14:50 03.02.2020
ՀԿ-ների մասին օրենքի քննարկման ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը հարց է ուղղել ՊԵԿ ներկայացուցչին նրանց ներկայացրած նախագծի այն կետի վերաբերյալ, որը վերաբերում էր կամավորների մասին հաշվետվությանը:
«Նախագծի չորրորդ կետով նշվում է, որ աշխատողների այն թիվը կամ կամավորների, որոնց աշխատանքի տևողությունը գերազանցում է շաբաթական 20 ժամը, պետք է հաշվետու լինեն, ինչպես գիտեք Հայաստանում չկա սահմանում, թե ինչ է կամավորը, և մենք այս նախագծով փորձում ենք իրավական ձևակերպում տալ մի բանի, որի սահմանումը չկա, ինչու պետք է ՀԿ-ները պարտավորված լինեն կամավորների թիվը նշելու»,- հարցրել է նա:
«Չգրանցված աշխատողների նկատմամբ հսկողության իրականացման տեսանկյունից ՊԵԿ-ը կարևորել է այն աշխատակիցների քանակը, որոնք ենթադրաբար կարող են ՀԿ-ից եկամուտներ ստանալ: 20 ժամ և ավելի աշխատած անձանց վերաբերյալ հսկողություն իրականացնելու նպատակներով ՊԵԿ-ը կարևորել է նշված տեղեկատվության ստացումը: ՀԿ-ների մասին օրենքով՝ կամավորները կարող են վարձատրվել, ինչը չնվազեցվող եկամուտ է համարվում»,- պատասխանել է ՊԵԿ նախագահի տեղակալ Էդվարդ Հովհաննիսյանը:
Անի Սամսոնյանը հավելել է, որ ՊԵԿ-ը նաև կասկածի տակ է դնում այն մոտեցումը, որ նրանց շահույթը պետք է օգտագործվի կանոնադրական նպատակներով, պահանջում է տեղեկատվություն, ինչը սրում է ՀԿ-ների աշխատանքը:
«Որպես վերահսկող մարմին՝ պետք է ՊԵԿ-ը հնարավորություն ունենա հասկանալու՝ ՀԿ-ն արդյո՞ք իր ստացած շահույթն օգտագործում է իր կանոնադրական նպատակների համար, թե՞ ոչ, մեղավորության կանխավարկածը չի գործում, լիարժեք տեղեկատվություն ստանալու համար կարևոր է»,- ասել է Հովհաննիսյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:
13:12 21.08.2025
Որ դեպքում Փաշինյանը կնախաձեռնի սահմանադրական փոփոխություններՎարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստ է սահմանադրական փոփոխություններ նախաձեռնել, եթե Սահմանադրական դատարանը որոշի, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրվելիք խաղաղության համաձայնագիրը գործող Սահմանադրության հետ հակասություններ ունի: Այս մասին նա ասել է լրագրողների հետ ճեպազրույցում: «Վավերացման գործընթացում, եթե մեր Սահմանադրական դատարանը որոշի, որ հիմա նախաստորագրված և արդյունքում ստորագրվելիք խաղաղության համաձայնագիրն ունի հակասություններ Սահմանադրության հետ, ես ինքս կնախաձեռնեմ […] ...
13:06 21.08.2025
Հայտարարություն․ Կապանում տեղադրվել է նոր լուսանկարահանող տեխնիկական միջոց՝ արագաչափ սարքՀՀ ՆԳՆ ոստիկանությունը տեղեկացնում է, որ երթևեկության առավելագույն արագության պահպանման նկատմամբ լուսանկարահանող տեխնիկական միջոցներով վերահսկողության բացակայությունը մի շարք վարորդների համար ստեղծում է արագությունը գերազանցելու պայմաններ, ինչն էլ մեծացնում է վթարային իրավիճակների առաջացման ռիսկը։ Ճանապարհատրանսպորտային պատահարների նվազեցումը դիտարկելով որպես առաջնահերթություն՝ «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի կարգով, այլ վայրից տեղափոխվել և Կապան քաղաքի Բաղաբերդ 1 հասցեի […] ...
12:54 21.08.2025
Հայաստանը պատրաստ է սահմանային անցակետերում ցանկացած պարզեցման, որը տեղավորվում է 5 սկզբունքների շրջանակում. ՓաշինյանՀայաստանը իր բոլոր սահմանային կետերում, այդ թվում՝ Հայաստան-Ադրբեջան սահմանային կետերում պատրաստ է ցանկացած պարզեցման, որը տեղավորվում է Վաշինգտոնի հռչակագրում հստակ արձանագրված 5 սկզբունքների շրջանակում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում շեշտեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Վաշինգտոնի հռչակագրում հստակ արձանագրված են այն 5 սկզբունքները, որոնց հիման վրա գործում է այս համաձայնությունը՝ տարածքային ամբողջականություն, ինքնիշխանություն, իրավազորություն, […] ...
12:47 21.08.2025
Ինչ պաշտոն կզբաղեցնի Արսեն ԹորոսյանըԱրսեն Թորոսյանը նշանակվելու է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար։ Այս մասին Կառավարության նիստից հետո տեղի ունեցած ասուլիսում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Թորոսյանը վայր է դրել պատգամավորական մանդատը։ ...
12:34 21.08.2025
Առաջիկա ընտրություններում ՀՀ քաղաքացիները պետք է ընտրություն կատարեն խաղաղության և ոչ խաղաղության միջև. ՓաշինյանՀայաստանն ամենօրյա աշխատանք է տանում, տարել է և տանելու է Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը ստորագրելու ուղղությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետը նաև շեշտեց, որ խորհրդարանական առաջիկա ընտրություններում Հայաստանի քաղաքացիները պետք է ընտրություն կատարեն խաղաղության և ոչ խաղաղության միջև։ «Ես չեմ ուզում ասել խաղաղության […] ...
12:32 21.08.2025
Ձերբակալություններ Երևանում և Գյումրիում․ հայտնաբերվել են առանձնապես խոշոր չափերի թմրանյութերՔրեական ոստիկանության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողների հերթական բացահայտումը միջգերատեսչական համագործակցության արդյունք էր: Օպերատիվ տեղեկությունն իրացվեց Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության ծառայողների հետ: Օգոստոսի 13-ին` ժամը 15.20-ին, մայրաքաղաքի Մոլդովական փողոցում ձերբակալվեց Գյումրիի բնակիչ 46-ամյա մի տղամարդ: Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց 1 կիլոգրամ 40 գրամ մարիխուանա և գազային ատրճանակ: Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների […] ...