Շիրակի մարզի դատախազը միջնորդագիր է ուղարկել ՃՈ պետին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 06 2025
  • $
    384.91
  • RUBLE
    4.91
  • 450.85
WEATHER
+26.09 oC

Շիրակի մարզի դատախազը միջնորդագիր է ուղարկել ՃՈ պետին

13:07 25.07.2019

ՀՀ Շիրակի մարզի դատախազ Կ. Գաբրիելյանը մարզում արձանագրված ճանապարհատրանսպորտային խախտումների, դրանց պատճառների և նպաստող պայմանների վերացման ուղղությամբ միջոցառումներ ձեռնարկելու միջնորդագրով դիմել է ՀՀ «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության պետին:

Ըստ մարզի դատախազությունում կատարված ուսումնասիրությունների՝ 2019թ. առաջին կիսամյակում Շիրակի մարզի տարածքում ճանապարհային երթևեկության կանոնների հանցավոր խախտման 72 դեպք է արձանագրվել, որոնցից 5-ը՝ 5 մահվան ելքով: Մարմնական վնասվածք է ստացել 108 անձ։

Խախտումները եղել են տարաբնույթ: Մասնավորապես՝ արձանագրվել է ոչ սթափ վիճակում ավտոմեքենա վարելու 5 դեպք՝  2018թ. առաջին կիսամյակում արձանագրված 3 դեպքի դիմաց: Դրանց հետևանքով 7 անձ ստացել է տարբեր բնույթի մարմնական վնասվածքներ, ինչը ավելի քան երկու անգամ ավելի է նախորդ տարվա համեմատ: Արագության գերազանցման 22 դեպք է արձանագրվել, ինչը կրկնակի ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, որի հետևանքով 2 դեպքով 2 անձ մահացել է, իսկ 31-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Մարդկանց փոխադրման կանոնների խախտմամբ 1 դեպք է արձանագրվել, որի հետևանքով 1 անձ ստացել է մարմնական վնասվածք, այն դեպքում, երբ 2018թ. նույն ընթացքում նման դեպք չի արձանագրվել։

Ուսումնասիրությունները  փաստել են նաև, որ Գյումրի քաղաքը սպասարկող երթուղու միկրոավտոբուսների և ավտոբուսների վարորդները, հաճախակի խախտելով «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման» մասին ՀՀ օրենքի, ինչպես նաև «Ճանապարհային երթևեկության կանոնների» պահանջները, ստեղծում են վթարային իրադրություններ, վթարներ, ինչի հետևանքով լրջորեն վտանգվում է թե´ հետիոտների, և թե´այլ վարորդների ու ուղևորների անվտանգությունը:

Մարզի քաղաքների՝ հատկապես կենտրոնական փողոցներում արձանագրվում են առերևույթ կոպիտ իրավախախտումներ, երբ կարգազանց վարորդները երթևեկում են բարձր արագությամբ, շատ դեպքերում նշված հատվածներում իրար մեջ ստեղծելով մրցակցություն՝ փորձարկում են իրենց ավտոմեքենաների արագությունը։

ՃՏՊ-ներով դեպքերը պայմանավորված են նաև վարչական իրավախախտումների նախականխման և կանխման ուղղությամբ գործուն միջոցներ չձեռնարկվելու, ՃՈ վերակարգերը ոչ արդյունավետ տեղաբաշխելու, ինչպես նաև երեկոյան և գիշերային ժամերին թույլ հսկողություն իրականացնելու, առավել հաճախ արձանագրված ՃՏՊ վայրերում ուժեղացված և համակարգված ծառայություն չիրականացնելու, խախտումներ թույլ տված յուրաքանչյուր անձի նկատմամբ վարչական ներգործության խիստ միջոցներ չձեռնարկելու  հանգամանքներով:

Դեռևս այս տարվա մարտ ամսին ՀՀ Շիրակի մարզի դատախազությունը ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ուշադրությունն է հրավիրել նշված հանգամանքների վրա: Առաջարկվել էր, ի թիվս նախականխմանն ուղղված այլ միջոցառումների, Գյումրի քաղաքում անցկացնել ստուգայց և իրականացնել մեկօրյա չնախատեսված ու անակնկալ ուժեղացված ծառայություն։ Չնայած անցել է տևական ժամանակ, սակայն մտահոգության տեղիք տվող խնդիրների լուծման ուղղությամբ բավարար գործուն ջանքեր չեն գործադրվել:

Նման դեպքերն արձանագրելու և կարգազանց վարորդներին վարչական պատասխանատվության ենթարկելու նկատառումներից ելնելով՝ երբեմն անմիջական միջամտություն են ցուցաբերում Շիրակի մարզի դատախազության աշխատակիցները:

Հաշվի առնելով վերոնշյալը, մարզի դատախազ Կ. Գաբրիելյանը ՃՈ պետին միջնորդագիր է հասցեագրել մարզի տարածքում ՃՈ գործուն և արդյունավետ միջոցներ ձեռնարկելու, մարզի տարածքում ՃՈ ծառայությունն ուժեղացնելու, դրա որակն էապես բարելավելու, առկա իրավախախտումները բացառելու և կարգազանց վարորդների նկատմամբ խիստ վարչաիրավական ներգործության միջոցներ կիրառելու համար։

Բացի դրանից՝ մարզի դատախազի կողմից մարզի դատախազության դատախազների առջև խնդիր է դրվել՝ ելնելով այս ոլորտում գլխավոր դատախազության որդեգրած քրեական քաղաքականությունից, բոլոր այն դեպքերում, երբ արձանագրվում է ճանապարհատրանսպորտային երթևեկության կանոնների կոպիտ խախտման արդյունքում առաջացած մահ կամ ծանր հետևանքներ, քրեաիրավական ներգործության միջոցների կիրառման, ինչպես նաև պատժի որոշման հարցում դրսևորել առավել խիստ մոտեցում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պյանիչը հեռացել է Մոսկվայի ԲԿՄԱ-ից

21:45 26.06.2025

Պյանիչը հեռացել է Մոսկվայի ԲԿՄԱ-ից

Անվանի կիսապաշտպան Միրալեմ Պյանիչը հեռացել է Մոսկվայի ԲԿՄԱ-ից։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Բոսնիացի ֆուտբոլիստի հետ ԲԿՄԱ-ի կազմը լքել է նաև մեկ այլ կիսապաշտպան Ռիֆատ Ժեմալետդինովը։ Պյանիչը ԲԿՄԱ էր տեղափոխվել 2024 թ. սեպտեմբերին։ ...

Հայաստանը թվային զարգացումը համարում է կայուն աճի հիմնական ուղղություններից մեկը. վարչապետ

21:33 26.06.2025

Հայաստանը թվային զարգացումը համարում է կայուն աճի հիմնական ուղղություններից մեկը. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռավար մասնակցել է Բելառուսի մայրաքաղաք Մինսկում անցկացվող Եվրասիական տնտեսական ֆորումին: Վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում մասնավորապես, նշել է. «Պետությունների հարգելի ղեկավարներ, պատվիրակությունների անդամներ, Հարգելի հյուրեր, տիկնայք և պարոնայք, Թույլ տվեք ողջունել Եվրասիական տնտեսական ֆորումի մասնակիցներին, ինչպես նաև շնորհակալություն հայտնել այս միջոցառման կազմակերպման համար կատարված աշխատանքի համար։ Հարգելի գործընկերներ, ֆորումի մասնակիցներ, […] ...

Հայաստանի և Չինաստանի միջև քաղաքական երկխոսությունը բավականաչափ հասուն է․ Միրզոյան

21:32 26.06.2025

Հայաստանի և Չինաստանի միջև քաղաքական երկխոսությունը բավականաչափ հասուն է․ Միրզոյան

Այսօր տեղի է ունեցել Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Չինաստանի ԱԳ նախարար Վան Յիի հանդիպումը: ՀՀ ԱԳ նախարարը հանդես է եկել բացման խոսքով․ «Ձերդ Գերազանցություն, նախարար Վան Յի, հարգելի՛ գործընկերներ, Նախ և առաջ թույլ տվեք երախտագիտությունս հայտնել Ձեր հրավերի և այն ջերմ հյուրընկալության համար, որ զգացել եմ Չինաստան ժամանելու առաջին իսկ պահից: Սա իմ […] ...

Դպրոցների ու մանկապարտեզների օտարման հարցերը՝ քննության առարկա. Արմեն Գալջյանի հարցազրույցը

21:20 26.06.2025

Դպրոցների ու մանկապարտեզների օտարման հարցերը՝ քննության առարկա. Արմեն Գալջյանի հարցազրույցը

Երևանը մշտապես իրականացվող փոփոխությունների կիզակետում է: Դրանք արտահայտվում են տարբեր բնագավառներում: Բայց որոնք են դրանց առանձնահատկությունները և ինչ է փոխվել մայրաքաղաքային կյանքում: Այս ու այլ հարցերի «Հեռանկարի» տաղավարում անդրադարձել է Երեվանի Ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը: ...

Ինձ ատողները կարող են ավելի շատ ատել․ Ծառուկյան

21:05 26.06.2025

Ինձ ատողները կարող են ավելի շատ ատել․ Ծառուկյան

Խառը մենամարտերի թեթեւ քաշային կարգում UFC դասակարգման առաջին համար Արման Ծառուկյանը դիմել է քննադատներին։ «Թքած ունեմ, թե ինչ են խոսում իմ մասին։ Ինձ ատողները կարող են ավելի շատ ատել ինձ։ Դուք միայն շատ դիտումներ եք բերում ինձ»,- Արման Ծառուկյանի խոսքերը մեջբերում է Red Corner MMA-ն։ Վնասվածքի պատճառով ռուսաստանցի Իսլամ Մախաչեւի հետ մենամարտից հրաժարվելուց հետո Արման […] ...

Քննարկվել են ՀՀ դիվանագիտական դպրոցի և Գերմանիայի Արտաքին ծառայության ակադեմիայի միջև համագործակցության հնարավոր ուղիները

20:50 26.06.2025

Քննարկվել են ՀՀ դիվանագիտական դպրոցի և Գերմանիայի Արտաքին ծառայության ակադեմիայի միջև համագործակցության հնարավոր ուղիները

Հունիսի 26-ին ՀՀ ԱԳ նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել Արտաքին ծառայության (դիվանագիտական) ակադեմիայի ղեկավար Անդրեա Բերդեզինսկիի և ակադեմիայի փոխտնօրեն, ԱԳՆ մարդկային ռեսուրսների հարցերի պատասխանատու Ադրիան Պոլմանի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի դիվանագիտական դպրոցի և Գերմանիայի Արտաքին ծառայության (դիվանագիտական) ակադեմիայի միջև համագործակցության հնարավոր ուղիները՝ մասնավորապես փորձի փոխանակման, համատեղ ծրագրերի իրականացման և երկու երկրների […] ...

BACK_TO_TOP