գիտությունը և տեխնոլոգիան ավելի հանրամատչելի դարձնելու հիանալի ձև է, Հայաստանը նոր տեխնոլոգիաների համաշխարհային կենտրոն դարձնելու միջոց:

«Շվեյցարիայում շուրջ 10 նոբելյան մրցանակակիր գիտնական կար, և այդ մարդիկ դասախոսություններ էին կարդում: Նույնը և նույնիսկ ավելին մենք ուզում ենք այստեղ անել»,- ընդգծել է նա` նշելով, որ մեկ օրում կարող ենք ունենալ մի քանի հազար այցելու, որոնք կկապվեն Հայաստանի հետ:

«Ուզում եմ՝ անպայման ինդուստրիային բերենք: Սա ոչ միայն աստղերի ու երաժշտության մասին է լինելու, այլև բանականության ու արհեստական բանականության»,- հավելել է ՀՀ նախագահը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի վարչապետին

12:53 15.08.2025

Վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի վարչապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիին` Անկախության օրվա առիթով: Ուղերձում ասված է. «Շնորհավորում եմ Ձեզ և Հնդկաստանի բարեկամ ժողովրդին Հնդկաստանի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ: Գոհունակությամբ եմ փաստում, որ վերջին տարիներին մեր դարավոր բարեկամությունը թևակոխել է որակապես նոր մակարդակ, ինչը հնարավորություն է տալիս խորացնելու համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում, ամրապնդելու մեր […] ...

Արմավիրի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել

12:40 15.08.2025

Արմավիրի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել

Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի սննդամթերքի անվտանգության վարչության տեսուչների կողմից «Նոյլենդ» ՍՊԸ-ին պատկանող չրերի արտադրամասում (Արմավիրի մարզ, գ․ Գեղակերտ) անցկացված վերահսկողությունը ցույց է տվել, որ արտադրամասն աշխատում է սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով, մասնավորապես՝ արտադրական շինությունների մի մասի հատակների, պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, հեշտորեն լվացվող, ախտահանվող նյութերից, առաստաղները չեն կանխարգելել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը […] ...

Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում

12:27 15.08.2025

Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 15-ին  ժամը 12:30- 19:00-ն  կդադարեցվի    Չուխաջյան ՇԵՆՔ  8-12-1 զույգերի  ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...

ժաննա Անդրեասյանը «Ջազ Պոետիկա +» խորագրով նախագծի շրջանակում ներկա է եղել «ԿԱՏՈՒՆԵՐ» բենդի համերգին

12:15 15.08.2025

ժաննա Անդրեասյանը «Ջազ Պոետիկա +» խորագրով նախագծի շրջանակում ներկա է եղել «ԿԱՏՈՒՆԵՐ» բենդի համերգին

Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի նոր հարթակում` Պաննո արվեստի տանը, տեղի է ունեցել Մայր թատրոնի և Էսսե երաժշտական հարթակի համատեղ նախագիծը` «Ջազ Պոետիկա +» խորագրով: Նախագծի շրջանակում ելույթ է ունեցել Վահագն Հայրապետյանի «ԿԱՏՈՒՆԵՐ» բենդը։ Միջոցառմանը ներկա է եղել նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: «Ջազ Պոետիկա +» խորագրով նախագիծը ստեղծում է […] ...

Օվերչուկը գալու է Հայաստան․ ինչ է լինելու քննարկման սեղանին

12:05 15.08.2025

Օվերչուկը գալու է Հայաստան․ ինչ է լինելու քննարկման սեղանին

Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հաջորդ շաբաթ կայցելի Երևան՝ քննարկելու Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ) Հայաստանի աշխատանքը: «Հաջորդ շաբաթ ես թռչում եմ Երևան։ Ճանապարհորդությունն ինքնին նախապես պլանավորված էր,  դա կապված է այն փաստի հետ, որ Հայաստանի Հանրապետության իրավական շրջանակներում հայտնվել է նորմատիվ իրավական ակտ՝ Հայաստանի կառավարության որոշում, որը, մեր կարծիքով, հակասում է Եվրասիական տնտեսական միության օրենսդրությանը», – […] ...

SHANTNEWS

12:00 15.08.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP