10:40 08.10.2019
ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանն ու Տեղեկատվական տեխնոլոգիաների 23-րդ համաշխարհային համաժողովի (World Congress on Information Technology) շրջանակում Երևան ժամանած Բելիզի Հանրապետության առաջին տիկին Քիմ Սիմփլիս-Բառոունը հոկտեմբերի 7-ին այցելել են Պրոֆ․ Ռ․ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն։ Կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանի, «City of smile/ժպիտների քաղաք» […]
10:30 08.10.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Վալերի Օսիպյանին վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից ազատելու մասին: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Վալերիյ Օսիպյանին ազատել վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից»,-ասվում է որոշման մեջ: Հիշեցնենք, որ Վալերի Օսիպյանը 2018 թվականի մայիսի 10-ին նշանակվել էր ՀՀ ոստիկանության պետ, իսկ 2019-ի սեպտեմբերի 18-ին ազատվել ՀՀ ոստիկանության […]
10:14 08.10.2019
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կարգադրությամբ՝ Էդուարդ Աբրահամյանը նշանակվել է նախագահի օգնական: «Հիմք ընդունելով Սահմանադրության 145-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև Հանրապետության նախագահի 2018 թվականի ապրիլի 18-ի ՆՀ-264-Լ հրամանագրի 1-ին կետով հաստատված՝ Հանրապետության նախագահի աշխատակազմի կանոնադրության 13-րդ կետի 3-րդ ենթակետը. Էդուարդ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ նշանակել Հանրապետության նախագահի օգնական»,-ասված է կարգադրության մեջ:
10:02 08.10.2019
«Հրապարակ» թերթը գրում է. «ՏՏ 23-րդ համաշխարհային համաժողովի ժամանակ ներկայացված ամենածավալուն նախագծերից մեկը «Դիջիթեյն» ընկերության դուստր ձեռնարկության հսկայական շենքի նախագիծն է, որը պատրաստվում են կառուցել ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ: Շենքը նախատեսված է ստարտափներին անհատույց տարածքներ տրամադրելու համար։ Այս ծավալուն շինարարությունը Մարիամ Փաշինյանի ծրագիրն է։ 1 տարի 2 ամիս առաջ ընկերությունում աշխատանքի անցած վարչապետի դուստրը հասցրել է […]
09:47 08.10.2019
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 00:57-ին, «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Երևանի Հյուսիսային ավտոկայանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհին` Ճանապարհային ոստիկանության հենակետի մոտակայքում, բախվել են «Mercedes […]
09:24 08.10.2019
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը ընդունել է Բանգլադեշի փոստի, հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների պատվավոր նախարար Զունաիդ Ահմեդ Փալակի գլխավորած պատվիրակությանը։ Զունաիդ Ահմեդ Փալակը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, նշել, որ բավական մեծ պատվիրակությամբ առաջին անգամ են Հայաստանում։Նախարարի հրավերով՝ եկել են մասնակցելու Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովին («WCIT 2019»), բացի այդ նպատակ ունեն ծանոթանալու բարձր […]
08:53 08.10.2019
Հոկտեմբերի 7-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 6 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևանի Աջափնյակ վարչական շրջանում՝ 2000 քմ, Ավան վարչական շրջանում՝ 400 քմ, Արաբկիր վարչական շրջանում՝ 1000 քմ, Արարատի մարզի Վեդի քաղաքում՝ մոտ 2 հա, Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում՝ մոտ 2000 քմ, Տավուշի […]
08:41 08.10.2019
Հանրապետության տարածքում՝ Հոկտեմբերի 8-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևելյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Երևան քաղաքում՝ Հոկտեմբերի 8-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
