16:04 01.02.2020
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 1-ին՝ ժամը 15:50-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը (բուք, մառախուղ և ձյուն) փակ է. կան կուտակված ավտոմեքենաներ: Շիրակի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհն անցանելի է բեռնատարների համար միայն անվաշղթաների կիրառման դեպքում (բուք է, մառախուղ և մերկասառույց): Արագած-Արթիկ, Մարալիկ-Լանջիկ և Լանջիկ-Մաստարա (մառախուղ) ավտոճանապարհներին, Սիսիան-«Զանգեր» […]
16:01 01.02.2020
Վարչապետի գրասենյակի և Սահմանադրական դատարանի նախագահության միջև լարվածությունը ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ակնհայտ է համարում: ՍԴ-ից հնչող, իր ձևակերպմամբ, «քաղաքական գործչին բնորոշ ձևակերպումներից բացի», նա լարվածության մեկ այլ պատճառ էլ է նշում: «Դա աննախադեպ ճնշումն է ՍԴ դատավորների նկատմամբ, ովքեր կարող են դիմեն վաղ կենսաթոշակի: Նկատի ունեմ, որ բոլոր մեթոդներով ու միջոցներով նրանց փորձում […]
15:27 01.02.2020
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել Դիլիջան կատարած արտագնա այցին հաջորդած ժամանցից: «Խմբակցության հերթական «պառակտումը»»,- տեսանյութին կից գրել է նա: Տեսանյութում իմքայլականները Կոմիտասի «Կաքավիկ»-ն են երգում: Պատգամավոր Արթուր Մանուկյանը կիթառ է նվագում, իսկ գործընկերները նրան ձայնակցում են: ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Գայանե Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում տարածել […]
15:26 01.02.2020
«Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքի շրջանակներում 2019 թվականի ընթացքում բավարարվել են 955 քաղաքացիների դիմումներ, որոնց կողմից վճարվելիք գումարների չափը կազմել է 2 միլիարդ 290 միլիոն 720 հազար դրամ: Այս մասին «Հետքը» տեղեկացել է Պաշտպանության նախարարությունից ստացված գրավոր հարցման պատասխանից: Վերոնշյալ օրենքը հնարավորություն էր ընձեռում 27 տարին լրացած (պահեստազորի դեպքում` 35), […]
15:17 01.02.2020
Պետական եկամուտների կոմիտեն պարզաբանում է ներկայացրել մամուլի հրապարակումներից մեկի առթիվ` ընդգծելով, որ ՀՀ ՊԵԿ Արևելյան մաքսատուն-վարչության Բագրատաշենի մաքսային-կետ բաժնի սանհանգույցները գործում են և ապահովված են մշտական աշխատանքի համար անհրաժեշտ բոլոր պայմաններով: «Սանհանգույցների նկատմամբ խիստ հսկողություն է իրականացվում, իսկ հնարավոր խնդիրների դեպքում դրանք ժամանակավորապես զմռսվում են և անհապաղ կարգաբերվում: Հարկ ենք համարում ընդգծել, որ այս պահի […]
15:15 01.02.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի նախագծին վերաբերող հարցեր: Խորհրդակցության սկզբում վարչապետը, մասնավորապես, նշել է. «Մեր կառավարությունը ձևավորման առաջին օրից բարձրաձայնել է, և մենք ասել ենք, որ հետևողական ենք լինելու կանխիկ շրջանառությունը կրճատելու առումով, որովհետև ինչպես մի շարք նախկին դեպքերում, այս հարցը մեզ համար […]
15:02 01.02.2020
Լրագրողների հետ զրույցում ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, խոսելով Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծման ճանապարհին հնարավոր խոչընդոտների մասին, նշեց, որ հիմնական խոչընդոտը կապված է կազմավորման խնդիրների հետ. «Այսինքն՝ փորձառու քննիչների տեղափոխման կազմակերպում ու նրանց բարեվարքության ստուգում, նոր կադրերի ընտրություն ու նրանց բարեվարքության ստուգում, կարճ ուսումնական ծրագրերով նրանց պատրաստում ու վերապատրաստում»: Նախարարը, սակայն, վստահեցրեց, որ խնդիրները կկարողանան հարթել: […]
