Հայ-ռուսական հարաբերություններն ունեն բավականին ամուր հիմքեր. Զոհրաբ Մնացականյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 08 2025
  • $
    382.70
  • RUBLE
    4.77
  • 445.92
WEATHER
+23.73 oC

Հայ-ռուսական հարաբերություններն ունեն բավականին ամուր հիմքեր. Զոհրաբ Մնացականյան

18:56 16.01.2020

«Իմ քայլը» խմբակցության փակ հանդիպման ավարտից հետո լրագրողների հարցերին պատասխանեց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը: Նա չմանրամասնեց հանդիպման օրակարգը և հայտնեց, որ  քննարկվել են արտաքին  քաղաքականության արդյունավետության բարձրացմանը վերաբերող հարցեր:

«Բավականին բարձր եմ գնահատում խմբակցության հետ այսօրինակ հանդիպումները: Այսկերպ ավելի ամրապնդում, ուժեղացնում ենք արտաքին քաղաքականության իրականացման աշխատանքի արդյունավետությունը, և այս գործում պառլամենտական հատվածն ունի կարևոր մաս»,- ասաց նախարարը:

Հարցին` գերիների փոխանակման վերաբերյալ ի՞նչ նորություն կան, Մնացականյանը պատասխանեց, որ այդ ուղղությամբ գործընթացը շարունակվում  է.

«Այս թեման չափազանց զգայուն է, վատ եմ զգում ստեղծված իրավիճակի համար, բայց դեռևս այս պահին, դժբախտաբար ավելին ասելու բան չունեմ, գործընթացը շարունակվում է»:

Լրագրողները Մնացականյանից հետաքրքրվեցին, թե արդյոք Ռուսաստանում կառավարության փոփոխությունն ինչ-որ կերպ կարող է անդրադառնալ հայ-ռուսական հարաբերությունների վրա, նախարարը պատասխանեց.

«Հայ-ռուսական հարաբերություններն ունեն բավականին ամուր հիմքեր և բավականին հարուստ օրակարգ: Այդ հարուստ օրակարգի բոլոր ձևաչափերի մեջ մեր աշխատանքները շատ էֆեկտիվ են ու ակտիվ, աշխատում ենք, ինչպես որ աշխատում ենք»:

Զոհրաբ Մնացականյանը, ևս մեկ անգամ անդրադառնալով իր և Ադրբեջանի իր գործընկերոջ հանդիպմանը վերաբերող հարցին, նշեց, որ հայկական կողմը չի խուսափում, և բնականաբար բանակցային գործընթացը անհրաժեշտ է շարունակել:

«Մենք միշտ շարունակելու ենք ներգրավված լինել և աշխատել: Այդ կոնտեքստում, այդ տրամաբանության մեջ երբ որ կհամաձայնեցնենք անհրաժեշտ բոլոր մանրամասները հանդիպման հետ կապված, կհայտարարենք»,- ասաց Զոհրաբ Մնացականյանը:

Հավելենք, որ «Իմ քայլը» խմբակցությունն առաջիկայում այսօրինակ հանդիպում կունենա նաև ոստիկանապետի պաշտոնակատարի հետ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Յամա՞լ, թե՞ Դեմբելե․ ո՞վ պետք է ստանա «Ոսկե գնդակը» ըստ Կունդեի

09:15 22.08.2025

Յամա՞լ, թե՞ Դեմբելե․ ո՞վ պետք է ստանա «Ոսկե գնդակը» ըստ Կունդեի

«Բարսելոնայի» և Ֆրանսիայի ազգային հավաքականի պաշտպան Ժյուլ Կունդեի կարծիքով՝ «Ոսկե գնդակը» պետք է ստանա իր ակումբակից Լամին Յամալը, հաղորդում է Marca-ն: Ֆրանսիացին դժվարությամբ է պատասխանել հարցին, քանի որ մյուս ֆավորիտն ազգային հավաքականում իր թիմակից Ուսման Դեմբելեն է. «Ինձ բարդ դրության մեջ եք դնում: Բայց կարծում եմ, որ Յամալն է արժանի «Ոսկե գնդակին»: Ես շատ լավ […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

09:08 22.08.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Կորեայի ձորի ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված, հաշվի առնելով քարաթափման վտանգը, օգոստոսի 19-ից ճանապարհը ժամանակավորապես փակ է երթևեկության համար։ ...