08:30 08.10.2019
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 8-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Նորք Մարաշ համայնքի և Նոր-Նորքի 7-րդ զանգվածի Դավիթ Բեկի փողոցին հարակից սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, 11։00-17։00 Աբովյան փ. 11, 13 շենքերը, Սայաթ-Նովա պող. 6 շենքը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Պուշկինի փ. […]
08:20 08.10.2019
Հոկտեմբերի 7-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։05-ի սահմաններում Մուրացան-Ռոստովյան փողոցների խաչմերուկում բախվել են Nissan March մակնիշի 35 VC 718 համարանիշի, Mazda մակնիշի 34 NV 158 համարանիշի և BMW մակնիշի 36 FՍ 937 համարանիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ նախնական տեղեկություններով՝ վթարի հետևանքով տուժածներ չկան։ Ճանապարհային ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ […]
08:07 08.10.2019
«Բարեկամության» աստիճանների վրա կառուցվել էին կրպակներ, որոնք հակասում էին բոլոր հնարավոր նորմերին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետարանի լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյանը։ «Բարեկամության գետնանցման մուտքն է։ Աստիճանների վրա կառուցվել էին կրպակներ, որոնք հակասում էին բոլոր հնարավոր նորմերին, այդ թվում մետրոյի տարհանմամ նորմերին։ Ապամոնտաժելուց հետո տարածքը կբարեկարգվի»,- գրել […]
00:10 08.10.2019
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ 2019 թվականի հոկտեմբերի 7-ը Հայաստանի համար պատմական օր է համարում: Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Կարծում եմ՝ իրապես այսօր Հայաստանի համար պատմական օր էր: Դարեր շարունակ հայերը և Հայաստանը եղել են նորարությունների, գիտական նվաճումների և ստեղծագործ մոտեցման առաջամարտիկները։ Եվ այն հանգամանքը, որ մենք Երևանում կառավարության բարձր […]
23:58 07.10.2019
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 15։00-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 35-ամյա Անդրանիկ Արսենյանը իր վարած Volkswagen մակնիշի 17 VՍ 117 համարանիշի ավտոմեքենայով Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 27 շենքի մոտ վրաերթի է ենթարկել Ներքին Չարբախի բնակիչ՝ 22-ամյա Օլյա Գասպարյանին։ Վերջինս մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Աղբյուրի տեղեկություններով՝ Ա. Արսենյանն աշխատում է Ավանի մանկապատանեկան դպրոցի տնօրեն, իսկ վրաերթի […]
21:53 07.10.2019
ՀՀ վարչապետի տիկին, ‹‹Իմ քայլը›› և ‹‹City of smile/Ժպիտների քաղաք›› բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հոկտեմբերի 7-ին հյուրընկալել է Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպան Մուհամմադ ԱլԶաաբիին։ Հանդիպմանը ներկա են գտնվել նաև հյուպատոս Ահլամ ալ Սալամին և ‹‹Իմ քայլը›› հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը։ Դեսպան Մուհամմադ Ալ Զաաբին իր խոսքում շեշտել է, որ երջանիկ […]
21:50 07.10.2019
Հայ 8-ամյա թավջութակահարուհի Լիանա Ուլիխանյանը ռուսական «Лучше всех» (Բոլորից լավը-խմբ. բառացի թարգմանություն) մանկական հաղորդման ժամանակ հիացրել է բոլորին իր կատարմամբ: Հաղորդման ժամանակ անցկացրած «վարպետության դաս» է անցկացրել Մաքսիմ Գալկինի հետ։ Գալկինը Լիանայից հետաքրքրվել է, թե ինչ անվանում ունի գործիքը՝ Լիանան ասել է, որ այն հայերեն թավջութակ են անվանում, բայց ինքն այն «թավդուջակ» է անվանում: Գալկինի […]
21:48 07.10.2019
