19:25 06.12.2019
Դեկտեմբերի 6-ին շահագործման է հանձնվել «Ղալթախչի» երկաթուղային կայարանը, որն ավերվել էր 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի ժամանակ:
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության կողմից ձեռնարկված միջոցների շնորհիվ՝ 2008 թվականից իրականացվել էր կայարանի ենթակառուցվածքի օբյեկտների արդիականացումն ու հիմնանորոգումը (գծային տնտեսություն, քարշային ենթակայան, միկրոպրոցեսորային կիսաավտոմատ արգելափակման համակարգ):
Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը շնորհավորել է ներկաներին և աշխատակիցներին ու մաղթել անփորձանք աշխատանք․ «Ուրախ եմ, որ «Հարավկովկասյան երկաթուղի»-ները ուշադրություն է դարձնում ենթակառուցվածքների զարգացմանն ու արդիականացմանը, մաղթում եմ ձեզ ծանրաբեռնված, բայց անխոչընդոտ աշխատանք»։
Անբասիր աշխատանքի և վաստակի համար «Հարավկովկասյան երկաթուղի»-ների մի շարք աշխատակիցների Շիրակի մարզպետը հանձնել է շնորհակալագրեր։
Նշենք, որ «Ղալթախչի» կայարանը տարեկան ընդունում և ուղարկում է գրեթե 360 գնացք: Բեռնաթափման տարեկան ծավալը կայարանում կազմում են 4000 տոննա նավթալից բեռներ: Կայարանի ենթակառուցվածքի վերականգնման շրջանակներում կառուցվել է նոր շենք, վերականգնվել էլեկտրակենտրոնացման համակարգը, տեղադրվել են անհրաժեշտ սարքավորումներ: Բոլոր կառույցները գազաֆիկացված են, ապահոված են աշխատանքի բոլոր պայմանները: Կայարանի վերակառուցմանն երկաթուղին ուղղել է 44 մլն դրամ:
16:10 16.05.2025
Թմրամիջոցը հարևանին իրացրել էր 22-ամյա երիտասարդը. Վաղարշապատի համայքային ոստիկանների բացահայտումըՀամայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Արշալույս գյուղի բնակիչ 60-ամյա տղամարդը տանը և օժանդակ շինություններում ապօրինի թմրանյութ է պահում։ Նախաձեռնվել է քրեական վարույթ: Մայիսի 14-ին 60-ամյա տղամարդու տանը կատարված զննությամբ հայտնաբերվել է 7 գրամ դեղնականաչավուն զանգված: Հետագա միջոցառումներով պարզվել է, որ 60-ամյա տղամարդուն թմրամիջոցը հյուրասիրելու եղանակով իրացրել է 22-ամյա համագյուղացին։ Վերջինս ևս […] ...
16:04 16.05.2025
Ալեքսիս Օհանյանը ձեռք է բերել «Չելսիի» կանանց ակումբի բաժնետոմսերի 10 տոկոսըReddit-ի հիմնադիր Ալեքսիս Օհանյանը ձեռք է բերել Լոնդոնի «Չելսիի» կանանց ֆուտբոլային ակումբի բաժնետոմսերի 10%-ը՝ ներդնելով 20 միլիոն ֆունտ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Լեգենդար ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսի հայազգի ամուսինը կմիանա լոնդոնյան ակումբի տնօրենների խորհրդին։ Օհանյանը նախկինում ամերիկյան «Էյնջել Սիթի» ակումբի ամենամեծ բաժնետերն էր: Նա 2024 թվականին ռեկորդային գումարով վաճառել է ակումբը։ Օհանյանը հիմա հույս […] ...
16:00 16.05.2025
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հետևել է ապագա պարեկների ընդունելության գործընթացինՆԳ նախարարության կրթահամալիրում մայիսի 12-16-ը տեղի է ունեցել Ոստիկանության հենասյունային ուղղություններից մեկում՝ Պարեկային ծառայությունում ընդունելության եզրափակիչ փուլը՝ հարցազրույցները։ Այս փուլին մասնակցում են ֆիզիկական պատրաստականության և մասնագիտական պիտանելիության համապատասխանության համալիր ստուգումները հաղթահարած դիմորդները։ Գործընթացին հետևել է Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն՝ Ոստիկանության ղեկավար կազմի ուղեկցությամբ այցելելով ՆԳՆ կրթահամալիր։ Նախարարը շրջել է ուսումնական հաստատությունում, զրուցել հանձնաժողովների անդամների […] ...
15:55 16.05.2025
Ինչ են քննարկել Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահըՏիրանայում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովի շրջանակում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։ Երկուստեք կարևորվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցումը։ Կողմերը քննարկել են ընթացիկ վիճակը և կարևորել ստորագրման ուղղությամբ գործընթացի շարունակականությունը: ...
15:51 16.05.2025
Եվրամիությունը Երևանի ու Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրում է ակնկալումԵվրամիությունն ակնկալում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը շուտափույթ կստորագրեն երկու երկրների միջև արդեն իսկ համաձայնեցված խաղաղության համաձայնագիրը։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ անդրադառնալով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ իր ու Եվրոպական խորհրդարանի նախագահ Անտոնիո Կոշտայի ունեցած հանդիպումներին։ «Եվրոպական խորհրդի նախագահն ու […] ...
15:47 16.05.2025
Ֆիդանը կարծում է, որ Ստամբուլի բանակցությունները կարող են հանգեցնել Ուկրաինայում խաղաղությանԱնկարան հավատում է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև Ստամբուլում երեք տարվա ընթացքում առաջին բանակցությունները կարող են հանգեցնել խաղաղության, եթե կողմերը կառուցողական մոտեցում ցուցաբերեն, ուրբաթ օրը հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։ Ռուսաստանի, Ուկրաինայի և Թուրքիայի միջև եռակողմ հանդիպումը մեկնարկել է ուրբաթ օրը, որին մասնակցել է նաև թուրքական հետախուզության ղեկավար Իբրահիմ Քալինը, հայտնում է […] ...