14:08 07.06.2019
Կառավարությունն այսօր ԱԺ արտահերթ նիստին է ներկայացրել նախագիծ, որով առաջարկում է հետաձգել այն դրույթը, որը կառավարությանը ստիպում էր 2019 թվականին սկսել բոլոր օրենքներն ու որոշումները մեկ միասնական հարթակում հրապարակելու գործընթացը։ Գործադիրի ներկայացուցիչ, արդարադատության նախարարի տեղակալ Արտակ Ասատրյանը բացատրեց, որ իրենք որոշակի ժամանակային խնդիրներ են ունեցել, չեն կարողացել ժամանակին մրցույթ անցկացնել ու որևէ ընկերություն ընտրել տեխնիկական […]
14:06 07.06.2019
Խորհրդարանում ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե մի խումբ սևազգեստ մարդիկ փորձում են անկառավարելի իրավիճակ ստեղծել Հայաստանում՝ այդկերպ ցույց տալով, թե գործող իշխանությունն անարդյունավետ է աշխատում: ԲՀԿ առաջնորդն ասել է, որ դեմ է բռնության բոլոր տեսակի կոչերին, իսկ օրենքից դուրս գործողները պետք է պատժվեն: Հարցին, թե ինքը գիտի՞ արդյոք […]
14:02 07.06.2019
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է տեսանյութ, որտեղ ասում է, որ հունիսի 6-ին 2 հարբած ոստիկան հարձակվել և ծեծել են իր մերձավորին` կոտրելով նրա քիթը: Այդ ոստիկաններին նաև միացել են այլ ոստիկաններ: Դավիթ Խաժակյանը պահանջում է ձերբակալել և աշխատանքից ազատել միջադեպին մասնակցություն ունեցած բոլոր ոստիկաններին՝ նրանց գունավոր «բաբոչկաներ» կախելով:
13:59 07.06.2019
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը պարզաբանում է տարածել Էդգար Ծատինյանի մահվան հանգամանքների առնչությամբ, որը ներկայացնում ենք ստորև. «Երեկ՝ 2019թ․ հունիսի 6-ին, ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հրապարակում է արել Էդգար Ծատինյանի մահվան գործի քննության ընթացքի մասին, որը թյուրընկալումների տեղիք է տվել։ Պարզաբանում ենք, որ ինչպես այս գործի մասին մեր նախորդ հրապարակումներում նշել ենք, Էդգար Ծատինյանը բռնության է […]
13:50 07.06.2019
Ազգային ժողովի արտահերթ նիստին առաջինը ելույթ ունենալիս ԼՀԿ պատգամավոր Գևորգ Գորգիսյանը երեկ տեղի ունեցած դեպք պատմեց, երբ, նրա խոսքերով, ոստիկանները ծեծել են քաղաքացու։ Գորգիսյանի խոսքերով՝ հարբած մարդիկ մոտեցել են քաղաքացուն, որ իր վարձակալած տարածքի դռներն էր փակում։ Նրանք որոշել են, որ նա փորձում է ապօրինի մուտք գործել տարածք, ծեծել են նրան, ապա նստեցրել մեքենա, տարել […]
13:46 07.06.2019
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարություն է տարածել Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածուի առաջադրման և ընտրության անցկացման մասին: ««Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 144-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու է առաջադրել Գրիգոր Հովհաննեսի Բեքմեզյանին: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 144-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` Բարձրագույն […]
13:37 07.06.2019
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ-ում այսօր անդրադարձել է Հարկային օրենսգրքի փոփոխություններին՝ նշելով, որ դա շարունակական գործընթաց է: «Եթե ինձ մնար, ես նոր Հարկային օրենսգիրք կգրեի»,- ասել է Դավիթ Անանյանը՝ նշելով, որ իրենք ստիպված են օրենսգրքում բարեփոխումենր անել այնքան ժամանակ, մինչև այն լինի ցանկալի տարբերակով:
13:33 07.06.2019
Այս օրերին Ազգային ժողովի հանձնաժողովների համատեղ նիստերում ընթանում են 2018 թվականի բյուջեի կատարման ընթացքի մասին հաշվետվությունները՝ ըստ ոլորտների։ Բայց, քանի որ Ազգային ժողովն այսօր սկսել է արտահերթ լիագումար նիստ, հանձնաժողովային այդ նիստերն անցկացվել են շտապողականությամբ, իսկ որոշ զեկույցներ ուղղակի հետաձգվել են։ Բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանը, որ համանախագահում էր հանձնաժողովային նիստերը, այսօր ԱԺ […]
