19:20 06.11.2019
Հանրապետության նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել երկօրյա պաշտոնական այցով Հայաստան ժամանած Հունաստանի Հանրապետության նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսի հրաժեշտի պաշտոնական արարողությունը:
Կարճատև զրույցի ընթացքում ամփոփելով այցի արդյունքները՝ նախագահներն ընդգծել են հայ-հունական հարաբերությունների բարձր մակարդակը:
«Կարծում եմ՝ ընդամենը մեկ օրվա ընթացքում մի քանի փոքր, բայց կարևոր քայլեր արեցինք: Դրանք քայլեր են ճիշտ ուղղությամբ, որ առաջիկայում շատ ավելի կարևոր որոշումներ ընդունվեն և համագործակցության ճանապարհներ բացվեն Հունաստանի և Հայաստանի, հույն և հայ ժողովուրդների ու մեր սփյուռքների միջև»,– նշել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը:
Նա ընդգծել է, որ Հունաստանը Հայաստանի լավագույն բարեկամներից է, և երկու ժողովուրդները միասին անցնելու երկար ճանապարհ ունեն: Արմեն Սարգսյանը Հունաստանի իր գործընկերոջը հրավիրել է ընտանիքի հետ կրկին այցելել Հայաստան:
Հունաստանի նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և հյուրընկալության համար:
«Մեր հոգին միշտ կմնա այստեղ՝ Հայաստանում: Մեր ժողովուրդների միջև բարեկամությունը երկար տարիների պատմություն ունի, և շնորհիվ Ձեզ՝ այդ բարեկամությունն ունի մեծ ապագա: Անշուշտ, մեր երկրների առջև մեծ մարտահրավերներ կան, բայց ունենք շատ ընկերներ, շատ դաշնակիցներ և պետք է ամեն ջանք գործադրենք, որ այդ բարեկամությունը դառնա հարատև»,– ասել է նա:
Հանդիպմանը հաջորդել է Հունաստանի Հանրապետության նախագահի հրաժեշտի պաշտոնական արարողությունը:
21:50 04.07.2025
Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆՄեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...
21:45 04.07.2025
Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներինԲաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...
21:40 04.07.2025
Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...
21:30 04.07.2025
Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմաններըՎրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...
21:18 04.07.2025
Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակներիՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։ ...