19:29 04.02.2020
2008 թվականի մարտի 1-ի և 2-ի դեպքերով ընդամենը 2 քրեական գործ կա հարուցված: Մեկը հայտնի «7-ի գործն» է զանգածային անկարգություններ հրահրելու մեղադրանքով՝ Ալեքսանդր Արզումանյանի, Հակոբ Հակոբյանի, Գրիգոր Ոսկերչյանի, Սուրեն Սիրունյանի, Շանթ Հարությունյանի, Մյասնիկ Մալխասյանի և Սասուն Միքայելյանի դեմ, որով 2009 թ․ մարտի 31-ին պետական մեղադրողը հրաժարվել է քրեական հետապնդումից:
Մյուսն այս քրեական գործն է:
«Եթե «7-ի գործով» մեղադրողը հրաժարվել է քրեական հետապնդումից՝ հանցակազմի բացակայության հիմքով, ինչպե՞ս կարող է այս գործով պետական մեղադրողն ունենալ տրամագծորեն հակառակ տեսակետ»,- ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի և Արմեն Գևորգյանի դեմ հարուցված քրեական գործի քննության ժամանակ հայտարարել են պաշտպանները:
Նրանք միջնորդել են դադարեցնել քրեական հետապնդումը Ռոբերտ Քոչարյանի և մյուսների նկատմամբ՝ հանցակազմի բացակայության հիմքով:
«Հաստատված փաստ է՝ Մարտի 1-ին ցուցարարների թվում եղել են զինված անձինք: Հաստատված է նաև, որ պատրաստվել են «մոլոտովի կոկտեյլներ» և մետաղական ոզնիներ: 2008 թվականի մարտի 1-ի, 2-ի դեպքերի ժամանակ Մյասնիկյանի արձանի, Երևանի քաղաքապետարանի հարևանությամբ` Գրիգոր Լուսավորիչ, Մաշտոց, Լեո, Պարոնյան փողոցներում հրազեն, պայթուցիկ նյութեր կիրառելու միջոցով տեղի են ունեցել զինված անկարգություններ, որոնց ընթացքում զինված դիմադրություն է ցույց տրվել իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության աշխատակիցների: Կոպիտ եղանակներով խախտվել են այս գործով մասնակիցների իրավունքները, անմեղության կանխավարկածը: Դա շարունակվում է առ այսօր»,- նշել է Ռոբերտ Քոչարյանի պաշպան Հովհաննես Խուդոյանը:
10:15 21.08.2025
Արդարադատության նախարարին են ներկայացվել ARLIS.am-ի նոր տարբերակի հնարավորություններըԱրդարադատության նախարարին են ներկայացվել ARLIS.am-ի նոր տարբերակի հնարավորությունները և առաջիկա նորարարական լուծումները։ Այս մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից: «Նախատեսվող փոփոխությունները նպատակ ունեն բարձրացնելու իրավական տեղեկատվության թափանցիկությունն ու օգտագործման հարմարավետությունը՝ ստեղծելով ժամանակակից, ինտեգրված և արդյունավետ թվային միջավայր ինչպես պետական մարմինների, այնպես էլ հանրության համար։ Այս նախաձեռնությամբ նախատեսվում է ստեղծել միասնական թվային հարթակ, որտեղ իրավական ակտի […] ...
10:11 21.08.2025
Հայաստանի Մ17 հավաքականը երկրորդ անգամ ևս հաղթել է Մոլդովայի թիմինՀայաստանի Մ17 հավաքականը Մոլդովայի թիմի դեմ երկրորդ ընկերական խաղում ևս հաղթել է, այս անգամ 3-2 հաշվով։ Հայ ֆուտբոլիստները պարտվում էին 0-2 հաշվով, սակայն երեք գոլ են կարողացել խփել և հաղթանակ կորզել։ Իդեպ վերջին գոլը խփել են մրցավարի ավելացրած 6-րդ րոպեին։ Հայաստանի հավաքականից աչքի են ընկել Անդրանիկ Երվանդյանը, Մհեր Հարությունյանն ու Տիգրան Օհանյանը։ Օգոստոսի 18-ին կայացած […] ...
10:06 21.08.2025
Կդադարեցվի Րաֆֆու ՇԵՆՔ 61-81 կենտերի ջրամատակարարումը«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 21-ին ժամը 10:00- 18:00-ը կդադարեցվի Րաֆֆու ՇԵՆՔ 61-81 կենտերի ջրամատակարարումը: ...
10:01 21.08.2025
Նեթանյահուն հրամայել է կրճատել ՀԱՄԱՍ-ի դեմ ուղղված գործողությունըԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հրամայել է կրճատել Գազայի հատվածում արմատական վերջին հենակետերի ոչնչացման և պաղեստինյան ՀԱՄԱՍ-ի շարժման ջախջախման ժամկետը՝ մինչև Գազա քաղաքի գրավման ծրագրերի հաստատումը, հաղորդում է վարչապետի գրասենյակը։ «Գազա քաղաք զորքեր մտցնելու ծրագրերի հաստատումից առաջ վարչապետը հրամայել է կրճատել գործողությունը՝ ահաբեկչական վերջին հենակետերը հնարավորինս արագ վերացնելու և ՀԱՄԱՍ-ին վերջնական ջախջախելու համար», – ասվում է […] ...
09:53 21.08.2025
«Ռեալը» հաղթանակով է մեկնարկել Լա լիգայումԻսպանիայի Լա լիգայի առաջին տուրում Մադրիդի «Ռեալը» «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում 1-0 հաշվով հաղթել է «Օսասունային»։ «Ռեալի» հաղթական գոլը խփել է Կիլիան Մբապեն` 51-րդ րոպեին իրացնելով 11-մետրանոցը։ «Ռեալը» նոր գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյի օրոք անցկացրել է առաջին տնային հանդիպումը։ «Ռեալում» նորամուտը նշել է Ֆրանկո Մաստանտուոնոն։ ...
09:48 21.08.2025
Կոտայքի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 22-ին՝ ժամը 11:00-ից մինչև 16:00-ն ընկած ժամանակահատվածում, Կոտայքի մարզի Աբովյան համայնքի Կամարիս, Արամուս, Կաթնաղբյուր և Ակունք համայնքի Նոր Գյուղ բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ ...