Թանկարժեք նվեր Ryan Air-ին․ «168 ժամ» – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 07 2025
  • $
    383.96
  • RUBLE
    4.90
  • 446.01
WEATHER
+20.09 oC

Թանկարժեք նվեր Ryan Air-ին․ «168 ժամ»

08:37 05.11.2019

«168 ժամ»-ը գրում է․ «Երբ իռլանդական «Ryan Air» փոքր բյուջետային ավիաընկերության՝ մեծ շուքով ու առավել մեծ աղմուկով հայկական շուկա մուտք գործելն ազդարարվեց, համատեղ ասուլիսի ընթացքում, 168.am-ի հարցին, թե որոշ ուղղությունների համար հնարավոր է տոմս ձեռք բերել անգամ 20 դոլարով, բայց Հայաստանում կա օդի տուրքի հարկ, որի գումարը կազմում է մոտավոր 20 դոլար, այդ պարագայում ինչպե՞ս եք 20 դոլարով տոմսեր վաճառելու ՀՀ-ում, նպատակահարմար համարեց պատասխանել հանդիպմանը ներկա Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը՝ ասելով. «Ես շուտվանից ասել եմ, որ առաջարկել ենք նոր ուղղությունների համար օդի տուրքը հանենք: Դա ընթացքի մեջ է»:

Եվ ահա արդեն իսկ իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական e-draft.am կայքում քննարկման է դրվել «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, համաձայն որի, եթե հակիրճ ներկայացնենք, «օդի տուրք»-ի 10.000 ՀՀ դրամ ազատման արտոնությունից կազատվեն այն ավիաընկերությունները, որոնք իրականացնում են առևտրային ավիափոխադրումներ դեպի իրենց կողմից վերջին 12 ամիսներին չսպասարկված IATA կոդով նոր օդանավակայաններ՝ սկսած առաջին թռիչքի մեկնարկի օրվանից, իսկ եթե ավելի պարզ նշենք, ապա «օդի տուրք»-ից ազատման արտոնությունները տրվելու են ոչ թե նոր քաղաքներից չվերթեր իրականացնող ավիաընկերություններին, այլ փաստորեն, ըստ էության, նոր օդանավակայաններից չվերթեր իրականացնողներին:

168.am-ն օրենքի նախագծի վերաբերյալ փորձեց կարծիքներ ստանալ Հայաստանում ավիափոխադրումներ իրականացնող մի քանի ավիաընկերությունների ներկայացուցիչներից՝ հասկանալու համար, թե ընդունելի՞ է արդյոք այս նախագիծը բոլորի համար, հակամրցակցային խնդիրներ չե՞ն առաջանալու, և առհասարակ ի՞նչ հեռանկարներ կան ավիափոխադրողների համար՝ կապված օրենքի նոր փոփոխությունների հետ:

Ռումինական «Tarom Airline» ավիաընկերության հայաստանյան գլխավոր ներկայացուցիչ Արարատ Մուրադյանը, ով շուրջ 30 տարի այս շուկայում աշխատանքի փորձ ունի, 168.am-ի հետ զրույցում նշեց, որ իր համար անհասկանալի է, թե ինչ է նշանակում՝ նոր ուղղություն:

«Այս հարցի պատասխանը ես կոլեգաներիցս շատերից եմ փորձել ստանալ, բայց ոչ ոք չի կարողանում դա բացատրել: Բացի դրանից, ինչո՞ւ «Air France»-ը, լեհական LOT-ը, ավստրիական ավիաուղիները, «Аэрофлот»-ը, S7-ը, որոնք 20 տարուց ավելի շարունակում են օդի հարկ վճարել, պետք է էլի վճարեն, իսկ ինչ-որ նոր մտած ընկերություն չպիտի վճարի: Դա ինչքանո՞վ է ճիշտ»,- տարակուսեց Ա. Մուրադյանը:

Մեր հարցին, թե փաստորեն ինքը կարծում է, որ սա արվում է «Ryan Air»-ի համար, վերջինս պատասխանեց՝ «լրիվ արված է «под «Ryan Air»», միանշանա՛կ»:

«Սրանք լրիվ հակամրցակցային պայմաններ են: Ստացվում է, որ միայն «Ryan Air»-ի համար է հանվում օդի տուրքը: Նրա համար, իհարկե, շատ մեծ զեղչեր են արվում: Բացի դրանից, պետբյուջեից նրան վճարվում է ռեալիթի: Գյումրիից թռչող յուրաքանչյուր ուղևորի համար, որքանով որ ես տեղյակ եմ, մոտ 80 եվրո, իսկ Երևանից՝ 20-70 եվրո՝ նայած ուղղությունների»,- նկատեց «Taron Airline» ավիաընկերության հայաստանյան գլխավոր ներկայացուցիչը:

