17:07 07.12.2019
«Մենք աշխատում ենք կտրուկ չլինել մեր տեսակետների մեջ: Համարում ենք, որ ցանկացած տեսակետ գոյության իրավունք ունի: Բայց առաջարկում ենք հավասարակշռված մոտեցումներով առաջ գնալ: Մենք հայտարարել ենք երկրի մրցունակության բարձրացման մասին: Ուղղակի հարկերի դրույքաչափերի նվազեցման, հարկերի բեռի նվազեցման հայեցակարգը հիմնված է այն տրամաբանության վրա, որ տնտեսավարողների համար լրացուցիչ հնարավորություն ընձեռվի և տնտեսավարողները կարողանան ազատված միջոցներով ներդրումներ […]
16:54 07.12.2019
SHANTNEWS.am-ի տեղեկություններով՝ կրթության գիտության մշակույթի և սպորտի փոխնախարար Գևորգ Լոռեցյանը, նրա վարորդը և հայկական ֆուտբոլային ակումբներից մեկի նախագահը կալանավորվել են, նրանց մեղադրանք է առաջադրվել: ԱԱԾ մամուլի ծառայությունից SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատեցին կալանավորման լուրը, նշեցին, որ ձերբակալվածներին առաջադրվել է մեղադրանք և նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Ավելի վաղ հայտնել էինք` ԿԳՄՍ փոխնախարարը, նրա […]
16:51 07.12.2019
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության պատգամավոր Թեհմինա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Երևանի ու վարչական շրջանների տոնական ծախսերին ու քննադատել մեծ գումարների տրամադրումը նման միջոցառումներին։ «Երեկ ավագանու նիստի ժամանակ խոսեցի կառավարության և քաղաքապետարանի կողմից Հանրապետության հրապարակում անցկացվող միջոցառումներին տրամադրվող ահռելի գումարի՝ շուրջ 321 մլն դրամի մասին։ Ուզում եմ հստակեցնել, որ սրա մեջ ամենևին չեն մտնում […]
16:34 07.12.2019
Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի Ավիացիոն անվտանգության ծառայության աշխատակցի կողմից Մեկնման սրահում հայտնաբերվել է պայուսակ, որտեղ եղել է 4000 ԱՄՆ դոլար և անձնական այլ իրեր: Հայտնաբերված պայուսակը փոխանցվել է օդանավակայանի Կորած և գտնված իրերի բաժին: Հարգելի՛ ուղևորներ, հորդորում ենք ուշադիր լինել ձեր անձնական իրերի նկատմամբ:
16:28 07.12.2019
31 տարի առաջ այս օրը հանրապետությունում ժամանակը կանգ առավ` ժ. 11.40: Այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանի հյուսիսում, հարյուր հազարավոր մարդկանց համար ժամանակը բաժանեց «մինչ» և «հետո»-ի: Այն տարածքում, որը գրեթե 3 տասնամյակ գնահատվում էր որպես «աղետի գոտի», հիմա արդեն մեծանում է սերունդ, որը միայն լսել է երկրաշարժի մասին: Իսկ աղետի իրական դեմքը, ողբերգություն ավելի քան […]
16:09 07.12.2019
Դեկտեմբերի 6-ին տաք հետքերով ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողները Շիրակի մարզում հայտնաբերել ու ոստիկանության Կոտայքի բաժին են բերման ենթարկել 27-ամյա Արտյոմ Հովհաննիսյանին, 21-ամյա Անդրանիկ Խլղաթյանին և 27-ամյա Գուրգեն Մեսրոպյանին, իսկ մինչ այդ էլ Աբովյանում հայտնաբերել ու բերման են ենթարկել Կոտայքի մարզի բնակիչ, 23-ամյա Էդգար Խուրշուդյանին: Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը: Բերման ենթարկվածներից Ա. Հովհաննիսյանը, Ա. […]
16:01 07.12.2019
Դեկտեմբերի 6-ին թալանել են ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Հրանտ Այվազյանի ավտոմեքենան: Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը: Պատգամավորը դիմել է ոստիկանության Մաշտոցի բաժին և հայտնել, որ նույն օրը ժամը 01:00-ից մինչև 09:30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք ապակին կոտրելու միջոցով 16-րդ թաղամասի 33 շենքի բակում կայանված, իրեն պատանող Toyota մակնիշի 131 HH 11 […]
15:53 07.12.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը դեկտեմբերի 7-ին Գյումրիում այցելել է «Մոր և մանկան ավստրիական հիվանդանոց»: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: Նախագահը շրջել է հիվանդանոցում, զրուցել բուժաշխատողների հետ։ Բարձր գնահատելով նրանց աշխատանքը՝ նախագահը նշել է, որ երեխաների բժիշկ լինելն ամենապատվաբերն է աշխարհում։ Վերածնվող Գյումրիում այս գիշեր լույս աշխարհ են եկել չորս […]
15:47 07.12.2019