15:00 01.02.2020
«Ալիք մեդիա»-ն տեղեկացնում է, որ Թբիլիսի է ժամանել Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը և գրասենյակի համահայկական ծրագրերի վարչության գիտակրթական ծրագրերի բաժնի պետ Հայկ Ենգիբարյանը հունվարի 31-ից մինչև փետրվարի 5-ը գործուղվել են Վրաստան՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ: Շաբաթ առավոտյան պաշոտանյաներին Սբ․ Գևորգ եկեղեցում ընդունել է Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ Կիրակոս վարդապետ […]
14:46 01.02.2020
Փետրվարի 1-ին, ժամը 12:22-ին 911 ահազանգման կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Երևան-Մեղրի ճանապարհին՝ Ազատ գետի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 20-րդ կմ-ին «Toledo» մակնիշի ավտոմեքենան (վարորդ Սամվել Մ., ծնված 1951 թ.) դուրս է եկել […]
14:41 01.02.2020
ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը լուսանկար է հրապարակել, որտեղ հայկական պատվիրակության անդամները դիմակներ են կրում: «ԵԽԽՎ պատվիրակությունը վերադառնում է հայրենիք։ Մա´հ կորոնավիրուսին»,- գրել է Մարուքյանը իր ֆեյսբուքյան էջում:
13:59 01.02.2020
2019 թվականի ընթացքում Հայաստանում օտարերկրյա բանկային քարտերով կատարվել է 4.9 միլիոն գործարք: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Սա նշանակում է, որ օտարերկրացիները իրենց բանկային քարտերով 4.9 միլիոն անգամ վճարում են իրականացրել մեր խանութներում, սրճարաններում, ռեստորաններում, հյուրանոցներում, ինչպես նաև կանխիկացում իրականացրել բանկոմատներում: Այս ցուցանիշը 2017 թվականի նկատմամբ աճել է 102 […]
13:52 01.02.2020
ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է Յակուբ Անդրիաս Մելխիոր Բրասաուի՝ «Որսորդ» կտավը ակնհայտ հանցավոր ճանապարհով ձեռք բերելու և իրացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: «Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Երևան քաղաքի բնակիչը՝ ծնված 1963թ., […]
13:49 01.02.2020
Հայաստանը դրսևորում է կոռուպցիայի դեմ պայքարում բացառիկ քաղաքական կամք: Այդ մասին նշվեց «Հայաստանում ստեղծվում է Հակակոռուպցիոն կոմիտե. կառույցի ձևավորման խնդիրները» թեմայով քննարկման ժամանակ: Քննարկմանը ներկա էին ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դավիթ Մելքոնյանը և այլք: Արդյունավետ պայքարի համար մասնակիցները միայն քաղաքական կամքը բավարար չեն համարում: […]
13:46 01.02.2020
2020 թ. հունվարի 31-ին Շվեդիան հայտնել է Եվրոպական խորհրդի և ԵՄ խորհրդի Գլխավոր քարտուղարությանը ՀԸԳՀ վավերացման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն ավարտին հասցնելու վերաբերյալ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՀՀ ԱԳ նախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը:
13:37 01.02.2020
Փետրվարի 1-ին, ժամը 09:22-ին 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արաքս գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մյասնիկյան գյուղի սկզբնամասում «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վլադիկ Գ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել. տուժածներ […]
13:20 01.02.2020
cybergates.org կայքը խորհուրդներ է առանձնացրել, թե ինչպես պաշտպանվել «Մեկ զանգ» կոչվող խարդախությունից: Խորհուրդ է տրվում զերծ մնալ անհայտ կամ անծանոթ հեռախոսահամարներին պատասխանելուց՝ բջջային խարդախությունից պաշտպանվելու համար: Բջջային խարդախության տեսակները բազմազան են և նպատակ ունեն դրդելու բաժանորդին այնպիսի քայլերի, որոնց հետևանքով հնարավոր է դառնում գումար գանձել բաժանորդի հաշվեկշռից, ստանալ անձնական տվյալներ կամ անգամ մուտք գործել բանկային […]