ՀՀ Ոստիկանությունը Վանաձորում տեղի ունեցած զինված միջադեպից մանրամասներ է հրապարակել: Հոկտեմբերի 4-ին՝ կեսգիշերին մոտ, Վանաձորի Միչուրինի փողոցի տներից մեկից հրազենային վնասվածքներով «Վանաձոր» բժշկական կենտրոն են տեղափոխվել 6 երիտասարդ՝ 29, 28, 26, 25 և 21 տարեկան։ Նրանցից 25-ամյա տղան հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է։ Այս մասին ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնում ահազանգը հնչելուն պես ոստիկանության և […]
21:47 07.10.2019
Հարապարակվել են գնաճի մեկ տարվա տվյալները: Ըստ վիճակագրական տվյալների՝ գնաճը կազմել է 0.5 տոկոս, դա լա՞վ ցուցանիշ է: «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում այս հարցը տվեց Արամ Աբրահամյանը՝ տնտեսագետ Ատոմ Մարգարյանին: «Սպառողական հոգեբանության տեսանկյունից դա լավ է, բայց արտադրողի, վաճառողի տեսանկյունից դա լավ չէ: Գնաճը զամբյուղ է, զամբյուղի մեջ դրված մոտ 400 ապրանք, որոնց միջին […]
21:32 07.10.2019
«Իմ քայլը» խմբակցության հանդիպումն ավարտվել է: Նիստից հետո «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցըն ու ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը պատասխանել են լրագրողների հարցերին։ Հարցին՝ Փաշինյանը գո՞հ է ՔՊ-ի աշխատանքից, Մակունցը պատասխանել է՝ կարծես թե այո։ Արարատ Միրզոյանի խոսքերով՝ քննարկվել են ոստիկանական համակարգում ռեֆորմներ իրականացնելու խնդիրըմ Ամուլսարի հետ կապված ընթացիկ հարցեր։ Ինչպես արդեն հայտնել ենք, ԱԺ […]
21:05 07.10.2019
Գործարար, Reddit կայքի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը քիչ առաջ ժամանեց Հայաստան: Նրա օդանավը րոպեներ առաջ է վայրէջք կատարել «Զվարթնոց» օդանավակայանում: Ալեքսիս Օհանյանը եկել է Հայաստան՝ մասնակցելու «WCIT 2019» ՏՏ համաշխարհային 23-րդ համաժողովին, որտեղ հանդես է գալու ելույթով:
21:00 07.10.2019
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ Ս.թ. հոկտեմբերի 7-ին Երևանում ՀՀ կառավարությունը և Սևծովյան Տնտեսական Համակագործակցություն Կազմակերպությունը (ՍԾՏՀԿ) ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի (ՄԱԶԾ) հետ համատեղ կազմակերպել է «Օգտագործելով տեխնոլոգիական ուժը ազդեցության համար. ՍԾՏՀ տարածաշրջանային համագործակցության հեռանկար» խորագրով բարձրաստիճան հարակից միջոցառումը։ Միջոցառմանը մասնակցել են ՍԾՏՀ անդամ պետությունների բարձրաստիճան պաշտոնյաներ` ներառյալ ՏՀՏ ոլորտի համար պատասխանատու նախարարներ ու փոխնախարարներ, ՍԾՏՀ […]
20:53 07.10.2019
ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ սեպտեմբերի 28-ին ոստիկանության Արտաշատի բաժնում գրություն էր ստացվել, որ Հայաստանում գործող բանկերից մեկի Արտաշատի մասնաճյուղի դրամարկղի ստուգման ժամանակ պարզվել է, որ հափշտակվել է 122 միլիոն դրամ։ Ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում Արտաշատի ոստիկանները փաստական տվյալներ են ձեռք բերել հանցագործությունը կատարելու մեջ կասկածվող անձի ինքնության վերաբերյալ։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հոկտեմբերի 6-ին կասկածյալը, […]
20:43 07.10.2019
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ընդունել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամներ Ջեքի Կանչելյան-Սփիրին և Ջուդի Չուին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից: Արարատ Միզորյանը շնորհակալություն է հայտնել կոնգրեսականներին՝ Հայաստան և Արցախ այցելելու իր հրավերն ընդունելու համար: ԱԺ նախագահը նշել է, որ նախորդ տարի տեղի ունեցած Թավշյա հեղափոխությունից հետո […]
20:22 07.10.2019
Աշխատանքային այցով Շվեյցարիայի Համադաշնությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Ժնևում` Համաշխարհային տնտեսական ֆորումի (World Economic Forum) կենտրոնակայանում, հանդիպում է ունեցել ֆորումի հիմնադիր, պրոֆեսոր Կլաուս Շվաբի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: Համաշխարհային տնտեսական ֆորումն առավել հայտնի է որպես Դավոսի ամենամյա ֆորում, որն ամեն տարի համախմբում է աշխարհի […]
20:05 07.10.2019
Armdaily պարբերականը գրում է, որ քիչ առաջ «Dolmama» ռեստորան էր գնացել Քիմ Քարդաշյանը՝ քրոջ և երեխայի հետ: Մենեջերը նշել է, որ հյուրերն այնտեղ մնացել են մոտ մեկ ժամ: Նախորդ անգամ պատվիրած ուտեստները չեն կրկին համտեսել: Այս անգամ այլ ուտեստներ են պատվիրել: Երեխաների համար պատվիրել են ֆրի, իրենք էլ ամեն ինչից փորձել են մի քիչ, տոլման […]
19:52 07.10.2019
Armdaily պարբերականը հայտնում է, որ ամերիկահայ հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը քրոջ և երեխայի հետ ճաշում էր «Dolmama» ռեստորանային համալիրում: Երբ դուրս եկավ ռեստորանից, մուտքի մոտ նրանց ողջունեցին երկրպագուները: Տարեց մի կին էլ Քիմ Քարդաշյանին նամակներ փոխանցեց: Իսկ երկրպագուներից ոմանք էլ գոռում էին «SaveAmulsar»:
19:40 07.10.2019
Գյումրու Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մարզադպրոցի կառուցման ծրագիրը տարիներ անց փոխվեց, որով արդեն չի նախատեսվում գործող մարզադպրոցը հիմնանորոգել, այլ նորն է մեկ այլ տարածքում կառուցվելու, այն դառնալու է մարզահամալիր: Բայց Գյումրու հունահռոմեական ըմբշամարտի գործող մարզադպրոցի շենքի վերանորոգումը մնում է օրակարգում՝ թեև անորոշ ժամանակով սառեցված։ Դրա մեկնարկը կախված է համայնքային բյուջեից, որից մարզադպրոցի հիմնանորոգման համար […]
19:39 07.10.2019
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, հնարավոր է, վիրահատեն։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։ «Չի բացառվում, որ առաջիկա օրերին նախագահը ոչ բարդ վիրահատության ենթարկվի։ Առանձնապես լուրջ խնդիրներ չկան։ Կարծում եմ՝ վիրահատությունից հաշված օրերի ընթացքում պարոն Քոչարյանի առողջությունը լիովին կվերականգնվի, այնպես որ պետք է հիասթափեցնեմ այն մի քանի մոլագարներին, […]
19:16 07.10.2019
«Չորս գագաթ» լեռնագնացության զարգացման հասարակական կազմակերպության նախագահ Նարինե Ճաղարյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել և պատմել այն մասին, որ իրենց արշավական խումբը խնդիր է ունեցել Ամուլսարի գագաթ բարձրանալիս, քանի որ նրանց մոտեցել են մարդիկ և ասել, որ դա մասնավոր տարածք է՝ բարձրանալու իրավունք չկա, իսկ գագաթից իջնելուց հետո էլ Նարինեն զրույց է ունեցել իրեն […]
19:05 07.10.2019
Ինչպես արդեն հայտնել ենք, ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունն այսօր նիստ է հրավիրել ՔՊ կենտրոնական գրասենյակում: Նիստից առաջ խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը շփվել է լրագրողների հետ. «Օրակարգ չունենք, պարբերաբար աշխատում ենք մոտավորապես ամիսը մեկ հանդիպել վարչապետի հետ: Սա հերթական հանդիպումներից մեկն է»: Լրագրողների այն հարցին, թե արդյոք նիստի ընթացքում կքննարկվի՞ Հրայր Թովմասյանի լիազորությունները կասեցնելու մասին հարցը, […]
18:51 07.10.2019
Հոկտեմբերի 7-ին Բարձրագույն դատական խորհուրդը հյուրընկալել է ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությանը, որի կազմում եղել են ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ, Կոնգրեսի հայկական հարցերի հանձնաժողովի համանախագահ Ջեքի Սփիրը, վերջինիս աշխատակազմի ղեկավար Ջոշ Քոնոլին, կոնգրեսական, Հանձնաժողովի անդամ Ջուդի Չուն: «Կոնգրեսականներին ընդունեցին Խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը, անդամներ Գրիգոր Բեքմեզյանը, Սերգեյ Չիչոյանը և Հայկ Հովհաննիսյանը: Ողջունելով հյուրերին՝ Խորհրդի նախագահը ներկայացրեց օրենսդրությամբ […]