Հարցին, թե այդ գումարներն արդյո՞ք բյուջեից են վճարվելու, որովհետև կառավարությունը հերքում է դա, Արարատ Մուրադյանը պատասխանեց, որ իշխանություններն ասում են, որ դա վճարվում է արտաբյուջետային միջոցներից, բայց թե ո՞ր բյուջեից, ինքը չգիտի:

«Օրինակ, Ալիկանտեում նման մեխանիզմ գոյություն ունի, որ լոուքոսթ ավիաընկերություններին քաղաքային բյուջեից վճարում են շատ մեծ գումարներ, որ տուրիստ տանեն: Քաղաքային իշխանությունները բոլոր հյուրանոցներին հարկ են դրել ամեն ուղևորից, ենթադրենք, 5 եվրո, այսինքն՝ յուրաքանչյուր հյուրանոցի համարի արժեքի 5 եվրոն այդ լոուքոսթ ավիաընկերություններինն է: Այդ սխեման մեզ մոտ գոյություն չունի: Եթե այդ սխեման մեզ մոտ աշխատեր, ապա խնդիր չկար, բայց եթե դա մեր հարկերից է վճարվում ու միայն՝ «Ryan Air»-ին, … Այդքան գումարով կարելի էր հայկական ավիափոխադրող ստեղծել»,- ասաց Ա. Մուրադյանը:

168.am-ի հարցին, թե այս պայմաններում ինչպե՞ս է պատկերացնում իրենց հետագա գործունեությունը, և հնարավո՞ր է արդյոք՝ այս ամենը դառնա շուկան լքելու պատճառ, ասաց, որ իրենց ավիաընկերությունը շուկան չի լքի:

«Մենք աշխատում ենք կլասիկներից ավելի էժան գներով, գտնվում ենք նրանց ու լոուքոսթերի արանքում: Բայց եթե նույն «Ryan Air»-ը թռիչք իրականացնի ֆրանսիական «Օռլի» օդանավակայանից… Գիտենք, որ «Շառլ դը Գոլից» թռչում է «Air France»-ը, ինքը թռչի «Օռլից», Վարշավայի ու Վիեննայի մյուս օդանավակայաններից, այսինքն՝ տրորի կլասիկ ավիաընկերությունների ոտքերը, չի բացառվում, որ նրանք նեղանան, թողնեն դուրս գան շուկայից, որովհետև հայկական իշխանությունները տվել են անհավասար պայմաններ: Այդ դեպքում ի՞նչը կխանգարի «Ryan Air»-ին՝ 3 անգամ բարձրացնել գները, որովհետև, որքան տեղյակ եմ, հայկական կողմը որևէ մեխանիզմ չունի զսպելու գնաճը»,- ասաց Արարատ Մուրադյանը:

Նա խորհուրդ տվեց հիշել «Պոբեդա» ավիաընկերությանը, որը շուկա մտավ 7000 դրամով, այսօր նույն «Аэрофлот»-ի գներով է թռչում, այսինքն՝ «Ryan Air»-ը լոուքոսթ գներով չի թռչելու:

«Ինքը որպես լոուքոսթ՝ աշխատում է այն պարագայում, երբ թռչում է 1-1.5 ժամ: Չորս ժամանոց թռիչք լոուքոսթ ավիաընկերությունը «լոուքոսթ» գներով չի թռչում: Ինքը 30-40 եվրոյով պետք է կատարի 1-1.5 ժամանոց թռիչքներ, ուր կա մրցակցություն, և եթե նա գնա 4 ժամ, ապա թռչելու է նույն 400 եվրոյով»,- նկատեց Ա. Մուրադյանը»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Համայնքային հողերն ազատվել են ինքնակամ կառուցված շինություններից

23:59 16.07.2025

Համայնքային հողերն ազատվել են ինքնակամ կառուցված շինություններից

Համայնքային զավթված հողերը քաղաքին վերադարձնելու գործընթացը Երևանում շարունակվում է: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Կենտրոն վարչական շրջանում ապամոնտաժվել է Սբ. Գրիգոր Լուսավորիչ 12 հասցեին կից ինքնակամ շինությունը, Նոր Նորք վարչական շրջանում՝ Նորքի 9-րդ զանգվածի 43 շենքին կից ինքնակամ շինությունը, Աջափնյակ վարչական շրջանում՝ Նազարբեկյան 11/2 հասցեին կից ինքնակամ շինությունը, Շենգավիթ վարչական շրջանում՝ Արշակունյաց պողոտա 127 […] ...

