20:21 31.01.2020
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունն արձագանքել է ՀՌԱՀ նախագահ Տիգրան Հակոբյանի՝ օրերս ասուլիսի ժամանակ արված հայտարարությանը՝ օտար հեռարձակողներին վերահսկելու անհնարինության և հանրային մուլտիպլեքսում օտար հեռարձակողների չներառելու անհրաժեշտության մասին՝ նշելով, որ դա տարակուսանք է առաջացնում:
ՀՌՀ նախագահն անդրադարձել է Հայաստանում ՌԴ դեսպանության հայտարարությանը․
«Անշուշտ, հայտարարությունով, կամ հարցազրույցով (նաև անձնական նամակով կդիմեմ հարգելի պարոն դեսպանին), հավելյալ պարզաբանումներ կներկայացնեմ խնդրի վերաբերյալ:
Բայց որպեսզի նվազեցնեմ լրագրողների զանգերի հեղեղը, և ասուլիսում հնչեցրած տեսակետիս աղավաղումը (հաճախ միտումնավոր), որոշեցի մի քանի նախադասություն գրել:
Ասուլիսի ժամանակ (տեսագրությունը տեղադրված է ՀՌՀ կայքում և այստեղ՛ իմ անձնական էջում) ես չեմ օգտագործել «ռուսական հեռուստածրագրեր» բառակապակցությունը, այլ խոսել եմ հանրային թվային մուլտիպլեքսում օտարերկրյա հեռուստաալիքների հեռարձակման սահմանափակման անհրաժեշտության մասին: Տարբերությունն ակնհայտ է:
Ես չեմ օգտագործել «ազգային անվտանգություն» հասկացությունը, այլ խոսել եմ տեղեկատվական և լեզվական անվտանգության մասին: Տարբերությունը նույնպես ակնհայտ է:
Մարդիկ, որոնք «անկեղծ» զարմանում կամ ընդդիմանում են իմ կարծիքին և առաջարկներին, պարզապես չեն հասկանում ինչ բան է երկրի սուվերենությունը, ինչ բան է ազգային մեդիատարածքը, ինչու է այն հարկավոր պաշտպանել:
Խարդավանքներով զբաղվող լրատվամիջոցներին և գործիչներին խորհուրդ եմ տալիս պարբերաբար հիշել, որ նրանք ՀՀ քաղաքացիներ են և պարտավոր են պաշտպանել սեփական պետության շահերը:
Մի փորձեք «կռվացնել» Հանձնաժողովն ու Ռուսաստանի մեր գործընկերներին, չի ստացվի: Նախորդ տարի իմ, որպես ՀՌՀ նախագահի գործունեության առաջնություններից էր հենց ՌԴ եւ ԵԱՏՄ անդամ այլ երկրների համապատասխան կարգավորող մարմինների հետ հարաբերությունների գոնե տարրական հաստատումնը (մինչեւ այդ որեւէ համագործակցություն, նույնիսկ պարզ հաղորդակցություն չի եղել), իմ նախաձեռնությամբ այցելել եմ Մոսկվա եւ Մինսկ, բանակցություններ վարել բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Այս տարի այդ գործընթացը շարունակվելու է, արդյունքները, հուսով եմ, շուտով կտեսնեք:
Միշտ արտահայտել եմ իմ և ՀՌՀ կարծիքը, որևէ կոնսուլտացիաներ այս հարցով իշխանության ներկայացուցիչների հետ չեմ վարել, և չեմ կարող ասել իմ առաջարկները օրենսդրության մեջ կամրագրվեն, թե ոչ:
Եվ վերջում. նրանց, որոնք մեծ ջանասիրությամբ առաջ են տանում իմ հակառուս լինելու մասին թեզը, հրավիրում եմ մրցույթ անցկացնել, թե քանի ժամ կարտասանենք Պուշկինի, Լերմոնտովի, Մանդելշտամի բանաստեղծությունները, նրանց կնվիրեմ հայերենից ռուսերեն իմ թարգմանած ժողովածուները և այլն…
Մի խորհուրդ, հատկապես ջահելներին. մի ապրեք ամերիկյան, ռուսական, իրանական, չինական ֆորպոստի բնակչի հոգեբանությամբ, ձգտումներով եւ պատկերացումներով: Զորի Գայկովիչին հասկացանք, տարիքով մարդ է, բա դու՞ք»:
20:56 21.08.2025
Տեսագրությունում պատկերված անձինք որոնվում են քրեական վարույթի շրջանակներումԷրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում են տեսագրությունում պատկերված անձինք։ Նրանց ինքնության մասին տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել Ոստիկանության Էրեբունու կա՛մ մոտակա բաժին, կա՛մ զանգահարել 1-02, 033-78-78-45 հեռախոսահամարներին։ Տեղեկություն տրամադրող անձի գաղտնիությունը երաշխավորվում է։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված […] ...
