14:19 04.02.2020
ԱԳԼՃԿ-ների ոլորտը մրցակցային է, մուտքի խոչընդոտներ չկան, ՏՄՊՊՀ-ն խնդրահարույց է համարել միանման գնային քաղաքականության իրականացումը և որոշ դեպքերում էական ցածր գները:
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն ամփոփել և հրապարակել է նաև «Սեղմված գազ» ապրանքային շուկայում իրականացված ուսումնասիրության արդյունքները: Ուսումնասիրության հիմնական նպատակն էր ստանալ այս ապրանքային շուկաների արդի վիճակի ամբողջական պատկերը, գնահատել մրցակցային միջավայրը հաշվետու ժամանակահատվածի համար, ի հայտ բերել մրցակցությունը սահմանափակող հնարավոր խոչընդոտները և ներկայացնել լուծման ուղիներ մրցակցային միջավայրը բարելավելու նպատակով։
Հանձնաժողովն արձանագրել է, որ սեղմված գազի իրացումը ՀՀ-ում իրականացվում է 2 փուլով՝
✅Մեծածախ վաճառք, որն իրականացվում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի միջոցով և հանդիսանում է բնական մենաշնորհ:
✅Մանրածախ վաճառք, որն իրականացվում է շուրջ 344 տնտեսվարող սուբյեկտների կողմից, որոնք շահագործում են 357 ավտոգազալիցքավորման ճնշակայաններ (ԱԳԼՃԿ):
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ԱԳԼՃԿ-ների ոլորտ մուտք գործելու և գործունեություն իրականացնելու համար օրենսդրական դաշտի առումով խոչընդոտներ առկա չեն: Սպառողների, ինչպես նաև ԱԳԼՃԿ-ների շահերի պաշտպանության տեսանկյունից խնդիր է նաև այլընտրանքային լաբորատորիայի բացակայությունը:
Քաղաք Երևանում և Հայաստանի Հանրապետության մարզերում գործող ԱԳԼՃԿ-ների գործունեության ուսումնասիրության արդյունքները փաստում են, որ.
✅Երևան քաղաքում խորանարդ մետրից կիլոգրամի անցման դեպքում որոշ տնտեսվարող սուբյեկտներ վարել են միանման գնային քաղաքականություն այն դեպքում, երբ վերջիններս ունեցել են իրարից տարբերվող ինքնարժեք կազմող ծախսային բաղադրիչներ: Տնտեսվարող սուբյեկտների կողմից 1 կգ գազի իրացման նույն գնի կիրառումը կարող է ենթադրել տնտեսվարող սուբյեկտների միջև առկա գնային հնարավոր համաձայնեցման մասին:
✅ՀՀ մարզերում գործող ԱԳԼՃԿ-ների գործունեության ուսումնասիրության արդյունքները կարող են վկայել 2 խումբ խնդիրների մասին: Նախ՝ որոշ մարզերում տնտեսվարող սուբյեկտների կողմից վարվում է միանման գնային քաղաքականություն և երկրորդ՝ որոշ մարզերում սեղմված գազը երբեմն իրացվում է էական ցածր գներով, ինչը կարող է որոշակի ռիսկեր պարունակել: Սակայն հաշվի առնելով, որ ոլորտում չկան գերիշխող դիրք ունեցող ընկերություններ՝ հանձնաժողովն առավել խորը ուսումնասիրություն չի իրականացրել:
✅Քաղաք Երևանում և մարզերում խորանարդ մետրով վաճառքի ժամանակ որոշ տնտեսվարող սուբյեկտների մոտ առկա է եղել բացասական շահութաբերություն, որը հետագայում` կիլոգրամի անցնելիս, հիմնականում փոխվել է: Նշված երևույթը կարող է վկայել խորանարդ մետրով իրացման ժամանակ որոշ գազալցակայաններում առկա ստվերային շրջանառության մասին:
Ուսումնասիրության արդյունքները փոխանցվել են նաև համապատասխան իրավասու այլ գերատեսչություններին:
Ուսումնասիրությանն ամբողջությամբ կարող եք ծանոթանալ հանձնաժողովի պաշտոնական կայքում` http://competition.am/…/r…/CompressedGaz_commoditymarket.pdf:
10:15 21.08.2025
Արդարադատության նախարարին են ներկայացվել ARLIS.am-ի նոր տարբերակի հնարավորություններըԱրդարադատության նախարարին են ներկայացվել ARLIS.am-ի նոր տարբերակի հնարավորությունները և առաջիկա նորարարական լուծումները։ Այս մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից: «Նախատեսվող փոփոխությունները նպատակ ունեն բարձրացնելու իրավական տեղեկատվության թափանցիկությունն ու օգտագործման հարմարավետությունը՝ ստեղծելով ժամանակակից, ինտեգրված և արդյունավետ թվային միջավայր ինչպես պետական մարմինների, այնպես էլ հանրության համար։ Այս նախաձեռնությամբ նախատեսվում է ստեղծել միասնական թվային հարթակ, որտեղ իրավական ակտի […] ...