Այս մարդիկ հայերի կողքին էին, երբ դրա կարիքն ամենից շատ էր զգացվում, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»: 31 տարի առաջ` 1988-ին, Հայաստանում ավերիչ երկրաշարժի մասին տեղեկանալով, Վիրջինիա և Ֆլորիդա նահանգների փրկարարներն անմիջապես մեկնեցին օգնության: Այն, ինչ տեսան փրկարարները Սպիտակում, աննկարագրելի էր, հիշում է Դոն Բոթը. «Երբ տեսնում ես իրար վրա դրված դագաղների այդ բուրգերը յուրաքանչյուր փողոցում, […]
15:41 07.12.2019
Ֆինանսների նախարարությունը նախկինում ունեցել է վարձակալության տարածք: «Գանձապետականը տեղավորված էր տարածքում, որը մեզ չէր պատկանում, դրա համար վարձակալության վճարներ էինք տալիս: Ներկայումս մենք հավաքվեցինք մի տարածքում, և այլևս չենք վճարում այդ վարձակալական վճարները: Այսպիսով, հիմա չենք վճարում տարեկան մոտ 120 մլն դրամ»,- լրագրողների հետ զրույցում պարզաբանել է Ջանջուղազյանը:
15:20 07.12.2019
Դեկտեմբերի 6-ին` ժամը 4.50-ին «Ստեփանավան» բժշկական կենտրոնից ոստիկանության Ստեփանավանի բաժին հաղորդում է ստացվել, որ «որովայնի ձախ կողային պատի կտրած, ծակած չթափանցող վերք» ախտորոշմամբ, ոչ սթափ վիճակում, իրենց մոտ բուժօգնության է դիմել մի տղամարդ։ ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խմբին տղամարդը հայտնել է՝ վնասվածքը ստացել է նույն օրը ժամը 2-ի սահմաններում, Լոռի Բերդ գյուղի […]
15:02 07.12.2019
«Ժամանակն է, որ այն սերը, որ մեր սրտում պահել ենք ավելի քան 30 տարի, այն ջերմությունը, հոգատարությունը և այն մեծ գնահատականը, որ ունենք ձեր համբերատարության, ձեր արժանապատվության հանդեպ, վերադարձնենք ձեզ։ Ժամանակը եկել է, որ բոլորս միասին վերականգնենք այս հոյակապ քաղաքը, Սպիտակը, Վանաձորը և կյանք ու ուրախություն բերենք նորից»,-այսօր Գյումրիում ասել է նախագահ Արմեն Սարգսյանը՝ պատասխանելով […]
15:00 07.12.2019
«Հանրային բարիքի արդար բաշխում. պետությունը ֆինանսների կառավարման համակարգի բարեփոխումների հիմքում սա է դրել: Մենք կարծում ենք, որ դրան հնարավոր է հասնել կարգավորումների, կանխատեսումների և դրանց հիման վրա որոշումների համարժեքությունն ապահովելու ճանապարհով: Այդ ամենը կիսատ կլիներ, եթե տեղի չունենար բացարձակ թափանցիկության և հաշվետվողականության միջավայրում»,- լրագրողների հետ այսօրվա ասուլիսում ասել է ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը: Նախարարը […]
14:42 07.12.2019
«Ֆինասների նախարարությունում նախաձեռնվել են բարեփոխումներ, թեև ղեկավար և աշխատակից հարաբերակցությունը բավականին զիջում է տնտեսության մեջ ընդունված մոտեցումների հարաբերակցությանը. մեկ ղեկավարին 7-10 աշխատակցի հարաբերակցությամբ համարվում է, որ համակարգը կարող է աշխատել արդյունավետ»,- այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը: Նախարարը նշել է, որ իրենց մոտ մեկ ղեկավարի 3 աշխատակից է բաժին […]
14:27 07.12.2019
«Շանթ» հեռուստաընկերության մեկնաբան Սագօ Արեանը Ստամբուլից տեղեկություններ է հաղորդում Պոլսո հայոց պատրիարքի ընտրությունների մասին: Նրա խոսքով` եկեղեցին և մարդիկ ակտիվորեն պատրաստվում են պատրիարքի ընտրություններին: Այս պահին բոլորը կատարում են կազմակերպչական աշխատանքներ, և այսօր լռության օր է: Պոլսո միաբանության կրոնական համագումարն այսօր պիտի ընտրի իր 17 պատգամավորների: Մանրամասները` տեսանյութում:
14:05 07.12.2019
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել. «31 տարի առաջ այս օրը՝ 1988թ. դեկտեմբերի 7-ին, Հայաստանում խոշորագույն աղետ տեղի ունեցավ։ Ստորգետնյա հզոր ցնցումների հետևանքով կես րոպեում ավերվեց հանրապետության գրեթե ողջ հյուսիսային հատվածը, որտեղ ապրում էր շուրջ 1 մլն մարդ։ Այսօր պետությունն ամեն ինչ անում է, որ աղետի գոտու բնակիչների հույսն ու […]
14:00 07.12.2019
Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ Աղետի գոտում գտնվող Լեռնանցք համայնքում 8 բնակարան է կառուցվել:
13:50 07.12.2019
