Կոչ եմ անում ամենայն պատասխանատվությամբ մոտենալ սեփական ընտրությանը. Սամվել Բաբայանն՝ արցախցիներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 08 2025
  • $
    382.70
  • RUBLE
    4.77
  • 445.92
WEATHER
+20.09 oC

Կոչ եմ անում ամենայն պատասխանատվությամբ մոտենալ սեփական ընտրությանը. Սամվել Բաբայանն՝ արցախցիներին

11:24 30.01.2020

Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը հայտարարություն է տարածել Արցախում կայանալիք նախագահական ընտրությունների վերաբերյալ: Դրանում, մասնավորապես, ասված է.

«Հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ նախկին իշխանություններից ստացած ժառանգության մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարության շուրջ: Վերջապես պետության ղեկավարի՝ Հայաստանի անունից գլխավոր բանակցողի շուրթերից հնչեց որ բանակցությունների հիմքում ընկած է ազատագրված տարածքների հանձնումը և որ նախորդ երեք նախագահները բանակցություններ են վարել հենց այս համատեքստում: (ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանի մամուլի ասուլիսը Կապանում, 25.01.2020թ.)

Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ եթե Հայաստանում հեղափոխություն չլիներ, հանձնած կլինեին ոչ միայն բուֆերային գոտիները, այլև Արցախը: Շնորհիվ թավշյա հեղափոխության և Նիկոլ Փաշինյանի` խափանվեցին մադրիդյան սկզբունքների հիման վրա Սերժ Սարգսյանի վարած բանակցությունները և ընդհատվեց հողերի հանձնման գործընթացը:

Բանակցային գործընթացն, այնուամենայնիվ, վերականգնվեց կրկին մադրիդյան սկզբունքների շրջանակներում, որի մասին ՀՀ վարչապետը հնչեցրել էր Ստեփանակերտում կայացած ԱՀ և ՀՀ համատեղ Անվտանգության խորհրդի նիստում: Այսինքն՝ հայկական կողմից այսօր պահանջվում է նույնը, ինչ Սերժի օրոք: Այն է` հրաժարում ազատագրված տարածքներից (7 շրջան` Աղդամ, Ֆիզուլի, Ջեբրայիլ, Զանգելան, Կուբաթլու, Քելբաջար և Լաչին) և ադրբեջանցի փախստականների վերադարձ:

Ըստ էության, Նիկոլ Փաշինյանը հայտնվել է փակուղում: Եթե նա բանակցային գործընթացը շարունակի ժառանգություն ստացած կետից, ստիպված կլինի ստորագրել հողերը հանձնելու պայմանի տակ: Մյուս կողմից` եթե հրաժարվի բանակցային գործընթացից, կնշանակի հրաժարվում է հողերը հանձնելու մասին Ադրբեջանի հետ ունեցած նախորդ իշխանությունների պայմանավորվածությունից, ինչն էլ կհանգեցնի պատերազմի: Թե´ առաջին, թե´ երկրորդ սցենարը անընդունելի է համայն հայության և հատկապես արցախցիների համար:

Այնինչ Արցախի ներկայիս իշխանությունների հետ Անվտանգության խորհրդի նիստերի միակ արդյունքը դարձավ մադրիդյան փաստաթղթի տարընթերցումների տեղիք տվող ձևակերպումների հստակեցման ՀՀ վարչապետի առաջարկը: Այլ սկզբունքների և կետերի հետ կողմերը, որքան էլ տարօրինակ է, համաձայնել են (ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանի խոսքը Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստում, 12.03.2019թ.)