20:47 21.08.2025
Ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 22-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Աբովյան փ. 22, 22ա շենքեր, Աբովյան փ. 1, 4/3, 4/6 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Պուշկինի փ. 1, 3 շենքեր, Սայաթ-Նովայի պող. 8 շենք, Սայաթ-Նովայի պող. 10, 12 շենքեր […] ...
20:38 21.08.2025
Սպերցյանը դժգոհ է Գալիցկիից․ Իվան ԿարպովՀայաստանի ազգային հավաքականի և ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը դժգոհ է ակումբի նախագահ Սերգեյ Գալիցկիի պահվածքից։ Այս մասին հաղորդում է Իվան Կարպովը: 25-ամյա հայ ֆուտբոլիստը դժգոհ է, որ Գալիցկին թույլ չի տալիս իրեն տեղափոխվել «Սաութհեմփթոն»: «Կրասնոդարի» նախագահն ավելի վաղ խոստացել էր բաց թողնել հայ կիսապաշտպանին այն դեպքում, եթե «Կրասնոդարը» Ռուսաստանի չեմպիոն դառնար: Սակայն դրանից հետո […] ...
20:26 21.08.2025
Վրաերթ՝ Զովունիում. կան տուժածներՕգոստոսի 20-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 24-ամյա Արսեն Մ.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Զովունի գյուղի 1-ին փողոցում՝ «Դայմոնդ» սուպերմարկետի դիմաց՝ հետիոտնային անցման վրա, վրաերթի է ենթարկել Կոտայքի մարզի բնակիչ 23-ամյա Սահականույշ Մ.-ին և 16-ամյա Մարի Մ.-ին: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, վրաերթի հետևանքով […] ...
20:17 21.08.2025
Դրամաշնորհային մրցույթ՝ երիտասարդ գիտնականների վերապատրաստման ծրագրի համարՀՀ պետական բյուջեից ֆինանսավորվող «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» շրջանակում հայտարարվում է երիտասարդ գիտնականների վերապատրաստման մրցույթ: Այս մասին հայտնել են ԿԳՄՍՆ-ից: Մրցույթի արդյունքում դրամաշնորհներ կտրամադրվեն երիտասարդ գիտնականներին՝ արտասահմանյան գիտահետազոտական կենտրոններում մասնագիտական վերապատրաստման և մեթոդաբանական գիտելիքի խորացմանն ուղղված դասընթացների մասնակցության համար։ Մրցույթն իրականացվում է գիտական և գիտատեխնիկական գործունեության բոլոր բնագավառներով և մասնագիտություններով: Մրցույթն այս տարի իրականացվում է […] ...
20:09 21.08.2025
«Կրասնոդարը» մերժել է Էդուարդ Սպերցյանի համար «Սաութհեմփթոնի» վերջնական առաջարկըՌուսաստանի չեմպիոն «Կրասնոդարը» մերժել է Էդուարդ Սպերցյանի համար «Սաութհեմփթոնի» կատարած վերջնական առաջարկը, հաղորդում է РБ Спорт-ը: «Կրասնոդարը» վերջնական որոշում է կայացրել բաց չթողնել 25-ամյա ֆուտբոլիստին անգլիական ակումբ: Ակումբն այլ առաջարկների է սպասում: Որոշման գլխավոր պատճառն այն է, որ անգլիական կողմից գումար ստանալը բարդ է առկա պատժամիջոցների պայմաններում»,- նշում է աղբյուրը: Այդուհանդերձ, «Կրասնոդարը» դեմ չի եղել […] ...