Արթիկ-Սարալանջ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ` հրդեհի բռնկմամբ

09:00 22.08.2025

Արթիկ-Սարալանջ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ` հրդեհի բռնկմամբ

Օգոստոսի 21-ին, ժամը 14։14-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արթիկ-Սարալանջ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Արթիկ-Սարալանջ ավտոճանապարհի 3-րդ կմ-ին «BMW» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի […] ...

Թուրքիան վաղը կսկսի «Թրամփի երթուղու» իր հատվածի շինարարությունը․ Անկարայում կարծում են, որ «Զանգեզուրի միջանցքը» կգործի 2028 թվականին

23:12 21.08.2025

Թուրքիան վաղը կսկսի «Թրամփի երթուղու» իր հատվածի շինարարությունը․ Անկարայում կարծում են, որ «Զանգեզուրի միջանցքը» կգործի 2028 թվականին

Թուրքիայում մեկնարկում է երկաթգծի այն հատվածի շինարարությունը, որը պետք է միանա Սյունիքով անցնող ճանապարհին՝ Թրամփի երթուղին ապահովելու նպատակով: Երկաթգիծը հասցվելու է մինչև Նախիջևանի ինքնավարության սահման: Ե՞րբ է սկսվելու շինարարությունը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Թուրքիայի տրանսպորտի նախարարը հայտարարել է, որ այդ ճանապարհի՝ Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթգծի հիմքի գցման պաշտոնական արարողությունը տեղի կունենա վաղը՝ Իգդիրում: Նախարարն […] ...

Շոկոլադի արտադրության ժամանակ առաջացող կակաոյի հատիկի կեղևը կարելի է օգտագործել այգում ու բույսերի խնամքում

23:00 21.08.2025

Շոկոլադի արտադրության ժամանակ առաջացող կակաոյի հատիկի կեղևը կարելի է օգտագործել այգում ու բույսերի խնամքում

Գիտե՞իք, որ շոկոլադի արտադրության ժամանակ առաջացող կակաոյի հատիկի կեղևը (կակաո վելլա) կարելի է օգտագործել այգում ու բույսերի խնամքում։ Այս մասին տեղեկացրել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Ի՞նչ օգուտներ ունի սա․ Բնական պարարտանյութ է՝ հարուստ կալիումով, մագնեզիումով, երկաթով և այլ օգտակար միկրոէլեմենտներով, Պահպանում է հողի խոնավությունը և պաշտպանում բույսերը գերտաքացումից, Կանխում է մոլախոտերի աճը՝ կրճատելով […] ...

Տալլինի տեխնոլոգիական համալսարանը հայտարարում է ընդունելություն «Հաջորդ սերնդի թվային կառավարում» խորագրով ծրագրի շրջանակում

22:57 21.08.2025

Տալլինի տեխնոլոգիական համալսարանը հայտարարում է ընդունելություն «Հաջորդ սերնդի թվային կառավարում» խորագրով ծրագրի շրջանակում

Տալլինի տեխնոլոգիական համալսարանը (TalTech) 2025-2026 ուսումնական տարվա առաջին կիսամյակում կիրականացնի «Հաջորդ սերնդի թվային կառավարում» խորագրով միջազգային ծրագիրը։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍՆ-ից: Ծրագիրը նախատեսված է բակալավրիատի և/կամ մագիստրատուրայի ուսանողների համար՝ տրամադրելով համապարփակ գիտելիք էլեկտրոնային կառավարման և թվայնացման վերաբերյալ: Ծրագիրը ֆինանսավորվում է Էստոնիայի միջազգային զարգացման համագործակցության կենտրոնի (ESTDEV) կողմից, որը նախատեսում է 15 կրթաթոշակ Հայաստանի, Վրաստանի, […] ...

BACK_TO_TOP