Շիրակի մարզում հայտնաբերվել են բրուցելյոզով հիվանդ խոշոր ու մանր եղջերավոր կենդանիներ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+33.09 oC

Շիրակի մարզում հայտնաբերվել են բրուցելյոզով հիվանդ խոշոր ու մանր եղջերավոր կենդանիներ

19:55 31.10.2019

Շիրակի մարզում կենդանիների մոտ բրուցելյոզ հիվանդության տարածման վտանգ կա: Ըստ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի՝ Շիրակի մարզի գյուղերում հայտնաբերվել է 171 գլուխ բրուցելյոզով հիվանդ կենդանի: Սա մոտ մեկ ամսվա ընթացքում կատարված ուսումնասիրությունների արդյունք է:

Սննդի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի աշխատակիցները, մարզի անասնաբույժների հետ համատեղ խոշոր ու մանր եղջերավոր կենդանիների արյան նմուշառում ու շիճուկաբանական հետազոտություն են կատարում:

Հիմա լրացուցիչ հետազոտությունները հիվանդ կենդանիներին հայտնաբերելու, ոչնչացնելու և հիվանդության տարածումը կանխելու համար են:

Անիկ Սարգսյանը Այգաբաց, Երազգավորս, Գետք համայնքների անասնաբույժն է: Իր սպասարկման տարածքում հաշվառված է մոտ 2700 գլուխ խոշոր եղջերավոր կենդանի: Արդեն մի քանի օր է՝ շրջում է համայնքներով ու անասուններից բրուցելյոզ հիվանդության հետազոտության համար արյան նմուշառում կատարում:

Ասում է՝ աշնանը նման պրոֆիլակտիկ աշխատանք կատարելը դժվար է, նախիրը դեռ արոտի է գնում: Ստիպված գյուղացիներից մի քանիսին խնդրում է կենդանիներին անասնագոմում պահել, կամ էլ արյունառության աշխատանքները կատարում է երեկոյան ժամերին:

«1200 հատ Այգաբացում է, 800՝ Երազգավորսում, 640 գլուխ էլ Գետքում։ Երևի մնացել է մոտ 30 տոկոսը, որ աշխատանքը վերջացնեմ։ Սա կարևոր գործ է ու բոլորն էլ ուզում են իրենց կենդանիներից արյուն վերցնեմ, հատկապես փոքր երեխա ունեցողները, որոնք սնվում են կովի կաթով»,- ասում է Անիկ Սարգսյանը:

3 գյուղերում ստուգումների արդյունքում հիվանդ կենդանիներ հայտնաբերել են: Բայց ախտորոշումը, ըստ անասնաբույժի, դեռ նախնական է: Վերջնական պատասխանը միայն լաբորատոր հետազոտությունն է տալու:«Կան, անուններ չեմ ասի, քանի դեռ Երևանից պատասխանը չեմ ստացել, տեսուչը ինձ կհայտնի, ես էլ անասունների տերերին։ Չնչին թվեր են, բայց հայտնաբերվել են»,- արյան հետազոտության արդյունքներն է ներկայացնում անասնաբույժը։Շիրակի մարզում հետազոտության է ենթարկվել մոտ 16 հազար խոշոր և մանր եղջերավոր կենդանի: Առաջին 8000-ի հետազոտության արդյունքներով բրուցելյոզով հիվանդ կենդանիների թիվը կազմում է 171: Հաջորդ 8000 գլխաքանակի մեջ նույնպես հիվանդությունը հայտնաբերվել է: Այստեղ արդեն պատասխանատուները թվերը ներկայացնում են ոչ թե գլխաքանակով, այլ տոկոսային հարաբերությամբ:

«Մանր եղջերավորների մոտ վարակվածության աստիճանը 0․9 տոկոս է, խոշորների մոտ՝ 0․4 տոկոս»,- մարզի տվյալներն է ներկայացնում ՍԱՏՄ Շիրակի մարզային կենտրոնի գլխավոր մասնագետ Գագիկ Սարգսյանը։

Վարակված կենդանիներին սանիտարական մորթի են ենթարկել: Ըստ մասնագետի՝ բրուցելյոզով հիվանդ կենդանու միսն օգտագործման ենթակա է միայն համապատասխան ջերմային մշակման ենթարկելուց հետո:Ըստ գլխավոր մասնագետի՝ հայտնաբերված բրուցելյոզով հիվանդ կենդանիների մեծ մասը եղել են մանր եղջերավորներ, ու հիմնականում՝ Անիի տարածաշրջանում: Ոչխարների մոտ առկա բրուցելյոզը համարվում է ամենավտանգավորը մարդկանց համար, իսկ հիվանդության տարածման հիմնական պատճառներից մեկն էլ Գագիկ Սարգսյանը համարում է կենդանիների անվերահսկելի տեղաշարժը:

«Վերահսկելի պիտի դարձվի էդ շարժը, քանի որ մանր եղջերավոր կենդանիները համարակալված չեն, համայնք են մտնում առանց համապատասխան անասնաբուժասանիտարական փաստաթղթի, երբեմն առևտուր են կազմակերպում հենց համայնքների ներսում՝ առանց համայնքի ղեկավարին ու անասնաբույժին տեղյակ պահելու, և միայն հետո ստուգման արդյունքում պարզվում է, որ բրուցելյոզով հիվանդությունները շատացել են»,- ասում է ՍԱՏՄ մարզային կենտրոնի գլխավոր մասնագետը։Կենդանիների համայնքից-համայնք ու մարզից-մարզ տեղաշարժը վերահսկելու և հիվանդությունների տարածումը կանխարգելելու համար հաջորդ տարվանից նախատեսվում է մարզերի մուտքի և ելքի սահմանների մոտ բացել հսկիչ անցագրային կետեր: Շիրակի մարզը կունենա երկու անասնաբուժասանիտարական  հսկիչ կետ:Կենդանիների հետազոտություններով է պայմանավորված նաև անասնաբույժների վարձատրման համակարգը: Աշխատավարձ ստանում են տարին 4-5 անգամ, երբ ավարտում են ստուգումները: Անասնաբույժների աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու համար նախատեսվում է հաջորդ տարվանից բարձրացնել աշխատավարձի չափն ու ներդնել գլխաքանակի հաշվարկի նոր բանաձև:

Անասնաբույժները բրուցելյոզի հետազոտության համար արյան նմուշառումները կկատարեն գործող վճարման կարգով մինչև տարեվերջ: Հիվանդության վաղաժամ հայտնաբերման համար նախատեսվում է մանր եղջերավորների պրոֆիլակտիկ ստուգումներն ու արյան նմուշառումները սկսել հունվարից, որը համարվում է բրուցելյոզի տարածման ամենավտանգավոր շրջանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թաիլանդը հարվածել է Կամբոջայի հեռահար MLRS դիրքերին

19:32 26.07.2025

Թաիլանդը հարվածել է Կամբոջայի հեռահար MLRS դիրքերին

Թաիլանդի ռազմաօդային ուժերը ճշգրիտ կառավարվող հրթիռային հարված են հասցրել կամբոջական PHL-03 հեռահար բազմակի հրթիռային համակարգերին, որոնք արտադրվում են Չինաստանում և ունեն 130 կիլոմետր հեռահարություն, Բանգկոկում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Թաիլանդի պաշտպանության նախարարության գործողությունների վարչության անվտանգության համակարգման բյուրոյի տնօրեն, գեներալ-մայոր Վանչանա Սավայդին։ «Այսօր Թաիլանդի ռազմաօդային ուժերի չորս ինքնաթիռ՝ երկու F-16 և երկու Gripen ինքնաթիռներ, ճշգրիտ […] ...

Սիրիան և Իսրայելը քննարկել են լարվածության զսպումը

19:20 26.07.2025

Սիրիան և Իսրայելը քննարկել են լարվածության զսպումը

Սիրիայի և Իսրայելի պատվիրակությունները Փարիզում կայացած հանդիպման ժամանակ քննարկել են Սիրիայի հարավում լարվածության զսպումը և 1974 թվականի անջատման համաձայնագրին վերադառնալու հնարավորությունը, հաղորդում է սիրիական «Ալ Իխբարիա» հեռուստաալիքը՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրին։ «Արտգործնախարարության պատվիրակության և Սիրիայի գլխավոր հետախուզական վարչության (խմբ.) միջև իսրայելական կողմի հետ երկխոսությունը տեղի է ունեցել Միացյալ Նահանգների միջնորդությամբ և վերաբերել է անվտանգության ոլորտում […] ...

Հայաստանի հրաձիգները վազող թիրախ մրցաձևի ԵԱ-ում ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ են նվաճել

19:08 26.07.2025

Հայաստանի հրաձիգները վազող թիրախ մրցաձևի ԵԱ-ում ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ են նվաճել

Հրաձգության վազող թիրախ մրցաձևի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ են նվաճել: Գոռ Խաչատրյան-Հովհաննես Մարգարյան-Հայկ Մինասյան եռյակը 1696 միավորով ոսկե մեդալ է նվաճել մեծահասակների թիմային պայքարում: Գոհար Հարությունյան-Լիլիթ Մկրտչյան-Արուսյակ Գրիգորյան եռյակը 1656 միավորով դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն: Արուսյակ Գրիգորյանն անհատական պայքարում բրոնզե մեդալակիր է դարձել: ...

NYT. Իսրայելը չի գտել որևէ ապացույց, որ ՀԱՄԱՍ-ը գողանում է ՄԱԿ-ի օգնությունը

19:00 26.07.2025

NYT. Իսրայելը չի գտել որևէ ապացույց, որ ՀԱՄԱՍ-ը գողանում է ՄԱԿ-ի օգնությունը

Իսրայելը որևէ ապացույց չունի այն մասին, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը համակարգված կերպով գողանում է ՄԱԿ-ի մարդասիրական օգնությունը Գազայի հատվածին, հաղորդում է The New York Times-ը (NYT)՝ հղում անելով իր աղբյուրներին։ Ինչպես նշում է հրատարակությունը, իսրայելցի զինվորականները խոստովանում են, որ հրեական պետության կողմից քննադատված ՄԱԿ-ի օգնության համակարգը իրականում բավականին արդյունավետ էր և հնարավորություն տվեց սնունդ մատակարարել […] ...

Al-Ikhbariya. Սիրիան մերժում է երկիրը բաժանելու փորձերը՝ Իսրայելի միջամտության պատճառով

18:52 26.07.2025

Al-Ikhbariya. Սիրիան մերժում է երկիրը բաժանելու փորձերը՝ Իսրայելի միջամտության պատճառով

Սիրիական պետությունը հանձնառու է պաշտպանել իր տարածքի ամբողջականությունը և մերժում է Իսրայելի միջամտության հետևանքով երկիրը բաժանելու փորձերը, հայտարարել է Դամասկոսի դիվանագիտական աղբյուրը՝ մեկնաբանելով այս շաբաթ Փարիզում իսրայելական կողմի հետ ԱՄՆ-ի միջնորդությամբ անցկացված բանակցությունները։ «Արտգործնախարարության և Սիրիայի գլխավոր հետախուզական ծառայության պատվիրակության միջև Իսրայելի ներկայացուցիչների հետ երկխոսությունը անկեղծ և պատասխանատու էր: Մեր պատվիրակությունը կտրականապես մերժեց Իսրայելի անօրինական […] ...

Իվուն չի ցանկացել տեղափոխվել թուրքական ակումբ

18:40 26.07.2025

Իվուն չի ցանկացել տեղափոխվել թուրքական ակումբ

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուն նոր պայմանագիր կստորագրի Կազանի «Ռուբինի» հետ, հաղորդում է Arménie Football-ը: 25-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է եղել թուրքական «Իստանբուլ Բաշաքշեհիրը», սակայն Իվուն որոշել է մնալ ռուսական ակումբում: Երևանի «Ուրարտուի» նախկին ֆուտբոլիստը 2023 թվականի հուլիսից է հանդես գալիս «Ռուբինում»: Հիշեցնենք նաև, որ Իվուն 17 խաղ է անցկացրել Հայաստանի ազգային հավաքականի կազմում: ...

BACK_TO_TOP