13:12 18.07.2019
ՀՀ աշխատանքների և սոցիալական հարցերի նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ քննարկման է ներկայացվել «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենքի նախագիծը: «Մենք կարևորում ենք այն օրենսդրական նախաձեռնությունները, որոնց միջոցով հնարավորություն կունենանք ոլորտում իրականացնել անհրաժեշտ բարեփոխումները։ Առաջին օրենսդրական նախաձեռնությունը հաշմանդամություն ունեցող անձանց կարիքների գնահատման և ծառայությունների մատուցման անհրաժեշտությունից է բխում, որի մասին բազմիցս խոսել ենք։ […]
12:57 18.07.2019
Սահմանադրական դատարանի (ՍԴ) նախագահ Հրայր Թովմասյանը այսօր հրաժարվել է մեկնաբանել «Ազատությանը» տված բացառիկ հարցազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությունները: «Ես քաղաքական հայտարարությունները չեմ մեկնաբանում, ես մեկնաբանում եմ իրավական ակտերը», – «Ազատության» հետ զրույցում հայտարարել է Թովմասյանը՝ ընդգծելով․ – «Սահմանադրական դատարանը մեկնաբանում է իրավական ակտերը»: Հարցին՝ իսկ հրաժարականի մասին քննարկումներ կա՞ն, Սահմանադրական դատարանի նախագահը հակադարձել է. […]
12:32 18.07.2019
«Облако Mail.ru»-ն կազմել է աշխարհի ամենահայտնի տեսարժան վայրերի վարկանշային աղյուսակը: Համակարգչային տեսողական տեխնոլոգիայի շնորհիվ մասնագետները գնահատել են ճանապարհորդների լուսանկարները և այսկերպ կազմել այդ ցուցակը: Աղյուսակում հայտնվել են նաև Հայաստանի տեսարժան վայրերը: Երևանում, ըստ հետազոտության արդյունքների, մեծ հեղինակություն են վայելում Հանրապետության հրապարակը և «Երգող շատրվանները», նաև Հայաստանի պատմության թանգարանը և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը: Իսկ Ռուսաստանում ավելի […]
12:21 18.07.2019
Հայերենն ընդգրկվել է ռուսաստանցիների կողմից ամենահաճախ գործածվող լեզուների ցանկում: Այս մասին հաղորդում է РУСАРМИНФО-ն: Նշվում է, որ Ռուսաստանում հայտնի 15 լեզուներից կազմված ցուցակում հայերենը զբաղեցրել է 10-րդ հորիզոնականը: Վարկանշային աղյուսակը կազմվել է 2010-ին իրականացված համառուսական մարդահամարի հիման վրա: «Հարևան Հայաստանի լեզվով խոսում է Ռուսաստանում ապրող 660 հազար մարդ: Հետաքրքիր է, որ հայերը թվաքանակով 6-րդն են […]
12:08 18.07.2019
Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից հայտնում են, որ մայրաքաղաքի Ամիրյան փողոցի հ.2.2/8 հասցեի («Էսջիայ Ինվեստ» ՍՊԸ) կարիքների համար ս.թ. հուլիսի 15-ից մինչև օգոստոսի 8-ը ներառյալ, փողոցի երթևեկելի հատվածում կընթանան ջրամատակարարման, ջրահեռացման և հեղեղատար համակարգերի կառուցման աշխատանքներ: Այդ ընթացքում տրանսպորտային երթևեկությունը կկազմակերպվի ցանցի շինարարությանը զուգահեռ: Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար Երևանի քաղաքապետարանը հայցում է […]
12:03 18.07.2019
Հուլիսի 17-ին` ժամը 11:01-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ ժամը 08:57-ին հրդեհ է բռնկվել Վայոց ձորի մարզի Խաչիկ գյուղի մոտակայքում. այրվում է խոտածածկ տարածք: Առաջնային օգնության Խաչիկ գյուղի հենակետից դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի մարտական հաշվարկը և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:45-ին, մարվել՝ 10:01-ին: Այրվել է մոտ […]
11:42 18.07.2019
Առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից SHANTNEWS.am-ին հայտնեցին, որ Իջևանում երեկ տեղի ունեցած բախումների հետևանքով բոլոր քաղաքացիները դուրս են գրվել, և այս պահի դրությամբ ոչ ոք հիվանդանոցային բուժում չի ստանում: Հիշեցնենք, որ Իջևանում բախումներ են եղել ոստիկանության և միջպետական ճանապարհը փակած ցուցարարների միջև: Բողոքի ակցիայի մասնակիցները քարեր են նետել ոստիկանների ուղղությամբ, երբ իրավապահները փորձել են […]
11:19 18.07.2019
«Երեկ Իջևան քաղաքում անթույլատրելի զարգացումներ են տեղի ունեցել։ Ապօրինի ծառահատումներով զբաղվող քաղաքացիների կողմից կազմակերպված ակցիայի մասնակիցները չեն ենթարկվել ոստիկանության օրինական պահանջներին և մարմնական վնասվածքներ են հասցրել ոստիկաններին»,- այս բառերով այսօր կառավարության նիստի ժամանակ երեկ տեղի ունեցածն ամփոփեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա հայտնեց, որ 12 ոստիկան և 2 քաղաքացի ստացել են մարմնական վնասվածքներ։ Փաշինյանի խոսքով՝ քաղաքացիները […]
11:04 18.07.2019
Մարդու իրավունքների պաշտպանի որոշմամբ` հատուկ հանձնարարությամբ աշխատանքային խումբ է գործուղվել Տավուշի մարզի Իջևան քաղաք՝ կապված ստեղծված իրավիճակի հետ: Գործուղումը պայմանավորված է տեղում իրավիճակին ծանոթանալու և մարդու իրավունքների երաշխավորումն ապահովելու անհրաժեշտությամբ։ Երեկ ողջ գիշեր, Պաշտպանի անմիջական ղեկավարությամբ, իրականացվել է իրավիճակի ուսումնասիրություն, քննարկվել են թեժ գծին ստացվող բողոքները, ինչպես նաև քաղաքացիներին տրամադրվել է խորհրդատվություն: Ցանկացած հարց պետք է […]
11:02 18.07.2019
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը փորձաքննության է ուղարկել «ԴԵԱԳԱ» ՍՊԸ-ի կողմից նախարարության ենթակայության տակ գործող հաստատություններին մատակարարվող կաթնաշոռը և կարագը: «Ստանդարտ դիալոգ» լաբորատորիայի կողմից իրականացված փորձաքննության արդյունքներից պարզվել է, որ կաթնաշոռի անվան տակ հաստատություններին մատակարարվող արտադրանքը ոչ միայն չի համապատասխանել նախարարության և ՍՊԸ-ի միջև կնքված ապրանքների մատակարարման պայմանագրի տեխնիկական բնութագրի պահանջներին, այլև իր որակական […]
10:55 18.07.2019
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ստացվել և վարույթ է ընդունվել Իջևան քաղաքում Ոստիկանության ծառայողների նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու, խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից: 2019 թվականի հուլիսի 17-ին՝ ժամը 18-ի սահմաններից սկսած, մի խումբ անձինք, ապօրինի ծառահատումների դեմ պայքարի խստացման հետ […]
10:45 18.07.2019
Հուլիսի 17-18-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևան քաղաքում՝ 600 քմ բուսածածկույթ, 4000 քմ, 300 քմ, 2000 քմ, 1000 քմ, 2000 քմ, 600 քմ, 700 քմ, 4000 քմ, 2700 քմ, 1000 քմ, 4000 քմ, 800 քմ, 2000 քմ, 1500 քմ, 4000 քմ, 4 […]
10:33 18.07.2019
Գիշերն Իջևանում տեղի ունեցած դեպքերից հետո ոստիկանապետ Վալերի Օսիպյանն Իջևանում է։ Նա այսօր մեկնաբանել է միջադեպը և մանրամասներ ներկայացրել։ Ըստ նրա խոսքերի՝ ցուցարարները փորձել են նախապայմաններ առաջադրել ոստիկանությանը: Օսիպյանն ասաց, որ ցուցարարների պահանջները եղել են հետևյալը՝ ազատ արձակել բերման ենթարկվածներին ու նրանց մեքենաները, որոնք առանց փաստաթղթերի փայտանյութ են տեղափոխել։ Ոստիկանությունը, ըստ ոստիկանապետի, այս պահանջներին չի […]
10:24 18.07.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Իջևանի դեպքերի հետ կապված իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ապօրինի ծառահատումները կասեցնելու ենք ամենայն վճռականությամբ: Երեկվա դեպքերի մեղավորները ինչպես նաեւ ապօրինի ծառահատումների կազմակերպիչները պիտի պատժվեն խստությամբ»: Վարչապետը սոցցանցի իր էջում կիսվել է ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի՝ Իջևան այցի տեսանյութով:
10:12 18.07.2019
Երեկ Իջևանում ոստիկանների և քաղաքացիների միջև տեղի ունեցած բախումների դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՔՕ 258-րդ հոդվածի 4-րդ մասի, 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, ինչպես նաև 316-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Այս մասին SHANTNEWS-ին հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը: Կան բերման ենթարկված անձինք: Ձեռնարկվում […]
09:55 18.07.2019
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանի երիտասարդական հիմնադրամը լուծարվում է: Կարեն Ավագյանի հիմնադրամի մարզային կառույցների աշխատակիցներին վաղուց էին զգուշացրել, բայց վերջնական «բոթը» ստացել են վերջերս: Հիմնադրամի տնօրեն Արգամ Արշակյանը երեկ չցանկացավ մանրամասներ հայտնել՝ ՀԵՀ-ը լուծարվում է այլ կառույց դառնալո՞ւ համար, թե՞ ընդհանրապես վերանում է: Ասաց միայն, որ կառավարության այսօրվա նիստի օրակարգում հարցն ընդգրկված է: Ի դեպ, […]
09:40 18.07.2019
Առաջիկա 5 օրերին՝ հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Հանրապետության տարածքում` Հուլիսի 17-ի ցերեկը, 18-19-ը հյուսիսային առանձին վայրերում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ: Հուլիսի 20-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 20-25 մ/վ: Օդի ջերմաստիճանը […]
09:19 18.07.2019
ԱԺ ԼՀԿ խմբակցության անդամ Արման Բաբաջանյանը մանրամասներ է հայտնել Իջևանում տեղի ունեցած բախումների հետևանքով տուժածների առողջական վիճակի վերաբերյալ և կից տեսանյութ հրապարակել։ Նա նշել է, որ Իջևանի քաղաքային հիվանդանոցում 12 վիրավոր ոստիկան կա։ Բժշկի խոսքերով՝ ոստիկաններից բացի՝ տուժածների թվում կա նաև 2 քաղաքացիական անձ։ Մանրամասները՝ տեսանյութում։
09:07 18.07.2019
«Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը ծրագրում է եկող շաբաթ համագումար անել ու հայտարարել փողոցային պայքարի մեկնարկը: Բանն այն է, որ չնայած սահմանադրական փոփոխությունների համար Բաբայանի թիմին հաջողվել է պահանջվող ստորագրահավաքը հաջողությամբ ավարտել, սակայն թե´ հայաստանյան, թե´ արցախյան պաշտոնական շրջանակները հայտարարել են, որ գործընթացը հակաօրինական է: Եվ մեծ է հավանականությունը, որ Արցախի Գերագույն դատարանը, այսինքն’ […]
08:49 18.07.2019
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի իրավապահներին հաջողվել է պարզել, որ նախկին ԱԺ նախագահ և վարչապետ Հովիկ Աբրահամյանը, վարչապետի պաշտոնում աշխատած շրջանում, մասնավոր այցով մեկնել է Մոնակո: Կազինոյում տանում տված գումարը կազմել է 9.5 մլն դոլար, որը Աբրահամյանը վճարել է իր անձնական քարտից: Ըստ որոշ տեղեկությունների՝ թավշյա հեղափոխությունից հետո Աբրահամյանը ստիպված էր վաճառել իր որոշ ակտիվներ […]
08:38 18.07.2019
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 18-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Ավան՝ Դ․Վարուժան թաղ․ 4, 5, 6, 7, 8 շենքերը, Ավան՝ 5-րդ փողոցի 1-ին նրբանցքի սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Ավան՝ 7-րդ փողոցի սեփական տները; 7-րդ փողոցի 2-րդ նրբանցքի սեփական տները; 7-րդ […]
08:27 18.07.2019
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պաշտոնը շարունակում է թափուր մնալ, քանի որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանը հուլիսի 11-ին ընտրվեց Բարձրագույն դատական խորհրդի անդամ: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` դատական համակարգում երկու դատավորի անուն է շրջանառվում, որոնք հավակնություններ ունեն դառնալու Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ: Պոտենցիալ […]
01:06 18.07.2019
Իջևանում էլ են պառկեցնում ասֆալտին։ Լարված իրավիճակ է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ ԼՀԿ խմբակցության անդամ Արման Բաբաջանյանը և կից տեսանյութ հրապարակել։
00:41 18.07.2019
Իջևան, հենց հիմա։ Միջպետական ճանապարհը բացվում է։ Ոստիկանապետն այստեղ է։ Սուրեն Պապիկյանը ճանապարհին է։ Խոսվում է միայն 11 վիրավոր ոստիկանի մասին։ Այս մասին տեղեկացնում է ԱԺ ԼՀԿ խմբակցության անդամ Արման Բաբաջանյանը։
00:31 18.07.2019
Իջևանում տեղի ունեցած բախումների հետևանքով այս պահի դրությամբ Իջևանի բժշկական կենտրոն է տեղափոխվել 13 անձ։ Տուժողներն անցում են անհրաժեշտ ծավալով հետազոտություններ։ Վնասվածքները հիմնականում քերծվածքների կամ թեթև սալջարդերի տեսքով են։ Վերջիններս գտնվում են բժիշկների հսկողության տակ, մի մասը կրկնակի հետազոտությունից հետո դուրս կգրվի։ Այս մասին տեղեկացնում է Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։ Հիշեցնենք, որ Իջևանում […]
00:27 18.07.2019
«Իջևանում կատարված բռնությունն անընդունելի է, և այս ամենը հրահրում են նրանք, ովքեր նախկինում անտառը հոշոտելով հարստացել են, հացի փող վաստակող մարդկանց էլ սովորեցրել, որ կաշառքով երկիրն էլ, անտառներն էլ, Սևանն էլ կարող են ծախել ու հոշոտել… «Իմ քայլ»-ը խմբակցության պատգամավորներ Սիփան Փաշինյանը և Հակոբ Սիմիդյանը, նախարարներ Սուրեն Պապիկյանն ու Էրիկ Գրիգորյանը, Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը […]
00:17 18.07.2019
Իջևանում այսօր ճանապարհ փակած քաղաքացիների ու ոստիկանների միջև տեղի ունեցած բախումներից հետո Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծին ստացվել են մի շարք ահազանգեր։ Ահազանգերից 4-ն այն մասին են, որ մարդիկ ընտանիքների, այդ թվում՝ մանկահասակ երեխաների հետ իրենց մեքենաներով կանգնած են ճանապարհին և չեն կարողանում հասնել իրենց անհրաժեշտ վայրերը՝ տեղաշարժի հնարավորություն չունենալու պատճառով։ Այդ ահազանգերից 2-ով […]
23:30 17.07.2019
«Խորովածի համահայկական փառատոն» այս տարի չի լինի: Այս մասին հայտնել է «Հայկական խոհարարական ավանդույթների զարգացում և պահպանում» ՀԿ-ի նախագահ Սեդրակ Մամուլյանը։ Մանրամասները՝ տեսանյութում։
23:20 17.07.2019
Իջևանում մոտ մեկ ժամ առաջ տեղի ունեցած բախումից տուժածների թիվը հասել է 13-ի. որոնցից մեկը ցուցարար է, մյուսները՝ ոստիկան: Այս մասին հաղորդում է Armtimes.com-ը։ Վիրավոր ոստիկանները տեղափոխվել են Իջևանի բժշկական կենտրոն: ԲԿ-ի գլխավոր բժիշկ Վազգեն Մարգարյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ վիրավոր ոստիկաններից միայն մեկի մոտ է խնդրահարույց վիճակ, հիվանդանոց է տեղափոխվել գանգուղեղային և քթի […]