13:06 01.02.2020
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հաղորդագրություն է տարածել այն մասին, թե ինչ աշխատանքներ են տարվում կորոնավիրուսի ներթափանցումը Հայաստան բացառելու նպատակով: «Կորոնավիրուսի ներթափանցումը Հայաստան բացառելու նպատակով ուժեղացված ռեժիմի պայմաններում աշխատանքների ընթացքին, ձեռնարկվող միջոցառումներին առնչվող հարցեր են քննարկվել ԱԱՏՄ ղեկավարի և տեսչական մարմնի տարածքային ստորաբաժանումների ղեկավարների աշխատանքային հերթական խորհրդակցության ընթացքում։ Ներկայացվել են սահմանային անցման կետերում վերահսկողական […]
13:03 01.02.2020
Վերաքննիչ քրեական դատարանը, Անդրանիկ ՄՆացականյանի նախագահությամբ, քիչ առաջ մերժեց գլխավոր դատախազության բողոքը մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանին չկալանավորելու դատարանի որոշման դեմ: Ռազմիկ Աբրահամյանը կշարունակի մնալ ազատության մեջ: Հիշեցնենք՝ Վերականգնողական առողջության, պերինատալոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտի տնօրենին մեղադրանք է առաջադրվել քրեական օրեսնգրքի երկու հոդվածով` երեխաներին ծնողներից ապօրինի բաժանելու կամ փոխելու և առևտրային կաշառք ստանալու հատկանիշերով: Ընդհանուր իրավասության դատարանը […]
12:59 01.02.2020
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամները Դիլիջանում են: Խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը լուսանկարներ է հրապարակել և գրել, թե ինչ քննարկումներ են կազմակերպել. «2020-ի ռազմավարական պլանավորման արտագնա աշխատանքային հանդիպման ընթացքում «Իմ քայլը» խմբակցությունը քննարկում է հետևյալ առաջնահերթությունները. 1. ԶԼՄ բարենպաստ իրավական միջավայր, 2. Ընտրական օրենսգիրք, կուսակցությունների մասին օրենք, 3. Առողջության համապարփակ ապահովագրություն, 4. Սահմանադրական բարեփոխումներ, 5. ՏԻՄ, […]
12:42 01.02.2020
Փետրվարի 1-ին՝ ժամը 11:30-ի դրությամբ, Արմավիրի, Բաղրամյանի, Թալինի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Աշտարակի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Ստեփանավանի, Տաշիրի, Թումանյանի, Կոտայքի, Հրազդանի, Սևանի, Դիլիջանի, Նոյեմբերյանի, Ճամբարակի, Գավառի, Մարտունիի, Մասիսի, Արարատի, Եղեգնաձորի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Կապանի և Մեղրիի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում։ Առատ ձյան և քամու պատճառով Դիլիջանի ոլորանները փակ են ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։ […]
12:41 01.02.2020
Վարակի տարածման հարցում Հայաստանը համարվում է ցածր ռիսկայնության գոտի, սակայն այստեղ ևս իրականացվում են կանխարգելիչ միջոցառումներ: Լրագրողների հետ զրույցում այս մասին տեղեկացրեց ՀՀ զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանը: «Ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, որը նախագահում է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Երեկ կայացած նիստի ընթացքում քննարկվել են կանխարգելիչ միջոցառումներ, մի շարք հարցեր, որոնք […]
12:32 01.02.2020
Փետրվարի 1-ին, ժամը 11:01-ին 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Եղվարդի խճուղի 1 հասցեում՝ «Արմենիա» հեռուստաընկերության մոտակայքում, տեղի է ունեցել վրաերթ. քաղաքացին գտնվում է ճանապարհի երթևեկելի հատվածում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ քաղաքացուն վրաերթի է ենթարկել «Nissan Micra» մակնիշի ավտոմեքենան […]
