Կարևոր է ոչ միայն նպատակը, այլև դրան հասնելու միջոցը. ՀՀ նախագահը՝ սահմանադրական բարեփոխումների մասին. Aysor.am – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 08 2025
  • $
    382.77
  • RUBLE
    4.77
  • 445.89
WEATHER
+32.09 oC

Կարևոր է ոչ միայն նպատակը, այլև դրան հասնելու միջոցը. ՀՀ նախագահը՝ սահմանադրական բարեփոխումների մասին. Aysor.am

13:44 03.02.2020

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հետևում է Սահմանադրական դատարանի շուրջ տեղի ունեցող գործընթացներին և կարծում է, որ ցանկացած գործընթաց պետք է տեղի ունենա բացառապես իրավական հարթության մեջ և չպետք է վտանգի երկրի կայունությունն ու միջազգային հեղինակությունը, Aysor.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան նշել են նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։

– Խնդրում եմ ներկայացնել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի դիրքորոշումը Սահմանադրական դատարանի և ՍԴ նախագահի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ:

– Հանրապետության նախագահը հետևում է Սահմանադրական դատարանի շուրջ տեղի ունեցող գործընթացներին:

Հանրապետության նախագահը կարևորում է Սահմանադրական դատարանի բնականոն գործունեությունը և համարում է, որ ցանկացած գործընթաց պետք է տեղի ունենա բացառապես իրավական հարթության մեջ, բոլոր իրավական սկզբունքների և նորմերի պահպանմամբ՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման ու հավասարակշռման հիման վրա: Որևէ գործընթաց չպետք է վտանգի երկրի կայունությունն ու միջազգային հեղինակությունը, չպետք է լինի անձնավորված, պետք է հիմնվի հասարակական համերաշխության և հանդուրժողականության վրա:

– Խնդրում եմ ներկայացնել՝ արդյոք նախագահը կարծում է, որ ՍԴ նախագահի դեմ գործադիր իշխանության կողմից հարձակում է տեղի ունենում (հաշվի առնելով Հանրային հեռուստաընկերության հայտնի ռեպորտաժը, նախաքննական գաղտնիքի բացահայտումը, ՀՀ վարչապետի՝ այդ կապակցությամբ գրառումը):

– Հանրապետության նախագահի կողմից ընթացիկ քրեական գործերի համատեքստում տեղի ունեցող իրադարձություններին ցանկացած գնահատական կամ որակում կարող է դիտվել որպես միջամտություն նախաքննություն կամ հետաքննություն իրականացնող մարմինների կամ դատական իշխանության գործունեությանը և խնդրահարույց է իրավունքի ու սահմանադրականության տեսանկյունից:

– Ինչպիսի՞ն է ՀՀ նախագահի դիրքորոշումը սահմանադրական բարեփոխումների մասին։

– Ինչ վերաբերում է սահմանադրական փոփոխություններին, ապա Հանրապետության նախագահը բազմիցս նշել է, որ Սահմանադրության կամ այլ օրենքի ցանկացած փոփոխություն պետք է լինի իրավունքի ընդհանուր սկզբունքներին համահունչ, անցնի օբյեկտիվ և մասնագիտական իրավաբանական փորձաքննություն, լինի անհրաժեշտ և արդյունավետ, ծառայի բացառապես պետական և ազգային շահերին: Այս առումով կարևոր է ոչ միայն նպատակը, այլև դրան հասնելու միջոցը:

Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ Հանրապետության նախագահը կարող է արտահայտել իր կարծիքն ու դիրքորոշումը, երբ կհստակեցվի դրանց ամբողջական փաթեթի կոնկրետ տեքստը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Որ դեպքում Փաշինյանը կնախաձեռնի սահմանադրական փոփոխություններ

13:12 21.08.2025

Որ դեպքում Փաշինյանը կնախաձեռնի սահմանադրական փոփոխություններ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստ է սահմանադրական փոփոխություններ նախաձեռնել, եթե Սահմանադրական դատարանը որոշի, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրվելիք խաղաղության համաձայնագիրը գործող Սահմանադրության հետ հակասություններ ունի: Այս մասին նա ասել է լրագրողների հետ ճեպազրույցում: «Վավերացման գործընթացում, եթե մեր Սահմանադրական դատարանը որոշի, որ հիմա նախաստորագրված և արդյունքում ստորագրվելիք խաղաղության համաձայնագիրն ունի հակասություններ Սահմանադրության հետ, ես ինքս կնախաձեռնեմ […] ...

Հայտարարություն․ Կապանում տեղադրվել է նոր լուսանկարահանող տեխնիկական միջոց՝ արագաչափ սարք

13:06 21.08.2025

Հայտարարություն․ Կապանում տեղադրվել է նոր լուսանկարահանող տեխնիկական միջոց՝ արագաչափ սարք

ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը տեղեկացնում է, որ երթևեկության առավելագույն արագության պահպանման նկատմամբ լուսանկարահանող տեխնիկական միջոցներով վերահսկողության բացակայությունը մի շարք վարորդների համար ստեղծում է արագությունը գերազանցելու պայմաններ, ինչն էլ մեծացնում է վթարային իրավիճակների առաջացման ռիսկը։ Ճանապարհատրանսպորտային պատահարների նվազեցումը դիտարկելով որպես առաջնահերթություն՝ «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի կարգով, այլ վայրից տեղափոխվել և Կապան քաղաքի Բաղաբերդ 1 հասցեի […] ...

Հայաստանը պատրաստ է սահմանային անցակետերում ցանկացած պարզեցման, որը տեղավորվում է 5  սկզբունքների շրջանակում. Փաշինյան

12:54 21.08.2025

Հայաստանը պատրաստ է սահմանային անցակետերում ցանկացած պարզեցման, որը տեղավորվում է 5 սկզբունքների շրջանակում. Փաշինյան

Հայաստանը իր բոլոր սահմանային կետերում, այդ թվում՝ Հայաստան-Ադրբեջան սահմանային կետերում պատրաստ է ցանկացած պարզեցման, որը տեղավորվում է Վաշինգտոնի հռչակագրում հստակ արձանագրված 5 սկզբունքների շրջանակում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում շեշտեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Վաշինգտոնի հռչակագրում հստակ արձանագրված են այն 5 սկզբունքները, որոնց հիման վրա գործում է այս համաձայնությունը՝ տարածքային ամբողջականություն, ինքնիշխանություն, իրավազորություն, […] ...

Ինչ պաշտոն կզբաղեցնի Արսեն Թորոսյանը

12:47 21.08.2025

Ինչ պաշտոն կզբաղեցնի Արսեն Թորոսյանը

Արսեն Թորոսյանը նշանակվելու է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար։ Այս մասին Կառավարության նիստից հետո տեղի ունեցած ասուլիսում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Թորոսյանը վայր է դրել պատգամավորական մանդատը։ ...

Առաջիկա ընտրություններում ՀՀ քաղաքացիները պետք է ընտրություն կատարեն խաղաղության և ոչ խաղաղության միջև. Փաշինյան

12:34 21.08.2025

Առաջիկա ընտրություններում ՀՀ քաղաքացիները պետք է ընտրություն կատարեն խաղաղության և ոչ խաղաղության միջև. Փաշինյան

Հայաստանն ամենօրյա աշխատանք է տանում, տարել է և տանելու է Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը ստորագրելու ուղղությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետը նաև շեշտեց, որ խորհրդարանական առաջիկա ընտրություններում Հայաստանի քաղաքացիները պետք է ընտրություն կատարեն խաղաղության և ոչ խաղաղության միջև։ «Ես չեմ ուզում ասել խաղաղության […] ...

Ձերբակալություններ Երևանում և Գյումրիում․ հայտնաբերվել են առանձնապես խոշոր չափերի թմրանյութեր

12:32 21.08.2025

Ձերբակալություններ Երևանում և Գյումրիում․ հայտնաբերվել են առանձնապես խոշոր չափերի թմրանյութեր

Քրեական ոստիկանության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողների հերթական բացահայտումը միջգերատեսչական համագործակցության արդյունք էր: Օպերատիվ տեղեկությունն իրացվեց Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության ծառայողների հետ: Օգոստոսի 13-ին` ժամը 15.20-ին, մայրաքաղաքի Մոլդովական փողոցում ձերբակալվեց Գյումրիի բնակիչ 46-ամյա մի տղամարդ: Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց 1 կիլոգրամ 40 գրամ մարիխուանա և գազային ատրճանակ: Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների […] ...

BACK_TO_TOP