Թե ինչպես կարելի է համաձայնել մադրիդյան սկզբունքների հետ, որոնց հիմքում հողերի հանձնումն է, ապա հայտարարել, որ անընդունելի է նույնիսկ մի թիզ հող զիջելը, հավանաբար արժե հարցնել հենց հայտարարողներից՝ Արցախի նախագահի թեկնածուներից: Իսկ ՀՀ վարչապետին շնչակտուր տված պատասխանների ֆլեշմոբը տպագրող լրագրողներին խորհուրդ կտայի հրապարակումներից առաջ ճշտել, թե ինչ պաշտոն է զբազեցրել այդ «հայրենասերներից» յուրաքանչյուրը նախորդ իշխանությունների կողմից ակտիվ բանակցությունների շրջանում: Եթե դուք, հարգելի´ լրագրողներ, անեիք դա, ապա կտեսնեիք, որ Արցախի նախագահի ներկայիս թեկնածուները 2016-ի ամռանը` այս հանցավոր բանակցությունների ամենաթեժ շրջանում նույն հանցավոր իշխանական վերնախավում էին, ընդ որում`առաջին շարքերում:

Եթե դուք իսկապես արմատական դիրքորոշում ունեք հողերի հանձնման հարցի վերաբերյալ, ապա ինչու՞ ձեզանից և ոչ մեկը մինչև իշխանափոխությունը չի արտահայտվել զիջումների, դավադիր բանակցությունների և մադրիդյան սկզբունքների դեմ: Ինչու՞ դուք էլ ինձ պես չեք պայքարել, բանտ նստել: Ինչու՞ հացադուլ չեք հայտարարել: Ինչու՞ ապրիլյան դեպքերի կանխատեսումով բաց նամակներ չեք գրել , հարցազրույցներ չեք տվել չեք ահազանգել հասարակությանը և բացահայտել իրավիճակի լրջությունը: (Սամվել Բաբայանի նամակը Սերժ Սարգսյանին (2013 թվական), https://www.7or.am/am/news/view/103930/), (Բացառիկ հարցազրույց Սամվել Բաբայանի հետ, Ազատություն ռադիոկայան, 17.06.2016թ.)

Եվ դու՞ք եք այսօր հայտարարում, որ ստանձնում եք Արցախի ապագայի պատասխանատվությունը: Պարոնա´յք թեկնածուներ, նախ պատասխան տվեք նախկինում ձեզ վստահված պատասխանատվության համար:

Ես ձեզ հետ խոսում եմ առանց վարձու ԶԼՄ-ների և ֆեյքերի բանակի: Ես, ի տարբերություն ձեզ, հարցեր եմ տալիս առանց այլոց թիկունքում թաքնվելու: Պատասխանեք ազնվորե´ն: Ինչու՞ եք լռել, երբ ձեր աչքի առջև և ձեր լուռ համաձայնությամբ վճռվում էր իմ ժողովրդի և իմ զինվորի արյան գնով ազատագրված հողերի հարցը:

Ինչու՞ եք լռել, երբ նախկին իշխանությունները սկուտեղի վրա Արցախը մատուցում էին Ադրբեջանին 5 միլիարդ դոլարի դիմաց: Համոզված եմ, որ ՀՀ նոր իշխանությունը շուտով բարձրաձայնելու է կուլիսային բանակցությունների այդ և այլ մանրամասներ:

Այսօր մենք պակաս ծանր կացության մեջ չենք, քան 1992 թվականին, երբ Ադրբեջանը զավթել էր Ղարաբաղի գրեթե կեսը և պատրաստվում էր գրավել Ստեփանակերտը: Եթե այն ժամանակ դա տեղի էր ունենում ռազմական գործողություններով, ապա այժմ պարզապես գրչի մի հարվածով:

Այն, որ Ադրբեջանն է այսօր թելադրում բանակցային պայմաններ, Հայաստանի նախկին, ինչպես նաև Արցախի նախկին ու ներկա իշխանությունների մեղքն է: Այն, որ հայկական կողմը ստիպված է խաղաղություն կորզել հողերի դիմաց, հետևանքն է նրա´նց անգործության, ովքեր այսօր փորձում են ամեն գնով պահել իշխանությունը, նրա´նց, ովքեր հզոր տնտեսություն և պրոֆեսիոնալ բանակ ստեղծելու փոխարեն, զբաղվել են հարստություն դիզելով:

Ժամանակն է վերջապես հասկանալ, որ Ադրբեջանը կհրաժարվի հողերը վերադարձնելու մտքից միայն այն դեպքում, երբ համոզված կլինի, որ չի հաղթի պատերազմում, երբ մեր բանակի հզորությունը անառարկելի իրողություն կլինի: Միայն հզոր պետությամբ՝ սոցիալապես ապահով բնակչությամբ և մարտունակ բանակով կկարողանանք ստիպել հաշվի նստել մեր շահերի հետ և բանակցել հավասարը հավասարի պես:

Որպեսզի չխոչընդոտեմ հողերի հանձնման ծրագիրը, նախկին իշխանությունները ավելի քան 20 տարի փորձում էին հեռացնել ինձ քաղաքական դաշտից: Սակայն այսօր ես Արցախում եմ՝ իմ ժողովրդի կողքին: Եվ եթե դատարանը արդար վճիռ չկայացնի՝ չվերականգնվեն նախագահի թեկնածու առաջադրվելու իմ իրավունքները, մենք կառաջադրենք մեր թեկնածուին:

Այդ դեպքում «Միասնական հայրենիք» կուսակցության փետրվարի 9-ի արտահերթ համագումարում կհայտարարվի նախագահի նոր թեկնածուի մասին, ով կիրականացնի մեր կուսակցական ծրագիրը՝ Արցախի սահմանների անվտանգութայն ապահովում, հարենադարձության արդյունավետ մեխանիզմների ներդնում, կարճ ժամանակում Արցախի ռազմական և տնտեսական հզորության վերականգնում: Եթե այսօր մենք չհամախմբվենք այս նպատակների շուրջ, համարեք, որ կորցրել ենք Արցախը:

Հարգելի´ հայրենակիցներ,

իմ սիրելի´ արցախցիներ,

կոչ եմ անում սթափ տրամաբանությամբ նայել իրականության աչքերին և գիտակցաբար մոտենալ այս ճակատագրական իրադարձություններին: Դուք ընտրություն եք կատարում ոչ թե բարեկեցության տարբեր մոդելների, այլ Արցախի լինել-չլինելու, այս հողի վրա մեր երեխաների ապրել-չապրելու միջև:

Մեր հայրենիքում ապրելու իրավունքը մենք նվաճել ենք արյամբ: Իսկ այսօր մեզ՝ այս հողի վրա ապրողներին և այս հողի համար նահատակվածներին կարող են վաճառել:

Հողերի հանձնման կամ պատերազմի վտանգն ավելին, քան երբևէ արդիական է:

Ուստի, կոչ եմ անում ամենայն պատասխանատվությամբ մոտենալ սեփական ընտրությանը: Սխալն ուղղելու հնարավորություն այլևս չի´ լինի: Այն տրված է միա´յն հիմա՝ քանի դեռ մենք կարող ենք մեր ճակատագրի կերտողները լինել»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թուրքիան վաղը կսկսի «Թրամփի երթուղու» իր հատվածի շինարարությունը․ Անկարայում կարծում են, որ «Զանգեզուրի միջանցքը» կգործի 2028 թվականին

23:12 21.08.2025

Թուրքիան վաղը կսկսի «Թրամփի երթուղու» իր հատվածի շինարարությունը․ Անկարայում կարծում են, որ «Զանգեզուրի միջանցքը» կգործի 2028 թվականին

Թուրքիայում մեկնարկում է երկաթգծի այն հատվածի շինարարությունը, որը պետք է միանա Սյունիքով անցնող ճանապարհին՝ Թրամփի երթուղին ապահովելու նպատակով: Երկաթգիծը հասցվելու է մինչև Նախիջևանի ինքնավարության սահման: Ե՞րբ է սկսվելու շինարարությունը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Թուրքիայի տրանսպորտի նախարարը հայտարարել է, որ այդ ճանապարհի՝ Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթգծի հիմքի գցման պաշտոնական արարողությունը տեղի կունենա վաղը՝ Իգդիրում: Նախարարն […] ...

