Երեխայի համար ընտանիքը գերադասելի է ցանկացած տեսակի հաստատությունից․ քննարկում «Թռչունյան տուն» խնամքի կենտրոնի փակման հարցով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 08 2025
  • $
    382.70
  • RUBLE
    4.77
  • 445.92
WEATHER
+29.09 oC

Երեխայի համար ընտանիքը գերադասելի է ցանկացած տեսակի հաստատությունից․ քննարկում «Թռչունյան տուն» խնամքի կենտրոնի փակման հարցով

20:14 14.01.2020

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Էդուարդ Իսրայելյանը հունվարի 10-ին մասնակցել է Գյումրու «Թռչունյան տուն» խնամքի կենտրոնի փակման վերաբերյալ կազմակերպված քննարկմանը։

Մայր Աթոռի սոցիալական գրասենյակի տնօրեն Տեր Մարկոս քահանա Մանգասարյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչը, Շիրակի մարզպետարանի ներկայացուցիչները, Գյումրու խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի քարտուղարը, Գյումրու սոցիալական ծառայության ներկայացուցիչը «Թռչունյան տուն» խնամքի կենտրոնի տնօրենի, աշխատակիցների, ծնողների և երեխաների հետ քննարկել են այն հարցը, որ խնամքի կենտրոնի ֆինանսավորումը դադարեցված է, չկան կենտրոնի աշխատանքը շարունակելու այլ հնարավորություններ և այդ պատճառով կենտրոնը լուծարվում է: Ավելին, հաստատության լուծարումը համահունչ է հաստատությունների վերակազմակերպման պետության քաղաքականությանը։

Քննարկման ընթացքում ծնողները տեղեկացվել են, որ մարզի սոցիալական ծառայություններ մատուցող կազմակերպությունները պատրաստ են աջակցել ընտանիքներին, որպեսզի ընտանիքների վերամիավորման գործընթացն անցնի հնարավորինս սահուն։ Այն երեխաները, որոնց ընտանիք վերադառնալը հնարավոր չի լինի, կտեղափոխվեն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության Գյումրու թիվ 2 գիշերօթիկ խնամքի հաստատություն։

Ծնողները ներկայացրել են իրենց մտահոգությունները, որոնցից մի շարք հարցերի տեղում լուծումներ են տրվել, մնացած խնդիրների լուծման համար նրանց առաջարկվել է դիմել Շիրակի մարզպետին։

Երեխաներին նույնպես ներկայացվել է հաստատության լուծարման հետ կապված գործընթացները, մասնակիցները լսել են երեխաների կարծիքը և առաջարկները։

«Թռչունյան տուն» խնամքի կենտրոնի աշխատակիցները Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցչին են դիմել 6 ամիս աշխատավարձ չստանալու հիմքով։ Բարձրացված հարցի առնչությամբ նրանք խորհրդատվություն են ստացել Պաշտպանի աշխատակազմի Շիրակի ստորաբաժանումում։

Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների պաշտպանն աջակցում է պետության՝ երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունների ճիշտ վերակազմակերպման գործընթացին, ինչպես նաև օրեր առաջ հրապարակել է նաև «Թռչունյան տուն» կրթահամալիր-մանկատանը տարիներ շարունակ արձանագրված խնդիրները։

Պաշտպանը, որպես Երեխայի իրավունքների կոնվենցիայի դրույթների կիրառության անկախ մոնիտորին իրականացնող մարմին, իր ուշադրության կենտրոնում է պահում երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունների վերակազմակերպման գործընթացը։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տեսագրությունում պատկերված անձինք որոնվում են քրեական վարույթի շրջանակներում

20:56 21.08.2025

Տեսագրությունում պատկերված անձինք որոնվում են քրեական վարույթի շրջանակներում

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում են տեսագրությունում պատկերված անձինք։ Նրանց ինքնության մասին տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել Ոստիկանության Էրեբունու կա՛մ մոտակա բաժին, կա՛մ զանգահարել 1-02, 033-78-78-45 հեռախոսահամարներին։ Տեղեկություն տրամադրող անձի գաղտնիությունը երաշխավորվում է։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված […] ...

Ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

20:47 21.08.2025

Ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 22-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Աբովյան փ. 22, 22ա շենքեր, Աբովյան փ. 1, 4/3, 4/6 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Պուշկինի փ. 1, 3 շենքեր, Սայաթ-Նովայի պող. 8 շենք, Սայաթ-Նովայի պող. 10, 12 շենքեր […] ...

Սպերցյանը դժգոհ է Գալիցկիից․ Իվան Կարպով

20:38 21.08.2025

Սպերցյանը դժգոհ է Գալիցկիից․ Իվան Կարպով

Հայաստանի ազգային հավաքականի և ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը դժգոհ է ակումբի նախագահ Սերգեյ Գալիցկիի պահվածքից։ Այս մասին հաղորդում է Իվան Կարպովը: 25-ամյա հայ ֆուտբոլիստը դժգոհ է, որ Գալիցկին թույլ չի տալիս իրեն տեղափոխվել «Սաութհեմփթոն»: «Կրասնոդարի» նախագահն ավելի վաղ խոստացել էր բաց թողնել հայ կիսապաշտպանին այն դեպքում, եթե «Կրասնոդարը» Ռուսաստանի չեմպիոն դառնար: Սակայն դրանից հետո […] ...

Վրաերթ՝ Զովունիում. կան տուժածներ

20:26 21.08.2025

Վրաերթ՝ Զովունիում. կան տուժածներ

Օգոստոսի 20-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 24-ամյա Արսեն Մ.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Զովունի գյուղի 1-ին փողոցում՝ «Դայմոնդ» սուպերմարկետի դիմաց՝ հետիոտնային անցման վրա, վրաերթի է ենթարկել Կոտայքի մարզի բնակիչ 23-ամյա Սահականույշ Մ.-ին և 16-ամյա Մարի Մ.-ին: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, վրաերթի հետևանքով […] ...

Դրամաշնորհային մրցույթ՝ երիտասարդ գիտնականների վերապատրաստման ծրագրի համար

20:17 21.08.2025

Դրամաշնորհային մրցույթ՝ երիտասարդ գիտնականների վերապատրաստման ծրագրի համար

ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորվող «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» շրջանակում հայտարարվում է երիտասարդ գիտնականների վերապատրաստման մրցույթ: Այս մասին հայտնել են ԿԳՄՍՆ-ից: Մրցույթի արդյունքում դրամաշնորհներ կտրամադրվեն երիտասարդ գիտնականներին՝ արտասահմանյան գիտահետազոտական կենտրոններում մասնագիտական վերապատրաստման և մեթոդաբանական գիտելիքի խորացմանն ուղղված դասընթացների մասնակցության համար։ Մրցույթն իրականացվում է գիտական և գիտատեխնիկական գործունեության բոլոր բնագավառներով և մասնագիտություններով: Մրցույթն այս տարի իրականացվում է […] ...

«Կրասնոդարը» մերժել է Էդուարդ Սպերցյանի համար «Սաութհեմփթոնի» վերջնական առաջարկը

20:09 21.08.2025

«Կրասնոդարը» մերժել է Էդուարդ Սպերցյանի համար «Սաութհեմփթոնի» վերջնական առաջարկը

Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարը» մերժել է Էդուարդ Սպերցյանի համար «Սաութհեմփթոնի» կատարած վերջնական առաջարկը, հաղորդում է РБ Спорт-ը: «Կրասնոդարը» վերջնական որոշում է կայացրել բաց չթողնել 25-ամյա ֆուտբոլիստին անգլիական ակումբ: Ակումբն այլ առաջարկների է սպասում: Որոշման գլխավոր պատճառն այն է, որ անգլիական կողմից գումար ստանալը բարդ է առկա պատժամիջոցների պայմաններում»,- նշում է աղբյուրը: Այդուհանդերձ, «Կրասնոդարը» դեմ չի եղել […] ...

BACK_TO_TOP