19:05 07.10.2019
Ինչպես արդեն հայտնել ենք, ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունն այսօր նիստ է հրավիրել ՔՊ կենտրոնական գրասենյակում:
Նիստից առաջ խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը շփվել է լրագրողների հետ.
«Օրակարգ չունենք, պարբերաբար աշխատում ենք մոտավորապես ամիսը մեկ հանդիպել վարչապետի հետ: Սա հերթական հանդիպումներից մեկն է»:
Լրագրողների այն հարցին, թե արդյոք նիստի ընթացքում կքննարկվի՞ Հրայր Թովմասյանի լիազորությունները կասեցնելու մասին հարցը, Մակունցը պատասխանեց, որ չի կարծում, թե այդ հարցն այսօր կքննարկվի, քանի որ օրենսդիր մարմինն իր անելիքն արել է, և որոշումը լինելու է Սահմանադրական դատարանինը:
Լիլիթ Մակունցին նաև հարց ուղղվեց՝ արդյոք կքննարկվե՞ն խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի՝ Արփինե Հովհաննիսյանի հանդեպ հնչեցրած արտահայտությունները: Խմբակցության ղեկավարը հայտնեց, որ այդ մասին արդեն անդրադարձ կատարվել է:
Նա նաև անդրադարձավ «Հայելի» ակումբի մոտ տեղի ունեցած ակցիային և նշեց, որ խմբակցությունը դատապարտում է խոսքի ազատության սահմանափակման յուրաքանչյուր դեպք:
20:07 16.07.2025
Լյուքսեմբուրգում ստորագրվել է «Հայաստան – Դիմակայուն Սյունիք ծրագիր» ֆինանսական համաձայնագիրըՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Եվրոպական ներդրումային բանկի նախագահ Նադիա Կալվինյոի մասնակցությամբ Լյուքսեմբուրգում՝ Եվրոպական ներդրումային բանկի գլխամասային գրասենյակում տեղի է ունեցել «Հայաստան – Դիմակայուն Սյունիք ծրագիր» ֆինանսական համաձայնագրի ստորագրման արարողությունը: Այս մասին հայտնել են ՀՀ կառավարությունից: Համաձայնագիրը ստորագրել են Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը և ԵՆԲ փոխնախագահ Թերեզա Չերվինսկան: 50 մլն եվրո ծավալի վարկային համաձայնագրով նախատեսված ծրագիրը […] ...
19:57 16.07.2025
Յամալը մարզման ժամանակ իր խաբքերով «նյարդայնացրել» է թիմակիցներին«Բարսելոնայի» 18-ամյա հարձակվող Լամին Յամալը մարզման ժամանակ իր խաբքերով «նյարդայնացրել է» թիմակիցներ Գավիին ու Ռոբերտ Լևանդովսկիին: Նրանք ի վերջո բռնել են Յամալի խաղաշապիկից ու խլել գնդակը: 😅 O Lamine Yamal descontrolado, driblando geral no treino. 🔥 pic.twitter.com/AimLKdp5cD — FC Barcelona (@fcbarcelona_br) July 15, 2025 ...
19:53 16.07.2025
Նախագահն ընդունել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության փոխնախագահ Ներսես ԿարամանուկյանինՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության (ՀԱԳՄ) փոխնախագահ Ներսես Կարամանուկյանին: ՀԱԳՄ փոխնախագահը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և տեղեկացրել, որ վերջերս անցկացված միության նախագահության նիստում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել են երկրի տնտեսության առջև ծառացած հրատապ և մտահոգություն առաջացնող խնդիրներ, որոնց լուծման գործընթացում միությունը պատրաստ է մասնակցել իր փորձագիտական ներուժով: […] ...
19:49 16.07.2025
Կասեցվել է սգո սրահի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄՍննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Կարինե Ղազարյանին պատկանող հանրային սննդի կետի՝ «Էլկո» սգո սրահի խոհանոցի արտադրական գործունեությունը (Երևան, Հաղթանակ 1-ին փողոց 1/19): Որոշման համար հիմք է հանդիսացել ՍԱՏՄ սննդամթերքի անվտանգության վարչության մասնագետների ստուգման արդյունքում ներկայացրած արձանագրությունն այն մասին, որ սննդի այդ օբյեկտում խախտվել են օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ նորմերին: Մասնավորապես՝ -սննդի […] ...
19:44 16.07.2025
ՊԵԿ նախագահը հյուրընկալել է Ասիական զարգացման բանկի և Զարգացման ֆրանսիական գործակալության ներկայացուցիչներինՊետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Ասիական զարգացման բանկի և Զարգացման ֆրանսիական գործակալության ներկայացուցիչներին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) և Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) կողմից իրականացվող ծրագրերի ընթացքը։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ԱԶԲ-ի կողմից իրականացվող՝ Քաղաքականության վրա հիմնված վարկավորման ռազմավարական կառավարման ուղղություններին։ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը ներկայացրել է նաև Հարկային […] ...