20-ամյա երիտասարդի դանակահարության գործով մեղադրանք է առաջադրվել հորեղբոր որդուն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 06 2025
  • $
    383.48
  • RUBLE
    4.79
  • 444.68
WEATHER
+31.09 oC

20-ամյա երիտասարդի դանակահարության գործով մեղադրանք է առաջադրվել հորեղբոր որդուն

15:41 04.07.2019

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժնում ավարտվել է 20-ամյա երիտասարդի դանակահարության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել ազգականին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից:

Դեպքը տեղի է ունեցել 2019թ. մայիսի 9-ին՝ Սպիտակ քաղաքում:

Մինչդատական վարույթում իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են միջադեպի մի շարք հանգամանքներ, շարժառիթը:

Մասնավորապես՝ Լոռու մարզի բնակիչը՝ ծնված 1987 թվականին, 2019 թվականի մայիսի 9-ին հորեղբոր որդու և վերջինիս փեսայի հետ գնացել է Սպիտակ քաղաքում գտնվող բենզալցակայան, որտեղ, վերջինիս խնդրանքով, 31-ամյա տղամարդու վարած ավտոմեքենան լիցքավորվել է բենզինով՝ գումարը հաջորդ օրը տալու պայմանով:

Հաջորդ օրը՝ 2019 թվականի մայիսի 10-ին՝ ժամը 00:30-ի սահմաններում, ազգականները հանդիպել են և ժամեր առաջ լիցքավորած բենզինի գումարը ժամանակին վճարելու և չուշացնելու պարտավորության շուրջ առաջացած վիճաբանության ընթացքում քաշքշել և հայհոյել են միմյանց:

Նախաքննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ հասցված վիրավորանքից վրեժխնդիր լինելու շարժառիթով՝ 31-ամյա տղամարդն իր ավտոմեքենայի բեռնախցիկից վերցրած դանակով երեք անգամ հարվածել է հորեղբոր՝ 20-ամյա որդուն՝ դիտավորությամբ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող առողջության ծանր վնաս՝ կրծքավանդակի խոռոչ թափանցող, ձախ թոքի վնասումով ու ձախակողմյան հեմոպնևմոթորաքսով ուղեկցվող, կրծքավանդակի հետին պատի ձախ կեսի ծակած-կտրած վերքի և կրծքավանդակի հետին պատի երկու ծակած-կտրած չթափանցող վերքերի տեսքով:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 1987թ. ծնված տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տեղի է ունեցել «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը

18:23 12.06.2025

Տեղի է ունեցել «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը

Վարչապետի աշխատակազմի ղեկավար, «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդի հերթական նիստը: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը խորհրդի անդամներին ներկայացրել է մանրամասներ ծրագրի ընթացիկ աշխատանքների վերաբերյալ: Օրակարգի հարցերի շրջանակում քննարկվել է վարչապետի հանձնարարականի հիման վրա՝ պատասխանատու գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ աշխատանքային խմբի ձևավորման հետ կապված հարցը: Անդրադարձ է կատարվել նաև ընթացիկ […] ...

Մխիթարյանն առաջին խաղացողը կլիներ, որին ես իմ թիմ կվերցնեի․ «Ինտերի» նորանշանակ գլխավոր մարզիչ

18:18 12.06.2025

Մխիթարյանն առաջին խաղացողը կլիներ, որին ես իմ թիմ կվերցնեի․ «Ինտերի» նորանշանակ գլխավոր մարզիչ

«Ինտերի» նորանշանակ գլխավոր մարզիչ Կրիստիան Կիվուն 2024-ի հոկտեմբերին La Gazzetta dello Sport-ին տված հարցազրույցում շատ դրական էր արտահայտվել Հենրիխ Մխիթարյանի խաղի մասին: «Մխիթարյանն առաջին խաղացողը կլիներ, որին ես իմ թիմ կվերցնեի: Տեսել եմ՝ ինչպես է նա մարզվում, տեսել եմ նրա խաղային որակները, տեսել եմ՝ ինչպես է վերաբերում իր թիմակիցներին: Մեր օրերում հեշտ չէ գտնել ֆուտբոլիստների, […] ...

Արդարադատության նախարարն ընդունել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին

18:12 12.06.2025

Արդարադատության նախարարն ընդունել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեին: Ընդգծելով Եվրոպայի խորհրդի հետ երկարամյա համագործակցության կարևորությունը՝ նախարարը նշել է, որ Եվրոպայի խորհրդի աջակցությամբ իրականացվող բարեփոխումները բազմաոլորտ բնույթ ունեն՝ ընդգրկելով արդարադատության համակարգի գրեթե բոլոր ուղղությունները։ Նախարարն անդրադարձել է արդարադատության ոլորտում իրականացվող ծրագրերին, սահմանադրական բարեփոխումներին և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարմանը՝ ընդգծելով Եվրոպայի […] ...

Հուլիսի 1-ից ՀՀ-ից դեպի Վրաստան և հակառակ ուղղությամբ ոչ կանոնավոր ուղևորափոխադրումները կիրականացվեն ուղևորների ցուցակի առկայությամբ. ՏԿԵՆ

18:07 12.06.2025

Հուլիսի 1-ից ՀՀ-ից դեպի Վրաստան և հակառակ ուղղությամբ ոչ կանոնավոր ուղևորափոխադրումները կիրականացվեն ուղևորների ցուցակի առկայությամբ. ՏԿԵՆ

2025 թվականի հուլիսի 1-ից «ՀՀ կառավարության և Վրաստանի կառավարության միջև միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին» համաձայնագրի 4-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունից դեպի Վրաստան և հակառակ ուղղությամբ ոչ կանոնավոր ուղևորափոխադրումները պետք է իրականացվեն հսկիչ փաստաթղթի (ուղևորների ցուցակի) առկայությամբ։ Այս մասին տեղեկացնում են ՏԿԵ նախարարությունից: Հսկիչ փաստաթուղթը պետք է լրացված լինի էլեկտրոնային եղանակով և դրա տպագրված […] ...

SHANTNEWS

18:00 12.06.2025

SHANTNEWS

«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը․ օգնության են հասել փրկարարները

17:48 12.06.2025

«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը․ օգնության են հասել փրկարարները

Հունիսի 12-ին՝ ժամը 12:57-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի «Սուրբ Հովհաննես» կոչվող մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը․ սարալանջից իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները քաղաքացուն […] ...

BACK_TO_TOP