Մարալիկի չինական թաղամասում կորոնավիրուսի ստուգման համար արգելում են բժիշկների մուտքը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 07 2025
  • $
    383.84
  • RUBLE
    4.72
  • 444.26
WEATHER
+27.09 oC

Մարալիկի չինական թաղամասում կորոնավիրուսի ստուգման համար արգելում են բժիշկների մուտքը

20:34 01.02.2020

Բժշկական հսկողություն է սահմանված Շիրակի մարզի այն բնակիչների նկատմամբ, որոնք վերադարձել են այնպիսի երկրներից, որտեղ հայտնաբերվել է կորոնավիրուս: Այս մասին SHANTNEWS-ի հետ զրույցում նշել է Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Սուսաննա Հովհաննիսյանը:

Ըստ նրա` Գյումրիում Հայաստանի 8 քաղաքացիների նկատմամբ, որոնք վերադարձել են ռիսկային երկրներից, պոլիկլինիկաներում հսկողություն է իրականացվում: Հսկողությունը տևելու է 14-15 օր, այնքան, որքան կորոնավիրուսի գաղտնի շրջանն է: 7 քաղաքացիների ինքնազգացողությունը լավ է, ջերմություն չեն ունեցել, իսկ մեկի մոտ հայտնաբերվել են տուբերկուլյոզի և ՄԻԱՎ-ի ախտանշաններ:

Մարզպետարանի առողջապահության վարչությունը ահազանգ է ստացել նաև առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնի կողմից այն մասին, որ Գյումրիում են գտնվում Չինաստանի 4 քաղաքացիներ: Պարզվել է, որ նրանք մեկ օրով ինջևանել են Գյումրիի հյուրատներից մեկում և հեռացել:

Ըստ Սուսաննա Հովհաննիսյանի՝ իրենց հայտնի չէ՝ Չինաստանի տվյալ քաղաքացիները անցե՞լ են բուժզննություն, թե ոչ:

«Ունեցել ենք Չինաստանի 4 քաղաքացի, որոնք մուտք են գործել Գյումրի առաց հասցեի: Հայտնաբերել ենք , որ նրանք մնացել են հյուրատներից մեկում, մնացել են ընդամենը մեկ օր և հեռացել Գյումրիից: Այս պահին Գյումրիում չեն, հուսով ենք, որ Գյումրիում չեն: Այդ հյուրանոցից հեռացել են, հետաքրքրվել ենք մյուս բոլոր հյուրանոցներում, նման անուն-ազգանուններով մարդիկ չկան: Հիմա Գյումրիում ունենք ՀՀ 8 քաղաքացի, որոնք բժշկական կազմակերպությունների կողմից գտնվում են հսկողության տակ: Նրանց առողջական վիճակը գնահատվում է նորմալ: Գանգատներ չունեն: Ունենք մեկ քաղաքացի, որը քրոնիկական հիվանդ է, հազ և խորխարտադրություն ունի: Նրա վիճակը պայմանավորված է քրոնիկական հիվանդությամբ»  ,- SHANTNEWS-ին ասել է Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Սուսաննա Հովհաննիսյանը:

 

Առավել ռիսկային են համարվում Մարալիկի չինական թաղամասի բնակիչները: Նրանք «Հյուսիս-հարավ» մայրուղու շինարարությամբ զբաղվող «Սինոհիդրո» ընկերության աշխատակիցներն են: Տվյալ տարածքում ստուգումներ կատարելու հնարավորություն բուժաշխատողները չունեն, քանի որ ընկերության ներկայացուցիչները թույլ չեն տալիս մուտք գործել իրենց տարածք:

«Արդեն 3 օր է` չարչարվում ենք այդ տարածքի համար: Իջեցրել ենք գրություն Մարալիկի հիվանդանոցին, որ այնտեղ բժշկական հսկողություն իրականացվի: Բուժանձնակազմը եղել է տարածքում, տեղյակ ենք պահել նաև տեսչական մարմնին, որ իրենք թույլ չեն տալիս իրենց տարածք մուտք գործել: Մենք քայլեր ենք ձեռնարկում, որ մտնենք տարածք: Այնտեղ այս պահի դրությամբ կա Չինաստանի 17 քաղաքացի: Նրանք չեն բացակայել այս ընթացքում, տեղում են եղել: Այսինքն՝ հուսով ենք, որ չեն կարող վարակակիր լինել: Տարածք մտնել, իրենց խոսքերով, պետք է դեսպանատունը թույլ տա: Նաև տեղեկություններ ունենք, որ քանի դեռ Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում պահպանվում է այս վիճակը, այնտեղից ոչ մեկին թույլ չեն տալու, որ գան այստեղ աշխատելու»,- ասել է Սուսաննա Հովհաննիսյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ամռան շոգին պաշտպանություն՝ ընտանիքի բոլոր անդամների համար. մասնագետ

23:59 29.07.2025

Ամռան շոգին պաշտպանություն՝ ընտանիքի բոլոր անդամների համար. մասնագետ

Ընտանեկան բժշկության գծով ԱՆ խորհրդատու Սամվել Հայրումյանը ներկայացրել է՝ ինչպես կարելի է ամռան շոգին պաշտպանել ընտանիքի բոլոր անդամներին: Ջրի կարևորություն. Խմե՛ք օրական առնվազն 2 լիտր ջուր, շոգ օրերին՝ ավելի շատ։ Երեխաներին, տարեցներին հիշեցրե՛ք` հաճախակի ջուր խմեն, նույնիսկ եթե ծարավ չեն։ Խուսափե՛ք քաղցր, գազավորված ու ալկոհոլային խմիչքներից. դրանք ավելացնում են ջրազրկման ռիսկը։ Արևից պաշտպանություն. 11:00-ից 17:00-ն […] ...