1988 թվականի երկրաշարժի 31-րդ տարելիցի կապակցությամբ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Գյումրի՝ հարգանքի տուրք մատուցելու երկրաշարժի զոհերի հիշատակին։ Քաղաքի Սուրբ Աստվածածին (Յոթ վերք) եկեղեցում Հանրապետության նախագահը ներկա է գտնվել երկրաշարժի զոհերի հիշատակի ոգեկոչման պատարագին՝ ձեռամբ՝ Մայր Աթոռի Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Հայր Գարեգին Համբարձումյանի, օրհնությամբ՝ Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Տեր Միքայել […]
13:29 07.12.2019
Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ աղետի գոտում սեփական տուն կորցրած ընտանիքները չեն ապահովվել բնակարանով, քանի որ երկրաշարժից անմիջապես հետո՝ ԽՍՀՄ տարիներին, ռուբլիով փոխհատուցվել են: Նա տեղեկացրեց՝ այս պահին ավարտվել է պետական բնակարան կորցրած ընտանիքների բնակապահովման խնդիրն ամբողջությամբ, մի քանի մասնավոր դեպք է մնացել, որոնք դիտարկվում են դատական կարգով: «Սեփական տուն […]
13:18 07.12.2019
Ազգային ժողովի նախագահը 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը հարգել է Վանաձորում։ «Դեկտեմբերի 7-ին Վանաձորի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի 1988 թվականի երկրաշարժի զոհերի ոգեկոչման կարգին և ծաղիկներ խոնարհեցի երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողին»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Միրզոյանը։ https://www.facebook.com/President.Parliament.AM/posts/2792106110827835
13:00 07.12.2019
2rd.am-ի ֆեյսբուքյան էջը հրապարակել է լուսանկար և հայտնել՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անունից Գյումրի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու մոտ ծաղկեպսակ է դրվել` ի հիշատակ Սպիտակի ավերիչ երկրաշարժի զոհերի:
12:56 07.12.2019
Էջմիածնի քաղաքապետարանի լրատվական ծառայությունից հայտնում են, որ սերբական ինքնաթիռի կործանման վայրում կառուցված հուշահամալիրում Սպիտակի ավերիչ երկրաշարժի զոհերի և Հայաստանին օգնության շտապող սերբ օդաչուների հիշատակին հարգանքի տուրք է մատուցվել: Հարգանքի տուրք է մատուցել նաև Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը:
12:47 07.12.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Լոռու մարզի Լեռնանցք համայնքում քաղաքացիները մոտենում էին ամենատարբեր խնդիրներով՝ հողային և այլ հարցերով: Բնակարանամուտը տոնող հերթական ընտանիքին այցելելիս հեռվից ՀՀ վարչապետին դիմեց քաղաքացիներից մեկը՝ ասելով. «Պարո´ն Փաշինյան, էս մեր բանկի փողերը ընչի՞ չեն տալիս»: «Ըհը, հասանք բանկի փողերին»,- ասաց վարչապետը: Ավելի ուշ, բնակարանում Փաշինյանին դիմեցին նույն հարցով: Նա կատակեց. «Բանկի փողերը […]
12:41 07.12.2019
ՖԻՖԱ-ի մրցավարական կոմիտեի նախագահ Պյեռլուիջի Կոլինան հերքել է լուրերն այն մասին, որ նա Հայաստանում ապօրինի ճանապարհով երեխա է որդեգրել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Կոլինան ասել է իտալական ANSA գործակալությանը: «Ապշեցի՝ կարդալով, որ տեղեկություններ կան, թե ես ապօրինի ձևով հայ երեխայի եմ որդեգրել: Հարգում եմ այն անձանց, ովքեր օրինական ճանապարհով երեխա են որդեգրում, սակայն […]
12:36 07.12.2019
Սպիտակ քաղաքում բացվել է ամերիկահայ բարերար Քըրք Քըրքորյանի արձանը՝ ստեղծված քանդակագործ Լևոն Թոքմաջյանի նախաձեռնությամբ ու հենց նրա ձեռամբ: Հեղինակը պատմել է, որ տարիներ շարունակ ինքը մտածել է Քըրքի արձանը քանդակելու մասին, նույնիսկ ստեղծել է նրա գիպսե քանդակը, որը հետագայում բարերարը տարել է: «Այս քանդակը իմ նվերն է և միաժամանակ իմ երախտագիտությունն է այդ մարդուն»,- ասել […]
12:30 07.12.2019
Երևանի «Փյունիկ»-ի նախագահ Արթուր Սողոմոնյանն անդրադարձել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից Արսեն Աղաջանյանի թեկնածության մերժմանը. ««2019 թվականի դեկտեմբերի 6-ը անկասկած հայկական ֆուտբոլի սև օրերից մեկն է։ Հերթական անգամ ֆուտբոլային պաշտոնյաները ցուցաբերեցին իրենց կողմնակալ վերաբերմունքն ու օբյեկտիվության բացակայությունը, դրանով իսկ թաղելով լավ փոփոխությունների հասնելու բոլոր հույսերը։ Ի սկզբանե անտրամաբանական էր որոշումների կայացման սկզբունքը․ թեկնածուներից մեկն էր […]