13:23 07.06.2019
ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում` հայտնելով, որ հրաժարականի դիմում է ներկայացրել. «Սիրելի՛ ընկերներ, իմ սիրելի՛ ժողովուրդ Արդարադատության նախարարի պաշտոնից հրաժարականի դիմում եմ ներկայացրել: Մեր ժողովրդի համար այս պատմական ժամանակահատվածում նախարարի մանդատ ստանձնելը գերպատասխանատու, բայց և իրավապաշտպանի գործունեություն ծավալելու ընթացքում ի հայտ եկած իրավական խնդիրները քայլ առ քայլ լուծելու հնարավորություն […]
13:20 07.06.2019
Երևանի կենդանաբանական այգին իր ֆեյսբուքյան էջի գրառմամբ անդրադարձել է այգու ուղտերի արտաքին տեսքի հետ կապված անհանգստություններին: «Հաշվի առնելով, որ բազմիցս տարբեր կարծիքներ են հնչում Այգու ուղտերի արտաքին տեսքի մասին` սիրով տեղեկացնում ենք, որ մեր ուղտերը կլինիկապես առողջ են։ Մազաթափությունը (բրդաթափում) սեզոնային է` կապված տարվա շոգ եղանակի հետ: Աշնանը բրդի շերտը կվերականգնվի»,- ասված է այգու հայտարարության […]
13:12 07.06.2019
Խորհրդարանում լրագրողները հարցեր են ուղղել Պետեկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանին նրա հնարավոր հրաժարականի կամ պաշտոնանկության վերաբերյալ մամուլում շրջանառվող լուրերի մասին: ՊԵԿ նախագահն ասել է, որ ինքը այդ մասին առաջին անգամ է լսում` ավելացնելով, որ ցանկացած դեպքում ինքը կմնա ոլորտում:
13:06 07.06.2019
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը ԱՄՆ աշխատանքային այցի ընթացքում հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի տնտեսական հարցերով փոխտեղակալ Դեյվիդ Միլեի հետ: ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարությունից հայտնում են` հանդիպման ընթացքում Հակոբ Արշակյանը ներկայացրել է նորաստեղծ նախարարության խնդիրները, արդեն իսկ ուրվագծված հետագա ծրագրերը և այդ առնչությամբ անդրադարձել է Հայաստանի Հանրապետության գիտական, տեխնոլոգիական, կրթական, գործարար ոլորտների ներուժին։ […]
12:54 07.06.2019
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ստորագրել է ԱԺ պատգամավոր Նարինե Խաչատուրյանի պատգամավորական լիազորությունները դադարած համարելու մասին համապատասխան արձանագրությունը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ լրատվության բաժնից: Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարինե Խաչատուրյանը (Թուխիկյան) մանդատից հրաժարվելու դիմում էր ներկայացրել: Այս մասին մայիսի 31-ի նիստում հայտնել էր ԱԺ նախագահը: […]
12:50 07.06.2019
Հայաստանը Հեռահաղորդակցային միջազգային միության անդամ է և իրավունք ունի գեոստացիոնար մակարդակում ունենալ ուղեծիր, և ունի այդ ուղեծիրը։ Այլ հարց է, որ այդ ուղեծրում Հայաստանը չունի արբանյակ։ Այս մասին Ազգային ժողովում այսօր հայտարարեց ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը։ Նրա խոսքով՝ արբանյակ թողարկելու համար մեծ գումարային միջոցներ են անհրաժեշտ, և այդ ուղղությամբ բանակցություններ են տարվում մի քանի ուղղություններով։ […]
12:50 07.06.2019
Վրաստանը ողջունում է հունիսի 4-ին ՄԱԿ–ի Գլխավոր վեհաժողովի նստաշրջանում Վրաստանի առաջարկած Աբխազիայից և Հարավային Օսիայից բռնի տեղահանվածների կարգավիճակի մասին բանաձևի հետ կապված Հայաստանի մոտեցումը, գրում է «Ամերիկայի ձայն»-ը: Բանաձևը շրջանառության մեջ է ՄԱԿ-ում դեռևս 2008 թվականից: Այս տարի առաջին անգամ Հայաստանը չի մասնակցել քվեարկությանը: Նախկինում այն մշտապես դեմ էր քվեարկում փաստաթղթին: Պաշտոնական Երևանը անդրադառնալով այս […]
12:44 07.06.2019