Թակարդ տեսախցիկն արձանագրել է արջի բնական վարքագիծը՝ խաղալու և շրջելու պահերը

23:58 16.07.2025

Թակարդ տեսախցիկն արձանագրել է արջի բնական վարքագիծը՝ խաղալու և շրջելու պահերը

Հայաստանի վայրի բնությունը կրկին խոսում է իր լեզվով։ Թակարդ տեսախցիկն արձանագրել է արջի բնական վարքագիծը՝ խաղալու և շրջելու պահերը։ Այս մասին հայտնել են ՀՀ ՇՄՆ էկոպարեկային ծառայությունից: Այս յուրօրինակ կադրերը ոչ միայն ուրախ պահ են բնական միջավայրից, այլև կարևոր տեղեկատվություն՝ վայրի կենդանիների սովորությունների, տարածքների և կենսակերպի վերաբերյալ։ Էկոպարեկային ծառայությունը մշտապես հետևում է վայրի բնության կյանքի […] ...

Հայտնի է՝ Թիկնիզյանի «Ցրվենա Զվեզդայի» մրցակիցը ՉԼ որակավորման երկրորդ փուլում

23:57 16.07.2025

Հայտնի է՝ Թիկնիզյանի «Ցրվենա Զվեզդայի» մրցակիցը ՉԼ որակավորման երկրորդ փուլում

Սերբիայի չեմպիոն «Ցրվենա Զվեզդան» Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլում կմրցի Ջիբրալթարը ներկայացնող «Լինքոլն Ռեդ Իմպսի» հետ։ «Լինքոլն Ռեդ Իմպսը» որակավորման առաջին փուլում պայքարից դուրս է թողել Ֆարերյան կղզիների չեմպիոն «Վիկինգուրին»` հաղթելով ընդհանուր 4-2 հաշվով։ Հիշեցնենք, որ «Ցրվենա Զվեզդայի» կազմում է հանդես գալիս Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը, ով հուլիսին էր Մոսկվայի «Լոկոմոտիվից» տեղափոխվել սերբական […] ...

ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հուլիսի 6-12-ը

23:55 16.07.2025

ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հուլիսի 6-12-ը

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հուլիսի 6-12-ը (2025թ․): Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. Վանաձոր քաղաքում՝ Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ հուլիսի 12-ին, Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ չի գերազանցել, Հերացի փողոցի հարակից տարածք՝ չի գերազանցել։ Հրազդան քաղաքում՝ հուլիսի 7-ին, 11-ին և 12-ին, Գյումրի քաղաքում՝ հուլիսի 11-ին: ...

Սյունիքի մարզում մոտ 25 տոննա մազութով բեռնված բեռնատարը մասամբ կախվել է Ողջի գետի վրա. մազութն ամբողջությամբ թափվում է գետը

23:52 16.07.2025

Սյունիքի մարզում մոտ 25 տոննա մազութով բեռնված բեռնատարը մասամբ կախվել է Ողջի գետի վրա. մազութն ամբողջությամբ թափվում է գետը

Հուլիսի 16-ին, խոշոր ավտովթար ու արտակարգ ու վտանգավոր իրավիճակ է ստեղծվել Սյունիքի մարզում։ Ժամը 22:00-ի սահմաններում իրանական համարանիշերով «Scania» մակնիշի՝ մոտ 25 տոննա մազութով բեռնված բեռնատարը Կապան-Քաջարան ավտոճանապարհին դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե պաշտպանիչ պատնեշներին ու մասամբ կախվել Ողջի գետի վրա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների կա տուժած, […] ...

Վերահաստատել ենք շարունակել Բուլղարիայի հետ քաղաքական համագործակցությունը․ ԲՏԱ նախարար

23:50 16.07.2025

Վերահաստատել ենք շարունակել Բուլղարիայի հետ քաղաքական համագործակցությունը․ ԲՏԱ նախարար

ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ Սոֆիա աշխատանքային այցի շրջանակներում երկկողմ հանդիպում է ունեցել Բուլղարիայի արտաքին գործերի նախարար Գեորգ Գեորգիևի հետ։ «Հանդիպման ընթացքում ընդգծվել են երկու երկրների ժողովուրդների միջև գոյություն ունեցող պատմական և մշակութային դարավոր կապերը, փոխադարձ հարգանքի և ընդհանուր արժեքների հիմքի վրա ձևավորված բարեկամական հարաբերությունները։ Վերահաստատել ենք քաղաքական, տնտեսական, […] ...

BACK_TO_TOP