17:49 25.07.2019
2019թ. 1-ի կիսամյակի ընթացքում արձանագրվել է ԶՈՒ և այլ զորքերում հանցագործության 425 դեպք, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրված 509 դեպքի դիմաց, այսինքն հանցագործությունների քանակը նվազել է 84 դեպքով կամ 16.5%-ով: Այս մասին իր վերլուծությունն է ներկայացրել ՀՀ զինվորական դատախազությունը։
Ընդ որում, զինվորական հանցագործությունները նվազել են 58-ով, կամ 18.5%-ով, իսկ այլ, ընդհանուր բնույթի հանցագործությունները` 26-ով, կամ 13.3%-ով:
2019թ. 1-ին կիսամյակում արձանագրված 425 հանցագործություններից ծանր և առանձնապես ծանր են եղել 66-ը, կամ 15.5%-ը, որոնցից 52-ը` ծանր, 14-ը` առանձնապես ծանր: Հարկ է նշել, որ նախորդ տարվա համեմատ ծանր հանցագործությունները նվազել են 1 դեպքով, իսկ առանձնապես ծանր հանցագործությունները՝ 7-ով կամ երեք անգամ: Ընդ որում՝ արձանագրված 14 առանձնապես ծանր հանցագործություններից
ՀՀ ԶՈւ և այլ զորքերի զորամասերում 2019թ. առաջին կիսամյակում արձանագրված հանցագործությունները, ըստ հանցատեսակների, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, ունեն հետևյալ պատկերը.
2019թ. առաջին կիսամյակի ընթացքում արձանագրված 425 հանցագործություններից բացահայտվել է 414-ը, կամ 97.4 % -ը:
Կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հանցագործությունների նվազման հիմնական պատճառներից մեկը շփման գծում հակառակորդի կողմից կատարված հանցագործությունների համեմատական նվազումն է: Կարևոր նշանակություն է ունեցել նաև իրավապահ համակարգի, մասնավորապես ՀՀ զինվորական դատախազության աշխատակիցների և ՀՀ ՊՆ ՌՈ համապատասխան ոլորտները կարգավորող ստորաբաժանումների աշխատակիցների ամենօրյա և հետևողական աշխատանքը՝ ուղղված հատկապես յուրաքանչյուր դեպքին, զանցանքին կամ կարգապահական խախտմանն արագ արձանագանքելուն և դրանց համապատասխան ընթացք տալով հետագայում դրանց հանցագործության վերածումը կամ տեղի ունեցած հանցագործությունն ավելի ծանր հանցագործության վերաճումը կանխելուն:
Այս համատեքստում դատախազների կողմից պարբերաբար, հատկապես ՀՀ զինված ուժերը նորակոչիկներով համալրելու շրջանում, այցելություններ են կատարվել զորամասեր, հանդիպումներ են կազմակերպվել զինծառայողների հետ, վերջիններիս հետ տարվել են բացատրական աշխատանքներ, զինծառայողների իրավագիտակցության բարձրացումն ապահովելու համար նրանց անհրաժեշտ տեղեկատվություն է տրամադրվել հանցատեսակների պատժելիության մասին: ԶՈՒ և այլ զորքերում հանցագործությունների նվազմանը էապես նպաստել է նաև հանցագործության յուրաքանչյուր դեպքի կատարմանը նպաստող պայմանների ու պատճառների չեզոքացման ուղղությամբ օպերատիվ կերպով դատախազական ներգործության միջոցների կիրառումը, մասնավորապես պատկան մարմիններին դրան ուղղված միջնորդագրեր ներկայացնելու լիազորության գործադրումը, որի ուղղությամբ դատախազների նախաձեռնողականությունը վերջին շրջանում բարելավվել է մոտ 25 տոկոսով:
ԶՈՒ և այլ զորքերում հանցագործությունների բացահայտման ցուցանիշներն ավելի բարելավելու նպատակով դեռևս այս տարվա սկզբին, ՀՀ գլխավոր դատախազի և ՀՀ պաշտպանության նախարարի կողմից առաջնային խնդիր էր դրվել զարգացնելու զորամասերի հրամանատարների՝ որպես հետաքննություն իրականացնող մարմինների, քրեադատավարական կարգով նյութեր նախապատրաստելու մասնագիտական կարողությունները, ինչը ոչ միայն զորամասերում հանցավոր դրսևորումները բացահայտելու, այլ նաև զինծառայողներին հանցավոր վարքագծից հնարավորինս զերծ պահելու կանխպարգելիչ կարոր նշանակություն ունի: Այս ուղղությամբ կատարված աշխատանքները ևս նպաստել են հանցագործությունների ինչպես նվազմանը, այնպես էլ բացահայտման ցուցւանիշների որոշակի բարելավմանը:
23:00 26.06.2025
Իրանը հավանություն է տվել ԱԷՄԳ-ի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին օրինագծինԻրանի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) միջև համագործակցությունը կասեցնելու առաջարկով օրինագիծը հաստատվել է Իսլամական Հանրապետության Սահմանադրության Պահապան խորհրդի կողմից, հայտարարել է Իրանի վերահսկիչ մարմնի ներկայացուցիչ Հադի Թահան Նազիֆը: «Պլանը, որը պահանջում է կառավարությանը դադարեցնել համագործակցությունը ԱԷՄԳ-ի հետ, հաստատվել է Պահապանների խորհրդի անդամների միջև խորհրդակցություններից հետո», – նրա խոսքերն է մեջբերում «Երիտասարդ լրագրողների ակումբ» գործակալությունը։ ...
22:45 26.06.2025
Հունիսի 27-ին կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի որոշ հասցեների գազամատակարարումըՊլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 27-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Շիրվանզադեի փողոցի թիվ 15/32, 17 բազմաբնակարան շենքերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ ...
22:31 26.06.2025
Հայաստանի 6 ներկայացուցիչ հաղթանակով է մեկնարկել․ Իրակլի Աբաշիձեի անվան մրցաշարՎրաստանի Բաթումի քաղաքում ընթացող Իրակլի Աբաշիձեի անվան միջազգային մրցաշարի մրցումային առաջին օրը բռնցքամարտի Հայաստանի 6 ներկայացուցիչ մեկնարկել է հաղթանակով։ Իրենց մրցակիցներին հաղթել են Բարեղամ Հարությունյանը (50 կգ), Դավիթ Եգորյանը (55 կգ), Ժիրայր Սարգսյանը (60 կգ), Արթուր Շախպազյանը (65 կգ), Արարատ Հարությունյանը (70 կգ) և Ռաֆայել Հովհաննիսյանը (85 կգ)։ Հայաստանի ներկայացուցիչներից ռինգ են դուրս եկել նաև […] ...
22:15 26.06.2025
Ջրափրկարարները ափ են դուրս բերել քաղաքացիներին և թիանավակըՀունիսի 26-ին, ժամը 17:14-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շորժա գյուղի մոտակա լողափում երկու քաղաքացի թիանավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ ափ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի խումբը: Ջրափրկարարները մոտ 3,5 կմ հեռավորությունից ափ են դուրս […] ...
21:57 26.06.2025
Հունիսի 27-ին Երևանի և մարզերի մի շարք հասցեներում հոսանք չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 27-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Բուզանդի փ. 1 շենք, Ֆիրդուսի փ. 52-80 առանձնատներ, Չայկովսկու փ. 15, 30, 34 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոց, Առևտրաարդյունաբերական պալատ, «Լամաքս Գրուպ» ՍՊԸ, […] ...