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում, դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, կայացել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի գործով դատական նիստը: Դատարանն արձանագրել է, որ Ռոբերտ Քոչարյանի իրավունքները խախտվել են: Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքը վերացնելու պաշտպանի միջնորդությունը, դատավոր Աննա Դանիբեկյանի որոշմամբ, մասնակի բավարվեց։ Դատարանը արձանագրել է, որ […]
12:31 07.06.2019
ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու պաշտպանական կողմի բողոքի քննությունն այսօր հետաձգվեց: Պաշտպան Արսեն Մկրտչյանը դատական նիստից հետո տեղեկացրեց, որ հետաձգումը պայմանավորված էր տեխնիկական խնդիրներով՝ անհրաժեշտ փաստաթղթեր են պակաս: Դատարան այսօր լսել է կողմերից մեկին: Դատական նիստը կշարունակվի հունիսի 11-ին: Հիշեցնենք՝ ՀՀ Վերաքննիչ դատարանը քննում է Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու մասին պաշտպանական […]
12:22 07.06.2019
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն անդրադարձել է հարցին՝ արդյո՞ք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպման ժամանակ քննարկվել է ԼՂ հարցը: «ԼՂ հակամարտության թեման չի հիշատակվել: Երեկ կայացել է շատ մանրամասն, հանգամանալից զրույց երկկողմ հարաբերությունների և առևտրատնտեսական փոխգործակցության տարբեր ասպեկտների մասին»,- ասել է նա:
12:19 07.06.2019
ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գևորգ Դանիելյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է իր հրաժարականի մասին: «Որպեսզի «վստահելի» աղբյուրներից չտեղեկանաք, ապա ստորև ներկայացնեմ իմ հրաժարականի տեքստը. «ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻՆ Հարգարժան գործընկերներ, Խնդրում եմ, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 86-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, նույն հոդվածի 2-րդ մասի և 160-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն, ընդունեք իմ […]
12:09 07.06.2019
Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևի հետ: Զրուցակիցները քննարկել են հայ-բուլղարական հարաբերությունների հետագա զարգացմանն ու ընդլայնմանը վերաբերող մի շարք հարցեր: Նիկոլ Փաշինյանը կարևորել է բարձր մակարդակի հանդիպումները, որոնք կնպաստեն երկկողմ համագործակցության խթանմանը: Վարչապետը նշել է, որ երկու ժողովուդրների միջև առկա են ավանդական բարեկամական հարաբերություններ և […]
12:01 07.06.2019
Այսօր առավոտվանից մի շարք ակտիվիստներ և կենդանասերներ հավաքվել են կառավարության դիմաց և բողոքի ակցիա են իրականացնում: Նրանք պահանջում են Կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանի հրաժարականը: Ակցիայի մասնակից Ռաֆայելյան Անուշը, ով Կենդանաբանական այգու անասնաբույժ է, ներկայացրել է մի շարք փաստեր. «2011 թ-ի հունվարի 1-ին եղել է 224 տեսակ և 1655 գլուխ, իսկ Ռուբեն Խաչատրյանը տնօրեն է […]
11:54 07.06.2019
Մարդու իրավունքների պաշտպանի գնահատմամբ՝ քրեակատարողական հիմնարկի պայմանները բավարար չեն Մանվել Գրիգորյանին անհրաժեշտ բժշկական հետազոտության ենթարկելու և նրան պատշաճ բուժօգնություն ցուցաբերելու համար: Հաշվի առնելով Մանվել Գրիգորյանի բժշկի եզրակացությունը նրա առողջական վիճակի կայուն ծանր լինելու վերաբերյալ, դրա հիման վրա Մ. Գրիգորյանի բժշկի ցուցումը, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում նրա վերաբերյալ բժշկական փաստաթղթերի մասնագիտական ուսումնասիրությունները՝ Մանվել Գրիգորյանի […]
11:52 07.06.2019
Ղազախստանում կայանալիք նախագահական ընտրությունների ընթացքում ԱՊՀ կազմում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով հունիսի 8-10-ը Հայաստանը դիտորդներ կուղարկի: Այս մասին տեղեկանում ենք վարչապետի ստորագրած որոշումից: Որոշման մեջ մասնավորապես ասվում է. «1. Ղազախստանի Հանրապետությունում կայանալիք արտահերթ նախագահական ընտրությունների ընթացքում ԱՊՀ կազմում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով 2019 թվականի հունիսի 8-10-ը Ղազախստանի Հանրապետություն (Նուր Սուլթան) գործուղել Հայաստանի Հանրապետության դիտորդներ` համաձայն […]
