13:44 15.10.2019
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի խորհրդական Սամվել Կարաբեկյան իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է «Բարձրագույն կրթության և գիտության օրենքի» նախագծի աշխատանքային տարբերակում «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաների դասավանդման օրենսդրորեն պարտադիր լինելու դրույթը չներառելուն՝ նշելով, որ այդ հարցը ոչ թե օրենքի կարգավորման, այլ կրթական ծրագրեր մշակող մասնագիտական խմբերի ակադեմիական իրավասությունների տիրույթում է:
«Այս կետը նոր չէ, որ մանիպուլյացիաների առիթ է դառնում։ Այն թեժ քննարկումների առարկա էր դեռևս նախորդ իշխանության ժամանակ շրջանառվող օրինագծի տարբերակում։ Այդ առումով, ինչպես և նախկինում, կցանկանայի շեշտել երկու հանգամանք․
«Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» դասընթացների այն բովանդակությունը, որը ներկայումս ներառված է բակալավրիատում դասավանդվող առարկայական ծրագրերում, հանրակրթական ծրագրերի առարկա է։ Հանրակրթության չափորոշիչների ընթացող արդիականացման համատեքստում այս կարևորագույն առարկաների դասավանդման մակարդակը շեշտակիորեն բարձրանում է։
Հանրահայտ ճշմարտություն է, որ բարձրագույն կրթության ծրագրերում ցանկացած առարկայի ներառումը պայմանավորված է կրթական ծրագրի նպատակով և վերջնարդյունքներով։ Այդ իմաստով, բարձրագույն կրթության ցանկացած կրթական ծրագրի մշակման ընթացքում կարող են ներառվել համապատասխան առարկաներ, որը, ևս մեկ անգամ շեշտեմ, ակադեմիական հաստատությունների իրավասությունների շրջանակում է։
Ակադեմիական ազատությունների մասին խոսելիս չպետք է մոռանալ, որ դրանց գլխավոր բաղադրիչներից մեկը մասնագիտական մոտեցումների և մեթոդաբանության ընտրության ազատությունն է, և ցանկացած պարտադրանք՝ առավել ևս օրենքի մակարդակում, այդ հիմնարար ազատությունների անթույլատրելի սահմանափակում է»։
https://www.facebook.com/samvel.karabekyan/posts/2998355993513719
11:00 18.07.2025
Հնդկաստանը փորձարկել է երկու բալիստիկ հրթիռՀնդկաստանը հաջողությամբ փորձարկել է երկու կարճ հեռահարության բալիստիկ հրթիռ՝ Prithvi-II -ը և Agni-I-ը։ Այս մասին հայտնել է երկրի պաշտպանության նախարարությունը մամուլի հաղորդագրության մեջ։ Փորձարկումները տեղի են ունեցել Չանդիպուրի (արևելյան Օդիշա նահանգ) փորձարկման հրապարակում։ Հրթիռները արձակվել են Ռազմավարական ուժերի հրամանատարության վերահսկողության ներքո։ «Բոլոր տեխնիկական և գործառնական պարամետրերը հաստատվել են», – ընդգծել է Հնդկաստանի ռազմական գերատեսչությունը։ Prithvi-II […] ...
10:50 18.07.2025
Ապարանի համայնքային ոստիկանները քանդված շինության հետնամասում հայտնաբերել են զենք-զինամթերքԲնակչության շրջանում տարվող բացատրական աշխատանքի արդյունքում քաղաքացիները պարբերաբար ապօրինի պահվող զենք-զինամթերք են կամավոր հանձնում ոստիկանություն: Հուլիսի 15-ին 911 է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ Ջրամբար գյուղի քանդված շինության հետնամասում զենք-զինամթերք է թողել։ Համայնքային ոստիկանության Ապարանի բաժնից մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է պարկ, որի մեջ կար որսորդական ողորկափող հրացան, նռնակ, տարբեր տրամաչափի փամփուշտներ, […] ...
10:41 18.07.2025
Հիմնանորոգվում է Վարդաղբյուր-Տաշիր ավտոճանապարհի մի հատվածըՀՀ պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգվում է Հ-31, /Մ-1/-Վարդաղբյուր-Տաշիր – /Մ-3/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ 0+000-կմ 5+000 հատվածը։ 5կմ երկարությամբ հիմնանորոգվող ճանապարհահատվածը անցնում է Շիրակի մարզի Վարդաղբյուր բնակավայրի մոտով, Մուսայելյան գյուղով։ Նշված հանրապետական նշանակության ճանապարհը միմյանց է կապում Մ-1 և Մ-3 միջպետական ճանապարհները։ Ակնկալվում է, որ այս հատվածի հիմնանորոգումից հետո մեծապես կավելանա ճանապարհի երթևեկության ինտենսիվությունը։ «Ճանապարհային […] ...
10:30 18.07.2025
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 18-ի 08։00 դրությամբՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 18-ի 08։00 դրությամբ կազմել է 19.3°C: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...
10:17 18.07.2025
«Ռեալը» պատրաստվում է վաճառել թիմի ամենաբարձր վարձատրվող խաղացողներից մեկինՄադրիդի «Ռեալը» մտադիր է այս ամառ բաժանվել թիմի ավստրիացի պաշտպան Դավիդ Ալաբայից՝ աշխատավարձերի ֆոնդը թեթևացնելու և ֆինանսական ռեսուրսներ ազատելու նպատակով: Այս մասին հայտնում է AS-ը: Աղբյուրի համաձայն՝ Ալաբան պատրաստ չէ լքել ակումբը և ցանկանում է կատարել իր պայմանագրով նախատեսված պարտավորությունները մինչև 2026 թվականի հունիսի 30-ը՝ լավ մարզավիճակում մնալու համար: Ալաբայի ապագայի հարցը կախված է նրա […] ...
10:00 18.07.2025
Ռուբիոն Սաուդյան Արաբիայի արտգործնախարարի հետ քննարկել է Սիրիայի և Իրանի հարցըԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հեռախոսազրույց է ունեցել Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար Ֆեյսալ բին Ֆարհան ալ Սաուդի հետ, որի ընթացքում նրանք քննարկել են Սիրիան և Իրանը, ասվում է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։ «Պետքարտուղարը և արտաքին գործերի նախարարը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր, այդ թվում՝ Սիրիայում բռնությունը դադարեցնելու ջանքերը: Նրանք նաև քննարկել են Իրանի […] ...