Արդյունաբերական խեցգետնաբուծության ծրագրով պետությունը փոխհատուցում է ներդրումների մինչև 50 տոկոսը

23:57 29.07.2025

Արդյունաբերական խեցգետնաբուծության ծրագրով պետությունը փոխհատուցում է ներդրումների մինչև 50 տոկոսը

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը տեղեկացնում է, որ արդյունաբերական խեցգետնաբուծության ծրագրով պետությունը փոխհատուցում է ձեր ներդրումների մինչև 50 տոկոսը։ «Կարող եք հիմնել՝ փոքր բուծարան՝ 6 տոննա հզորությամբ միջին՝ 12 տոննա խոշոր՝ 18 տոննա հզորությամբ։ Կարող եք բուծել միայն ավստրալական կարմրաչանչ խեցգետին։ Դիմելու վերջնաժամկետը մոտենում է ավարտին։ Մի՛ կորցրեք պետական աջակցությունից օգտվելու ձեր հնարավորությունը։ Հարցերի դեպքում զանգահարեք ԹԵԺ […] ...

Նորք-Մարաշ վարչական շրջանի տարբեր հասցեներում ընթանում են բակային տարածքների բարեկարգման աշխատանքներ

23:55 29.07.2025

Նորք-Մարաշ վարչական շրջանի տարբեր հասցեներում ընթանում են բակային տարածքների բարեկարգման աշխատանքներ

Շարունակում ենք վերականգնել, բարեկարգել ու ստեղծել նոր հնարավորություններ երևանցիների համար։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: Նորք-Մարաշ վարչական շրջանի տարբեր հասցեներում ընթանում են բակային տարածքների բարեկարգման աշխատանքներ՝ ավելի հարմարավետ միջավայր ստեղծելու նպատակով։ Շուտով կավարտվի նաև շների համար նախատեսված զբոսայգու կառուցումը: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Երևանի երիտասարդական նվագախումբը մեր ամենակարևոր նախաձեռնություններից է․ Ավինյան

23:48 29.07.2025

Երևանի երիտասարդական նվագախումբը մեր ամենակարևոր նախաձեռնություններից է․ Ավինյան

Երևանի երիտասարդական նվագախումբը մեր ամենակարևոր նախաձեռնություններից է։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Այս երիտասարդներն արդեն իսկ նվագում են Հայաստանի լավագույն բեմերում։ Օգոստոսի 2-ին նրանք պատրաստվում են ներկայացնել մեր քաղաքն ու երկիրը միջազգային ամենահեղինակավոր երաժշտական հարթակներից մեկում՝ «Երիտասարդ եվրոպական դասականներ» փառատոնում, Բեռլինում։ Բեռլին մեկնելուց առաջ, նվագախումբը ներկայացավ նույն ծրագրով՝ երևանյան […] ...

Մեսսի, ժամանակն է, որ դու մեծանաս․ Ալեքսի Լալաս

23:43 29.07.2025

Մեսսի, ժամանակն է, որ դու մեծանաս․ Ալեքսի Լալաս

ԱՄՆ հավաքականի նախկին խաղացող, MLS-ի «Սան Խոսե Էրթքվեյքս», «Նյու Յորք Ռեդ Բուլզ» և «Լոս Անջելես Գելաքսի» ակումբների նախկին գլխավոր մենեջեր Ալեքսի Լալասը քննադատել է «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսիին Բոլոր աստղերի խաղին մասնակցելուց հրաժարվելու համար, հայտնում է Goal-ը: «Դա արդեն շատ է ու մի փոքր զվարճալի։ Նա պայմանագիր է ստորագրել։ Նա գիտեր, որ Բոլոր աստղերի […] ...

Երևանում «Honda» մակնիշի ավտոմեքենան և մոտոցիկլը բախվել են․ մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց

23:36 29.07.2025

Երևանում «Honda» մակնիշի ավտոմեքենան և մոտոցիկլը բախվել են․ մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց

Հուլիսի 29-ին, մոտոցիկլի և ավտոմեքենայի հերթական բախումն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։30-ի սահմաններում Ռուբինյանց փողոցում՝ «Ալմաստ» գործարանի դիմաց, բախվել են «Honda» մակնիշի ավտոմեքենան և մոտոցիկլը։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է։ Մոտոցիկլավարը, ում առաջին օգնության են հասել «Honda»-ի վարորդն ու քաղաքացիները, և, ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների հայտնածի, օպերատիվորեն ժամանած Երևանի […] ...

BACK_TO_TOP