TIME
Ամսաթիվ
25 06 2025
  • $
    385.62
  • RUBLE
    4.93
  • 447.28
WEATHER
+12.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Իջևանում կրկին լարված է․ ճանապարհները փակ են

21:19 17.07.2019

Իջևանում ցուցարարները փակել են ՀՀ-Վրաստան միջպետական ճանապարհը։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել էՔրիստինա Սուքիասյանը։ Ցուցարարները պահանջում են թույլ տան, որ գյուղացիները մտնեն անտառ և հատումներ իրականացնեն: Հիշեցնենք, որ երեկ՝ հուլիսի 16-ին, առավոտից Իջևանի շուկայից քիչ ներքև ցուցարարները փակել էին ՀՀ-Վրաստան միջպետական ճանապարհը, բեռնատարերի և մարդատար մեքենաների կիլոմետրանոց խցանում էր առաջացել:

̰
Ոստիկանության ծառայողները հարգանքի տուրք են մատուցել ՊՊԾ գնդում զոհված ոստիկանների հիշատակին

21:01 17.07.2019

Այսօր ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդում 2016 թվականի հուլիսին տեղի ունեցած ողբերգական դեպքերի տարելիցն է: Երեք տարի առաջ, այս օրը զինված անձանց խումբը խուժեց ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի տարածք: Իրենց ծառայողական ու պրոֆեսիոնալ պարտքը կատարելիս զոհվեցին, վիրավորվեցին, պատանդառվեցին ոստիկանության ծառայողներ: Այդ ողբերգությունից մեկ տարի անց հուշակոթող ու հուշատախտակ բացվեց պարեկապահակետային ծառայության գնդում՝ հավերժացնելով դավադիր գնդակից զոհված […]

̰
Գյումրիում 1926 թվականի երկրաշարժից հետո կառուցված բարաքները փլուզվում են

20:00 17.07.2019

Գյումրիում մի ամբողջ թաղամաս կա, որտեղ մարդիկ բնակվում են 1926 թվականի երկրաշարժից հետո ժամանակավորի կարգավիճակով կառուցված մի հարկանի հողե տներում: Դրանք արդեն 100-ամյա պատմություն ունեն: «Բարաքներ» կոչվող թաղամասի տների մեծ մասը վթարային է, բազմակի փլուզումներ տեսած: Օրինակը Մարինե Համբարյանի տունն է, որտեղ առաստաղի հերթական փլուզումն է եղել: Ամեն տարի մետաղե կոնստրուկցիաներ են ավելացնում առաստաղի իջվածքը […]

̰
Սիրիայում հայ կնոջը քարկոծելով սպանել են

19:53 17.07.2019

Մոսկվայում բնակվող հայրական կողմից արաբական, իսկ մայրական կողմից ռուս ծագում ունեցող լրագրող, միջազգայնագետ և բլոգեր Ջումա Աբբասը Twitter-ի էջում կատարած հրապարակմամբ տեղեկացնում է, որ Սիրիայի Իդլիբ նահանգում Սյուզան Դեր Կարկուր անունով հայ կնոջ են սպանել, փոխանցում է Ermenihaber.am-ը։ Անհետացած հայ կնոջը տեղի քրիստոնյա հոգևորականի հրահանգով հուլիսի 9-ից սկսել էին որոնել ծխականները։ Որոնումների արդյունքում նրա մասնատված […]

̰
Հրդեհ Խաչիկ գյուղում․ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են նաև Խաչիկ գյուղի բնակիչները

19:38 17.07.2019

Հուլիսի 17-ին` ժամը 11:01-ին, 911 ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ ժամը 08:57-ին հրդեհ է բռնկվել Վայոց ձորի մարզի Խաչիկ գյուղի մոտակայքում. այրվում է խոտածածկ տարածք: Առաջնային օգնության Խաչիկ գյուղի հենակետից դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի մարտական հաշվարկը և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:45-ին, մարվել՝ 10:01-ին: Այրվել է […]

̰
Յուրիկ Բրոյանը ռազմաբժշկական հանձնաժողովի կրկնակի փորձաքննություն կանցնի․ Պաշտպանն այցելել է զինծառայողին

19:31 17.07.2019

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր այցելել է Ռազմական ոստիկանության զորանոցային պայմաններում գտնվող զինծառայող Յուրիկ Բրոյանին։ Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից: Պաշտպանն առանձնազրույց է ունեցել զինծառայողի հետ, որի ընթացքում վերջինս պահման պայմանների հետ կապված դժգոհություն կամ բողոք չի ներկայացրել, նրա նկատմամբ վատ վերաբերմունք չի արձանագրվել: Այցի ընթացքում Պաշտպանը քննարկել է Յուրիկ Բրոյանի նկատմամբ բժշկական […]

̰
Վարչապետը և Սուրբ Աթոռի առաքելական նվիրակը քննարկել են Հայաստան-Վատիկան կապերի զարգացման հարցեր

19:06 17.07.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հայաստանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ արքեպիսկոպոս Ժոզե Ավելինու Բետանկուրին: Վարչապետը, ողջունելով Հռոմի Սրբազան քահանայապետի ներկայացուցչին կառավարությունում, բարձր է գնահատել նրա նշանակալի ջանքերը Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև հարաբերությունների ամրապնդման գործում: Նիկոլ Փաշինյանի խոսքերով՝ Հայաստան-Վատիկան միջպետական համագործակցությունը հիմնված է բարձր մակարդակի քաղաքական երկխոսության վրա, ինչի մասին է վկայում բարձրաստիճան պաշտոնական […]

̰
«Իմ քայլը հանուն Շիրակի» համաժողովի նախապատրաստական աշխատանքները Շիրակի մարզում

19:03 17.07.2019

Հուլիսի 20-ին Գյումրիում կանցկացվի «Իմ քայլը հանուն Շիրակի» բիզնես համաժողովը: Այդ օրը Գյումրին կհյուրընկալի մի շարք գործարարների, այդ թվում՝ օտարերկրյա, որոնք հետաքրքրված են Շիրակի մարզի տնտեսական ներուժով: Ընթանում են միջոցառման նախապատրաստական աշխատանքները: Մարզային բիզնես համաժողովին կմասնակցեն Հայաստանի վարչապետը, նախարարներ, դիվանագիտական կառույցների ներկայացուցիչներ։ Համաժողովին մասնակցելու է ավելի քան 250 մարդ։ Միջոցառման տեղեկատվական հովանավորն է «Շանթ» հեռուստաընկերությունը։ […]

̰
Սեյսմիկ վտանգի գնահատման և ռիսկի նվազեցման ոլորտում ձեր շուրջօրյա ներդրումն անգնահատելի է. ԱԻ նախարարը շնորհավորել է սեյսմիկ պաշտպանության աշխատակիցներին

18:52 17.07.2019

Հուլիսի 17-ին Սեյսմիկ պաշտպանության համակարգի 28-րդ տարեդարձի առիթով շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը: Այս մասին հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից: Ուղերձում մասնավորապես ասվում է. «Հարգելի՛ աշխատակիցներ Սեյսմիկ պաշտպանության համակարգը ԱԻ նախարարության այն կայացած կառույցներից է, որը հաջողությամբ և հուսալիորեն իրականացնում է իր առջև դրված բազմաբնույթ խնդիրները։ Անգնահատելի է սեյսմիկ վտանգի գնահատման […]

̰
Գյումրիում հաշվառվել է մոտ 2850 տնակ․ տնակների հաշվառումն ավարտվել է

18:38 17.07.2019

Քաղաքաշինության կոմիտեի աշխատանքային խումբը 6 ամսում ավարտեց աղետի գոտում գտնվող ժամանակավոր կացարանների, կցակառույցների հաշվառումն ու գույքագրումը, նաև ուսումնասիրեց դրանցում ապրող ընտանիքների՝ տնակներում հայտնվելու պատճառները։ Այս ամենի, նաև աղետի գոտին տնակներից ազատելու հնարավոր տարբերակների մասին կազմվել է փաթեթ, որը կառավարություն է ներկայացվել։ Ըստ այդմ, հստակեցվելու են բնակարանային խնդրի լուծման հնարավոր տարբերակները: Իսկ կառավարության որոշումը՝ 3 մլրդ […]

̰
Ուսումնական օդանավի վարձակալության նպատակով ծախսվել է օդանավի գնից 7 անգամ ավելի գումար. Գլխավոր դատախազություն

18:24 17.07.2019

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից ուսումնասիրվել է ՀՀ հաշվեքննիչ պալատից ստացված` ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեում իրականացրած հաշվեքննության արդյունքները: Այդ նպատակով անհրաժեշտ փաստաթղթեր են պահանջվել նաև ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեից, ՀՀ ՊԵԿ-ից, ոստիկանությունից, «Ավիաուսումնական կենտրոն» ՓԲ ընկերությունից, տեղեկություններ են ձեռք բերվել նաև ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի էլեկտրոնային համակարգից: Ուսումնասիրությամբ պարզվել է, […]

̰
Արմեն Սարգսյանն այցելել է Երևանի քաղաքապետարան

18:15 17.07.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Երևանի քաղաքապետարան: Քաղաքապետ Հայկ Մարությանը նախագահին է ներկայացրել Երևանի զարգացմանն ուղղված ընթացիկ ու առաջիկա ծրագրերը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել մայրաքաղաքի զարգացման հեռանկարների շուրջ: Հանդիպման ավարտին նախագահ Արմեն Սարգսյանը զրուցել է նաև Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի հետ:

̰
Ինչո՞ւ են խափանվել Facebook-ն ու Instagram-ը

17:35 17.07.2019

Հայաստանում այս պահին անհնար է մուտք գործել սոցիալական որոշ կայքեր: Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ խնդիր կա՝ կապված Facebook-ի ու Instagram-ի, այդ թվում՝ մեսենջերի հետ: Նրա խոսքերով՝ խնդիրը գլոբալ է, այն ոչ միայն Հայաստանում է, այլև մի շարք երկրներում, օրինակ՝ Թուրքիայում, Հունաստանում, Կիպրոսում: «Արևելյան հատվածում հաստատ խնդիրը կա, բայց ընդհանուր […]

̰
Արցախի բանակի հրամանատարը ստուգել է առաջնագծի դիրքերի վիճակը

17:31 17.07.2019

Արցախի պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը հուլիսի 15-ին աշխատանքային այցով մեկնել է հանրապետության հյուսիսային հատվածում տեղակայված մի շարք զորամասեր և առաջնագիծ: Բանակի հրամանատարը տեղում ծանոթացել է օպերատիվ-մարտավարական իրադրությանն ու զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին: Գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը նաև հանդիպել է նորակոչիկ զինծառայողներին, հարցուպատասխանի միջոցով հետաքրքրվել վերջիններիս հարմարման ու առօրյա ծառայության հարցերով: Այցի շրջանակում Արցախի ռազմական գերատեսչության […]

̰
Հայաստանը՝ շվեյցարական ԶԼՄ-ներում. համեղ խոհանոց, հազարամյա պատմություն, դինամիկ ու ժամանակակից մայրաքաղաք

17:24 17.07.2019

«Շվեյցարացի զբոսաշրջային լրագրողներ» կայքի հունիս – հուլիս ամիսների հոդվածներն ամբողջովին նվիրված են Հայաստանին, նշված է ՀՀ զբոսաշրջության պետական կոմիտեի ֆեյսբուքյան էջում: Ասվում է, որ շվեյցարական լսարանի համար Հայաստանը ներկայանում է որպես յուրահատուկ տուրիստական ուղղություն` համեղ խոհանոցով, բարձրակարգ գինիների տեսականիով, հազարամյա հարուստ պատմությամբ ու մշակույթով, դինամիկ ու ժամանակակից մայրաքաղաքով և այլն: Հոդվածներում արտահայտված է անթաքույց համակրանք […]

̰
Հուլիսի 16-17-ը հանրապետությունում բացահայտվել է հանցագործության 63 դեպք

17:19 17.07.2019

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 16-17-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 63 դեպք, այդ թվում՝ 5-ը նախկինում կատարված։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 12, անձնական ունեցվածքի գողության 8, խարդախության ու թմրամիջոցի հայտնաբերման 5-ական, պաշտոնեական լիազորությունների չարաշահման 4, հարկերից խուսափելու և ծեծի 3-ական, դրամանենգության, սպանության սպառնալիքի, սառը զենք կրելու ու թմրամիջոցի իրացման 2-ական, […]

̰
Տիգրան Ավինյանը հանդիպել է ԵԱՏՀ կոլեգիայի անդամ Տատյանա Վալովայայի հետ

17:19 17.07.2019

ՄԱԿ-ի Կայուն զարգացման հարցերով բարձր մակարդակի քաղաքական ֆորումին մասնակցելու նպատակով Նյու Յորքում գտնվող ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը hուլիսի 15-ին հանդիպել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ (նախարար) Տատյանա Վալովայայի հետ: Հանդիպման սկզբում Տիգրան Ավինյանը շնորհավորել է Տատյանա Վալովայային Ժնևում ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրեն նշանակվելու կապակցությամբ և հաջողություն մաղթել նրան նոր պատասխանատու պաշտոնում։ Կողմերը կարևորել են […]

̰
Ոստիկանությունը երիտասարդի մեքենայում և բնակարանում թմրամիջոցներ է հայտնաբերել

17:11 17.07.2019

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ հուլիսի 12-ին՝ ժամը 17:40-ի սահմաններում, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողների ստացած օպերատիվ տեղեկությունների հիման վրա, Շենգավիթի քրեական հետախույզների հետ ձեռնարկած համատեղ միջոցառմամբ, Աէրացիա թաղամասից, իրենց վարած մեքենաներով հանդերձ ոստիկանության Շենգավիթի բաժին են բերման ենթարկվել երկու երիտասարդ։ Նրանք կասկածվում էին թմրամիջոց ձեռք […]

̰
Անվտանգության փորձաքննություն անցնող Գյումրիի կարուսելներն ու դատարկ զբոսայգիները

17:00 17.07.2019

Հին կարուսելներ ու հետաքրքիր ժամանց անցկացնելու փոքր հնարավորություններով զբոսայգիներ․..Այսպիսին են հիմա Գյումրիի երեք զբոսայգիներից երկուսը, որոնք մի քանի տարի առաջ բավական հետաքրքիր ու մարդաշատ ժամանցի վայրեր էին համարվում: Խոսքը կենտրոնական՝ հայտնի Գորկայի և Սայաթ -Նովա փողոցին հարող Արմեն Տիգրանյանի անվան զբոսայգիների մասին է։ Արմեն Տիգրանյանի զբոսայգին այնքան էլ հին չէ, քաղաքի կենտրոնում բացվել է 90-ականներին: […]

̰
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Իռլանդիայի՝ երեխաների և երիտասարդության հարցերով նախարարի հետ

16:55 17.07.2019

ՄԱԿ-ի Կայուն զարգացման հարցերով բարձր մակարդակի քաղաքական ֆորումին մասնակցելու նպատակով Նյու Յորքում գտնվող ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հուլիսի 15-ին հանդիպել է Իռլանդիայի՝ երեխաների և երիտասարդության հարցերով նախարար Քեթրին Զափոնեի հետ: Զրուցակիցներն արձանագրել են, որ երկկողմ հարաբերությունների խորացման համար զգալի ներուժ կա, և հետաքրքրություն հայտնել համագործակցության համակողմանի զարգացմամբ: Այս առումով քննարկվել են միջազգային հարթակներում, հատկապես՝ ՄԱԿ-ում, […]

̰
ԱՆ մամուլի խոսնակն արձագանքել է Նաիրա Զոհրաբյանի հայտարարությանը

16:54 17.07.2019

ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակն արձագանքել է այսօր խորհրդարանում՝ Սևանա լճի վիճակին վերաբերող քննարկման ժամանակ հնչած արտահայտություններին. «Ազգային ժողովում այսօր քննարկում է ընթացել «Սևանա լճի հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները» թեմայով, որից առաջ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ասել է հետևյալը. «Ես այստեղ չեմ տեսնում երկու նախարարներին՝ առողջապահության նախարարին, բնապահպանության նախարարին, որոնց ուղարկվել է […]

̰
̰
Կառավարության նպատակն է պետական գնումների համակարգը դարձնել ճկուն. վարչապետի մոտ խորհրդակցություն է տեղի ունեցել

16:28 17.07.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է պետական գնումների համակարգի ընթացիկ վիճակը և բարեփոխումների ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքը: «Ինչո՞ւ է մեզ հատկապես հետաքրքրում պետական գնումների համակարգը, ի՞նչ ենք մենք ուզում անել և ի՞նչ արդյունքի հասնել: Մենք ցանկանում ենք, որպեսզի պետական գնումների համակարգը բարեփոխվի այն ուղղությամբ, որպեսզի այն հնարավորինս լինի ճկուն […]

̰
Քաղաքի կենտրոնում առնետների քաղաքակրթություն է ձևավորվում. ահազանգ

16:15 17.07.2019

Ֆեյսբուքյան օգտատեր Էվելինա Քանթարչյանն իր էջում գրառում է կատարել և հայտնել, որ Երևանի կենտրոնում բազմաթիվ առնետներ կան. «Հարգելի ֆեյսբուքահայություն, արդեն տևական ժամանակ լռում ու համբերում եմ, սակայն արդեն համբերելն անհնար է, նյարդերս իսկապես տեղի են տալիս: Քաղաքի կենտրոնում, տուրիստների քթի տակ առնետների քաղաքակրթություն է արդեն ձևավորվում: Կողբացի փողոցի (Ամիրյանը հատող) 3-րդ շենքի աղբատարն արդեն տևական […]

̰
Փաշինյանը շնորհավորել է Ուրսուլա Ֆոն Դեր Լայենին` Եվրահանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ

16:06 17.07.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ուրսուլա Ֆոն Դեր Լայենին Եվրոպական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, որում, մասնավորապես, ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Եվրոպական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Համոզված եմ, որ Ձեր պաշտոնավարումը՝ որպես Եվրոպական հանձնաժողովի առաջին կին նախագահ, կնշանավորվի Եվրոպական միության նոր վերելքով: Ուրախությամբ ցանկանում եմ նշել, որ Հայաստանը Եվրոպական միության հետ այսօր […]

̰
Վայոց ձորի մարզում արջը վնասներ է հասցրել

15:59 17.07.2019

Հուլիսի 17-ին՝ ժամը 14:00-ին, 911 ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ ս.թ. հուլիսի 16-ի լույս 17-ի գիշերն արջը Վայոց ձորի մարզի Ելփին գյուղի 8-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում վնասել է 5 ծիրանենի: Ստացված տեղեկությունը փոխանցվել է մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետին: Հուլիսի 17-ին՝ ժամը 10:00-ին, 911 ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ ս.թ. հուլիսի 16-ի լույս […]

̰
Քարաթափում Վայք-Ջերմուկ ավտոճանապարհին

15:56 17.07.2019

Հուլիսի 17-ին` ժամը 09:20-ին, 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի «Չարքյանդ» կոչվող ոլորանների մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում, առկա է ավելի մեծ քարերի ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ […]

̰
Երևանում մահացած տղամարդու երակում ներարկիչով ասեղ է եղել

15:54 17.07.2019

Մամուլում տարածված լուրերի համաձայն՝ երեկ Երևանում մահացել է 39-ամյա տղամարդ, որի երակում ներարկիչով ասեղ է եղել: Տղամարդու ինքնազգացողությունը վատացել է, ժամանել են շտապօգնության աշխատակիցները և արձանագրել տղամարդու մահը: Շտապօգնության ծառայության տնօրեն Թագուհի Ստեփանյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում մանրամասնել է, որ տղամարդը եղել է թմրամոլ և մահացել հենց ներարկման ժամանակ:  

̰
Մոսկվա-Քիշնև չվերթի ժամանակ հայտնաբերվել է աջ շարժիչի տեխնիկական խափանում. Քաղավիացիայի կոմիտե

15:47 17.07.2019

ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն տեղեկություններ է հաղորդել «Air Moldova» ավիաընկերության՝ հուլիսի 16-ի միջադեպի վերաբերյալ: Դրանում, մասնավորապես, ասված է. «Տեղեկացնում ենք, որ «Air Moldova» ավիաընկերության կողմից շահագործվող Airbus A320 տեսակի օդանավով, Մոսկվա-Քիշնև թռիչքը կատարելուց հետո` չվերթի ժամանակ, ինքնաթիռի անձնակազմը հայտնաբերել է աջ շարժիչի տեխնիկական խափանում, որից հետո որոշում է կայացվել ըստ գործող կանոնադրության անջատել շարժիչը և […]

̰
Կայացվեցին ռազմավարական նշանակության որոշումներ. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

15:42 17.07.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել Պետական գնումների համակարգի բարեփոխումների մասին անցկացված խորհրդակցությունից: «Այսօրվա խորհրդակցությունը չափազանց կարևոր արդյունքներ ունեցավ, կայացվեցին ռազմավարական նշանակության որոշումներ: Մանրամասները կներկայացնենք առաջիկայում»,- գրել է նա:

̰
BACK_TO_TOP