11:49 07.06.2019
Տնտեսության մեջ ստվեր միշտ լինելու է, բայց այն պետք է լինի կառավարելիության շրջանակում։ Այս մասին այսօր ԱԺ-ում պատգամավորներից մեկի հարցին պատասխանելիս ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։ Ու թեև տնտեսագետները, իր պնդմամբ, կարող են չհամաձայնել, բայց Անանյանը համարում է, որ խելամտության սահմանը 15-17 տոկոս ստվերն է։ Տնտեսագետները, ըստ Անանյանի, ավելի ցածր ստվեր են ակնկալում, բայց ինքը […]
11:42 07.06.2019
Լրատվամիջոցներում տեղեկություններ են տարածվում «սևազգեստ մարդկանց» ոստիկանություն տանելու մասին: SHANTNEWS.am-ը փորձեց պարզաբանում ստանալ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից: «Երեկ հասարակական կարգի ապահովման, Ճանապարհային երթևեկության կարգավորման նպատակով իրականացվել է ծառայություն, տարբեր իրավախախտում կատարելու համար ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ են տարվել անձինք»,- տեղեկացրին մեզ:
11:37 07.06.2019
Այսօր առավոտվանից մի շարք ակտիվիստներ և կենդանասերներ հավաքվել են կառավարության դիմաց և բողոքի ակցիա են իրականացնում: Նրանք պահանջում են Կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանի հրաժարականը: Ակտիվիստ, «Ջամբո» էկզոտիկ պարկի հիմնադիր Արմեն Վարդանյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է կենդանիների անկման հնարավոր պատճառներին. «Ես ինքս դիմում եմ տվել ոստիկանություն, որովհետև այս առյուծների պատմությունը ծայրից ծայր գիտեմ: Ռուբեն […]
11:34 07.06.2019
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 6-7-ն աշխատանքային այցով գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում: Քիչ առաջ ավարտվել է ՀՀ վարչապետի հանդիպումը Իսրայելի էկոնոմիկայի նախարարության նորարարության կենտրոնի տնօրեն Ահարոն Ահարոնի հետ: Իսրայելական պատվիրակության հետ հանդիպումից հետո ՀՀ վարչապետը հանդիպել է Բուլղարիայի նախագահի հետ, հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը Սանկտ Պետերբուրգից: Հանդիպումը շարունակվել է փակ ձևաչափով: […]
11:33 07.06.2019
Սիրուշոն Instagram-ի իր էջում սիրառատ լուսանկար է հրապարակել ամուսնու՝ Լևոն Քոչարյանի հետ: «10 տարի»` լուսանկարին կից գրել է երգչուհին: https://www.instagram.com/p/ByYQfyUg2IN/?utm_source=ig_web_button_share_sheet
11:26 07.06.2019
ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի վիճակը ծանր է: «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցից SHANTNEWS.am-ին տեղեկացրին, որ Գրիգորյանն այժմ վերակենդանացման բաժանմունքում է: Նրա արյան մեջ շաքարի մակարդակը նորմայից մի քանի անգամ բարձր է: Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանի ինքնազգացողությունը երեկ վատացել էր, նրան գիշերը տեղափոխել էին «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Վերաքննիչ դատարանն այսօր քննում է Մանվել Գրիգորյանի […]
11:26 07.06.2019
Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, այսօր առավոտից մի շարք ակտիվիստներ և կենդանասերներ հավաքվել են կառավարության դիմաց և բողոքի ակցիա են իրականացնում: Նրանք պահանջում են Կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանի հրաժարականը: Կենդանասերներից մեկը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Երևանի կենդանաբանական այգու հարցն արդեն մի քանի ամիս է` օբյեկտիվ պատճառներով չի լուծվում և այստեղ հավաքվելու նպատակը վարչապետ […]