13:56 15.01.2020
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում դրական եզրակացություն տրվեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար և անդամ Լիլիթ Մակունցի և Սիսակ Գաբրիելյանի նախագծին, որով առաջարկվում է մագիստրատուրայում սովորող և աշխատող ուսանողների վարձավճարները վերադարձնել եկամտահարկից:
Նախագիծը քննարկվել է նաև ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում, ստացել դրական կարծիքներ, սակայն նախագիծը հետ է վերցվել և լրամշակված տարբերակով կրկին ներկայացվել է տնտեսական հանձնաժողովի քննարկմանը:
«Սկզբնականում սա նախատեսված էր նաև բակալավրիատի համար, բայց քանի դեռ «Կրթության մասին» օրենքը չի ընդունվել, հիմա նախատեսում ենք կիրառել մագիստրատուրայի և արդինատուրայի մասով»,- ասաց Սիսակ Գաբրիելյանը:
Լիլիթ Մակունցն էլ նշեց, որ այն որևէ կերպ չի կարող ազդել ուսման որակի վրա:
Ոսումնասիրվել է նաև այլ երկրների փորձը, օրինակ` Ռուսաստանում, եթե սովորում ես և միաժամանակ աշխատում, ազատվում ես եկամտահարկից, իսկ այս նախագծով նախատեսվում է եկամտահարկը հետ վերադարձնել ուսման վճարի չափով միայն:
Կառավարությունը դեմ է արտահայտվել նախագծին:
Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը, ներկայացնելով կառավարության եզրակացությունը, նշեց, որ առաջարկվող համակարգը շատ նման է հիփոթեքային վարկերի միջոցով բնակարանների ձեռքբերման դեպքում տոկոսները հետ ստանալու համակարգին: Բայց առնվազն մեկ հիմնական տարբերություն կա, դա այն է, որ ի տարբերություն բնակարանաշինության ծրագրի, որի հիմքում դրված է այն թեզը, որ շինարարությունը տնտեսության այն ոլորտներից է, որն ունի մուլտիպլիկատիվ ու բավական ընդգծված ազդեցություն և դա գեներացնում է նոր հարկային եկամուտներ պետության համար, նույնը հնարավոր չէ ասել կրթության ոլորտի համար:
«Կարճ ժամկետում կրթության ոլորտը չունի այդ մուլտիպլիկատիվ էֆեկտը: Իհարկե, միջնաժամկետից սկսած կարող է ունենալ այդ էֆեկտը, որովհետև լավ կրթություն ստանալով՝ քաղաքացին կսկսի ավելի արտադրողական աշխատել, ավելի մեծ չափով նոր արժեք ստեղծել: Կրթության ոլորտը ազատված է ԱԱՀ-ից, այսինքն՝ եթե ունենա աճ, այս փոփոխությամբ պայմանավորված, առանձնապես նոր հարկային եկամուտներ չի գեներացնելու: Կրթության ոլորտի հարկային ծախսերը միայն ԱԱՀ գծով 2020 թվականի բյուջեում կազմում են 26.9 մլրդ դրամ: Այսինքն՝ այդքան գումար միայն ԱԱՀ տեսքով կրթության ոլորտից արդեն իսկ չի հավաքագրվում»,- ասաց ֆինանսների փոխնախարարը:
Առաջարկվող փոփոխությունը, ըստ բանախոսի, հարկային արտոնություն չէ ըստ էության, այլ ծախսային գործիք է, որովհետև եկամտային հարկը վճարվելու, հետո վերադարձվելու է:
20:48 13.08.2025
Եթե սահմանված ժամկետից երկար եք մնացել ԱՄՆ-ում, ձեզ կարող են արտաքսել. դեսպանատունԵթե սահմանված ժամկետից երկար եք մնացել Միացյալ Նահանգներում, ձեզ կարող են արտաքսել, կամ դուք կարող եք մշտապես զրկվել ԱՄՆ հետագայում մուտք գործելու հնարավորությունից։ Այս մասին հայտնել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից: ...
20:39 13.08.2025
CBS. Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի գագաթնաժողովը կարող է տեղի ունենալ հաջորդ շաբաթվա վերջինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը փնտրում է վայր՝ Ռուսաստանի և Ուկրաինայի հետ եռակողմ գագաթնաժողով անցկացնելու համար, որը նախատեսվում է անցկացնել հաջորդ շաբաթվա վերջին, հաղորդում է CBS News-ը՝ հղում անելով իր սեփական աղբյուրներին։ Երկու աղբյուրներ հաստատել են այս տեղեկությունը: Օգոստոսի 8-ին Թրամփը հայտարարել է, որ ակնկալում է հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Ալյասկայում օգոստոսի 15-ին։ […] ...
20:28 13.08.2025
«Բավարիան» հաղթել է 17 ու 18 տարեկան ֆուտբոլիստների գոլերի շնորհիվ«Բավարիան» նախամրցաշրջանային պատրաստության վերջին ընկերական խաղում 2-1 հաշվով հաղթել է Շվեյցարիայի Սուպերլիգան ներկայացնող «Գրասհոպերսին»։ Հատկանշական է, որ մյունխենյան թիմից գոլերը խփել են 17-ամյա Լենարթ Կառլն ու 18-ամյա Ջոնա Կուսի-Ասարեն։ Վենսան Կոմպանիի թիմը հաջորդ հանդիպումը կանցկացնի օգոստոսի 16-ին` Գերմանիայի Սուպերգավաթը վիճարկելով երկրի գավաթակիր «Շտուտգարտի» հետ։ ...
20:17 13.08.2025
Կստեղծվի Բյուջետային ծրագրերի գնահատման խորհուրդՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը որոշում է ստորագրել, ըստ որի՝ կստեղծվի Բյուջետային ծրագրերի գնահատման խորհուրդ: «Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հունվարի 23-ի N 57-Ն որոշմամբ հաստատված՝ բյուջետային ծրագրերի գնահատման կարգի 2-րդ կետի 9-րդ ենթակետը և 6-րդ կետը՝ 1. Ստեղծել Հայաստանի […] ...
19:53 13.08.2025
Գոռ Մալաքյանը ավարտել է ֆուտբոլիստի կարիերան«Արարատի» կիսապաշտպան Գոռ Մալաքյանը տեսաուղերձով հայտնել է կարիերան ավարտելու մասին: 31-ամյա ֆուտբոլիստը սակայն չի հեռանում ֆուտբոլից, նա ընդգրկվել է «Փյունիկի» նորանշանակ գլխավոր մարզիչ Արտակ Օսեյանի շտաբում։ Մալաքյանն «Արարատի» կազմում հանդես էր գալիս 2021թ. հուլիսից, 119 խաղում նա խփել է 3 գոլ, կատարել 6 գոլային փոխանցում։ Նախկինում նա խաղացել է նաև «Փյունիկում», «Արարատ-Արմենիայում», «Շիրակում», «Ալաշկերտում», ուկրաինական […] ...