Շոկոլադի արտադրության ժամանակ առաջացող կակաոյի հատիկի կեղևը կարելի է օգտագործել այգում ու բույսերի խնամքում

23:00 21.08.2025

Շոկոլադի արտադրության ժամանակ առաջացող կակաոյի հատիկի կեղևը կարելի է օգտագործել այգում ու բույսերի խնամքում

Գիտե՞իք, որ շոկոլադի արտադրության ժամանակ առաջացող կակաոյի հատիկի կեղևը (կակաո վելլա) կարելի է օգտագործել այգում ու բույսերի խնամքում։ Այս մասին տեղեկացրել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Ի՞նչ օգուտներ ունի սա․ Բնական պարարտանյութ է՝ հարուստ կալիումով, մագնեզիումով, երկաթով և այլ օգտակար միկրոէլեմենտներով, Պահպանում է հողի խոնավությունը և պաշտպանում բույսերը գերտաքացումից, Կանխում է մոլախոտերի աճը՝ կրճատելով […] ...

Տալլինի տեխնոլոգիական համալսարանը հայտարարում է ընդունելություն «Հաջորդ սերնդի թվային կառավարում» խորագրով ծրագրի շրջանակում

22:57 21.08.2025

Տալլինի տեխնոլոգիական համալսարանը հայտարարում է ընդունելություն «Հաջորդ սերնդի թվային կառավարում» խորագրով ծրագրի շրջանակում

Տալլինի տեխնոլոգիական համալսարանը (TalTech) 2025-2026 ուսումնական տարվա առաջին կիսամյակում կիրականացնի «Հաջորդ սերնդի թվային կառավարում» խորագրով միջազգային ծրագիրը։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍՆ-ից: Ծրագիրը նախատեսված է բակալավրիատի և/կամ մագիստրատուրայի ուսանողների համար՝ տրամադրելով համապարփակ գիտելիք էլեկտրոնային կառավարման և թվայնացման վերաբերյալ: Ծրագիրը ֆինանսավորվում է Էստոնիայի միջազգային զարգացման համագործակցության կենտրոնի (ESTDEV) կողմից, որը նախատեսում է 15 կրթաթոշակ Հայաստանի, Վրաստանի, […] ...

Շարունակում ենք Երևանն ազատել ավելորդ տեսողական աղմուկից. Ավինյան

22:54 21.08.2025

Շարունակում ենք Երևանն ազատել ավելորդ տեսողական աղմուկից. Ավինյան

Շարունակում ենք Երևանն ազատել ավելորդ տեսողական աղմուկից՝ ձևավորելով ավելի մաքուր, գեղեցիկ և հարմարավետ քաղաքային միջավայր երևանցիների համար: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «2023-2025թ. մինչև օգոստոսի 20-ը ապամոնտաժել ենք շուրջ 24.000 ինքնակամ տեղադրված արտաքին գովազդ: Տեսնո՞ւմ եք արդեն փոփոխությունը քաղաքում»,- գրել է նա: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Դեսպան Մկրտչյանը և Հունաստանի ԱԳ փոխնախարարը քննարկել են փոխգործակցությունը մի շարք ոլորտներում

22:47 21.08.2025

Դեսպան Մկրտչյանը և Հունաստանի ԱԳ փոխնախարարը քննարկել են փոխգործակցությունը մի շարք ոլորտներում

Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանի արտաքին գործերի փոխնախարար Յանիս Լովերդոսի հետ։ Այս մասին հայտնել են Հունաստանում ՀՀ դեսպանությունից: Հանդիպմանը քննարկվել են Հայաստան-Հունաստան փոխգործակցությունը մի շարք ոլորտներում, առավել ամրապնդելու անհրաժեշտությունը։ Հատուկ անդրադարձ է եղել հայկական և հունական համայնքային կառույցների համագործակցությանը։ Հույն պաշտոնյան նշել է, որ թե Հունաստանում և թե […] ...

ՔՊ նախաձեռնող խմբի նիստում քննարկվել է ներքաղաքական իրավիճակը օգոստոսի 8–ից հետո

22:42 21.08.2025

ՔՊ նախաձեռնող խմբի նիստում քննարկվել է ներքաղաքական իրավիճակը օգոստոսի 8–ից հետո

Օգոստոսի 21-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին հայտնել են կուսակցությունից։ Քննարկվել է ներքաղաքական իրավիճակը օգոստոսի 8–ից հետո եւ կուսակցության անելիքները՝ 2026 թվականի հունիսին կայանալիք հերթական խորհրդարանական ընտրություններին ընդառաջ։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

BACK_TO_TOP