12:21 01.02.2020
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել և կից լուսանկար հրապարակել. «Բուրբոնները ոչինչ չսովորեցին (չհասկացան) ․․․ Ֆրանսիական հեղափոխությունից հետո տարիներ անց արտաբերված այս խոսքը հիշեցի՝ տեսնելով, թե ինչպես են հնի որոշ մոլեռանդ ջատագովներ հայտնի կենդանու համառությամբ 2018-ի համաժողովրդական հեղափոխությունը անվանում հեղաշրջում։ Ողջություն և խաղաղություն բոլորին»:
12:12 01.02.2020
Երևանի մետրոպոլիտենից տեղեկացնում են, որ «Հանրապետության հրապարակ» կայարանի շատրվաններին կից տարածքում այրվել է տաղավար: «Հարգելի՛ քաղաքացիներ, Տեղեկացնում ենք Ձեզ , որ սույն թվականի փետրվարի 1-ին՝ ժամը 07։59-ին, Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենից 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել այն մասին, որ «Հանրապետության հրապարակ» կայարանի շատրվաններին կից տարածքում այրվում է տաղավար, որն օգտագործման ենթակա չէր, սակայն […]
12:05 01.02.2020
2021թ. նախատեսված է Հայաստանում ստեղծել Հակակոռուպցիոն կոմիտե: Այն լինելու է կոռուպցիոն բնույթի հանցագործություններ քննող մարմին՝ դատախազական հսկողություն իրականացնող հատուկ ստորաբաժանում: Նախատեսվում է հիմնել նաև հակակոռուպցիոն դատարան, որն էլ ամբողջացնելու է հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգը: «Հայաստանում ստեղծվում է Հակակոռուպցիոն կոմիտե. կառույցի ձևավորման խնդիրները» թեմայով այսօր հանրային քննարկում է կազմակերպվել: Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը մինչ քննարկման մեկնարկը` լրագրողների […]
11:56 01.02.2020
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի երրորդ կազմն այսօրվանից անցնում է աշխատանքի: Ինչպես հայտնում է ԵՏՀ ֆեյսբուքյան էջը, այդ կազմում որոշակի փոփոխություններ են եղել: Մասնավորապես, կոլեգիայի նոր կազմի նախագահողն է Միխայիլ Մյասնիկովիչը: Կոլեգիայի՝ արդյունաբերության և ագրոարդյունաբերության հարցերով անդամ (նախարար) է դարձել Արտակ Քամալյանը, ով հունվարի 24-ին ազատվեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից: Վերոնիկա Նիկիշինան կոլեգիայի անդամ-նախարար է […]
11:42 01.02.2020
Շիրակի մարզպետարանը հաղորդագրություն է տարածել ճանապարհների վիճակի վերաբերյալ. «Շիրակի մարզի մի շարք տարածաշրջաններում բուքը շարունակվում է։ Մարզի ճանապարհները սպասարկող 4 կազմակերպությունները ձյան մաքրման աշխատանքներ իրականացրել են ամբողջ գիշերվա ընթացքում, դրանք այժմ էլ շարունակվում են, ճանապարհներին կենտրոնացված է 36 միավոր տեխնիկա։ Ուժեղ բուք և ցածր տեսանելիություն(մինչև 15-20 մետր) է Քեթիից Վարդաղբյուր, Բագրավան-Անի Պեմզա, Մանթաշ-Ապարան հատվածներում, ինչպես […]
11:40 01.02.2020
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում իրականացված բազմակողմանի քննությամբ պարզվել են Արմավիրի մարզի բնակչի կողմից անչափահաս աղջիկների նկատմամբ անառակաբարո, ինչպես նաև սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու դեպքի հանգամանքները: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Արմավիրի մարզի բնակչուհին և […]
11:20 01.02.2020
Տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովն ամփոփել է 2019-ի ուսումնասիրությունները։ Դրանց մասին է ՀՀ կառավարության տեսանյութը: Այդ ուսումնասիրությունների համաձայն՝ շաքարի ու կարագի գինը ոչ միայն չի բարձրացել, այլև որոշ դեպքերում նվազել է։ Մանրամասները՝ տեսանյութում: