Միջազգային այս հարթակում էլ ադրբեջանցիներն իրենց արժանի պատասխաններն են ստանում․ Մելքումյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+32.09 oC

Միջազգային այս հարթակում էլ ադրբեջանցիներն իրենց արժանի պատասխաններն են ստանում․ Մելքումյան

13:40 17.10.2019

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը ներկայացրել է Բելգրադում ադրբեջանցի պատվիրակների հետ իր բանավեճը, որի ժամանակ, ըստ Մելքումյանի, ադրբեջանցիները արժանի պատասխան են ստացել։ Մելքումյանի գրառումը ներկայացնում ենք ստորև։

«Երեկ Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում Միջպառլամենտական համաշխարհային միության Միավորված ազգերի կազմակերպության հանձնաժողովի նիստում ադրբեջանցի պատգամավորներից մեկը նորից սկսեց արտասանել պատճենահանված նույն տեքստը, ինչը որ ասվել էր Ստրասբուրգում, միջազգային այլ հարթակներում՝ կապված իբր Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքի օկուպացիայի, այլևայլ հարցադրումների հետ:

Իհարկե, շատ կարճ և տեղին բացատրեցի նրան, որ Խորհրդային Ադրբեջանի փլուզումից հետո Ադրբեջանը նույնպես մասնատվել է, և Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը հանրաքվեով որոշել է իր ճակատագիրը: Քանի որ դա ՄԱԿ-ի հանձնաժողովի նիստն էր, ադրբեջանցիները հարցադրում էին անում ՄԱԿ-ի սկզբունքների, 1994թ. որոշման հիման վրա: Մեր կողմից ասվեց, որ դրան հակակշռում է ազգերի ինքնորոշման սկզբունքը:

Եվ, իհարկե, այդ առումով պետք է արձանագրել այն փաստը, որ անցած 28 տարիների ընթացքում և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը հարցի խաղաղ կարգավորումը պատվիրակել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին՝ Ֆրանսիա, Ռուսաստան, Միացյալ Նահանգներ, և հարցը պետք է քննարկենք այդ շրջանակներում, եթե նրանք չեն ուզում իրենց ագրեսիվ պահվածքով նորից իրենց համար որոշակի խնդիրներ ստեղծել:

Այսպիսով, ամեն ինչ դրվեց իր տեղը, ես նորից շեշտեցի, որ այնտեղ ապրել են հայեր, ապրում են և հավերժ ապրելու են, և որ այնտեղ ապրելու իրենց իրավունքը նրանք վաստակել են դեռևս իրենց ապուպապերից, շատ հին ժամանակներից, իսկ ադրբեջանցիները քոչվոր եկածներ են այդ տարածքում:
Դրանից անմիջապես հետո այդ ընկերը փախավ մյուս հանձնաժողով, որպեսզի նույն պատճենահանված տեքստն այնտեղ էլ արտասանի:

Այսպիսով, միջազգային այս հարթակում էլ ադրբեջանցիներն իրենց արժանի պատասխաններն են ստանում»:

https://www.facebook.com/photo.php?fbid=406231446957130&set=a.113354672911477&type=3

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Այս վայրը դառնալու է հանդիպման և հիշողության վայր». Երևանում բացվել է Շառլ Ազնավուրի արձանը

20:28 18.07.2025

«Այս վայրը դառնալու է հանդիպման և հիշողության վայր». Երևանում բացվել է Շառլ Ազնավուրի արձանը

Երևանի Շառլ Ազնավուրի անվան հրապարակն այսօրվանից այլ խորհուրդ ունի. շանսոնյեի արձանը ոչ միայն ամբողջացրեց հրապարակի տեսքը, այլև նոր շունչ ու ոգի փոխանցեց Երևանին՝ «Լա Բոհեմ»-ի հնչյուններով ու չդադարող ծափահարություններով: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Երևանի քաղաքապետի նախաձեռնությամբ 2024թ. մեծանուն արվեստագետի ծննդյան 100-ամյակի առիթով հայտարարվեց Ազնավուրի արձանի էսքիզային նախագծերի մրցույթ, որում մրցութային հանձնաժողովի քվեարկությամբ հաղթող […] ...

Axios. Եվրոպական եռյակը և Իրանը կարող են հանդիպել հաջորդ շաբաթ

20:14 18.07.2025

Axios. Եվրոպական եռյակը և Իրանը կարող են հանդիպել հաջորդ շաբաթ

Իրանի և ԵՄ-3-ի (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Ֆրանսիա) պաշտոնյաները կարող են հաջորդ շաբաթ բանակցություններ անցկացնել՝ Թեհրանի միջուկային զարգացումների շուրջ ստեղծված իրավիճակը կարգավորելու նպատակով։ Այս մասին իր X -ի էջում հայտնել է Axios-ի թղթակից Բարաք Ռավիդը՝ հղում անելով աղբյուրին։ Նա մանրամասնել է, որ այս հանդիպումը կարող է տեղի ունենալ Վիեննայում կամ Ժնևում։ «Իրանը, ինչպես սպասվում է, այս […] ...

SHANTNEWS

20:00 18.07.2025

SHANTNEWS

Հանդիպել են ՌԴ-ում Հայաստանի և Իրանի դեսպանները

19:54 18.07.2025

Հանդիպել են ՌԴ-ում Հայաստանի և Իրանի դեսպանները

Մոսկվայում հուլիսի 18-ին կայացել է Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանի հանդիպումը ՌԴ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Քազեմ Ջալալիի հետ։ Ինչպես հայտնում է ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը, ջերմ մթնոլորտում կողմերը քննարկել են Հայաստանի և Իրանի միջև հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ և մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ։ ...

Ապօրինի հրազենի կամավոր հանձնում Համայնքային ոստիկանության Վայքի բաժնում

19:46 18.07.2025

Ապօրինի հրազենի կամավոր հանձնում Համայնքային ոստիկանության Վայքի բաժնում

Բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ շարունակվում են Ոստիկանության իրազեկումները՝ գրանցելով արդյունքներ։ Համայնքային ոստիկանության Վայքի բաժին ներկայացած Եղեգնաձորի 31-ամյա բնակիչը կամավոր հանձնել է «ԻԺ» տիպի որսորդական հրացան։ Նա հայտնել է, թե այն պատկանել է հանգուցյալ պապին: Քրեական պատասխանատվությունից խուսափելու համար Ոստիկանությունից հորդորում են ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ […] ...

Լևոն Արոնյանը հաղթել է Նակամուրային և դուրս է եկել Լաս Վեգասի մրցաշարի կիսաեզրափակիչ

19:37 18.07.2025

Լևոն Արոնյանը հաղթել է Նակամուրային և դուրս է եկել Լաս Վեգասի մրցաշարի կիսաեզրափակիչ

Լաս Վեգասում ընթացող Freestyle Chess Grand Slam սուպերմրցաշարի քառորդ եզրափակչում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը հաղթել է ՖԻԴԵ-ի դասակարգման վարկանիշային աղյուսակի երկրորդ համար, ամերիկացի Հիկարու Նակամուրային։ Արագ խաղի առաջին պարտիաներում Արոնյանն ու Նակամուրան փոխանակվել են հաղթանակներով, իսկ երկու բլից պարտիայում Արոնյանն առավելության է հասել՝ 1.5։0.5 հաշվով։ Կիսաեզրափակչում Լևոն Արոնյանը կխաղա հնդիկ ուժեղագույն գրոսմայստերներից մեկի՝ Էրջուն Էրիգայսիի […] ...

BACK_TO_TOP