10:11 21.08.2025
Հայաստանի Մ17 հավաքականը երկրորդ անգամ ևս հաղթել է Մոլդովայի թիմինՀայաստանի Մ17 հավաքականը Մոլդովայի թիմի դեմ երկրորդ ընկերական խաղում ևս հաղթել է, այս անգամ 3-2 հաշվով։ Հայ ֆուտբոլիստները պարտվում էին 0-2 հաշվով, սակայն երեք գոլ են կարողացել խփել և հաղթանակ կորզել։ Իդեպ վերջին գոլը խփել են մրցավարի ավելացրած 6-րդ րոպեին։ Հայաստանի հավաքականից աչքի են ընկել Անդրանիկ Երվանդյանը, Մհեր Հարությունյանն ու Տիգրան Օհանյանը։ Օգոստոսի 18-ին կայացած […] ...
10:06 21.08.2025
Կդադարեցվի Րաֆֆու ՇԵՆՔ 61-81 կենտերի ջրամատակարարումը«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 21-ին ժամը 10:00- 18:00-ը կդադարեցվի Րաֆֆու ՇԵՆՔ 61-81 կենտերի ջրամատակարարումը: ...
10:01 21.08.2025
Նեթանյահուն հրամայել է կրճատել ՀԱՄԱՍ-ի դեմ ուղղված գործողությունըԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հրամայել է կրճատել Գազայի հատվածում արմատական վերջին հենակետերի ոչնչացման և պաղեստինյան ՀԱՄԱՍ-ի շարժման ջախջախման ժամկետը՝ մինչև Գազա քաղաքի գրավման ծրագրերի հաստատումը, հաղորդում է վարչապետի գրասենյակը։ «Գազա քաղաք զորքեր մտցնելու ծրագրերի հաստատումից առաջ վարչապետը հրամայել է կրճատել գործողությունը՝ ահաբեկչական վերջին հենակետերը հնարավորինս արագ վերացնելու և ՀԱՄԱՍ-ին վերջնական ջախջախելու համար», – ասվում է […] ...
09:53 21.08.2025
«Ռեալը» հաղթանակով է մեկնարկել Լա լիգայումԻսպանիայի Լա լիգայի առաջին տուրում Մադրիդի «Ռեալը» «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում 1-0 հաշվով հաղթել է «Օսասունային»։ «Ռեալի» հաղթական գոլը խփել է Կիլիան Մբապեն` 51-րդ րոպեին իրացնելով 11-մետրանոցը։ «Ռեալը» նոր գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյի օրոք անցկացրել է առաջին տնային հանդիպումը։ «Ռեալում» նորամուտը նշել է Ֆրանկո Մաստանտուոնոն։ ...
09:48 21.08.2025
Կոտայքի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 22-ին՝ ժամը 11:00-ից մինչև 16:00-ն ընկած ժամանակահատվածում, Կոտայքի մարզի Աբովյան համայնքի Կամարիս, Արամուս, Կաթնաղբյուր և Ակունք համայնքի Նոր Գյուղ բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ ...