17:27 04.09.2024
Մի քանի օրից կմեկնարկի ԿԳՄՍ նախարարության Գրքի երևանյան միջազգային յոթերորդ փառատոնը: Սեպտեմբերի 6-8-ը Հայաստանի ազգային պատկերասրահում տարվա ամենասպասված գրական իրադարձությանը նախատեսված է 32 միջոցառում:
Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, Հայաստանի ազգային պատկերասրահի Որմնանկարների սրահում տեղի է ունեցել մամուլի ասուլիս, որի ընթացքում ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը, փառատոնի համակազմակերպիչ, ԳԱԹ տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանը և փառատոնի տնօրեն Անի Ղազարյանը ներկայացրել են Գրքի երևանյան միջազգային յոթերորդ փառատոնի ծրագիրը:
Գրքի կյանքը՝ ստեղծողից մինչև ընթերցող
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը շնորհավորել է ներկաներին Հայաստանում գրականության և գրահրատարակչության ոլորտի ամենամեծ միջոցառման կապակցությամբ և ընդգծել՝ այն ԿԳՄՍ նախարարության լավագույն ծրագրերից մեկն է, որը յոթ տարի պահպանում է իր կարևորությունն ու հետաքրքրությունը հայ ընթերցասեր հանրության շրջանում:
«Երեք օրերի ընթացքում նախատեսված են բազմաթիվ միջոցառումներ՝ գրքերի շնորհանդեսներ, հանդիպումներ հայ և արտասահմանյան գրողների հետ, պոեզիայի ընթերցումներ և այլն։ Նպատակն է ստեղծել մի միջավայր, որտեղ ներկա կլինեն գրքի կյանքի շղթայի բոլոր օղակները՝ ստեղծողից մինչև ընթերցող,- ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը և հավելել,- այս ուսումնական տարին հայտարարված է մշակութային կրթության տարի, և այն Գրքի երևանյան միջազգային փառատոնով սկսելը համահունչ է մեր այս մոտեցմանը»,-նշել է նախարարի տեղակալը՝ կոչ անելով դպրոցներին ակտիվորեն մասնակցել փառատոնի շրջանակում անցկացվող միջոցառումներին:
Փառատոնը մարզեր տանելու մասին
Նա ընդգծել է, որ փառատոնը հայ գրողների համար միջազգային ասպարեզում ճանաչելի դառնալու լավ հարթակ է: Դանիել Դանիելյանն իրազեկել է, որ ԿԳՄՍ նախարարի առաջարկությամբ քննարկվում են միջազգային այլ փառատոների հետ կապերը զարգացնելու, ինչպես նաև փառատոնը մարզերում անցկացնելու, մասշտաբներն ընդլայնելու, նոր գործընկերներ ձեռք բերելու հնարավորությունները:
Նա նաև շնորհակալություն է հայտնել գործընկերներին, մասնավորապես՝ գլխավոր հովանավոր Երևանի քաղաքապետարանին, մյուս աջակիցներին ու մասնակից կառույցներին:
Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը ևս ողջունել է ներկաներին և նշել, որ գրականության ոլորտում իրականացվող ծրագրերը խթանում են ընթերցանությունն ու գրականության նկատմամբ երիտասարդների հետաքրքրության բարձրացումը:
Միսաք Մեծարենցի մատանու ցուցադրությունը փառատոնի շրջանակում
Փառատոնի համակազմակերպիչ, ԳԱԹ տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանը շնորհավորել է բոլորին Գրքի երևանյան միջազգային փառատոնի կապակցությամբ և համոզմունք հայտնել, որ այս փառատոնն իրապես գրական տոն է մեր երկրի և քաղաքի համար: ԳԱԹ տնօրենն անդրադարձել է Գրքի երևանյան միջազգային 7-րդ փառատոնի առանձնահատուկ մի նախաձեռնությանը՝ թանգարանային մեկ առարկայի ցուցադրությանը:
«Գրականության և արվեստի թանգարանում են պահվում հայ և սփյուռքահայ գրեթե բոլոր գրողների, գրական գործիչների և ոլորտի երևելիների անձնական արխիվները: Այդ արխիվները ներառում են ոչ միայն գրավոր ժառանգության նմուշներ, այլև անձնական իրեր, այդ թվում՝ կահ-կարասի, հագուստ, զենքեր, զարդեր և այլն: Ահա այս հավաքածուներից մեկում է պահվում հայ գրականության ամենալուսավոր և սիրելի դեմքերից մեկի՝ Միսաք Մեծարենցի մատանին: Սա սովորական մատանի չէ. կիսաթանկարժեք երկշերտ քարով պատրաստված այս ոսկե մատանին Մեծարենցին նվիրել է մայրը: Բանաստեղծն այն կրել ու փայփայել է՝ իբրև իր կյանքի ամենաթանկարժեք գանձ: Նվեր ստանալուց հետո՝ տարիներ անց, Մեծարենցը մատանու վրա փորագրել է Հովհաննես Ավետարանչի խոսքերը՝ «Կատարեալ սէր մերժէ զերկիւղ /կատարյալ սերը մերժում է վախը/»: Հետագայում այս մատանին թանգարանին է փոխանցել Մեծարենցի եղբոր դուստրը»,- պատմել է ԳԱԹ տնօրենը և վստահություն հայտնել, որ Միսաք Մեծարենցի հոգուց և մատանուց ճառագած կատարյալ սերը փոխանցվելու է փառատոնի մասնակիցներին և ցուցադրության բոլոր այցելուներին:
Բոլոր միջոցառումների մուտքն ազատ է
Փառատոնի տնօրեն Անի Ղազարյանը հակիրճ ներկայացրել է ծրագիրը: Ըստ նրա՝ փառատոնն ունի երեք բաղադրիչ՝ գրքի տոնավաճառը՝ 20-40% պարտադիր զեղչով, որը կլինի Հայաստանի ազգային պատկերասրահի և Հայաստանի պատմության թանգարանի կամարաշարում, 32 տարաբնույթ միջոցառումները և ամենահեղինակավոր գրական մրցույթը՝ «Պոեզիա», «Արձակ», «Դրամատուրգիա» և «Մանկապատանեկան գրականություն» անվանակարգերում: Բոլոր միջոցառումների մոտքն ազատ է:
Կլինեն թատերական ներկայացումներ
Որպես հետաքրքրական միջոցառումներ՝ Անի Ղազարյանն առանձնացրել է թատերական ներկայացումները՝ «Անտիպոեզիա» և «Իմ ընտանիքը իմ ճամպրուկում է», որոնց մուտքը՝ պարտադիր գրքով: «Ներկայացումներին հանրությունը կարող է հետևել «մուտքը գրքով» սկզբունքով, որը բարեգործական նպատակով է: Գրքերը փոխանցվում են «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամին և տրամադրվում սահմանամերձ գյուղերին»,- ասել է Անի Ղազարյանը: Նա նաև իրազեկել է, որ նախատեսվում է փոքրիկ հատված հատկացնել գրական սրճարանին՝ որպես նորույթ, որտեղ այցելուները կարող են վայելել սիրած գրողների նախընտրած ուտեստները:
Ծրագրին հնարավոր է ծանոթանալ փառատոնի պաշտոնական կայքում՝ www.evnbookfest.com:
Փառատոնի հիմնադիրը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն է։ Այս տարվա գլխավոր հովանավորը Երևանի քաղաքապետարանն է: Փառատոնն իրականացնում են Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը և «Գրքի փառատոն» կրթամշակութային հասարակական կազմակերպությունը՝ Ստեղծագործ Եվրոպայի «Վերսոպոլիս» նախագծի աջակցությամբ:
15:50 30.07.2025
Ինդոնեզիայի ափամերձ շրջաններում հայտարարվել է տարհանումԻնդոնեզիայի իշխանությունները հայտարարել են երկրի հինգ նահանգների ափամերձ շրջանների բնակիչների տարհանման մասին՝ Կամչատկայում տեղի ունեցած երկրաշարժից հետո ցունամիի սպառնալիքի հայտարարման կապակցությամբ, հաղորդում է Antara գործակալությունը ՝ հղում անելով Աղետների հետևանքների վերացման ազգային գործակալությանը։ Գործակալությունը հայտնել է, որ Հյուսիսային Սուլավեսի, Գորոնտալո, Հյուսիսային Մալուկու, Պապուա և Արևմտյան Պապուա նահանգների ափամերձ շրջանների բնակիչներին խորհուրդ է տրվում լքել իրենց […] ...
15:37 30.07.2025
«Բավարիան» նոր պայմանագիր է կնքել 36-ամյա դարպասապահի հետ«Բավարիայի» մամուլի ծառայությունը հայտարարել է դարպասապահ Սվեն Ուլրայխի հետ պայմանագրի ժամկետը երկարաձգելու մասին։ 36-ամյա դարպասապահի նոր պայմանագիրը մյունխենյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։ Ուլրայխը «Բավարիայի» կազմում է 2015 թվականից։ 2024/25 մրցաշրջանում նա 2 խաղում բաց է թողել նույնքան գոլ։ ...
15:25 30.07.2025
Վայոց ձորի քրեական ոստիկանները բնակարանային գողության դեպք են բացահայտելՀուլիսի 26-ին Գլաձոր գյուղի մի բնակիչ Քրեական ոստիկանության մարզային վարչությունում տվել է հաղորդում, որ վերջին ամսվա ընթացքում, երբ տանը մարդ չի եղել, պատուհանի ապակին հանել են, մուտք են գործել տուն, խառնել իրերը, վնասել երկու հեռուստացույց, ռադիոընդունիչ և լվացքի մեքենա, հավաքած տարատեսակ իրերը լցրել պոլիէթիլային տոպրակների և պայուսակի մեջ, թողել մուտքի դռան մոտ ու հեռացել։ Ձեռնարկված […] ...
15:12 30.07.2025
Կոտայքի քրեական ոստիկանները հայտնաբերել են տղամարդկանց մարմնական վնասվածքներ պատճառած երիտասարդինՀուլիսի 20-ի գիշերը ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ կտրած-ծակած վերքերով բուժօգնության են դիմել Երևան քաղաքի և Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի 5 բնակիչ։ Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հուլիսի 19-ին՝ ժամը 23․00-ի սահմաններում, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն […] ...
14:58 30.07.2025
Տոպուրիա, ապացուցի՛ր, որ Արմանից լավն ես. Փոլ ՖելդերUFC-ի նախկին մարտիկ Փոլ Ֆելդերն իր կարծիքն է արտահայտել Իլյա Տոպուրիայի դիրքորոշման վերաբերյալ։ Այս մասին հայտնում է Sport24-ը: Ավելի վաղ Տոպուրիան ասել էր, թե ավելի լավ է հրաժարվի չեմպիոնական գոտուց, քան մենամարտի հնարավորություն տա Արման Ծառուկյանին: «Ծառուկյանը թիվ մեկ հավակնորդն է։ Թողնել գոտին առանց մենամարտելու, իսկապե՞ս: Դա արդեն չափազանց է։ Հաճախ ասում են, որ մարտիկների […] ...